Լրահոս
2025-02-05
-
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4505.02.25 -
ՀասարակականՋուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3005.02.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:Ավելին09:2505.02.25 -
ԻրավականԴատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը․ «Հետք»Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել է հասարակական կազմակերպությանը տրամադրել տեղեկություններ, թե 2024թ. հունիսի 12-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած հավաքի շրջանակներում Ոստիկանության զորքերի քանի զինծառայող է զեկուցել կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, յուրաքանչյուր զինծառայող քանի հատուկ միջոց է գործադրել և ինչ հատուկ միջոցներ են գործադրվել: Այս տեղեկությունները ՆԳՆ-ն չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե քրեական վարույթ է նախաձեռնված, գրում է «Հետք»–ը։ 2024թ. հուլիսի 16-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել վերը նշված տեղեկութունները: ՆԳՆ-ն պատասխան գրությամբ նշել է, որ մատնանշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ուստի համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար պետք է դիմել քննչական մարմին: ՀԿ-ն նշված պատասխանը դիտարկել է որպես տեղեկատվության տրամադրման մերժում և դիմել Վարչական դատարան: Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ Դատարանում հիմնավորվել է, որ նախորդ տարիներին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հավաքների ժամանակ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այդ թվում կիրառված հատուկ միջոցի քանակի, տեսակի և այն գործադրած և զեկուցագիր ներկայացրած ոստիկանների թվի վերաբերյալ, անկախ քրեական վարույթ նախաձեռնված լինելու հանգամանքից, տրամադրվել է Ոստիկանության կողմից: Որպես ասվածի ապացույց ներկայացվել են մի շարք գրությունների պատճեններ, որոնք վերաբերել են 2016թ. հուլիսին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքների ընթացքում Ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցների, դրանց վերաբերյալ զեկուցած ոստիկանների վերաբերյալ տեղեկություններին, նույն դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումների պատճենները: Հետևաբար, դիտարկվել է, որ ՆԳՆ-ն որևէ իրավաչափ հիմնավորում չի ներկայացրել հայցվող տեղեկությունը չտրամադրելու առնչությամբ: Բացի այդ, նշվել է, որ Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ժամանակ Ոստիկանության զորքերի կիրառած հատուկ միջոցների տեսակի և քանակի, դրանք կիրառած ծառայողների զեկուցման վերաբերյալ տեղեկությունը հանրային կարևորության և նշանակության տեղեկություն է, վերաբերում է հավաքի մասնակիցների իրավունքներին և պետական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության գործառույթներին և դրանց իրավաչափությանը, հետևաբար պահանջված տեղեկատվությունը ենթակա էր տրամադրման: ՆԳՆ-ն դատարանում փորձել է հիմնավորել չտրամադրման պատճառները: Մասնավորապես՝ նշել են, որ չէին կարող տրամադրել որևէ տեղեկատվություն, քանի որ առկա է քրեական վարույթ, և նշված տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, հետևաբար խնդրել են ՀԿ-ի ղեկավարին դիմել քննչական մարմնին: Սակայն, Վարչական դատարանի համար համոզիչ չեն եղել պետական մարմնի փաստարկները: Դատարանը փաստել է, որ ՆԳՆ-ի կողմից ոչ հայցադիմումի պատասխանին կից, ոչ էլ գործի քննության ընթացքում չեն ներկայացվել ապացույցներ քննարկվող դեպքով քրեական վարույթ նախաձեռնված լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Դատարանը գտել է, որ ՀԿ-ի հայցած տեղեկատվությունն ընդհանրական բնույթի է, իսկ նախարարությունը հանդիսանում է հայցված տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտ: Չի հիմնավորվել, որ հավաքի շրջանակներում Ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ զեկուցումների, յուրաքանչյուր զինծառայողի՝ հատուկ միջոց գործադրելու քանակի և տեսակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ կխախտվի քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված նախաքննության տվյալների հրապարակման արգելք հանդիսացող դեպքերից որևէ մեկը: Նման պայմաններում, Վարչական դատարանը գտել է, որ առկա են բավարար իրավական և փաստական հիմքեր, որպեսզի պարտավորեցնի նախարարությանը տրամադրել պահանջված տեղեկությունները, «քանի որ առկա չեն նշված դիմումով պահանջվող տեղեկությունները կամ դրանց մի մասը մերժելու օրենսդրական հիմքերը»: Ներքին գործերի նախարարությունից հօգուտ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կբռնագանձվի 10.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: Վարչական դատարանի վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան:Ավելին00:2005.02.25
2025-02-04
-
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Թալինում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դիՓետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թալին քաղաքի Շահումյան փողոցում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Ջուլիետա Հ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին23:5804.02.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։Ավելին23:4504.02.25 -
ՔաղաքականՕտարի լուծը կրկին փաթաթել են մեր վզին. Դեմոյան«ՄԵՆՔ էինք… հզոր, միասնական, համախմբված, գիտակից ու անսասան: Ընդամենը մի բջջային հեռախոս էր պետք, որ դառնայինք միաբջիջ խաբեբաների ծաղրուծանակի առարկան: Էլի ՄԵՆՔ ենք, նույն սերունդը… ուղղակի պետք է հիշել, չմոռանալ ու դուրս գալ պայքարի նույն ոգով ու նույն համոզմունքով:Ավելին23:3004.02.25 -
ՄիջազգայինԹրամփը գործարք է առաջարկում Ուկրաինային. Ռուսաստանը կորցնում է վստահությունըՎերջին 24 ժամում ուկրաինական բանակը 1265 զինծառայող է կորցրել: Ռուսական բանակը հարվածներ է հասցրել օդանավերի ու աթս-ների արտադրամասերի, զինամթերքի ու վառելիքի պահեստների: Պատերազմական թեժ ռազմագործողություններին զուգահեռ մեծանում են հակամարտության շուրջ հնարավոր պայմանավորվածությունների մասին խոսակցությունները:Ավելին23:1504.02.25 -
ՀասարակականԿբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացըՆախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի եւ կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը: Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու եւ փաստաթղթեր ներկայացնելու: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Դավիթ Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հիմնական զեկուցողը, անդրադառնալով օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածին, համոզմունք է հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը կապահովվի թվային համակարգը, որն ամբողջությամբ թույլ կտա հարցերը կարգավորել էլեկտրոնային եղանակով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդգծել է նախագծի ընդունման կարեւորությունը՝ առաջարկելով կողմ քվեարկել: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:Ավելին23:0004.02.25 -
ՔաղաքականԱրման Պետրոսյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։Ավելին22:4504.02.25 -
ՔաղաքականԱվինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490,000 դոլարով. Factor.amԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում: Այն գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ առանձնատունը գրանցված է Հասմիկ Խլղաթյանի անունով։ Հասմիկ Խլղաթյանը Տիգրան Ավինյանի մայրն է։ Factor.am-ընտրողների ռեգիստրից տեղեկացել է, որ Ավինյանն ու Խլղաթյանը գրանցված են նույն հասցեում՝ Ագաթանգեղոսի փողոցում։ Առանձնատունը քաղաքապետի ընտանիքը գնել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Նույն օրը այն գրավադրվել է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։ Առանձնատունը եռահարկ է և պարսպապատված։ Ըստ փաստաթղթերի՝ առանձնատանը կից կա օժանդակ շինություն և հողամաս։ Հողատարածքի մակերեսը 740 քմ է, իսկ առանձնատանը՝ 340 քմ։ Լրատվականը նշում է, որ առանձնատունը վաճառվում է 490 հազար դոլարով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին22:3004.02.25 -
ԻրավականԴա կոչվում է՝ լեզուն կտրել. դատական «այլանդակություններ» կամ անհետ կորած ազատ խոսք՝ «նոր» ՀայաստանումԱզատ խոսքը կորել է ժողովրդավարության բաստիոնում: Բանավոր և գրավոր խոսքի իրավունքից դատարանը զրկում է նրանց, ովքեր համարձակվում են ընդդիմանալ իշխանություններին: Իրավապաշտպանները Ղարիբ Բաբայանի օրինակով են դա ցույց տալիս: Բաբայանը թիրախավորվում է հայտնի տեսանյութը տարածելու համար, բայց, դատարանի որոշմամբ, անգամ արձագանքել չի կարող իրեն «գործակալ» անվանողներին:Ավելին22:1504.02.25 -
ՀայաստանԲանվորական գործադուլ՝ ԶՊՄԿ-ում. ի՞նչ են պահանջում Հայաստանի թիվ մեկ հարկատուի աշխատողներըԵրկրի ամենախոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսօր դադարեցրել է աշխատանքը: Կոմբինատի աշխատողները 5 օր առաջ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքային պայմանները: Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, դեռ չի արձագանքել արդեն 5 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։Ավելին22:0004.02.25 -
ՀասարակականԶորակոչիկներին «հիվանդ չհանելու» պայմանավորվածություն ունե՞ն ՊՆ-ն ու ԱՆ-նՎերջին զորակոչի ժամանակ իրավապաշտպանների բացահայտումները ապացուցում են՝ հիվանդ նորակոչիկներին բանակ տանելու հին ավանդույթը անխախտ է:Ավելին21:4504.02.25 -
ՀայաստանՀարված և պայթյուն․ հրապարակվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցըՂազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ադրբեջանական ավիաուղիների Embraer-190 օդանավի վթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակված է տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ · ավիադիսպետչերները նախազգուշացրել են AZAL ինքնաթիռի անձնակազմին Գրոզնիում իրականացվող «Կարպետ» պլանի մասին, · անձնակազմը հայտնել է հետևի նստատեղերի հատվածում ուժեղ հարվածի և պայթյունի մասին, · վթարից առաջ անձնակազմը քաոսային կերպով փոխել է թռիչքի ուղին, և նկատվել է բարձրության կտրուկ աճ և նվազում, · հիդրոտեխնիկան և էլեկտրական լարերը վնասվել են արտաքին առարկաների պատճառով նախքան օդանավի գետնին բախվելը։ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է նաև անձնակազմի և ցամաքային ծառայությունների միջև բանակցությունների հատվածները։ Քննչական հանձնաժողովը շարունակում է մանրամասն ուսումնասիրել ինքնաթիռի կողային կառույցներին հասցված վնասը։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16-ը ՌԴ քաղաքացի, այդ թվում՝ 11-ամյա աղջիկ, 37-ը Ադրբեջանի քաղաքաց, 6-ը՝ Ղազախստանի և երեքը՝ Ղրղզստանի քաղաքացի։Ավելին21:3904.02.25 -
ՀասարակականԳայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայումԱյսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։Ավելին21:3004.02.25 -
ՔաղաքականՊետությունից «քերե՞լ են» Փաշինյանն ու կինը. մայրական նպաստի նոր նշանակող են գտելԿառավարությունը մտադիր է գործատուներից վերցնել աշխատակցին մայրության նպաստ նշանակելու լիազորությունը: Գործող կարգավորումներով՝ աշխատող կանանց մայրության նպաստը, հաշվարկում, նշանակում է գործատուն, իսկ վճարում է պետությունը: Այստեղ ռիսկեր է տեսնում կառավարությունը և առաջարկում է նպաստի չափը որոշելու իրավասությունից զրկել գործատուին:Ավելին21:1504.02.25 -
ՔաղաքականՍոնա Մնացականյանի գործով դատական գործընթացը ձգձգում են, որ վաղեմության ժամկետն անցնի․ Վրթանեսյան«Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության գործով անցյալ ամբողջ տարվա ընթացքում նշանակվել է ընդամենը 5 նիստ, որոնցից միայն 3-ն են կայացել. 2 նիստ չի կայացել մեղադրյալի պաշտպանների չներկայանալու պատճառով։Ավելին21:0004.02.25 -
ՔաղաքականՍպանդարյանի 5 հանքերը մնում են Ակադեմիական քաղաքի տակ․ շահագործողների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել. «Հետք»«Պարզեցի, որ «դատաընդերքաբանական փորձաքննություն»-ը ներառված չէ փորձաքննության տեսակների մեջ՝ որևէ փորձագիտական ընկերություն նման փորձաքննություն չի իրականացնում, քանի որ նման փորձագետներ չկան, և այդ իմաստով՝ նման տեսակի փորձաքննություն իրականացնելու և եզրակացություն տալու իրավասությամբ որևէ անձ (փորձագետ) օժտված չէ: Այսինքն՝ ապօրինի սահմանափակումներ կիրառելու հարցում վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունն անորոշ ժամկետով շարունակելու ոչ իրավաչափ նպատակով է հորինվել և նշանակվել «դատաընդերքաբանական փորձաքննությունը»»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:Ավելին20:4504.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կտրված լեզուներ և այլ այլանդակություններ՝ ժողովրդավարական բաստիոնում. խոսել չի՞ կարելիՀայլուր 20։30 Կտրված լեզուներ և այլ այլանդակություններ՝ ժողովրդավարական բաստիոնում. խոսել չի՞ կարելիԱվելին20:3004.02.25