Լրահոս

2025-02-04
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Թեժանում է բոյկոտը Երևանում. բարձր սակագնի դեմ պայքարին միանում են ուսանողները
    Հայլուր 15։30 Թեժանում է բոյկոտը Երևանում. բարձր սակագնի դեմ պայքարին միանում են ուսանողները
    15:30
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը հրապարակել է ՔԿՀ-ներում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ ուսումնասիրություն
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ։ Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։ Ուսումնասիրված 19 քրեական վարույթից 17-ը վերաբերել է տուժողի «քաղաքական կամ այլ հայացքներով» կամ «հանրային գործունեությամբ» պայմանավորված բռնության կոչ կատարելու, բռնություն քարոզելու կամ արդարացնելու ենթադրյալ դեպքերին։ Մյուս երկու քրեական վարույթով անձինք մեղադրվել են մի դեպքում ազգային, մյուս դեպքում՝ ազգային և կրոնական թշնամանք հարուցելու համար։ Միջազգային չափանիշների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության արդյունքներով վեր են հանվել այն հիմնական հանգամանքները, որոնք իրավապահ մարմինների և դատարանների կողմից պետք է ուշադրության արժանանան ատելության խոսքին առնչվող վարույթների քննության ընթացքում, և գնահատվել է, թե որքանով են նշված հանգամանքները գործնականում հաշվի առնվում։ Ուսումնասիրությունն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Ատելության խոսքի դեմ պայքար հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետի կողմից։
    15:15
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    1 միլիարդ դոլարի զենք Իսրայելին․ Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ Իսրայելին մոտ 1 միլիարդ դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներին հավանություն տալու խնդրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վաճառքի մասին իրազեկ ԱՄՆ պաշտոնյաներին։ Գործարքի շրջանակներում ենթադրվում է ավելի քան 700 միլիոն դոլարի 4700 հատ 450 կգ-անոց ավիառումբերի, ինչպես նաև Caterpillar ընկերության՝ ավելի քան 300 միլիոն դոլարի զրահապատ բուլդոզերների վաճառք: Զենքի նոր մատակարարումների ծախսերն Իսրայելը կհոգա ԱՄՆ-ի ամենամյա ռազմական օգնության հաշվին, որը կազմում է միլիարդավոր դոլար: Գործարքի շուրջ բանակցությունները համընկնում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն կատարելիք այցի հետ: Փետրվարի 4-ին նա պետք է հանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու հրադադարը Գազայի հատվածում և Լիբանանում, ինչպես նաև ընդհանուր իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփը չեղարկել էր իր նախորդ Ջո Բայդենի կողմից Իսրայելին 2000 ֆունտ կշռող ռումբերի մատակարարման դադարեցումը։ Իսրայելական կողմը, ըստ WSJ-ի տվյալների, կձգտի Թրամփից հասնել Բայդենի վարչակազմի կողմից հաստատված սպառազինությունների ևս մեկ փաթեթի մատակարարման արագացման:
    15:00
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող Վանաձոր քաղաքում գործող հացի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Գր, Լուսավորիչ 45) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - շինության կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառում պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. ողջ գործընթացն իրականացվում է մեկ՝ մասնակի տարանջատված տարածքում. - սանհանգույցի դուռը բացվում է դեպի արտադրական տարածք. - արտադրական տարածքի որոշ հատված չունի առաստաղ. չի կանխարգելվում մասնիկների թափվելու հնարավորությունը պատրաստվող սննդամթերքի մեջ. - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը և պարագանները, մասնավորապես՝ ջեռոցի տապակները, չեն պահվում բարվոք վիճակում։ Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
    14:45
    04.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կառավարական ամառանոցների ծախսերն ավելացել են 18 միլիոն դրամով
    Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների կեցավայրի համար այս տարի հպարտ քաղաքացիների վճարած հարկերից ավելի շատ փոխանցում կարվի «Կառավարական ամառանոցների տնտեսություն» ՊՈԱԿ-ին:
    14:34
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մազոխիստ ժողովուրդների վերջը շատ վատ է լինում․ քաղաքագետ
    Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգոտնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, որ՝ «44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ «Մազոխիստ ժողովուրդների վերջը շատ վատ է լինում։ Դե վայելեք... Սույն թերուսը շարունակում է առաջ տանել իր նախկինում արտահայտված անասնական թեզը, ըստ որի ինքը «հպարտանում է մեր պարտությամբ» ու հիմա էլ հայտարարում է, որ խայտառակ պարտվելով 44-օրյա պատերազմում մենք ինքնիշխան ու անկախ պետություն ենք ունենալու... Ըստ կապիտուլյանտ ոչնչության, այն որ Հայաստանը ընկալվում է կապիտուլացված և պարտված երկիր, որի հարցերը միմյանց միջև քննարկում են ՌԴ-ն, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Ֆրանսիան, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ու բանի տեղ չեն դնում Հայաստանին՝ դա անկախության ամրապնդում է... Այն, որ Ադրբեջանը Նիկոլի կողմից նվեր ստացավ ոչ միայն Արցախը, այլև Երևանի չափ տարածք Հայաստանից ու հիմա ինչ ցանկանա կանի Ջերմուկում, Արենիում, Սիսիանում, Կապանում, Տավուշի սահմանամերձ բնակավայրերում՝ դա էլ մեր անկախության կարևոր ցուցիչն է... Նիկոլ Անհողի շնորհիվ մենք այնքան ենք «չլիկացել», որ ազգությամբ ադրբեջանցիները Երևանի սրտում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ» երգը, որով հպարտանում են Արցախի Ադրբեջանին «վերադարձով» ու դա մեր ինքնիշխանության ամրապնդման ցուցիչներից է... Պարտվելուց և խայտառակվելուց հպարտացող ժողովուրդ մինչև հիմա չէի տեսել... Ու դա, պարզվում է, հայերս ենք...»,- գրել է նա
    14:30
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ։
    14:15
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը անվերջ զիջելով փորձում է հասնել խաղաղության․ Շարմազանով
    Հիշեցի Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենին, ով 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
    14:00
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԿԲ-ն որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ Նիստի ժամանակ նաև որոշվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.25 %, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:
    13:45
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն զգուշացնում է
    Փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և ժամը 12:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում Դդմասար բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ։
    13:30
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս
    Այսօր՝ փետրվարի 4-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս: Պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    13:15
    04.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Էս լակոտներին դավերյա մի արեք. տրանսպորտային բոյկոտի 4-րդ օրն է
    Չորրորդ օրն է՝ երևանցիների մեծ մասը շարունակում է բոյկոտել, չվճարել փետրվարի մեկից թանկացած տրանսպորտի նոր 150 դրամ ուղեվարձը: Կան նաև մարդիկ, որոնք վճարում են ու չեն միանում բոյկոտին, պնդում, որ արդարացված թանկացում է: Կանգառներում, ավտոբուսներում ավագանու ընդդիմադիր անդամները մարդկանց հորդորում են չվճարել նոր սակագինը՝ մինչև քաղաքային իշխանությունները չփոխեն իրենց որոշումը և նորից 100 դրամ դարձնեն ուղեվարձը: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում երկուշաբթի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ նախկին 100 դրամ ուղեվարձին վերադարձ չի լինելու:
    13:10
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետությանը կվերադարձվի 9420 քմ մակերեսով հողամասը․ դատարանը բավարարել է դատախազության հայցը
    Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:
    13:05
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ ընկերություն են հիմնել
    Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի էներգետիկ համակարգի օպերատորները համատեղ ձեռնարկություն են ստեղծել Ադրբեջանից Վրաստանով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հաջողությամբ ավարտվել է Green Energy Corridor Power Company - GECO POWER COMPANY համատեղ ձեռնարկության գրանցման գործընթացը: Հիմնադիր ընկերություններն են՝ «Ազերէներջի» բաժնետիրական ընկերությունը, «Վրացական պետական էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերությունը, հունգարական MVM սահմանափակ պատասխանատվությամբ էներգետիկ մասնավոր ընկերությունը և ռումինական Transelectrica ազգային էլեկտրացանցային ընկերությունը։ Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է հավասար բաժնետոմսերով, ուստի բոլոր շահագրգիռ կողմերը հավասարապես մասնակցելու են ընկերության կառավարմանը։ Այս փուլում համատեղ ձեռնարկությունը «Կանաչ էներգետիկ միջանցքի» շրջանակներում կզբաղվի գիտահետազոտական ​​և մշակման ու նախագծման աշխատանքներով։ Ռազմավարական գործընկերության համաձայնագրով և Կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագրով սահմանված նպատակների իրականացման համար 2023 թվականի հուլիսի 25-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև ստորագրվել է համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է համատեղ ձեռնարկության ստեղծման ընդհանուր սկզբունքները։ Ըստ գործակալության՝ ստորջրյա մալուխի նախագիծը նպաստում է ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, Սև ծովի հաղորդակցային հնարավորությունների ավելացմանը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի օգտագործմանը և էներգիայի հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացմանը:
    13:00
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իմ տեսած բոլոր խաղացողներից նա լավագույնն էր․ Մեսսի
    «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է իր տեսած լավագույն ֆուտբոլիստին։ «Ռոնալդո Նազարիոն ֆենոմեն էր։ Իմ տեսած բոլոր խաղացողներից նա լավագույնն էր ինձ համար: Զարմանալի խաղացող, անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում նրան»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մեսսիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։ Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը երկու անգամ արժնացել է «Ոսկե գնդակին» (1997, 2002 թթ․), ինչպես նաև երկու անգամ հաղթել աշխարհի առաջնություններում (1994, 2002 թթ․)։
    12:45
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ամոթանք՝ դրսում, ծափեր՝ ներսում. ինչպե՞ս են Փաշինյանին ընդունել Վաշինգտոնի հայերը
    Հայլուր 12։30 Ամոթանք՝ դրսում, ծափեր՝ ներսում. ինչպե՞ս են Փաշինյանին ընդունել Վաշինգտոնի հայերը
    12:30
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական խիստ քննադատության դուր չգալը որոշակի խմբին ոչ թե խնդիր է, այլ բազմակարծության երաշխիք․ ՔԻՀԿ
    Փետրվարի 1-ին գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հրապարակային խոսքը սահմանափակող խափանման միջոցի կիրառումը իրավական կամայականություն է [1]՝ հիմնված «ատելության խոսքի» սխալ և խտրական մեկնաբանության վրա` հակասելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Ատելության խոսքի անբաժան մասը պաշտպանվող հատկանիշն է՝ այն հատկանիշը, որով պայմանավորված է ատելությունը, օրինակ՝ մարդու մաշկի գույնը, կրոնական հայացքները և այլն։ Առաջին դեպքը չէ, երբ քաղաքական վերնախավին կամ իշխող կուսակցության պատկանելիությունը նույնացվում է «քաղաքական հայացքների» հետ, ինչը պարզունակ է դարձնում և խեղաթյուրում այդ հասկացությունը՝ վերածելով այն քաղաքական հետապնդման գործիքի։ Իշխող վերնախավին պատկանելը չի կարող պաշտպանվող հատկանիշ լինել, առավել ևս այնպիսի կուսակցության միանձյա իշխանության պարագայում, որը բազմիցս հայտարարել է, որ զերծ է որևէ «իզմ»-երից, այսինքն՝ չի կրում որևէ որոշակի քաղաքական գաղափարախոսություն։ Խոսքի ազատությունը հիմնական և կարևորագույն քաղաքական իրավունքներից է։ Քաղաքական խիստ քննադատության դուր չգալը որոշակի խմբին ոչ թե խնդիր է, այլ բազմակարծության երաշխիք։ Եթե քաղաքական քննադատության «թույլատրելի շեմը» իջեցվում է այս մակարդակի, ապա մարդիկ ստիպված են իրականացնել այնպիսի ինքնագրաքննություն, որը հատուկ է բացառապես բռնապետություններին։ Քննադատական գրառման համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդման հարուցումը և խափանման միջոցի կիրառումը ինքնին բավարար են այդ գործը քաղաքական հետապնդում որակելու համար։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը այժմ պատրաստում է հատուկ զեկույց՝ Հայաստանի Հանրապետությունում ատելության խոսքի (ՀՀ ՔՕ 329 և 330-րդ հոդվածներ) կիրառման միակողմանի և խտրական պրակտիկայի, կամայական մեկնաբանությունների և մյուս խնդիրների մասին։ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
    12:15
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Doechii-ի՝ «Գրեմմի»-ի արժանացած ալբոմի վրա աշխատել է նաև ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը
    Ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը, որն առավել հայտնի է Փիյոթ Բիթս անունով, աշխատել է Doechii-ի Alligator Bites Never Heal ալբոմի վրա, որը 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Զարթոնք մեդիա»-ն, որը պրոդյուսերի հետ զրուցելու հնարավորություն է ունեցել։ Լոս Անջելեսում ապրող և ստեղծագործող պրոդյուսեր Զաբունյանը համագործակցել է փոփ, R&B և ռեփ ժանրի աստղերի հետ՝ Tyga, Doechii, French Montana, Jhene Aiko, Pop Smoke, Trippie Redd, Roy Woods, Kalan.frfr, Mozzy, 6ix9ine և այլք։ Նա խոստովանել է, որ «Գրեմմի» մրցանակի արժանանալը երազանք է, որն իրականացել է։ «Այս բեմում իմ հայկական արմատները ներկայացնելն ավելի առանձնահատուկ է դարձնում այն: Երբեք շատ հայերի չեմ տեսել այստեղ, այնպես որ հիմա այստեղ լինելը և երաժշտության ոլորտում ամենաբարձր մակարդակով ներդրում ունենալը մի բան է, որով ես շատ հպարտ եմ: Զգում եմ, որ մենք՝ հայերս, շատ բան ունենք առաջարկելու աշխարհին արվեստի առումով, ուստի հուսով եմ, որ այս հաղթանակը կարող է ոգեշնչել հայրենակիցներին՝ իրենց հետքը թողնելու նաև փոփ մշակույթում»,-«Զարթոնք մեդիա»-ի հետ զրույցում նշել է Զաբունյանը: Արմեն Զաբունյանը սովորել է Վուդբերիի համալսարանում։ Նա մասնագիտացել է բիզնեսի և մարքեթինգի բնագավառում։ Այժմ Լոս Անջելեսում բնակվող երաժշտական ​​պրոդյուսեր և երգահան է:
    12:00
    04.02.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 04.02.2025
    Մամուլի տեսություն 04.02.2025
    11:53
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում «Opel»-ը բախվել է գովազդային երկաթե սյանը. 22-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
    Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանի իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարաները, օգտագործել են հատուկ տեխնիկա, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և վերջինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանն ու Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սամվել Հակոբյանը:
    11:45
    04.02.25
    Ավելին