Լրահոս
2025-02-04
-
ՔաղաքականԱդրբեջանն ասել է՝ հանգիստ նստեք տեղներդ. Բաքվից իջած հրահանգը Երևանը կատարում է փաշինյանական ոճովՀայաստանի իշխանությունը պատրաստ է անգամ Ադրբեջանի սպառնալիքներն ու վիրավորանքները կուլ տալ, միայն թե ստորագրվի թուղթը, որ խաղաղության պայմանագիր է կոչվում, և որը, ըստ Ալիևի, նաև Փաշինյանի, տևական խաղաղության երաշխիք չի կարող լինել: Որքանո՞վ է իշխանության՝ դիվանագիտորեն լռելու քաղաքականությունը երաշխավորում մեզ հետագա կորուստներից:Ավելին20:2104.02.25 -
ՄիջազգայինԻնքնասպան է եղել Շվեդիայի դպրոցում հրաձգության մեջ կասկածվողըՇվեդիայի Էրեբրո քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության ենթադրյալ հեղինակն ինքնասպան է եղել։ Շվեդիայի ոստիկանությունը հայտնել է, որ Էրեբրոյի դպրոցի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով գործողություն է իրականացրել, հինգ մարդ վիրավորվել է, սակայն վնասվածքների լրջության մասին տեղեկություններ չկան։ Campus Risbergska դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ապահովում է մեծահասակների կրթություն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանցագործն ինքնասպան է եղել։ Ոստիկանությունից պարզաբանել են՝ կրակոցների արդյունքում իրենց աշխատակիցները չեն տուժել։Ավելին20:1504.02.25 -
ՔաղաքականԼևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում․ «Փաստինֆո»Երևան քաղաքի դատախազության նախկին ավագ դատախազ Հայկ Հարությունյանը դատախազությունից տեղափոխվեց ոստիկանություն։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ Հարությունյանն այսօր նշանակվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հայկ Հարությունյանի՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից ազատման մասին պաշտոնապես հայտնի դարձավ հունվարի 31-ին՝ դատախազության հաղորդագրությունից։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ Հարությունյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նա որպես հանրային մեղադրող ներգրավված էր մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի, «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերով։ «168 Ժամ» լրատվականն օրերս՝ մինչև գլխավոր դատախազի ՝ Հարությունյանին պաշտոնից ազատման հրամանը, գրել էր, որ Հարությունյանին իրականում «գցել» են՝ խոստանալով ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնը և հանգիստ կյանք, սակայն այդ պաշտոնում նշանակել են այլ անձի, երբ Հարությունյանն արդեն ազատման դիմում էր ներկայացրել։ Դրանից օրեր անց էլ «Անտիֆեյքը» հրապարակեց մի ձայնագրություն՝ գաղտնի ձայնագրված ուսանողներից մեկի կողմից, որի համաձայն՝ դասապրոցեսի ընթացքում Հարությունյանն իբրև ասել է, թե անձնական հակակրանք ունի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, որ տեսնում է՝ ուզում է դատել։ Թե ինչպես է ստացվել, որ ուսանողներն այլևս խոսեցնում և գաղտնի ձայնագրում են իրենց դասախոսներին, ապա՝ փոխանցում՝ հանրայնացման՝ հարցի բարոյական կողմն է, իսկ թե ինչպես է ստացվում, որ դասախոս պաշտոնյաներն իրենց վարույթում գտնվող գործերով նման գնահատականներ են հնչեցնում՝ հարցի այլևս մասնագիտական դիտանկյունն է։ Այդուհանդերձ, աղմկահարույց գործերով ներգրավված դատախազ Հարությունյանը տեղափոխվել է ոստիկանություն։Ավելին20:0004.02.25 -
ՔաղաքականՄամա՛ ջան, ամոթ ա, որ իրան հավատանք. Երևանի արձագանքը՝ Փաշինյանի վաշինգտոնյան ճառինՀայաստանի քաղաքացիները փորձել են գտնել Հայաստանի վարչապետի ելույթի տրամաբանական շղթան, բայց չեն կարողացել: Խորհրդարանական ընդդիմության կարծիքով՝ Արցախից հեշտ հրաժարված, Հայաստանի ինքնիշխանությունը Ադրբեջանին ու Թուրքիային հանձնած Փաշինյանը հիմա փորձում է Սփյուռքը կազմալուծել:Ավելին19:4504.02.25 -
ԱշխարհԳրետա Թունբերգին մեղադրել են Ստոկհոլմում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու մեջՇվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի մայիսին Ստոկհոլմում պաղեստինամետ բողոքի ցույցի ժամանակ իրավապահներին չենթարկվելու համար: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ 2024 թվականի մայիսին Ստոկհոլմի տեխնոլոգիական թագավորական ինստիտուտում բողոքի ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Պաղեստինի, միջոցառումը չի համաձայնեցվել ոստիկանության հետ։ «Գրեթե բոլոր ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկել տեղում, նրանցից 7-ին, այդ թվում՝ Գրետա Թունբերգին, մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չենթարկվելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Թունբերգն աղմկել է, բղավել, թակել պատուհանները և չի լսել ոստիկանության հորդորները։ Թունբերգը պարբերաբար մասնակցում է տարբեր բողոքի ակցիաների ոչ միայն Շվեդիայում, այլ նաև այլ երկրներում։ 2024 թվականի նոյեմբերին ակտիվիստը Թբիլիսիում մասնակցել է վրացական ընդդիմության բողոքի ցույցին՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Հոկտեմբերին Թունբերգը ձերբակալվել է Բրյուսելում՝ կլիմայի հանրահավաքի ժամանակ իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու համար, իսկ ավելի վաղ, հուլիսին ոստիկանությունը Թունբերգին բերման էր ենթարկել Հաագայի ցույցից։Ավելին19:3004.02.25 -
ՔաղաքականԻննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպանՀՀ նախագահի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Իննա Թորգոմյանին նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- ասվում է հրամանագրում։Ավելին19:1504.02.25 -
ՔաղաքականՀայ ժողովրդին կազմաքանդելու ցեցը հասել է Սփյուռք․ պատգամավորՍա շարունակում է անկարող նվաստի ու պարտվածի իր վարքը ներկայացնել որպես «գաղափարախոսություն» և պրոյեկտել հայ ժողովրդի վրա։Ավելին19:0004.02.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարիցՓետրվարի 4-ին՝ ժամը 08:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։Ավելին18:4504.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Գործադուլի 5-րդ օրը լրիվ կանգ է առել արտադրությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինումՀայլուր 18։30 Գործադուլի 5-րդ օրը լրիվ կանգ է առել արտադրությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինումԱվելին18:3004.02.25 -
ՄիջազգայինՀրաձգություն` Շվեդիայի դպրոցներից մեկում. վիրավորներ կանՇվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հինգ մարդ տուժել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ։ CNN-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13։00-ից առաջ։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ դպրոցի տարածքից, ինչպես նաև մնալ ներսում։ «Այս պահին սա դիտարկվում է որպես մահափորձ, հրկիզում և զենքով ծանր հանցագործություն»,- հայտնել է ոստիկանությունը։ Մոտակա դպրոցների աշակերտներին հեռացնում են հրաձգության վայրից։ «Վտանգը դեռ չի անցել։ Հանրությունը պետք է շարունակի հեռու մնալ», - հավելել է ոստիկանությունը։Ավելին18:1504.02.25 -
ՀասարակականՄեծ վեճ է սկսվել Երևանում. տրանսպորտային բոյկոտ՝ հաճույքի՞ համարԵրևանյան տրանսպորտի բոյկոտին են միացել ուսանողները: «Չենք վճարելու» ուսանողական երիտասարդական նախաձեռնության անդամները շրջել են Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում, մյուս ուսանողներին կոչ արել չվճարել 150 դրամ։Ավելին18:0004.02.25 -
Տնտեսական2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Այսպես՝ - Տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում դրսևորել է դանդաղման միտում՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարիների բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Նախորդ տարվա աճ ապահովող գործոնների (դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի ներհոսքը, արտահանման աճը և այլն) դրական ազդեցություններն ապահովել են բարձր տնտեսական աճ 2024թ. տարեսկզբին, սակայն աճն աստիճանաբար դանդաղել է նշված գործոնների ազդեցությունների չեզոքացմանը զուգահեռ։ Արդյունքում 2024թ. ՏԱՑ-ը կազմել է 8.0%՝ լինելով նախորդ տարվա ՏԱՑ-ից շուրջ 1.8 տոկոսային կետով ցածր։ Սակայն 2024թ. ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի իրական աճի միջև տարբերությունն ավելի մեծ է եղել, ինչը նշանակում է, որ 2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի։ - 2024թ. տնտեսության կառուցվածքը շարունակել է վատթարանալ։ Ամփոփելով 2024թ. տնտեսական ցուցանիշները` կարելի է նկատել, որ աճի հիմնական շարժիչ ուժերը եղել են առևտուրը (հիմնականում վերաարտահանման որոշ մասի արտացոլման հետևանքով) և ծառայությունները (հիմնականում ֆինանսական ոլորտում)։ Դա նշանակում է, որ վերոհիշյալ ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, մինչդեռ արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Ստացվում է, որ տնտեսությունն ավելի շատ կախվածություն է ձեռք բերել ժամանակավոր գործոններով մղվող աճից, մինչդեռ երկարաժամկետ աճի համար կարևոր գործունեության տեսակների դերը նվազել է։ - Արդյունաբերության, ինչպես նաև արտահանման կառուցվածքում նույնպես տեղի են ունեցել բացասական տեղաշարժեր։ Արդյունաբերության կառուցվածքում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով (դեկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) սննդամթերքի, խմիչքի և հագուստի արտադրության տեսակարար կշիռները (որոնք պատմականորեն կարևոր դեր են ունեցել ՀՀ մշակող արդյունաբերության համար) նվազել են՝ ընդհանուր շուրջ 1.9 տոկոսային կետով, մինչդեռ հիմնական մետաղների արտադրության (հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանումն է) կշիռը նույն ժամանակահատվածում էականորեն աճել է 7.1 տոկոսային կետով։ Նման իրավիճակ է նաև արտահանման կառուցվածքում։ - Տնտեսական ակտիվության և բնակչության եկամուտների համեստ աճերի պայմաններում 2024թ. էականորեն բարձր տեմպով աճել են վարկերի ծավալները։ Հիպոթեքային և սպառողական վարկերը աճել են համապատասխանաբար 32.9% և 33.0%-ով։ Հաշվի առնելով բնակչության եկամուտների աճը (մասնավորապես՝ անվանական աշխատավարձերի ընդամենը 6.4% աճը և արտերկրից դրամական փոխանցումների ծավալի նվազումը)` վարկերի նման արագությամբ աճը ռիսկեր է պարունակում։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:Ավելին17:4504.02.25 -
ԻրավականՎիճաբանություն և դանակահարություն՝ ԵրևանումՓետրվարի 1-ին, ժամը 16։20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղևորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաև, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Ժամեր անց հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է հիշյալ ծեծկռտուքի ժամանակ: Այնուհետև, Ավանի համայքային ոստիկանների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 1-ին Ավանի Սայաթ-Նովա թաղամասի բակերից մեկում 17-ամյա երկու ընկեր վիճաբանել է երկու երիտասարդի հետ, ապա հեռացել են՝ ավելի ուշ հանդիպելու նպատակով։ Ժամեր անց երիտասարդները իրենց երկու ընկերների հետ վերադարձել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով, կրկին վիճաբանել։ Այնուհետև «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներով կողմերն ուղևորվել են Թամրուչի փողոց: Մեքենաները կայանելով ճանապարհի երթևեկելի գոտում` երիտասարդները մահակներով հարվածներ են հասցրել միմյանց, նաև վնասել «Օպել Աստրան» ու կոտրել մեքենայի հողմապակին։ Այս ընթացքում էլ 17-ամյա տղաներից մեկն իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է 23-ամյա երիտասարդին: Պարզվել են ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունները: Քրեական վարույթը շարունակվում է:Ավելին17:3004.02.25 -
ՔաղաքականԱննա Հակոբյանը նպաստ ստացե՞լ է. նախարարության պատասխանը. Yerkir.amՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2024 թ. դեկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան էջում հերթական պարապ-շոուի ժամանակ անդրադարձել են այն հարցին, թե ամուսնացած ե՞ն, թե ամուսնացած չեն։ «Դեկտեմբերին կլրանա մեր ամուսնության 27-րդ տարին։ Որևէ դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք, բայց իհարկե, մեր կյանքում էդ ամուսնական էտապներն եղել են՝ նշանդրեք, սինի, նվերներ և այլն։ Հարսանիք չենք ունեցել, փոխարինող խնջույք են ունեցել։ Դե յուրե ո՛չ զագսով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք։ Մյուս կողմից էլ մտածեցի՝ արդեն որերորդ տարին հայտարարագիր ես լրացնում որպես վարչապետի կին, եթե այդ հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չկա»,- ասել է Փաշինյանը։ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու՝ արդյոք ՀՀ վարչապետի արդեն «ոչ իրավաբանական տիկին» Աննա Հակոբյանը, իբրև միայնակ կին և 3 անչափահասների մայր, նախկինում երբևիցե ստացե՞լ է նպաստ, պետական այլ օժանդակություն և այլն: Խնդրել էինք նշել ստացված պետական օժանդակության, իսկ եթե դրանք մեկից ավելին են՝ օժանդակությունների տեսակը, ինչպես նաև այն ժամանակահատվածը / ժամանակահատվածները, երբ Աննա Հակոբյանը ստացել է դրանք: Խնդրում եմ նաև նույն հարցերին պատասխանել նաև Աննա Հակոբյանի երեք երեխաների մասով: Պատասխան գրությամբ՝ նախարարությունը տեղեկացրել է, որ ներկայացված հարցերը պարունակում են երրորդ անձի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ, և հայցվող տեղեկատվությունը տրամադրման ենթակա չէ։ Կրկնենք՝ քաղաքացիները շարունակում են հարցնել՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը օրինական կարգով իրենց ամուսնությունը չեն գրանցել, որպեսզի Աննա Հակոբյանն իբրև միայնակ և երեք երեխաների (բազմազավակ) մայր նպա՞ստ ստանա: Արդյո՞ք թերթում աշխատող և թերթի միջոցով փող աշխատող ոչ իրաբանական ամուսինները ևս, ժողովրդական լեզվով ասված, չեն «քերել» պետությունից՝ չգրանցելով իրենց ամուսնությունը: Արել այնպես, ինչի համար այսօր մեղադրում են ուրիշներին:Ավելին17:1504.02.25 -
ՀասարակականԻրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկաPIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ «Հարգելի՛ քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին17:0004.02.25 -
ԻրավականԱրձանագրվել է 6 պատահար․ 6 անձ վիրավորվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 23, ֆիզիկական ներգործության ու խարդախության` 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, վարժական հավաքից խուսափելու՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, կեղծ փաստաթղթի՝ 3, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության կամ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զինվորական պաշտոնեական անփութության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, վարչական վարույթով սուտ բացատրություն տալու, հետամտելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 6, սպանության փորձի, ավազակության, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար․ 6 անձ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին16:4504.02.25 -
ՍփյուռքՀայհոյանք և հիացմունք. Փաշինյանը ճառ է ասել Վաշինգտոնում՝ հատուկ ընտրյալների համարՎաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև երիտասարդ ամերիկահայերը Հայաստանի վարչապետին դիմավորել են քննադատական պաստառներով: «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներ են եղել երիտասարդների ձեռքին, երբ Փաշինյանի մեքենան մոտեցել է դեսպանատանը: Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել: Իր ելույթի առանցքում պարտությունը որպես հնարավորություն ներկայացնելն է եղել:Ավելին16:3004.02.25 -
ՔաղաքականԻ՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա, թե՞ այն գտնել մեր մեջ․ Արմեն Գևորգյան«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա, թե՞ այն գտնել մեր մեջ» հոդվածը։ Այն հրապարակում ենք ամբողջությամբ․ «Արդյո՞ք կարելի է առարկել այնպիսի մի կառույցի դեմ, ինչպիսին Եվրոպական միությունն է։ Մարդկային առումով դժվար է խոսել մի բանի դեմ, որը մարմնավորում է բարեկեցություն, անվտանգություն և արդարություն։ Առավել ևս՝ այնպիսի հասարակությունում, որը վերջին 34 տարիների ընթացքում ձգտում է նույն իդեալներին, բայց չի կարողանում հասնել դրանց։ Սակայն գոյություն ունի իրականություն, որը պահանջում է բանականություն մեր գնահատականներում և պատասխանատվություն մեր գործողություններում։ Համաշխարհային հիմնակարգը և խաղի կանոնները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանվել են Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե նոր Յալթայի անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ ԱՄՆ-ի հեգեմոնիան անժխտելի և անկոտրում էր։ Բայց վերջին տասնամյակը միջազգային հարաբերություններն անընդհատ պահում է սրման վիճակում։ Այն կենտրոնները, որոնք թվում էին սպառված իրենց ազդեցության և հավակնությունների մեջ, նորովի վերածնվում են և փոխում իրավիճակը։ Խելամիտ ու բանական մոտեցումը Հայաստանի համար այս պայմաններում ենթադրում է խուսափել կտրուկ քայլերից, հատկապես այնպիսիներից, որոնց հեռանկարային ձեռքբերումները ակնհայտ չեն, բայց դրանց գործարկման հետևանքները կարող են կործանարար լինել։ Կա զգացողություն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, առաջնորդվում են անբացատրելի ներքին համոզմամբ, որ Ռուսաստանի տիրապետության դարաշրջանը տարածաշրջանում ավարտվում է, որ այլևս կարելի է հաշվի չնստել նրա հետ, քանի որ նա կորցնում է իր գործոնայնությունը և փուլ առ փուլ կփլուզվի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Սա միամտություն է, որը սահմանակից է անպատասխանատվությանը։ Ինչու՞ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և ուժեղ գլոբալ տուրբուլենտության պայմաններում քննարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը, եթե՝ ⁃ ԵՄ-ի ընդլայնման իսկ հեռանկարներն անորոշ են (9 երկիր սպասում է անդամակցության արդեն երկար տարիներ և տասնամյակներ), ⁃ ԵՄ-ի ինստիտուտներն իրենք կարիք ունեն նոր վերաիմաստավորման և ակնհայտ վերափոխման, ⁃ Աշխարհում ընթացող իրադարձությունները հանգեցնելու են Յալթա-2-ի՝ նոր գլոբալ կարգի սահմանման համար, և դեռևս անհասկանալի է, թե մեր տարածաշրջանին և Հայաստանին ինչ տեղ է վերապահվելու այդ կառուցվածքում։ Եվրոպայի սեփական դժվարությունները Արդեն այժմ ԵՄ-ի ներսում ակնհայտ է անդամ պետությունների միջև զգալի տարբերությունը «քաշային կարգերում»։ Ներքին դիֆերենցիացիան էլ ավելի է խորանալու ԵՄ նոր անդամների միացմամբ, ինչը լրացուցիչ տնտեսական բեռ է դնելու հին անդամների վրա։ Այդ իսկ պատճառով, ԵՄ-ի ընդլայնման բանական օրակարգը ձեռք է բերում երկակի նշանակություն, որտեղ առաջնային հարցը դառնում է ոչ թե այն, թե նոր անդամները ինչ կստանան ԵՄ-ից, այլ՝ ինչ կտա ԵՄ-ն իր քաղաքացիներին նոր անդամների միանալուց հետո։ Սա լուրջ մարտահրավեր է Միության ֆինանսատնտեսական կայունության և միասնական ու համախմբված մնալու հեռանկարի համար։ Այդ մարտահրավերը հատկապես սրվում է, երբ Թրամփի վարչակազմը ձգտում է վերանայել իր պարտավորություններն ու մոտեցումները եվրոպական մայրցամաքի նկատմամբ։ Եվրոպայի նեո-լիբերալ օրակարգը դարձնում է ժամանակակից ժողովրդավարական կենսակերպի մոդելը ավելի վիճարկելի այն երկրների համար, որոնք պահպանողական հասարակական կարգի կողմնակից են։ Այդ երկրներում ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքը և կրոնը, արևմտյան աշխարհում արագորեն կորցնում են իրենց արդիականությունը և նախկին նշանակությունը։ Ցավոք, հենց այս իմաստով լիբերալ ժողովրդավարությունը, որն «մերժում» է այդ արժեքները, այլևս այն բրենդը չէ, որը կարելի է «արտահանել», այն իդեալը չէ, որին ձգտելու են ոչ եվրոպական երկրները, և այն մեխանիզմը չէ, որը Եվրոպայից դուրս ապահովում է խաղաղություն և կայունություն։ Եվրոպայում միգրացիոն իրավիճակը ստեղծում է կյանքի երկրորդ հարթությունը, որտեղ ի հայտ են գալիս երկրորդականության կանոնները, հանրային խիստ բևեռացումը և ներհասարակական կոնֆլիկտայնության բարձր ռիսկերը։ Երկու զուգահեռ իրականություններ՝ ավանդական և միգրանտական, դառնում են երկարաժամկետ բարեկեցության, անվտանգության և ժողովրդավարական կենսակերպի լուրջ մարտահրավեր։ Հենց այստեղ է ժողովրդավարական Եվրոպայի գոյաբանական (էքզիստենցիալ) մարտահրավերը՝ ով ում։ Կհաջողվի՞ Եվրոպային ձուլել (ասիմիլացնել) միգրանտներին և նրանց դարձնել նոր, վստահելի քաղաքացիներ, թե՞ նրանք կփոխեն Եվրոպայի ավանդական կենսակերպը։ Եվրոպական Միության համար մանևրելու և իր արժեքների անաղարտությունը պահպանելու հնարավորությունները նեղանում են, ինչպես նաև սահմանափակվում են նրա գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները։ Ժամանակակից միջազգային հարաբերությունների անկայունության պայմաններում ավանդական միջազգային կառույցների դերը վերագնահատվելու է, և ԵՄ-ն չի կարող մնալ այդ գործընթացներից դուրս։ Իր ներգրավվածությունը հասկանալու համար ԵՄ-ին անհրաժեշտ է ինքնա-ռեֆլեքսիա՝ վերագնահատելով որոշումների նախապատրաստման ու ընդունման արդյունավետությունը, այդ թվում՝ հիմնարար կոնսենսուսի սկզբունքը պահպանելու կամ նրանից հրաժարվելու տեսանկյունից։ Սեղանի շուրջ՝ առանց Եվրոպայի Յալթա-2-ի ժամանակ, անկասկած, կքննարկվեն հիմնականում Եվրասիական մայրցամաքի հարցերը, և շատ հավանական է՝ առանց Եվրոպայի։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ռազմավարական ազդեցության գոտում։ Ինչ՞ կլինի մեզ համար այդ դեպքում։ Սեղանի շուրջ կրկին կլինեն երեք հսկաները, բայց այս անգամ՝ ԱՄՆ, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվրոպան բացակայելու է ոչ թե այն պատճառով, որ նա արժանի չէ, այլ մի շարք այլ պատճառներով։ Առաջին, Եվրոպայում չկա այն առաջնորդը, ով կարող էր խորհրդանշել նրա ուժն ու համախմբվածությունը, ով կխոսեր Եվրոպայի անունից և Եվրոպայի համար։ Եվրոպան չունի իր դեմքը։ Երկրորդ, աշխարհը աստիճանաբար ականատես է լինում եվրոպական ինքնության անբիծ կերպարի քայքայմանը։ Եվրոպայի պատմական նշանակությունը և արժեքը՝ որպես սոցիալական կյանքի բարձրագույն ստանդարտների օրրան, մարում է։ Այս միտումներն առաջիկայում միայն կխորանան։ Երրորդ, Եվրոպան լիովին կախված է դարձել նոր Յալթայի երեք մասնակիցներից՝ սեփական անվտանգության ապահովման, ապրանքների շուկայի և բնական ռեսուրսների ձեռքբերման առումներով։ Նա աստիճանաբար կորցնում է երբևէ անժխտելի մրցակցային առավելությունները»։Ավելին16:1504.02.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետին պատկանող «Ford Transit»-ում․ ի՞նչ է հայտնիԱյսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների հատվածում Չարենցավանի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի հաշվեկշռում հաշվառված, Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները: Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին16:0004.02.25 -
ԻրավականՆոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել ենՀունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը հայտնել է, որ հունվարի 29-ին Նոր Խարբերդի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներից գողացել է ջրաչափեր։ Փետրվարի 2-ին բացահայտվել է ջրի հաշվարկային ցուցիչ գողանալու ևս մեկ դեպք։ Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ ամառանոցներում իրենց ընկերության տեղադրած ջրաչափերը հորերից գողացել են։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարած անձը Դավթաշեն թաղամասի 32-ամյա մի բնակիչ է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին15:4504.02.25