Լրահոս
Միջազգային
22:45
06.01.25
587

Թուրքիան ջնջում է Սիրիայի պատմությունը. պետության անհետացում՝ 21-րդ դարում

 

Իրավիճակը լարված է Սիրիայի հյուսիսում: Ռազմական գործողություններն ակտիվացել են Սիրիայի ազգային բանակի և Քրդական դեմոկրատական ուժերի միջև: Սիրիայի հյուսիսում Ազգային բանակի թուրքամետ կազմավորումներն արդեն մի քանի օր է՝ փորձում են մտնել «Այն ալ Արաբ» քաղաք և գրավել Հալեպի նահանգի մնացած բնակավայրերը։ Նրանց չի հաջողվել ճեղքել նաև արաբաքրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի պաշտպանությունը Թիշրին ամբարտակի և Քարա-Կուզակ կամրջի տարածքում, չնայած նաև թուրքական օդուժն էր ակտիվ ներգրավված: Սիրիայից եկող վերջին լուրերի համաձայն՝ քրդերը կայուն վերահսկողություն են պահպանում Մանբիջից արևմուտք ընկած տարածքի վրա։