Լրահոս
2025-02-03
-
ՀասարակականԹունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ, որոնցից 2-ը՝ երեխաներԱյսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «այլ և չճշտված նյութերի տոքսիկ ազդեցություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 4 քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:1803.02.25 -
ՄիջազգայինՊուտինը վստահ է՝ Թրամփը խելքի կբերի Եվրոպան. Կիևին ավելի շատ փող տալու մասին են մտածում ԲրյուսելումԴոնալդ Թրամփն արդեն 15 օր է՝ ղեկավարում է Սպիտակ տունը, սակայն Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների վերաբերյալ խոսակցություններն առայժմ ցանկությունների մակարդակում են: Արևմտյան մամուլը գրում է, որ որպես Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման վայրեր դիտարկվում են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Առանց Կիևի մասնակցության պատերազմը դադարեցնելու մասին սպասվող բանակցությունները սպառնալիք է համարում Ուկրաինայի նախագահը: Մոսկվան, ինչպես գիտեք, Զելենսկիին Ուկրաինայի ոչ լեգիտիմ ղեկավար է համարում, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է:Ավելին23:1603.02.25 -
ՔաղաքականԵվրահանձնաժողովը Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին օգնելու մարմին է ստեղծելԵվրահանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 1-ից ունի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինություն (DG ENEST), որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։Ավելին23:0503.02.25 -
ՔաղաքականՆոր մահակ է հայտնվում Փաշինյանի ձեռքերում՝ ընտրություններից առաջ. փողը ստուգելու կանաչ լույս՝ ՊՎԾ-ինՊետական վերահսկողական ծառայությունը մարզային ու համայնքային բյուջեների ծախսերը վերահսկելու իրավասություն է ստանում: Կառավարությունը նոր օրինագիծը խորհրդարան է տարել, ըստ որի այլևս Ֆինանսների նախարարությունը չի հսկելու ՏԻՄ-ի ծախսերի հետագիծը: Ընդդիմությունն ահազանգում է, որ օրենքն ընդունվելու դեպքում տեղական իշխանությանը հնազանդեցնելու նոր մահակ է հայտնվելու երկրի քաղաքական իշխանության ձեռքին:Ավելին22:5203.02.25 -
ՀասարակականՍուս ու փուս թանկանում է նաև մարզային տրանսպորտը. մեծ դժգոհություն՝ ԱրմավիրումԵրևանյան տրանսպորտի թանկացման ֆոնին անաղմուկ բարձրանում է նաև մարզային տրանսպորտի ուղեվարձը: Արմավիր քաղաքին կապող Մեծամորի տրանսպորտը կրկնակի թանկացել է: Արմավիրի մարզպետարանում քաղաքացիների ահազանգից են իմացել, որ վարչական կենտրոն տանող մի քանի կիլոմետրի համար 100 դրամի փոխարեն 200 դրամ են վճարում:Ավելին22:3603.02.25 -
ԻրավականԹմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Արմավիրում ձերբակալվել են 27, 21 և 18 տարեկան երեք երիտասարդՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին22:2903.02.25 -
ԻրավականԱդրբեջանցիներին աղուհացով դիմավորելու համար հիմքե՞ր են ստեղծում Երևանում հայ տղամարդուն ձերբակալելովՔՊ-կանները խուսափում են գնահատական տալ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգի տեսանյութը տարածելու համար Ղարիբ Բաբայանին կալանավորելու՝ ՔԿ-ի միջնորդությանը: Երևանի կենտրոնում ադրբեջաներեն սադրիչ երգի շուրջ սկանդալը շրջվել է աղմկոտ տեսանյութը հրապարակած արցախցի գիտնականի դեմ: Ղարիբ Բաբայանին ԱԱԾ-ն մեղադրում է իշխանության նկատմամբ ատելություն տարածելու համար:Ավելին22:0803.02.25 -
ՀասարակականԱպարանում հայրն ու որդիները խոչընդոտել են ՍԱՏՄ տեսուչի աշխատանքը․ վիճաբանել են, ձերբակալվածներ կանSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Ապարան քաղաքի Ս.Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ի սեփականատիրոջ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի տեսուչի հետ։Ավելին22:0003.02.25 -
ՀասարակականԼույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ ԳոռըԼույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը։Ավելին21:4803.02.25 -
ՀասարակականԴաշույնահարած են վարդապետին. շոկի մեջ է Լիբանանի հայ համայնքըԼիբանանում դաշյունի հարվածով սպանվել է հայ հոգևորականը: 43-ամյա վարդապետի սպանության համար կասկածվում են սիրիացի բանվորներ, որոնք նորոգում էին նրա տունը: Լիբանանի հայ համայնքը շոկի մեջ է: Հայ հոգևորականի վերջին հրաժեշտի արարողությունը վաղն է Այնճարում:Ավելին21:3403.02.25 -
ՀասարակականԻնչպես են վաճառվել ուրիշների գերեզմանները«Կաշառքը բոլոր ժամանակներում եղել է օրենքներն ու կարգերը շրջանցելու միջոց։ Այդպես է նաև այսօր։ Կաշառքով պաշտոնի են նշանակվում, բանակից ազատվում, թույլտվություններ ստանում և այլն։ Կաշառքով նաև մահացածների վերջին հանգրվանն է ընտրվում։ Ապօրինի վարձատրության դիմաց նաև վերահուղարկավորություն են անում՝ ավելի հարմար գերեզմանոց տեղափոխելով։ Այդ ճանապարհին չի խնայվում ոչինչ։ Հանգուցյալներին թաղում են մեկ այլ հանգուցյալի վրա, կամ՝անմիջապես կողքին։ Ջարդում և ոչնչացնում են անժառանգ կամ տասնամյակներ առաջ հուղարկավորված մարդկանց գերեզմանները, քարերը խառնում են հին ծաղկեպսակների և շինաղբի հետ՝ տեղ ազատելով նոր հուղարկավորության համար:Ավելին21:2903.02.25 -
ՔաղաքականԽաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվելՂազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)։Ավելին21:1403.02.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն ու Վահե Ղազարյանն ԻԱԿ 2024 թվականի սև ցուցակում ենԻնֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունները և պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։Ավելին21:0003.02.25 -
ՀասարակականՖրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:Ավելին20:4403.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևի հրամանով «ֆաշիստների» ո՞րս է սկսվել Հայաստանում՝ նոր զիջումներից առաջՀայլուր 20։30 Ալիևի հրամանով «ֆաշիստների» ո՞րս է սկսվել Հայաստանում՝ նոր զիջումներից առաջԱվելին20:3003.02.25 -
ՀասարակականՈ՞ւր են տանում Մոսկվայում Արմեն Գորլովսկի անունով հայտնի հայի սպանության հետքերը. վարկածներՄոսկվայի «Ալիե պարուսա» կոչվող էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով 2 մարդ է մահացել՝ հայազգի Արմեն Սարգսյանը և նրա թիկնապահը: Սարգսյանը Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարն ու «Արբատ» գումարտակի հիմնադիրն էր: Պայթուցիկ սարքը, որը մինչև 1 կգ տրոտիլային հզորություն է ունեցել, ըստ ռուսական լրատվամիջոցների, նախատեսված է եղել հենց Սարգսյանի սպանության համար: Նրա նկատմամաբ հետախուզում էին հայտարարել Ուկրաինայի հատուկ ծառայությունները:Ավելին20:1603.02.25 -
ՀասարակականԹալանել են գյուղերից մեկի մթերային խանութը, տարել են ծխախոտներ, տեսաձայնագրող սարքը և գումարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գողություն է կատարվել Ղուկասավան գյուղի խանութներից մեկից։Ավելին20:0803.02.25 -
ՍպորտԳրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մասնակցում են «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարինՓետրվարի 3-ից 11-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի կունենա «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը։Ավելին20:0003.02.25 -
ԻրավականԴադարեցվել են դատավոր Էդուարդ Ամալյան լիազորությունները«Հիմք ընդունելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 16.01.2025 թվականի գրությունը, «Թիվ 2 Բուժ-Միավորում» ՓԲ ընկերության տնօրենի 29.01.2025 և 30.01.2025 թվականների գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդըԱվելին19:5403.02.25 -
ՔաղաքականՄեղրիի աղմուկի պատճառները. «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին տալու հիմքեր է ստեղծում ՓաշինյանըՏավուշում սպասվելիք սահմանազատմանն ընդառաջ որոշ տեղերում տոտալ ապատեղեկատվություն, որոշ տեղերում տեղեկատվության բլոկադա է՝ ըստ ընդդիմության: Իշխանության ընդդիմախոսների կարծիքով՝ հերթական փոթորկից առաջ իշխանությունը մասշտաբային տեղեկատվական գրոհի է պատրաստվում: Դրա համար հատկապես կիրառվում է արդեն փորձված մեթոդը՝ հանձնել և մեղադրել նախկիններին: Փաշինյանի զիջողական քաղաքականության նոր վտանգների մասին զգուշացնում է խորհրդարանական ընդդիմությունը:Ավելին19:3603.02.25