Լրահոս

2025-02-04
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
    11:30
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Չի կարող օրենքը լինել միակողմանի. «Փաստ»
    Ի՞նչ է եղել. Իրանի մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգել են «Ղարաբաղ»: Այդ խայտառակ ու ազգային արժանապատվություն նսեմացնող եղելությունը տեսել և տեսաձայնագրմամբ արձանագրել է մի քաղաքացի: Ղարիբ Բաբայանն այդ տեսագրությունը զետեղել է իրեն պատկանող օգտահաշվային էջում, բացի այդ արել է գրառում՝ ռուսերենով:
    11:15
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
    Փետրվարի 3-ին՝ ժամը 21:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում՝ «Առուշանի ձոր» կոչվող տարածքի մոտակա սարալանջում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 22:59-ին: Այրվել է խոտածածկույթ։
    11:00
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում որոշել են USAID-ի փակվելը օգտագործել ի նպաստ իրենց. «Իրավունք»
    ՔՊ-ականները USAID-ի փակվելը ՀՀ-ում որոշել են օգտագործել ի նպաստ իրենց։Մասնավորապես` ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե իշխանությունը որոշել է USAID-ով սնվող կազմակերպությունների ղեկավարներին այլընտրանքային ծրագրեր առաջարկել եւ ֆինանսավորել։
    10:45
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է․ Sputnik Արմենիա
    Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին ավելացել է։ Sputnik Արմենիան պարզել է, որ ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։ Սպասարկման ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով (2024թ. այդ ծախսերը կազմել են շուրջ 603 մլն դրամ)։ 2023 թվականին սպասարկման համար հատկացվել էր 542 մլն դրամ, 2022 թվականին՝ շուրջ 470 մլն դրամ։
    10:30
    04.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Դոնալդ Թրամփը ֆաշիստ է, մեր անկախությունը չի՛ սակարկվում. ծնկի չի գալիս Պանաման
    Պանամայի կառավարության մոտ այրել են ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի նկարները՝ Մարկո Ռուբիոյի Պանամա այցի պահին: ԱՄՆ պետքարտուղարը Պանամա է այցելել Թրամփի աղմկահարույց հայտարարությունների ֆոնին, թե Պանամայի ջրանցքը պետք է վերահսկի Վաշինգտոնը: Ռուբիոն հանդիպել է Պանամայի իշխանությունների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են միգրացիոն և անվտանգային խնդրիներ: Արդյոք Թրամփի առաջարկին անդրադարձել են, թե ոչ՝ հայտնի չէ: Միայն թե հանդիպումից հետո Պանամայի նախագահը հասկացրել է, որ մերժում են Վաշինգտոնի առաջարկը:
    10:20
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ասել, չես արել, Ավինյա՛ն. «Ժողովուրդ»
    Եկեք առկա փաստերը դնենք կողք կողքի և տեսնենք, թե Տիգրան Ավինյանն այս անգամ ինչ է նկատի ունեցել, կամ ինչ նկատի չի ունեցել։
    10:15
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել. Նա մտադիր է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:
    10:05
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։
    10:00
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ծովինար Թադևոսյանի նշանակումը դժգոհություն է առաջացրել համակարգում․ «Հրապարակ»
    Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակել Ծովինար Թադեւոսյանին։ Այս լուրն այնքանով էր արտառոց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ Այս նշանակումն ինքնին բավականին ռիսկային էր` արդյոք կկարողանա՞ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ աշխատած Ծովինար Թադեւոսյանը ղեկավարել նման ռեժիմային լուրջ համակարգ, որը պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք Ծառայության աշխատակազմի, այլեւ կալանավայրերի աշխատակազմերի եւ կալանավորների հետ։
    09:54
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հորը․ «Հրապարակ»
    Հիշեցնենք․ հոր հետ կապված իրադարձություններից հետո Հովսեփ Աղազարյանին հեռացրին էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքից, կուսակցությունից էլ ինքը հեռացավ՝ «սեփական դիմումի համաձայն»։
    09:50
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած
    Փետրվարի 3-ին՝ ժամը 23:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    09:45
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ստեփանակերտի պայթյունի գործով նոր «մեղավորներ» են գտե՞լ. «Հրապարակ»
    Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով։
    09:42
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի ընտրության հարցը վերածվել է «տրագիկ կոմեդիայի». «Ժողովուրդ»
    Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ:
    09:38
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Չպետք է թույլ տալ Փաշինյանի վերարտադրումը. «Ժողովուրդ»
    Այս օրերին ՔՊ-ից հեռացված, այժմ անկախ պատգամավորները նախապատրաստական թոհուբոհի մեջ են. պատրաստվում են փետրվարի 8-ին կայանալիք «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցության համագումարին, որը կայանալու է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Պատգամավորները, համագումարին ընդառաջ, հանդիպումներ են ունենում հանրային եւ քաղաքական դեմքերի հետ։
    09:34
    04.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    04.02.25
    Ավելին
2025-02-03