Լրահոս
2025-01-06
-
ՀասարակականՀոգսերից ու Փաշինյանից հոգնած մարդիկ խաղաղություն են փնտրում. Սուրբ Ծնունդն է նշում ՀայաստանըՆույնն են սուրբծննդյան աղոթքները աշխարհի բոլոր երկրներում: Ամենաշատը մարդիկ խաղաղություն են խնդրում նաև հայ առաքելական եկեղեցիներում հնչեցրած իրենց աղոթքներում:Ավելին23:0806.01.25 -
ՄիջազգայինԹուրքիան ջնջում է Սիրիայի պատմությունը. պետության անհետացում՝ 21-րդ դարումԻրավիճակը լարված է Սիրիայի հյուսիսում: Ռազմական գործողություններն ակտիվացել են Սիրիայի ազգային բանակի և Քրդական դեմոկրատական ուժերի միջև: Սիրիայի հյուսիսում Ազգային բանակի թուրքամետ կազմավորումներն արդեն մի քանի օր է՝ փորձում են մտնել «Այն ալ Արաբ» քաղաք և գրավել Հալեպի նահանգի մնացած բնակավայրերը։ Նրանց չի հաջողվել ճեղքել նաև արաբաքրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի պաշտպանությունը Թիշրին ամբարտակի և Քարա-Կուզակ կամրջի տարածքում, չնայած նաև թուրքական օդուժն էր ակտիվ ներգրավված: Սիրիայից եկող վերջին լուրերի համաձայն՝ քրդերը կայուն վերահսկողություն են պահպանում Մանբիջից արևմուտք ընկած տարածքի վրա։Ավելին22:4506.01.25 -
ՔաղաքականՇիրակի նիկոլական չինովնիկներից ոչ մեկը չբարեհաճեց մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին․ Մհեր Մելքոնյան«Հեշտ չէ խոսել երկրի ապագայի մասին, երբ կազմաքանդվում է ավանդական մեր արժեհամակարգը։ Գործող ապազգային իշխանությունների հետ ամեն նոր օր անկանխատեսելի է՝ մարդկային իրավունքներն ու ազատությունն այլևս բարձրագույն արժեք չեն, սոցիալական անհավասարությունը, անվտանգության բացակայությունը, թշնամու շահերի սպասարկումը, այս ամենի հետ մեկտեղ ՔՊ-ական խմբակը վերջնականապես կործանում է մեր բոլորի ապագան։Ավելին22:3006.01.25 -
Հասարակական«Ճաշել ենք, նոր ենք եկել, չենք ուզում». Փաշինյանը տիկնոջ հետ Արուճում փառատոնի է մասնակցելՓաշինյանը կոչ արեց սուրբծննդյան տոնավաճառ կազմակերպել, որ գյուղին էլ օգուտ լինի, ոչ թե միայն իրենց այցի հետ կապված հյուրասիրություն կազմակերպեն: «Պետք է փոխել հյուրասիրության ֆորմատը և տոնավաճառ կազմակերպել։ Մենք իհարկե շատ շնորհակալ ենք, զգացված ենք, բայց տրամաբանությունը էստեղ հակառակն է, մենք սա անում ենք ոչ թե նրա համար, որ ձեզ, կոպիտ ասած, ծախսի տակ գցենք, այլ անելու ենք, որ դուք եկամուտ ստանաք, մարդկանց հոսք ապահովենք դեպի գյուղ, պետք ա լավ գովազդեն, որ մարդիկ գան, մեր պատմական բնակավայրերից մեկն ա Արուճը»:Ավելին22:1606.01.25 -
ՄիջազգայինՊուտինին խուլ է անվանում Զելենսկին. Ուկրաինան ակտիվ հարձակում է սկսել և երաշխիքներ է ուզում ԱՄՆ-իցՈւկրաինայում պատերազմը ոչ միայն չավարտվեց դեկտեմբերին, ինչպես տարեվերջին կանխագուշակում էր ուկրաինացի լրագրող Գորդոնը, վստահեցնելով, թե հավաստի տվյալներ ունի պատերազմի ավարտի մասին, այլև պատերազմի 1047-րդ օրը ինտենսիվ մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում: Ըստ ուկրաինական կողմի՝ ուկրաինական բանակը Կուրսկում գրոհում է օդից և ցամաքից: Վորոնեժում շենքեր են փլուզվել: Մոսկվան հայտնում է ռուսական օդում 12 անօդաչու ոչնչացնելու և Դոնբասում ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Կուրախովի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին:Ավելին22:0706.01.25 -
ՀասարակականԽարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ կան վիրավորներԱյսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են բեռնատար «ГАЗель» մակնիշի և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ГАЗель»-ը կողաշրջվել է։Ավելին21:5806.01.25 -
Քաղաքական10 տարի առաջ այս օրը ՊԲ պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին․ Աբրահամյան10 տարի առաջ այս օրը ՊԲ ստորաբաժանումները, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:Ավելին21:3606.01.25 -
ՀասարակականԿեղծիքի ու չարակամության դեմ միավորվելու կոչ է անում Վեհափառը՝ վերաօծված Մայր տաճարումՄայր տաճարում Հայրապետական պատարագ է մատուցել Վեհափառ Հայրապետը: Պատարագի ընթացքում խաղաղության կոչ են հնչեցրել սարկավագները: Գարեգին երկրորդը պատգամել է հայ ժողովրդին միավորվել ընդդեմ երկրի ներքին անդորրը խռոված կեղծիքի ու չարակամության: Իշխանության որևէ ներկայացուցիչ չի մասնակցել Հայրապետական Սուրբ պատարագին:Ավելին21:3206.01.25 -
ՀասարակականՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարիցՀունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։Ավելին21:1506.01.25 -
ՀասարակականԵրևանում հրդեհի զոհ են դարձել Գինեսի ռեկորդակիրը և նրա մայրը. կրակից փրկված աղջնակի վկայությունըՈղբերգական հրդեհը Երևանում երկու կնոջ կյանք է խլել: 74-ամյա Անուշ Բաղդասարյանը և նրա 44-ամյա դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, մահացել են Արարատյան փողոցի 90 շենքի իրենց երկհարկանի բնակարանում դեռևես անհայտ պատճառներով բռնկված հրդեհից: Լիլիթի 17-ամյա դուստրը, որ դեպքի պահին տանն է եղել, կարողացել է դուրս գալ ծխի մեջ կորած տնից: Աղջիկը «Հայլուր»-ի թղթակիցներ Զարուհի Սահակյանի և Առաքել Օհանյանի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, որ տատն է իրեն քնից հանել, դուրս ուղարկել՝ պարզելու, թե որտեղից է ծուխը տուն լցվում:Ավելին21:0506.01.25 -
ՀասարակականՇիրակամուտ գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել ձորը․ կան տուժածներՀունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին21:0006.01.25 -
ՄիջազգայինԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվելԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Ավելին20:4306.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մոր և դստեր կյանքը խլած հրդեհի առաջին վարկածները. ի՞նչ է պատմում հրաշքով փրկված աղջիկըՀայլուր 20։30 Մոր և դստեր կյանքը խլած հրդեհի առաջին վարկածները. ի՞նչ է պատմում հրաշքով փրկված աղջիկըԱվելին20:3006.01.25 -
ՀասարակականԽոշոր վթար՝ Լոռու մարզում. բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավորԱյսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրատանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում:Ավելին20:2806.01.25 -
ԻրավականՀայաստանի ազգային հերոսը՝ Վարդաշեն ՔԿ-ում. ինչի՞ համար է մեղադրվում գեներալ Տիրան ԽաչատրյանըՀունվարի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավրված Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի փաստաբանները դեռ չեն ստացել կալանքի որոշումը: Երբ այն իրենց ձեռքում հայտնվի, կբողորքարկեն Վերաքննիչ դատարանում: Տիրան Խաչատրյանը չի ընդունում զինվորական պաշտոնեական անփութության մեղադրանքը: Նա կալանավորվել է 44-օրյա պատերազմին առնչվող գործով: Փաստաբանների կարծիքով՝ նախաքննական մարմինը Տիրան Խաչատրյանի գործունեությանը գնահատականներ է տվել, որոնք չեն համապատասխանում իրականությանը:Ավելին20:1206.01.25 -
ՀասարակականԱպատեղեկատվություն տարածելով Ադրբեջանը ստուգում է տրամադրությունները՝ հետագա գործողությունների համարԱդրբեջանը տարին սկսում է հերթական քարոզչական արշավով՝ ուտելիքային բլոգ վարող ու անհեթեթություններով զբաղված ՀՀ իշխանություններին մեղադրելով «պատերազմ նախապատրաստելու» մեջ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։Ավելին20:0606.01.25 -
ՀասարակականՄաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն ԽաչատուրյանՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ։Ավելին19:5406.01.25 -
ՀասարակականՍյունիքից կրակե՞լ են ադրբեջանական դիրքերի վրա. ՀՀ ՊՆ-ն հերքում է ԲաքվինԲաքուն տեղեկատվական գրոհներով նոր էսկալացիայի համար հող է նախապատրաստում: 24 ժամում երկու անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրել է, թե Սյունիքի Տեղ բնակավայրի դիրքերից հայերը կրակում են օկուպացված Բերձորի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Մեր Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կեղծիքները: Մերոնք չեն կրակել: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,- կարդում ենք Հայաստանի պաշտպանական գերատեսչության տգարածած հաղորդագրություններում:Ավելին19:3306.01.25 -
ՀասարակականՄինչև հիմա ձայնս դողում ա, էնպես ենք վախեցել. երկրաշարժ՝ Ջերմուկի մոտԱյսօր երեկոյան՝ 5:30-ի սահմանում երկրաշարժ է գրանցվել Ջերմուկից 22 կմ հյուսիս-արևմուտք: Ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4 բալ: Ըստ ներքին գործերի նախարարության՝ երկրաշարժը զգացել են նաև Վարդենիսում և Սիսիանում՝ 2-ից 3 բալ ուժգնությամբ: Ինչ են պատմում Վայոց ձորի բնակիչները «Հայլուր»-ին:Ավելին19:1306.01.25 -
ՔաղաքականԱլավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ` հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով. Hetq.amԱլավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ Գևորգյան ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր ձեռք բերել աղբահանության ծառայություններ Ալավերդի համայնքի Շնող և Քարկոփ բնակավայրերի համար։Ավելին19:0706.01.25