Լրահոս

2025-01-07
  • Սփյուռք
    Արթնացանք ու հասկացանք, որ վե՛րջ. վախերով լի Սիրիայում Սուրբ Ծնունդն են նշել հայերը
    Սիրիայում իշխանափոխությունից հետո սիրահայերը առաջին Սուրբ Ծնունդն են նշել Դամասկոսի հայկական եկեղեցում: Մեկ գիշերում Ասադի իշխանությունը տապալած պրոթուրքական ուժերից չգիտեն ինչ սպասեն սիրիահայերը: Աղոթքներում մեկ ցանկություն է, որ այս տարին բարի լինի:
    14:35
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նորածին երեխային խեղդած և պետքարանը նետած մոր նկատմամբ դատարանը որոշում է կայացրել. «ՀԺ»
    Նորածին երեխային արտաքնոցը նետած կնոջ մասով որոշում է կայացվել։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել էր արտաքնոցը։ ՀՀ ՆԳՆ-ից էլ մանրամասներ էին հայտնել դեպքից՝ նշելով. «Դեկտեմբերի 27-ին 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը»։
    14:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ողբերգական դեպք․ Երևանում 15-ամյա աղջիկը uեռական հարաբերություն ունենալուց հետո մաhացել է
    Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա 1 մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք)։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, և հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չի ունեցել։ Iravaban.net-ի տվյալներով՝ նշված երեխաները ապրում և սովորում էին Վանաձորի դպրոցներից մեկում։ Նույն օրը ոստիկանությունը սկսել է իրականացնել որոնողական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։ Տեղեկություններ են ստացվել նաև, որ աղջիկների հետ են եղել 2 երիտասարդ տղաներ, ովքեր Երևանում են բնակվում։ Արդեն դեկտեմբերի 21-ին ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Կողբացի փողոցի շենքերից մեկում։ Հայտնաբերվել են նաև Երևանի բնակիչներ 19-ամյա և 23-ամյա երիտասարդները։ Վերջիններս ձերբակալվել են։ Տեղեկություններ կան նաև, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։ Աղջիկներից ավագը մահացել է, մյուսի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Նշենք՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար 8-15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։
    14:15
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ր ընտանիքները կարող են դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են։ Դիմում կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ:
    14:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել
    Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի՝ Ալֆորվիլ քաղաքում տեղակայված Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցում հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։ Հաղորդվում է, որ Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, դեսպանության անձնակազմը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավոր հետևորդներ։
    13:45
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրեն Պապիկյանը ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին
    Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն: Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և կատարված այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:
    13:30
    07.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Սարսափելի միջադեպ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. Հայաստանի բանտերը նոր ղեկավար կունենան
    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում դատապարտյալը կտրել է լեզուն: «Արմլուր»-ը գրում է, որ Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում գտնվող դատապարտյալը ծայրահեղ քայլի է դիմել, դեռևս անհայտ դրդապատճառներով: «Հայլուրը» փորձեց կապ հաստատել քրեակատարողական հիմնարկի հետ, սակայն խոսնակի հեռախոսահամարն անհասանելի է:
    13:25
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար. ՆԳՆ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 27-ական, խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 14, հոգեկան ներգործության՝ 13, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7, խուլիգանության՝ 6, բնակարանային գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու և աշխատանքային անվտանգության կանոները խախտելու՝ 3-ական, ավտոմեքենայի գողության, սպանության փորձի, շորթման, համակարգչային հափշտակության, ինքիրավչության, սառը զենքի հայտնաբերման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, ծննդկանի կամ ծննդաբերողի կողմից երեխայի սպանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, հողը փչացնելու, ալիմենտ չվճարելու, անառակաբարո արարք կատարելու, սանիտարական կամ հիգիենիկ նորմատիվները խախտելու և ապօրինի սահմանը հատելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, գույքի ոչնչացման կամ վնասման, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 2 դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար․ 2 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    13:15
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ե՞րբ կարող են քաղաքացիները ներկայացնել եկամտահարկի վերադարձի դիմումները
    Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Ուժի մեջ են մտել նաև հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները:
    13:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է
    Հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Խ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին ևս տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    12:45
    07.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր միջադեպ բանտում՝ ՔԿ ծառայության առաջին կին ղեկավարի նշանակման նախօրեին
    Հայլուր 12։30 Նոր միջադեպ բանտում՝ ՔԿ ծառայության առաջին կին ղեկավարի նշանակման նախօրեին
    12:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․78 դրամ:
    12:15
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 65-ամյա տղամարդը փորձել է վերջ տшլ կյшնքին. նրա կյшնքը հաջողվել է փրկվել
    Հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի բնակարանում տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքի դաստակները, հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Տեղում փրկարար-հոգեբանին ու ՊԾ պարեկին հաջողվում է արդեն ձեռքերի դաստակի մի հատվածում ինքնավնասում կատարած տղամարդուն համոզել, որպեսզի նա չշարունակի դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա թե՛ փրկարար-հոգեբանը, թե՛ պարեկը կարողանում են նրա հետ զրույց ունենալու արդյունքում հասնել հաջողության ու տղամարդուն արդեն տեղում օգնություն է ցուցաբերում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ու մինչ շտապօգնության բժիշկները մշակում էին նրա ձեռքի վերքերը, փրկարար հոգեբանը տեղում հոգեբանական աջակցություն է ցուցաբերում տան 2 կին անդամներին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ 65-ամյա Գ. Գ.-ն է:
    12:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով. Աշոտյան
    Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային ժառանգությանը, և, վերջիվերջո՝ Սերժ Սարգսյանի թողած կետին, որի մասին հենց ինքը՝ Նիկոլը, բարձրաձայնեց 2020 թվականի հունվարին իր ասուլիսում։ Երրորդ նախագահին և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին արցախյան էստաֆետը փոխանցվեց նախորդ բանակցող պատասխանատուներից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից, 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների տեսքով։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը: «Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում այդ սկզբունքների հենքով բանակցային փաստաթղթի տեսք ստացավ Կազանյան կոչված տարբերակը (2011թ. հունիս), իսկ դրանից հետո եղած գաղափարները, առաջարկությունները, տարբերակները եղել են աշխատանքային մոտեցումներ՝ non paper ձևաչափով։ 2008-ից բանակցային գործընթացը նոր թափ հավաքեց բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ, եռակողմ և բազմակողմ բազմաթիվ հանդիպումներով։ Միաժամանակ երեք գործոն լրացուցիչ մարտահրավերներ էին ստեղծում հայկական դիվանագիտության համար. 1. 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների առիթով Հայաստանի համար սաստկացած արտաքին ազդեցությունները։ 2. Գերտերությունների միջև նոր փուլ թևակոխած գեոպոլիտիկ լարվածության անընդհատ աճը (2007-ին ՌԴ նախագահի Մյունխենյան ելույթը, 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ին Ղրիմի և Դոնբասի հարցերով պայմանավորված միջազգային իրավիճակը, 2015-ից Սիրիայում ռուսական օպերացիան, և այլն)։ 3. Ադրբեջանի էներգետիկ նախագծերից նավթադոլարային դոպինգը և ռազմական ծախսերի շեշտակի և շարունակական աճը։ Եվ, ահա, այս պայմաններում հայկական դիվանագիտությունը ոչ միայն կարողացավ պահպանել իր կարմիր գծերը, այլև 2007-ի վերջին ի հայտ եկած կարգավորման Մադրիդյան առաջարկի հենքով կարողացավ հասնել միջազգային հանրության կողմից հավանության արժանացած, նրա կողմից պաշտպանվող և երաշխարվորվող ամենահայանպաստ տարբերակին, որը դետալները քանիցս բարձրաձայնվեցին հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից, իսկ նույն Փաշինյանը Կազանյան փաստաթուղթն անվանեց լավագույնը։ 2008-2018 թվականներին Հայաստանը ոչ միայն դիմակայեց Ադրբեջանի դիվանագիտական, այդ թվում՝ կոռուպցիոն-խավիարային, և ռազմական ճնշումներին, այլև «Մադրիդյան փաստաթուղթը» մեր ջանքերով և 30-ից ավել փոփոխություններով ու շտկումներով վերածվեց միջազգային քաղաքական և իրավական բառապաշար մտած «Հիմնարար սկզբունքների» (Basic principles)։ Այդ բանակցային տրանսֆորմացիայի և լավարկման երկու օրինակ բերեմ։ 2007-ից մինչև 2018-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման հիմքում ընկած համաժողովրդական կամարտահայտությունը ստացավ «իրավական պարտադիր ուժ ունեցող» ձևակերպումը։ Իսկ Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող ԼՂ բնակչության միջանկյալ իրավունքները և արտոնությունները փոխարինվեցին «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ» և դրանից բխող ձևակերպումներով։ Անգամ Ադրբեջանն էր ստիպված համաձայնել այդ մոտեցումների հիման վրա բանակցային գործընթացին (2008-ի նոյեմբեր՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան Մայնդորֆյան հռչակագիր, 2010-ի Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ + Սարգսյան+ Ալիև հնգակողմ հայտարարություն, և այլն)։ Ավելին, հենց այդ լրամշակված Հիմնարար սկզբունքներն են դարձել 2009-2013 թթ. Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա նախագահների ձևաչափով 5 եռակողմ հայտարարությունների, ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովներին 10 համատեղ հայտարարությունների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթների, միջազգային տասնյակ զեկույցների և բանաձևերի հիմնաքարը։ Անկախ բանակցային տարբերություններից ՝ ՀՀ նախկին երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով»,- գրել է նա:
    11:45
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    35-ամյա դատապարտյալն ածելիով վնաuել է ձեռքերը․ ArmLur
    Վերջինս ածելիով վնասել է ձեռքերը։
    11:30
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
    Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    11:21
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ ՔԿ
    2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը Գ.Գ.-ն դանակով սպանել է մորը՝ Գ.Կ.-ին և դիմել փախուստի: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև, Գ.Գ.-ն վրեժի շարժառիթով հայտնվելով իր ընտանիքի բնակության վայրում՝ դանակով առնվազն 27 անգամ բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կտրելով վերջինիս կենսական կարևոր օրգան պարանոցը, ինչի արդյունքում վերջինս ապօրինաբար զրկվել է կյանքից: Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն Գ.Գ.-ն ճանաչվել է մեղսունակ: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը): Գ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2024 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:12
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Երևանի Րաֆֆու փողոցում
    Հունվարի 6-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող չշահագործվող պահակակետում (մոտ 12 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։39-ին։ Այրվել է պահակակետը։
    11:00
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով և Աստարայի մաքսակետից Ադրբեջան մտած իրանական բեռնատարների նկատմամբ կազմակերպված վանդալիզմով։ Նշված բեռնատարների վարորդները մեծամասամբ թյուրքախոս ատրպատականցիներ են, որոնք նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանանում, այսպես կոչված, «համաթյուրքական եղբայրության» և, իբր, ճնշումների ենթարկվող «հարավային ադրբեջանցիների» մասին օրնիբուն բարբաջող Բաքվի բարբարոսական և էրդողանական վարչախմբերի ներկայացուցիչների կողմից միայն այն բանի համար, որ իրանցիներ են։ Առաջին հայացքից այս ոչ այնքան մեծ թվացող դրվագները ի ցույց են դնում նշված վարչախմբերի նաև երեսպաշտ բնույթը՝ պայթեցնելով այն քարոզչական փուչիկը, թե, իբր, կան «համաթյուրքական եղբայրություն» կամ «եղբայրական հարավային ադրբեջանցիներ»։
    10:45
    07.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տnւրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Աբրահամյան
    Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ թե ռուսների հետ լավ հարաբերություններով կամ Ուկրաինայի ցավերը մեղմելուն, այլ որ ԱՄՆ-ն իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է Չինաստանին զսպելու/հավասարակշռելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Առանց այդ էլ Չինաստանը մեծ տեմպերով զարգանում է, իսկ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հսկայական դիվանագիտական, տնտեսական, ռազմական ռեսուրսներ է մաշեցնում ոչ միայն էպիկենտրոնում գտնվող երկրներից, այլ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, որի պայմաններում Չինաստանը պոկում է իրականացրել: Իհարկե, Արևմուտքն ամեն ինչ կանի, որ ՌԴ-ն արագ վերականգնելու հնարավորություն չունենա և ուկրաինական ճգնաժամի «լուծման» հիմքում հենց դա է դրել, սակայն փաստ է, որ նրանց հիմնական անհանգստությունը Չինաստանից է, որովհետև պաշտոնական Պեկինը ոչ միայն առաջ է պոկվել, այլ դրան համարժեք քաղաքական ամբիցիաներ է ներկայացնում աշխարհակարգի փոփոխություններում իր նոր դերի սահմանման վերաբերյալ, ինչը բնականաբար տեղի է ունենում մյուս դերակատարների հաշվին: Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն»,- գրել է նա:
    10:30
    07.01.25
    Ավելին