Լրահոս

2025-01-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փոքր հաղթանակների էֆեկտը. 168.am
    Մյուս կողմից, առնվազն բացառելի չէ, որ այս ընթացքը նախապես հաշվարկվել էր իշխանությունների կողմից և հանրային բողոք գեներացնելով ու հետքայլ կատարելով՝ փորձ արվեց «ժողովրդի մասին մտածող, ժողովրդին լսող» իշխանության կերպար ձևավորել։ Սակայն եթե անգամ այս սցենարը կանխատեսված էր, դա որևէ կերպ չի արժեզրկում հանրային դժգոհության, դեռևս տեղային ակցիաների՝ զանգվածային բողոքի վերածվելու ներուժի կարևորությունը, որն անկախ ամեն ինչից՝ ազդել է իշխանության գործողությունների վրա։ Իսկ դա նշանակում է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում «հետքայլ» արած իշխանությունն այդպիսով ակամայից ցույց տվեց հանրության ոչ թե ուժը, այլ թուլությունը՝ ավելի մեծ համապատկերում և ավելի գլոբալ գործընթացների առումով։
    12:45
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սոցիալական բողոքի ալիքը չի մարում Հայաստանում. տրանսպորտի սակագնից՝ ավելացող հարկեր
    Հայլուր 12։30 Սոցիալական բողոքի ալիքը չի մարում Հայաստանում. տրանսպորտի սակագնից՝ ավելացող հարկեր
    12:21
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարտունիում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Նիվա»-ների վարորդները հայտնաբերվել են (տեսանյութ)
    Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են վարորդների ինքնությունը։ Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։
    12:15
    30.01.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.01.2025
    Մամուլի տեսություն 30.01.2025
    12:05
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնի փաստաբանական գրասենյակի տնօրենի բնակարանից գողացել են 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր
    Հունվարի 28-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկի բնակիչ Ի. Ճ-ից, ով հայտնել է, որ նույն օրը մի քանի ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանի 1-ին հարկի պատուհանը բացել են, մտել ներս և այնտեղից կատարել գողություն, հայտնում է Shamshyan.com-ը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է Հայաստանում հայտնի «Ex Lége» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենին, իսկ գողը կամ գողերը բնակարանից հափշտակել են մոտ 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր:
    12:00
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետգույքի կառավարման վարչության նախկին պետը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք. ՔԿ
    2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս․-ն նպատակ ունենալով դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15.523 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասից իր և իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 1․939,029 քմ մակերեսով հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և մտցնել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն մտցնել այլ անձանց գույքային ֆոնդ, որից հետո այն օտարել իրեն և իր մերձավորներին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Մասնավորապես՝ Ա.Ս.-ն դպրոցի տնօրենին առաջարկել է տարածքը բարեկարգելու պատրվակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դրա տարածքից դուրս բերել նախկինում այլ անձանց կողմից ապօրինի կառուցված ավտոտնակները: Դպրոցի տնօրենը Պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Ա.Ս.-ին հասցեագրված դիմում՝ խնդրելով սահմանների ճշտման արդյունքում ավտոտնակները դուրս բերել դպրոցի տարածքից։ Ա.Ս.-ն դիմումն ուղարկել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել հիշյալ դպրոցի սահմանների ճշտում և միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն, որ դպրոցի սահմաններից դուրս բերվի նաև ավտոտնակների հետ չկապված, միմյանցից անջատ դպրոցապատկան ևս երկու հողակտոր: Արդյունքում, կեղծ գրություն-եզրակացությամբ կազմված նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ և թողարկվել է նոր հատակագիծ, համաձայն որի՝ հողամասի փաստացի մակերեսը կազմել է 11.761,57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15.523 քմ-ի փոխարեն: Այնուհետև, Ա.Ս.-ն իր և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 15.523 քմ մակերեսով հողատարածքից անհիմն նվազեցված, պետության գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերված և Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցված 3.851,43 քմ մակերեսով հողատարածքից 1.939,029 քմ մակերեսով հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ ձևական աճուրդների միջոցով կազմակերպել է հիշյալ հողատարածքի և դրան միացված հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքների օտարումն իրեն և իր մերձավորներին։ 2025 թվականի հունվարի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա․Ս․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), մեկ անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), վեց անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը)։ Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, մեկ անձի նկատմամբ՝ գրավ և վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և չբացակայելու արգելք: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:45
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ
    Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    11:15
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    11 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ նախկին սենատորը
    2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները 71-ամյա Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում։ Նրան նաև մեղավոր են ճանաչել որպես օտարերկրյա կառավարության համար աշխատող գործակալ: 
    11:00
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տարածական տվյալների տրամադրումը կիրականացվի վճարովի հիմունքներով․ «Փաստ»
    «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունները փաստաթղթերից պատճենների ձևով և անվճար հիմունքներով տրամադրվում են համապատասխան մարմիններին, մինչդեռ հիշյալ փաստաթղթերն իրենց մեջ պարունակում են որոշակի տարածական տվյալներ, օրինակ՝ անշարժ գույքի գտնվելու վայրի, տեսքի և այլ հատկությունների մասին տվյալներ, հատակագծեր, կադաստրային քարտեզներ։
    10:57
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ամեն ինչ անում են, որ հանդիպումը կայանա. «Հրապարակ»
    Փաշինյանի խոսնակը, սովորույթի պես, երեկ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած դրան, իշխանական որոշ շրջանակներ պնդում են, որ հանդիպումն անպայման կայանալու է՝ Սպիտակ տանը, փետրվարի 5-ին: Նշենք, որ Ազգային աղոթքի նախաճաշը հենց այդ օրն է նախատեսվում, եւ հնարավոր է, որ հենց այդ նախաճաշի ժամանակ էլ Փաշինյանը հաջողացնի կանգնել Թրամփի կողքին եւ անգամ լուսանկարվել: Հիմա նրա դիրքերը շատ խախուտ են` դրսի աջակցությունն անչափ կարեւոր է»:
    10:49
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինի մի քանի ժամ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:45
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին
    ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի՝ օդում բախվելուց հետո Պոտոմակ գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկին։ Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը բավական բարդ է ցրտի և քամու պատճառով։ Դեպքի վայրում աշխատում է 300 փրկարար։ Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։ Ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Իսկ Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում գտնվում էր 3 զինվոր։
    10:34
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեծ խաբեության զոհերը. ինչպես պաշտպանվել սարսափելի ֆիշինգից համացանցում
    Թվային դարում թվային են դառնում նաև հանցագործները: Համացանցի ազատությունն այնպիսի դռներ է բացում նրանց երևակայությունների համար, որ քրեագիտական դասագրքերը թվում են դարն ապրած: Ինտերնետային խարդախների «ֆիշինգ» կոչվող մոտեցմանն է անդրադարձել Լիլիթ Գասպարյանը: Թե ինչպես պաշտպանել անձնական տվյալներն ու «ոսկե ձկնիկ» չդառնալ հաքերների համար՝ ռեպորտաժում:
    10:30
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը. Ուղիղ
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը։
    10:27
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ վարչության նիստում է որոշվել տրանսպորտի գնի փոփոխությունը. Ավինյա՛ն, սիրուն չի. «Ժողովուրդ»
    Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին նախօրեին պնդում էր՝ հնարավոր չէ որեւէ փոփոխություն թույլ տալ, այդ թվում՝ հնարավոր չէ, որ ուղեվարձը 150 դրամ դառնա, բայց արի ու տես՝ անհնարին ոչինչ չկա: Իսկ ի՞նչն է անդրդվելի ՔՊ քաղաքապետին ստիպել հետքայլ կատարել:
    10:08
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։
    10:04
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
    Հունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
    10:00
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը բախվել են օդում և ընկել գետը. կան բազմաթիվ զոհեր
    American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռն օդում բախվել են և ընկել Պոտոմակ գետը։ Ուղևորատար ինքնաթիռում եղել է 64 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Washington Post-ի աղբյուրները հայտնել են, որ ջրից բազմաթիվ մարմիններ են դուրս բերվել, առայժմ ոչ մի ողջ մնացածի չեն գտել։ Բախումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգում՝ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնից 8 կմ հեռավորության վրա։ American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ուղղաթիռում եղել է 3 զինվոր։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ վարչությունների աշխատակիցներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հայտնել են «սարսափելի վթարի մասին, որը տեղի է ունեցել Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ»։ Նա նշել է, որ հետևում է իրավիճակին և մանրամասների ի հայտ գալու դեպքում կհայտնի դրանց մասին։
    09:55
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
    ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
    09:49
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    30.01.25
    Ավելին