Լրահոս
2025-01-30
-
ՔաղաքականՎրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ-ից: Նախարար Բոճորիշվիլին ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:Ավելին15:2430.01.25 -
ՀասարակականԷլեկտրոնային ստորագրությունը չակտիվացնելու դեպքում, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպովԻնչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, 2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։ էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին ԷԿԵՆԳ-ը հաղորդագրություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած փետրվարի 1-ից: Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։ Այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով: Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անձանց կողմից որևէ հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԷԿԵՆԳ ՓԲԸ սպասարկման կենտրոն: +374 60 464504 https://www.ekeng.am/hy»,- ասված է հաղորդագրության մեջ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն:Ավելին15:1530.01.25 -
ՀայաստանԵՄ առաքելությունն այցելել է Մարտունի և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակինՀայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ընդգծել, որ կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,-նշված է գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով տեղի բնակիչներին սուրճի և հյուրընկալության համար: Առաքելությունը հպարտություն է արտահայտել սահամանային անվտանգությանն ուղղված գործունեություն ծավալելու համար։ «ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ:Ավելին15:1030.01.25 -
ԻրավականԱրձանագրվել է 9 պատահար․ 13 անձ վիրավորվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության` 12, ֆիզիկական ներգործության՝ 10, վարժական հավաքից խուսափելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, խուլիգանության՝ 2, սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, անօրինական միգրացիայի կազմակերպման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, բժշկական օգնության և ապօրինի սպասարկում իրականացնելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելու կամ պատրաստելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորյալ վնասման ու խուլիգանության ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար․ 13 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին15:0030.01.25 -
ՏարածաշրջանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի Խուզեստան նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Մաշրաքեհ քաղաքից 9 կմ հեռավորության վրա։Ավելին14:5030.01.25 -
ՄիջազգայինՄարդատար օդանավ և ռազմական ուղղաթիռ են բախվել Վաշինգտոնում. զոհեր կանՎաշինգտոնում բախվել են ուղևորատար ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը, կան զոհեր: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 3 զինվորական: Փրկարարները գտել են չորս ողջ մնացածի: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտակայքում գտնվող Պոտոմակ գետը, այժմ այնտեղ որոնումներ են իրականացվում:Ավելին14:4330.01.25 -
ՄիջազգայինԻրանի արտգործնախարարը մեկնել է բանակցությունների ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են նրա բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ ուղևորության ընթացքում պլանավորված են հանդիպում պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և Պաղեստինում վերջին իրադարձությունների քննարկում», - Իրանի ԱԳՆ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Արաղչին կհանդիպի նաև Կատարի ղեկավարության հետ, կողմերը կքննարկեն տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև այցելել է Կահիրե, որտեղ հանդիպել է Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի և պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնք արտաքսվել են Եգիպտոս իսրայելական բանտերից ազատվելուց հետո՝ Իսրայելի հետ պատանդների փոխանակման շուրջ գործարքի շրջանակներում:Ավելին14:4030.01.25 -
ՔաղաքականՍրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկանց և նրանց ընտանիքների ճակատագրեր ենԱյս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց մահվան չորս դեպք է տեղի ունեցել։ Միայն մեկ ամսում՝ չորս ընդհատված կյանք. 1 դատապարտյալի և 1 կալանավորված անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, ընդ որում մեկը՝ հացադուլի հետևանքով, 1 դատապարտյալ և 1 կալանավորված անձ ինքնասպանություն են գործել։ Ինչպես տեսնում ենք, մահացածներից երկուսի գործով դեռ նույնիսկ առկա չէ վերջնական դատական ակտ։Ավելին14:1530.01.25 -
ՀասարակականՈր բիզնեսում խոշոր կա, դա իրենք են. Հայաստանում վերացման եզրին է փոքր ու միջին բիզնեսըՀայաստանում փոքր ու միջին բիզնեսը վերացման եզրին է. ահազանգում են առևտրականները, որոնք այսօր նորից բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի կրկնակի բարձրացման դեմ են բողոքում հագուստ վաճառողները:Ավելին14:0830.01.25 -
ՔաղաքականՆիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և մինչև պшտերազմ․ ԱշոտյանՆիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և մինչև պատերազմ: Իր հոդվածում գրել է տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ «Փաշինյանի ներկայիս թրքամետ էքստազն իրականում Արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, ռուս-ուկրաինական պատերազմի, Արցախի հայաթափման, գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերի կամ գլոբալ տաքացման հետևանք չէ։ Սա փաշինյանական տրոյական ձիու արգանդում ի սկզբանե բեղմնավորված մուտանտ է, որն իր վարչապետության առաջին իսկ օրվանից սկսեց քայլ առ քայլ ծնվել։ Հիմա ապացուցեմ փաստերով, որոնց բազմիցս ժամանակին անդրադարձել եմ։ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։ Ամենասկզբից անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով ազգային օրակարգը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջոցով Թուրքիայի վրա շարունակական ճնշումների գործադրումը։ Ահա ընդամենը մի քանի փաստ. 1. Արցախյան երրորդ պատերազմից, որում թուրքական ուղղակի և անուղղակի ներգրավման փաստերն այլևս միջազգային հանրության սեփականությունն են, ընդամենը մեկ տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին 25-ին, Հայաստանի կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միտումնավոր չի անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին։ 2. 2019 թվականի ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին՝ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն էր, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին։ Փաշինյանը ոչ հիմնական ելույթում, ոչ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց Ցեղասպանության մասին։ 3. 2018-2020 թվականներին Հայոց ցեղասպանության թեման հիմնականում բացակայում էր նաև ԱԺ նախագահի, ԱԽ քարտուղարի միջազգային այցերի օրակարգից։ 4. 2018-2020 թվականներին ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի ներքին հանձնարարականով մեր դեսպանատներին տրված առաջնահերթություններում առաջին տեղում եղել է «թավշյայի» գովազդը, երկրորդ տեղում՝ ներքաղաքական զարցագումները (ՍԴ, ՀՀԿ, Քոչարյան, Սահմանադրություն և այլն), նոր հետո՝ Արցախը, իսկ վերջին տեղում՝ Ցեղասպանությունը, անգամ օտարերկրյա ներդրումների և բիզնես հարցերից հետո 5. Սրանց օրոք անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների և միջազգային կառույցների հայաստանյան դեսպանները սկսել էին չօգտագործել այդ եզրույթը, առանց մեր ԱԳՆ-ի կողմից որևէ լուրջ նախազգուշացման կամ հետևանքի (հիշեք ԵՄ դեսպան Վիկտորինին, ում 2020 թվականին հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին ոչ թե «Հայոց ցեղասպանություն», այլ՝ «Մեծ եղեռն»): 6. Հայաստանի վարչապետի 2019 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում չէր հիշատակվել նաև ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Էլ չասեմ, որ ճիշտ կլիներ նաև դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը և այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը։ 7. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՀՀ ԱԺ-ն այդպես էլ որևէ լուրջ աշխատանք արտերկրում չտարավ։ ԱԺ խմբակցություններով անգամ մի հատ հայտարարություն չընդունեցին, չթարգմանեցին և չուղարկեցին դուրս: 8. Արդեն 2020 թվականի ամռանը ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական անատամն էր։ Այն չէր պարունակում Հայոց ցեղասպանության և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականության մասին որևէ հիշատակում։ Սրանք ընդամենը մի շարք տեսանելի և հանրային սեփականություն դարձած փաստեր են։ Իսկ ի՞նչ է կատարվել կուլուարներում, դեռ կպարզվի։ Արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և Թուրքիայի արյունոտ երեսը լվանալու նիկոլական ջանքերը նոր փուլ թևակոխեցին, ինչի մասին փաստերը հերթով շարելու գործը կանեմ հաջորդիվ»։Ավելին14:0030.01.25 -
ՀասարակականԵրևանում «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ բախվել են 2 «BMW»-ներն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներՀունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:55-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում՝ «Դեֆանս» բնակելի թամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Ռուբեն Տոնոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 22-ամյա Արթուր Քերոբյանի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Նորեյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սուսաննա Պետրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արաբո Մանուկյանը և Ա. Քերոբյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Քերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դեֆանս» բնակելի թաղամասի թիթեղյա ցանակապատին՝ վնասելով այն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ բժիշկների ժամանումը՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Դեֆանս» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները:Ավելին13:4530.01.25 -
ՔաղաքականԳնել Սարգսյանը ևս մասնակցում է անհետ կորածների հարցով փակ քննարկմանը․ «Հրապարակ»Ազգային ժողովում անհետ կորածների հարցով փակ քննարկմանը մասնակցելու է եկել վերջերս ՔՊ-ի շարքերը լքած, դերասան, հաղորդավար Գնել Սարգսյանը: Մեր լրագրողի հարցին, թե որպես ո՞վ է մասնակցելու նիստին, Սարգսյանը հայտնեց, որ «Հանրային օրակարգի պաշտպանություն» ՀԿ-ն է ներկայացնում, իրեն էլ ծնողներն են հրավիրել, գրում է «Հրապարակ»-ը։Ավելին13:4030.01.25 -
ԻրավականԵրգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները․ ArmLurԵրգիչ Սարո Թովմասյանին Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ու զրկել են վարորդական իրավունքից:Ավելին13:3030.01.25 -
ՄիջազգայինMeta-ն Թրամփին 25 մլն դոլար կվճարիՄարկ Ցուկերբերգին պատկանող Meta ընկերությունը 25 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված հայցի հետ, որը Թրամփը դատարան էր ներկայացրել ընկերության դեմ՝ 2021 թվականին իր օգտահաշիվներն արգելափակելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը։ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերություն հանդիսացող Meta-ի խոսնակ Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերությունը կվճարի 25 միլիոն դոլար, որից 22 միլիոնը կհատկացվի Թրամփի նախագահական գրադարանի հիմնադրամին, իսկ մնացածը կհատկացվի դատական ծախսերին և այս գործով մյուս հայցվորներին: Կողմերի միջև համաձայնությունը չի պահանջում, որ Meta-ն ընդունի, որ սխալ է վարվել, նշել է Սթոունը։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները։ Թրամփի օգտահաշիվներն արգելափակվել էին Meta-ի կողմից, քանի որ ընկերությունը վտանգավոր էր համարել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ նրա հայտարարությունները։ NBC News-ի տվյալներով՝ Meta-ն երկրորդ խոշոր ընկերությունն է, որը կվճարի Թրամփի հայցի համար նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո։ 2024 թ. դեկտեմբերին ABC հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ կվճարի 15 միլիոն դոլար՝ լուծելու այն վեճը, որում Թրամփը պնդում էր, որ հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսը զրպարտել է իրեն: Մարկ Ցուկերբերգը 2024 թվականի ընտրություններում Թրամփի հաղթանակից ի վեր փորձում է լավ հարաբերություններ պահպանել նրա հետ։ Նա 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության արարողության համար, որին ներկա է գտնվել՝ նստելով կաբինետի անդամների կողքին: CNN-ը նշում է, որ Ցուկերբերգը նաև մեղմացրել է բովանդակության մոդերացիայի նոր կանոնները Facebook-ում, Instagram-ում և Threads-ում՝ չեղարկելով գործընկերությունը փաստերի ստուգման դիտորդական խմբերի հետ:Ավելին13:1530.01.25 -
ՍպորտՀայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն էՀայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Չեմպիոն դարձավ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեցին 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 5-րդ: Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը: Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։Ավելին13:0030.01.25 -
ՔաղաքականՓոքր հաղթանակների էֆեկտը. 168.amՄյուս կողմից, առնվազն բացառելի չէ, որ այս ընթացքը նախապես հաշվարկվել էր իշխանությունների կողմից և հանրային բողոք գեներացնելով ու հետքայլ կատարելով՝ փորձ արվեց «ժողովրդի մասին մտածող, ժողովրդին լսող» իշխանության կերպար ձևավորել։ Սակայն եթե անգամ այս սցենարը կանխատեսված էր, դա որևէ կերպ չի արժեզրկում հանրային դժգոհության, դեռևս տեղային ակցիաների՝ զանգվածային բողոքի վերածվելու ներուժի կարևորությունը, որն անկախ ամեն ինչից՝ ազդել է իշխանության գործողությունների վրա։ Իսկ դա նշանակում է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում «հետքայլ» արած իշխանությունն այդպիսով ակամայից ցույց տվեց հանրության ոչ թե ուժը, այլ թուլությունը՝ ավելի մեծ համապատկերում և ավելի գլոբալ գործընթացների առումով։Ավելին12:4530.01.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սոցիալական բողոքի ալիքը չի մարում Հայաստանում. տրանսպորտի սակագնից՝ ավելացող հարկերՀայլուր 12։30 Սոցիալական բողոքի ալիքը չի մարում Հայաստանում. տրանսպորտի սակագնից՝ ավելացող հարկերԱվելին12:2130.01.25 -
ԻրավականՄարտունիում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Նիվա»-ների վարորդները հայտնաբերվել են (տեսանյութ)Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են վարորդների ինքնությունը։ Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։Ավելին12:1530.01.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 30.01.2025Մամուլի տեսություն 30.01.2025Ավելին12:0530.01.25