Լրահոս
2025-01-30
-
ՀասարակականԲանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը շրջանցում է այդ գաղտնիքը. Սամվել ՄարտիրոսյանԲանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․ «Եկամուտների հայտարարագրման ու բանկային գաղտնիքի պահով մի երկու բան գրեմ։ Որ պարզ լինի։ Փաստացի, տառացիորեն բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա։ Բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը։ Ստորև բերեմ Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որն ոընդունվել է անցյալ տարվա մարտին ու հասարակությունը քնած է վերապրել այս պահը (մի բան էլ չհասկացա, Արլիսում այս փոփոխությունը չի ինկորպորացիա արված հրապարակված ՀՕ մեջ)։ Փաստացի երեք փուլ ա հիմա դարձել. ա։ Հարկայինը բանկերից ստանում է տարվա սկզբի և ավարտի մարդու բանկային հաշիվների մնացորդը բ։ Հետո, եթե հարցեր են առաջանում հարկայինի մոտ, ապա մարդ ծանուցվում է ու պետք է երեք օրվա ընթացքում արդեն հարկային մարմնին տրամադրի առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը գ։ Եթե չի անում, դատարանի որոշումով է պարտադրվում տրամադրել քաղվածքը Այսինքն, դդե-յուրե բանկային գաղտնաքը կա։ Դե-ֆակտո, հարկայինը կարող է բոլորին ծանուցել ու երեք օրում բոլորից քաղվածքը ստանալ - արագացված եւ կամավոր կերպով հիմա կոնկրետ օրենքի այս հատվածը. Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 78-րդ կետով. «78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:»: «Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը 1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ: 2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: 3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»»։Ավելին19:1530.01.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը ևս յոթ պատանդի է հանձնել Կարմիր խաչինԻսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին ևս երկու իսրայելցի պատանդի և հինգ օտարերկրացու է հանձնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Տեղեկատվության համաձայն, յոթ պատանդները, այդ թվում՝ երկու իսրայելցի և հինգ օտարերկրյա քաղաքացի, հանձնվել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին և ուղևորվել Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի և ՇԱԲԱՍ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության) ուժերի մոտ», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հունվարի 19-ից Գազայի հատվածում գործում է հրադադարի ռեժիմ։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում իսրայելցի պատանդները կվերադարձվեն իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։ Գործարքի առաջին փուլի շրջանակներում, որը նախատեսում է 42 օրվա ընթացքում իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ մոտավորապես հազար պաղեստինցի բանտարկյալի դիմաց, արդեն երկու փոխանակում է տեղի ունեցել: Հրադադարի առաջին օրվանից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներն ավելացել են՝ հասնելով օրական մինչև 600 բեռնատարի։ Բացի այդ, Իսրայելը Գազայի բնակիչներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հարավից հյուսիս: Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: Հրադադարի 16-րդ օրը Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պարտավորվել են բանակցություններ սկսել գործարքի երկրորդ փուլի շուրջ, որը, ենթադրաբար, կնախատեսի մնացած պատանդների ազատ արձակում, մշտական զինադադար և իսրայական զորքերի լիակատար դուրսբերում պաղեստինյան անկլավից: Երրորդ փուլում նախատեսվում է զոհվածների մարմինների փոխանակում, Գազայի հատվածի վերականգնում և անկլավի շրջափակման ավարտ։Ավելին19:0030.01.25 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին18:4530.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տասնյակ դիակներ՝ գետի մեջ. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետից ոչ ոք չի փրկվելՀայլուր 18։30 Տասնյակ դիակներ՝ գետի մեջ. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետից ոչ ոք չի փրկվելԱվելին18:3030.01.25 -
ՀայաստանՓաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լեմկինի ինստիտուտՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ: «Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում... Այս վերջին հայտարարության մեջ մեզ հատկապես ապշեցրել են վարչապետի՝ ևս մեկ անգամ անուղղակիորեն Ցեղասպանությունն արդարացնելու (մասնավորապես՝ «ինչո՞ւ դա տեղի ունեցավ» հարցը տալով) և հայերին իրենց միջսերնդային հիշողությունը, կյանքի փորձը, պատմական ուսումնասիրությունները և թեմայի նկատմամբ զգայունությունը կասկածի տակ դնելու փորձերը («Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել և ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել» հարցը տալով)... Կասկածի տակ դնելով Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը, ինչպես նաև Ցեղասպանության կարգավիճակն ու կարևորությունը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ աջակցում է թուրքական և ադրբեջանական ժխտողական խոսույթներին։ Սա վտանգավոր խաղ է, քանի որ սպառնում է Հայաստանի հարևաններին խրախուսել ընդդեմ Հայաստանի գործողությունների... Սա կարող է օգնել հող նախապատրաստել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ հետագա ցեղասպանության համար՝ ջնջելով անցյալի վայրագությունների համար պատասխանատվությունը... Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», - ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։Ավելին18:1530.01.25 -
ՔաղաքականԱԺ-ում գոռգոռոցներ են լսվում. Անդրանիկ Քոչարյանն ու Ալեն Սիմոնյանը վիճում են անհետ կորածների ծնողների հետ․ ArmLurԱնհետ կորած զինվորների ծնողների եւ պաշտոնատար անձանց հանդիպումն ընթանում է լարված մթնոլորտում, ԱԺ միջանցքում գոռգոռոցներ են լսվում: Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը եւ ծնողները բարձրաձայն վիճում են, այս մասին դեպքի վայրից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը:Ավելին18:0030.01.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պլանավորում է արտաքսել ԽՍՀՄ քաղաքացիներիԱՄՆ-ում 2024 թ. նոյեմբերի դրությամբ ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի քաղաքացիություն ունեցող 1182 մարդ սպասում էր արտաքսման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News-ի հարցմանն ուղարկված պատասխանում նման տվյալներ է հայտնել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE)։ Դեկտեմբերին Fox News-ն ICE-ից տվյալներ էր խնդրել ԱՄՆ-ից արտաքսման սպասող օտարերկրացիների թվաքանակի վերաբերյալ, որոնք միևնույն ժամանակ տվյալ կառույցի կալանքի տակ չեն գտնվում: Գերատեսչության տվյալներով՝ 2024 թ. նոյեմբերի 24-ի դրությամբ հրամաններ են հրապարակվել ICE-ի կալանքի տակ չգտնվող 1 մլն 445 հազար 549 մարդու արտաքսման վերաբերյալ: Նրանց թվում եղել են ներկայում գոյություն չունեցող պետությունների քաղաքացիներ. 845 մարդ՝ Հարավսլավիայի անձնագրերով, 337 ԽՍՀՄ քաղաքացի և 254 հոգի՝ Չեխոսլովակիայից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին ելույթում խոստացել է անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր և միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթաց սկսել։ Նա նաև արտակարգ դրության համազգային ռեժիմ է հայտարարել ԱՄՆ-ի հարավային սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ։Ավելին17:4530.01.25 -
ՀասարակականՏրանսպորտում հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել. պարզաբանումԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝ - Երթուղիների հաճախականության վերահսկում, - Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում, - Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում, - Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում, - Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»։Ավելին17:3030.01.25 -
ՔաղաքականՔաշքշուկ՝ կառավարության շենքի մոտ. իրենց «ծոցից դուրս եկած» Փաշինյանին են պահանջում առևտրականներըԵրևանից ու մարզերից մի խումբ ձեռնարկատերեր չեն դադարեցնում բողոքի ակցիաները: Նրանք արդեն երրորդ բողոքի ակցիան են արել կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ հունվարի մեկից ուժի մեջ մտած շրջանառության 5 տոկոս հարկի կրկնապատկումը սպառնում է հիմնովին ոչնչացնել փոքր ու միջին բիզնեսը երկրում:Ավելին17:1530.01.25 -
ԻրավականՏարադրամի փոխանակման կետում կեղծ հարյուրդոլարանոցներ էին իրացրել․ կան ձերբակալվածներՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ զբաղվում են կեղծ թղթադրամների իրացմամբ։ Ըստ տեղեկության՝ նրանք հունվարի 22-ին կեղծ 100 դոլարանոց է իրացրել Գյումրիի Խորենացու փողոցի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են արարքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը հունվարի 15-ին տարադրամի փոխանակման նույն կետի աշխատակցուհուն է տվել կեղծ 100-դոլարանոց՝ ստանալով 39 500 դրամ, իսկ հունվարի 18-ին նույն կետում իրացրել է 100 դոլար արժողության երեք կեղծ թղթադրամ՝ ստանալով 50 դոլար և 98 750 դրամ։ Կատարվում է նախաքննություն:Ավելին17:0030.01.25 -
ՀասարակականԲախվել են Tesla-ն, BMW-ն և Nissan-ը. BMW-ն կոտրել է արգելապատնեշներն ու մասամբ կախվել ձորակըԱյսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Tesla», «BMW» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: «BMW»-ն, որը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Tesla»-ի բախման հետ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ կախվել ձորակում, իսկ «Tesla»-ն հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ավելին16:4530.01.25 -
ՀասարակականԻնքնազգացողությունս վատացավ, երբ ասեցին, որ իմ որդու հարցով չեն զբաղվում. ծնող. ArmLurԱյս պահին Ազգային Ժողովում անհետ կորած զինծառայողների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպում է տեղի ունենում։ Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ խորհրդարանում մասնակցում են փակ քննարկմանը պատգամավորների, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի, ՀՀ Քննչական կոմիտե նախագահ Արթուր Պողոսյանի հետ:Ավելին16:4530.01.25 -
ՀասարակականԱնհայտ անձը քարով հարվածել է 45 համարի ավտոբուսինՎարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին»։Ավելին16:3530.01.25 -
ԻրավականԳողական են «էթո՞ւմ», թե՞ պետություն են ներկայացնում. պարեկները խայտառակում են համակարգըՈստիկանության համազգեստ հագնող, բայց գողություններ, ավազակություններ կազմակերպող պարեկներ կան Հայաստանում: Նոր սկանդալային դեպքի մասին է հայտնի դարձել: Երկուշաբթի Շիրակում ոստիկանները գողության դեպքի տաք հետքերով են գնացել, արդյունքում ձերբակալել իրենց իսկ ծառայակցին: Գողության համար կասկածվողը պարեկային ծառայող է, նրան օգնել է համակարգից ազատված մի նախկին պարեկ:Ավելին16:2830.01.25 -
ՔաղաքականԽորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ու մխիթարության խոսքերն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ։Ավելին16:2030.01.25 -
Իրավական«Հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել է 1127 վարույթ․ Արդարադատության նախարարությունԱրդարադատության նախարարությունից հայտնում են, որ 2024 թ. Պրոբացիայի ծառայությունում «հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել է 1127 վարույթ։ 764 վարույթի կատարումն ավարտվել է, իսկ 363 վարույթ կատարման ընթացքում է։Ավելին16:1530.01.25 -
ՔաղաքականՎրաստանի վարչապետը ժամանել է ՀայաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Հաջորդիվ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:Ավելին16:0030.01.25 -
ԻրավականՓաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման վերաբերյալ քննարկում ՄԻՊ նախաձեռնությամբՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ օրերս տեղի է ունեցել հերթական քննարկումը Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների, մասնավորապես՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների, Փաստաբանների պալատի, ինչպես նաև իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ Պետական եկամուտների կոմիտեից, Բարձրագույն դատական խորհրդից, Ֆինանսների և Արդարադատության նախարարություններից։ Հասարակական կազմակերպությունների և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները իրականացվող փոփոխությունների համատեքստում հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` անվճար իրավաբանական օգնության ցուցաբերելիս հարկումը, որի հետևանքով հասարակության լայն զանգվածի համար իրավական պաշտպանության միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և համատեղ լուծման ուղիների մշակումը։Ավելին15:4530.01.25 -
ԻրավականԳեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Կարեն Առստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով։ Առստամյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2020թ․ նոյեմբերի 8-ին։ Նշենք նաև, որ պատերազմի օրերին նա Արցախի պաշտպանության բանակի կողմից ներկայացվել էր «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի՝ մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար: 2021 թվականի փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց Առստամյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ մեղադրանքի՝ զբաղեցնելով ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 11.10.2020թ․ պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն՝ պարտավոր լինելով նույն օրը Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի թվով 72 զինծառայողներին, Առստամյանը ցուցաբերել է իշխանության անգործություն, այն է՝ անձամբ չի դիմավորել, ինչպես նաև՝ չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը, ինչի հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով նշված օրը կեսօրին հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ տեղեկություններ չկան:Ավելին15:4030.01.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. քաշքշուկ է եղել առևտրականների ու ոստիկանների միջևՀայլուր 15։30 Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. քաշքշուկ է եղել առևտրականների ու ոստիկանների միջևԱվելին15:3030.01.25