Լրահոս
2025-01-30
-
Հասարակական«Տպավորություն էր՝ կարծես նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում, այն էլ՝ լավատեսություն չներշնչող խոստումներով»․ Տիգրան Աբրահամյանը՝ անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպման արդյունքների մասինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպմանը․Ավելին22:1130.01.25 -
ՀասարակականՍկսվում է Առաջավորաց պահքը, Ապաշխարության շաբաթապահք՝ ի հիշատակ Հայոց Մեծ ԴարձիՓետրվարի 10-ից սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է որպես ազգային ապաշխարության 5-օրյա շաբաթապահք՝ ի հիշատակ Հայոց Մեծ Դարձի և Ապաշխարության: Քանի որ այս տարի Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ օրը համընկել է Տեառնընդառաջի տոնի հետ, պահքը կլինի 4-օրյա: Նաև Հովնան մարգարեի հիշատակության օրը, երբ ընթերցվում է Նինվեի ապաշխարության պատմությունը, այս տարի կնշվի հինգշաբթի օրը:Ավելին21:5930.01.25 -
ՀասարակականՈրտե՞ղ կորան մեր երեխեքը. ԱԺ-ում 5 ժամ էմոցիոնալ քննարկել են անհետ կորածների հարցը«Մեր երեխեքը որտե՞ղ են, որտե՞ղ կորան». այս հարցն են այսօր խորհրդարանում ուժային կառույցների ղեկավարներին տալիս անհետ կորածների հարազատները: 80 ծնողներից 16-ն են մասնակցում փակ քննարկմանը, մյուսները հետևում են դրան լրագրողների համար նախատեսված օթյակներից:Ավելին21:4630.01.25 -
ԻրավականՔրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոցԴժվար է անգամ պատկերացնել, թե շուրջ 18 կիլոգրամից թմրամիջոցի քանի փաթեթ կստացվի ու համացանցի միջոցով քանի օգտագործողի կիրացվի: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։Ավելին21:3130.01.25 -
ՔաղաքականԿացնային հարձակում՝ «պադավատապետության» վրա կամ պետական համակարգի պարալիզացումԾառայողական մեքենաների պատմական մինիմում է խոստանում Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին՝ վստահեցնելով, որ «պադավատապետության» վերջը գալու է: Ումի՞ց է կտրում Փաշինյանը ծառայողական մեքենաները: Պարզվում է՝ նաև տրանսպորտ չունեցող գյուղերի ղեկավարներից:Ավելին21:1930.01.25 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական խաղաղության հաստատման համար Վրաստանը ջանք չի խնայի. Երևան-Թբիլիսի շփումներ«Նոր բան չկա». այս երեք բառով է Հայաստանի արտգործնախարարն արձագանքել Ադրբեջանի նախագահի վերջին հոխորտանքներին: Ալիևը երեքշաբթի էր կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել Հայաստանից: Միրզոյանը ոչինչ չասող արձագանքը հնչեցրել է այսօր՝ Վրաստանի գլխավոր դիվանագետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:Ավելին21:0430.01.25 -
ՔաղաքականԱլմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԱլմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ավելին21:0030.01.25 -
ՀասարակականԿոտայքում 1,5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է․ վիճակը՝ միջին ծանրությանSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կո տայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։Ավելին20:4530.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Աղմուկ և էմոցիա. անհետ կորածների ծնողներին 5 ժամ պարզաբանում են տվել ուժայիններըՀայլուր 20։30 Աղմուկ և էմոցիա. անհետ կորածների ծնողներին 5 ժամ պարզաբանում են տվել ուժայիններըԱվելին20:3030.01.25 -
ՔաղաքականՑյուրիխի Հայ ակադեմիականների միությունը Փաշինյանից պահանջում է հանրայնորեն ներողություն խնդրելՑյուրիխի Հայ ակադեմիականների միությունը (Armenian Academics Zurich)ը միանում է Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհրդի (CAAS) -ի դատապարտող հայտարարությանը և իր կողմից պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից հանրայնորեն ներողություն խնդրել իր հակազգային եւ մոլորեցնող արտահայտությունների համար։ Հայոց ցեղասպանության ցանկացած շահարկում և խեղաթյուրում չպետք է մնա անհետևանք։Ավելին20:2330.01.25 -
ՔաղաքականՇոկի մեջ են շվեյցարահայերը. Փաշինյանը կասկածի տա՞կ է դնում Հայոց ցեղասպանության փաստըՇվեյցարիայի հայ համայնքը խախտել է լռությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խախտել Ցյուրիխում՝ շվեյցարահայերի հետ հանդիպումը չհրապարակելու պայմանը: Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդը կոչ է արել վարչապետին պարզաբանել Ցեղասպանության վերաբերյալ այդ օրը արած հայտարարությունները ու իր հավատարմությունը հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:Ավելին20:1130.01.25 -
ՔաղաքականԿորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները, մարդկային կյանքեր, ու սա դեռ վերջը չէ. Ստեփան Դանիելյան«Այն, ինչ կատարվում է տրանսպորտի ոլորտում, նույնը կատարվում է արտաքին քաղաքականությունում, ներքին քաղաքականությունում, բանակաշինության հարցում, տնտեսությունում և այլն:Ավելին19:5930.01.25 -
ՔաղաքականՀայաստանը ողջունում է ԵՄ առաքելության մանդատի երկարաձգումը. ՄիրզոյանՀայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի երկարաձգումը ևս երկու տարով։ Առաքելությունն ապացուցել է իր դերը որպես տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Ավելին19:4430.01.25 -
ՀասարակականԻրանցի վարորդը «Foton» բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջվել․ կա վիրավորԱյսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 44-ամյա Նամդար Գիգլոուն իր վարած «Foton» մակնիշի բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:3030.01.25 -
ՄիջազգայինՍարսափելի ողբերգություն՝ Վաշինգտոնում. երեք տասնյակ դի են դուրս բերել գետիցՎաշինգտոնում մարդատար օդանավի ու ռազմական ուղղաթիռի բախումից հետո երեք տասնյակ դի են դուրս բերել գետից, որոնումները ևս մի քանի օր կշարունակվեն: Ռուս ու ամերիկացի գեղասահորդներ են եղել մարդատար օդանավում: Հնարավո՞ր է, որ այս ավիաաղետը առիթ դառնա Պուտին-Թրամփ գերսպասված հեռախոսազրույցի համար: Կրեմլը չի հստակեցնում՝ կզանգի՞ Պուտինը Թրամփին՝ ցավակցելու:Ավելին19:2630.01.25 -
ՀասարակականԲանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը շրջանցում է այդ գաղտնիքը. Սամվել ՄարտիրոսյանԲանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․ «Եկամուտների հայտարարագրման ու բանկային գաղտնիքի պահով մի երկու բան գրեմ։ Որ պարզ լինի։ Փաստացի, տառացիորեն բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա։ Բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը։ Ստորև բերեմ Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որն ոընդունվել է անցյալ տարվա մարտին ու հասարակությունը քնած է վերապրել այս պահը (մի բան էլ չհասկացա, Արլիսում այս փոփոխությունը չի ինկորպորացիա արված հրապարակված ՀՕ մեջ)։ Փաստացի երեք փուլ ա հիմա դարձել. ա։ Հարկայինը բանկերից ստանում է տարվա սկզբի և ավարտի մարդու բանկային հաշիվների մնացորդը բ։ Հետո, եթե հարցեր են առաջանում հարկայինի մոտ, ապա մարդ ծանուցվում է ու պետք է երեք օրվա ընթացքում արդեն հարկային մարմնին տրամադրի առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը գ։ Եթե չի անում, դատարանի որոշումով է պարտադրվում տրամադրել քաղվածքը Այսինքն, դդե-յուրե բանկային գաղտնաքը կա։ Դե-ֆակտո, հարկայինը կարող է բոլորին ծանուցել ու երեք օրում բոլորից քաղվածքը ստանալ - արագացված եւ կամավոր կերպով հիմա կոնկրետ օրենքի այս հատվածը. Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 78-րդ կետով. «78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:»: «Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը 1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ: 2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: 3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»»։Ավելին19:1530.01.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը ևս յոթ պատանդի է հանձնել Կարմիր խաչինԻսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին ևս երկու իսրայելցի պատանդի և հինգ օտարերկրացու է հանձնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Տեղեկատվության համաձայն, յոթ պատանդները, այդ թվում՝ երկու իսրայելցի և հինգ օտարերկրյա քաղաքացի, հանձնվել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին և ուղևորվել Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի և ՇԱԲԱՍ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության) ուժերի մոտ», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հունվարի 19-ից Գազայի հատվածում գործում է հրադադարի ռեժիմ։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում իսրայելցի պատանդները կվերադարձվեն իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։ Գործարքի առաջին փուլի շրջանակներում, որը նախատեսում է 42 օրվա ընթացքում իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ մոտավորապես հազար պաղեստինցի բանտարկյալի դիմաց, արդեն երկու փոխանակում է տեղի ունեցել: Հրադադարի առաջին օրվանից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներն ավելացել են՝ հասնելով օրական մինչև 600 բեռնատարի։ Բացի այդ, Իսրայելը Գազայի բնակիչներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հարավից հյուսիս: Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: Հրադադարի 16-րդ օրը Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պարտավորվել են բանակցություններ սկսել գործարքի երկրորդ փուլի շուրջ, որը, ենթադրաբար, կնախատեսի մնացած պատանդների ազատ արձակում, մշտական զինադադար և իսրայական զորքերի լիակատար դուրսբերում պաղեստինյան անկլավից: Երրորդ փուլում նախատեսվում է զոհվածների մարմինների փոխանակում, Գազայի հատվածի վերականգնում և անկլավի շրջափակման ավարտ։Ավելին19:0030.01.25 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին18:4530.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տասնյակ դիակներ՝ գետի մեջ. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետից ոչ ոք չի փրկվելՀայլուր 18։30 Տասնյակ դիակներ՝ գետի մեջ. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետից ոչ ոք չի փրկվելԱվելին18:3030.01.25 -
ՀայաստանՓաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լեմկինի ինստիտուտՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ: «Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում... Այս վերջին հայտարարության մեջ մեզ հատկապես ապշեցրել են վարչապետի՝ ևս մեկ անգամ անուղղակիորեն Ցեղասպանությունն արդարացնելու (մասնավորապես՝ «ինչո՞ւ դա տեղի ունեցավ» հարցը տալով) և հայերին իրենց միջսերնդային հիշողությունը, կյանքի փորձը, պատմական ուսումնասիրությունները և թեմայի նկատմամբ զգայունությունը կասկածի տակ դնելու փորձերը («Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել և ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել» հարցը տալով)... Կասկածի տակ դնելով Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը, ինչպես նաև Ցեղասպանության կարգավիճակն ու կարևորությունը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ աջակցում է թուրքական և ադրբեջանական ժխտողական խոսույթներին։ Սա վտանգավոր խաղ է, քանի որ սպառնում է Հայաստանի հարևաններին խրախուսել ընդդեմ Հայաստանի գործողությունների... Սա կարող է օգնել հող նախապատրաստել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ հետագա ցեղասպանության համար՝ ջնջելով անցյալի վայրագությունների համար պատասխանատվությունը... Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», - ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։Ավելին18:1530.01.25