Լրահոս
Միջազգային
22:07
06.01.25
731

Պուտինին խուլ է անվանում Զելենսկին. Ուկրաինան ակտիվ հարձակում է սկսել և երաշխիքներ է ուզում ԱՄՆ-ից

 

Ուկրաինայում պատերազմը ոչ միայն չավարտվեց դեկտեմբերին, ինչպես տարեվերջին կանխագուշակում էր ուկրաինացի լրագրող Գորդոնը, վստահեցնելով, թե հավաստի տվյալներ ունի պատերազմի ավարտի մասին, այլև պատերազմի 1047-րդ օրը ինտենսիվ մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում: Ըստ ուկրաինական կողմի՝ ուկրաինական բանակը Կուրսկում գրոհում է օդից և ցամաքից: Վորոնեժում շենքեր են փլուզվել: Մոսկվան հայտնում է ռուսական օդում 12 անօդաչու ոչնչացնելու և Դոնբասում ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Կուրախովի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին: