Լրահոս
Իրավական
20:12
06.01.25
457

Հայաստանի ազգային հերոսը՝ Վարդաշեն ՔԿ-ում. ինչի՞ համար է մեղադրվում գեներալ Տիրան Խաչատրյանը

 

Հունվարի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավրված Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի փաստաբանները դեռ չեն ստացել կալանքի որոշումը: Երբ այն իրենց ձեռքում հայտնվի, կբողորքարկեն Վերաքննիչ դատարանում: Տիրան Խաչատրյանը չի ընդունում զինվորական պաշտոնեական անփութության մեղադրանքը: Նա կալանավորվել է 44-օրյա պատերազմին առնչվող գործով: Փաստաբանների կարծիքով՝ նախաքննական մարմինը Տիրան Խաչատրյանի գործունեությանը գնահատականներ է տվել, որոնք չեն համապատասխանում իրականությանը: