Լրահոս
2025-02-13
-
ՍպորտԻսլամ Մախաչևն ասել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան առանց UFC-ի երկրորդ տիտղոսիԹեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն (մինչև 70 կգ) ռուս Իսլամ Մախաչևը հայտնել է, որ մտադիր չէ կարիերան ավարտել առանց երկրորդ տիտղոսի: «Ես չեմ ուզում ավարտել կարիերան, քանի դեռ երկրորդ տիտղոսը չեմ նվաճել: Եվ իրականում կարևոր չէ, թե որ քաշով», — Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Մախաչևը «All on Match» հաղորդաշարի եթերում: Իսլամ Մախաչևը 33 տարեկան է։ Նա որպես պրոֆեսիոնալ խառը մենամարտի մարտիկ իր նորամուտը նշել է 2010 թվականին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2015 թվականից։Ավելին16:4513.02.25 -
ՔաղաքականԱդրբեջանական բեռները Հայաստանի տարածքում ո՞վ և ինչպե՞ս է ստուգելու. այս հարցերը դուր չեն գալիս ՔՊ-ինԱդրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տարվող ցանկացած բեռ այսպես թե այնպես պետք է վերահսկվի, վստահեցնում են իշխող ուժի ներկայացուցիչները, սակայն խուսափում են պատասխանել հարցին, թե արդյոք ադրբեջանական բեռները նաև մաքսազերծվելու են՝ տարանցման համար: Իշխանության խուսափողական պատասխանների տակ խորհրդարանական ընդդիմությունը թաքնված վտանգ է տեսնում: Կասկածում են, որ հայ-ադրբեջանական բանակցությունը հենց միջանցքային տրամաբանությամբ է ընթանում:Ավելին16:3013.02.25 -
ԱշխարհՇրի Լանկայի 22 մլն բնակչությունը կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականությանՇրի Լանկայում մի քանի օր է՝ ջանում են աստիճանաբար վերականգնել էլեկտրաէներգիայի ազգային ցանցն այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կապիկը համատարած անջատել էր հոսանքը՝ խաթարելով կղզու 22 միլիոն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Երկրի էներգետիկայի նախարար Կումարա Ջայակոդիի խոսքով՝ «կղզու ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Պանադուրայում գտնվող ենթակայաններից մեկի էլեկտրահաղորդման գծերի վրա կապիկի ընկնելու պատճառով»։ Առայժմ մանրամասներ չկան այն մասին, թե արդյոք կապիկը ողջ է մնացել միջադեպից հետո: Կղզու էլեկտրամատակարարումը պետք է վերականգնվի փուլերով՝ սկսած բուժհաստատություններից և ջրի մաքրման կայաններից։ Հատկանշական է, որ դեպքի առնչությամբ հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ փորձագետները տարիներ շարունակ իրար հաջորդող կառավարություններին կոչ են արել արդիականացնել երկրի էլեկտրացանցերը՝ զգուշացնելով հնարավոր անջատումների մասին:Ավելին16:1513.02.25 -
ՀասարակականԳյումրիում հայտնաբերվել է տղամարդու դի և անգիտակից վիճակում գտնվող կին. վերջինը հիվանդանոցում մահացել էՓետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ն՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ն՝ անգիտակից վիճակում, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։Ավելին16:0013.02.25 -
ՄշակույթՄի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացելՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II հազ․), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» կոթողը (1968 թ․), Ձորագյուղի ձիթհանը (XIX դ.) և խաչքարը (XI-XII դդ.), Կախակն գյուղի Խոջաղուլի տապանաքարը (1695 թ․), Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի Եղեգիս-1 քարայր-կացարանը, (էնեոլիթյան ժամանակաշրջան)։ Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ.), «Քաղաքատեղի Շամիրամ» (Ք․ ա․ II-I հազ․, պետ․ ցուցիչ՝ 2․81․1), Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Գյուղատեղի Մոշաղբյուր», (XIII-XX դդ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3), Սբ․ Սարգիս եկեղեցի (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3.4), գյուղատեղի «Սպիտակ վանք» (XIII-XVII դդ., պետ․ ցուցիչ՝ 3.46.5), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» (1968 թ․), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարմիր բերդ» ամրոցը (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 7.1.3), Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Գյուղատեղի Խոտ» (10-20-րդ դդ., պետ․ ցուցիչ՝ 8.47.3) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։ Ներկայացվել են նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագիծը և Սյունիքի մարզի բնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս (Կյորես, Ք. ա. 1 հազ.-Ք. հ.-20 դդ. սկիզբ, պետ. ցուցիչ՝ 8․3․2) հուշարձանի օգտագործման ծրագիրը:Ավելին15:4513.02.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Լարված բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. առևտրականները «սխալ են հանում» ՓաշինյանինՀայլուր 15։30 Լարված բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. առևտրականները «սխալ են հանում» ՓաշինյանինԱվելին15:3013.02.25 -
ՄիջազգայինՌյուտեն կարևոր է համարում Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացներումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը հաջողված է համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկին։ «Հստակ տպավորություն է ստեղծվել, որ հեռախոսազրույցը հաջող է անցել: Մենք բոլորս խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում», - ասել է Ռյուտեն: Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում։ «Շատ կարևոր է, որ Ուկրաինան մեծապես ներգրավված լինի այն ամենում, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ», - ընդգծել է նա։ Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ամփոփելով զրույցի արդյունքները՝ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։ Թրամփը հնարավոր է համարել, որ Պուտինի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև իր ուկրաինացի գործընկերոջ հետ։Ավելին15:1513.02.25 -
ԻրավականԱնվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքոՄարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, Պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է իրավասու մարմնի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է նաև որոշումների կայացման գործընթացում շահագրգիռ սուբյեկտների մասնակցությունը։ Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այդ համատեքստում Պաշտպանը վերահաստատում է իր պատրաստակամությունը խնդրի լուծմանը ՄԻՊ լիազորությունների շրջանակում շարունակաբար նպաստելու տեսանկյունից։Ավելին15:0013.02.25 -
ՄիջազգայինՏրակտորներ են շրջում Միլանի փողոցներում. ֆերմերների բողոքի ակցիանՏրակտորներ են շրջել Միլանի փողոցներում: Իտալացի երիտասարդ ֆերմերները բողոքում են, նրանց խոսքով, կառավարության որդեգրած անկայուն գյուղատնտեսական քաղաքականության և աճող արտադրական ծախսերի դեմ:Ավելին14:5013.02.25 -
ՔաղաքականԽուզարկել, տուգանել ու հետ են վերադարձրել «Մայր Հայաստան»-ի մեքենան․ ArmLurԵրկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ, պատճառաբանելով, թե կասկածներ կան ու մեքենան պետք է ստուգեն:Ավելին14:4513.02.25 -
ԻրավականՄետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին14:3013.02.25 -
ՀասարակականԳեղարքունիքում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներԱյսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, իսկ վիրավորներից մեկը անցորդ է:Ավելին14:1513.02.25 -
ԻրավականԱդրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարանԱդրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես՝ այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին14:0013.02.25 -
ՀասարակականՎալիդատորները խափանվել են․ երևանցիները վաղ առավոտից տրանսպորտից անվճար են օգտվում. Oragir.NewsԹեպետ երևանցիների մեծամասնությունը փետրվարի 1-ից բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումը, այնուամենայնիվ որոշ քաղաքացիներ, սոցիալական պատասխանատվությունից ելնելով, վճարում են թանկացված ուղեվարձը։Ավելին13:4513.02.25 -
ՄիջազգայինԹրամփն է զանգել Պուտինին. ԱՄՆ և ՌԴ նախագահները «երկար ու արդյունավետ» զրուցել են և որոշել հանդիպելԹրամփ-Պուտին սպասված հեռախոսազրույցից ժամեր անց Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կազմակերպողների թիվն է ավելացել: Չինաստանը առաջարկ է ուղարկել ԱՄՆ՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն իրենց տարածքում անցկացնելու վերաբերյալ: «Wall Street Journal»,-ն է այդ մասին հայտնում՝ հղում անելով Պեկինի և Վաշինգտոնի իր աղբյուրներին: Ընդ որում, հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար կազմակերպվող բանակցություններին Զելենսկիի մասնակցության մասին չի նշվում:Ավելին13:4013.02.25 -
ՔաղաքականԳյումրիում և Փարաքարում ընտրությունները տեղի կունենան նույն օրը. ԿԸՀ-ն պարզաբանում է տարածելՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելու հարցումների առնչությամբ։ «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո՝ առավել ուշ կիրակի օրը»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»: Հետևապես Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։ ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Հավելենք նաև, որ համաձայն վերը նշված ժամանակացույցի, թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի ու ավարտի և այլ ժամկետները վերաբերելի են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»,- ասված է պարզաբանման մեջ:Ավելին13:3013.02.25 -
ՄիջազգայինԹրամփը և Զելենսկին մանրամասներ են հայտնել իրենց հեռախոսազրույցիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ վերջինս, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «խաղաղություն է ցանկանում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։ «Մենք քննարկեցինք պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրվա (խմբ.՝ փետրվարի 14-ին) հանդիպումը Մյունխենում, ուր մեկնող պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթ պատերազմը, որի ընթացքում տեղի են ունեցել զանգվածային և բոլորովին անհարկի մահ և ավերածություն: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին», - հավելել է Թրամփը։ Իսկ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զելենսկին և Թրամփը քննարկել են «խաղաղության հասնելու հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակին հասնելու համար թիմային մակարդակով աշխատելու պատրաստակամությունը»։ ԱՄՆ նախագահն Ուկրաինայի իր պաշտոնակցին նաև հայտնել է ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ «Ուկրաինայի նախագահը և Միացյալ Նահանգների նախագահը համակարգել են համատեղ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի և կայուն խաղաղություն. նրանք նաև պայմանավորվել են շարունակել իրենց շփումներն ու հանդիպումները», - գրված է մամուլի հաղորդագրության մեջ։ Զելենսկին իր հերթին Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին կիսվել է իր Telegram ալիքում՝ զրույցը որակելով որպես «շատ առարկայական»։ «Ես երախտապարտ եմ նախագահին նրա անկեղծ հետաքրքրության համար մեր ընդհանուր հնարավորություններով, նրանով, թե ինչպես կարող ենք միասին աշխատել իրական խաղաղությունն ավելի մոտ դարձնելու համար: Դա երկար զրույց էր։ Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական», - գրել է նա։ Զելենսկիի հետ զրույցից առաջ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։Ավելին13:1513.02.25 -
ՀասարակականԹալանել են «Վեոլիա ջուր» ընկերության ավտոմեքենան. գողացել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքերԱյսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղում ավտոմեքնեա են թալանել, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ փետրվարի 12-ի ժամը 20:00-ից մինչև այսօր՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից Քանաքեռավան գյուղի 20 փողոցի 25 հասցեի դիմաց կայանված «Peugeot» մակնիշի ավտոմեքենան թալանել են, կոտրել են կողային ապակին և այնտեղից հափշտակել 1 միլիոն 500 հազար կանխիկ ՀՀ դրամ և «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող 14.5 միլիոն դրամ արժողութման թվով 4 էլեկտրական սարքեր: Տեղում աշխատում է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում առանձապես «խոշոր չափի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Peugeot»-ն պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, տուժածն էլ նշված ընկերության աշխատակից է:Ավելին13:0013.02.25 -
Քաղաքական«Իմ քայլից»՝ «Գորշ գայլեր»․ ով կհաղթի թուրքական քասթինգում. 168.amՀիմնականում պարզունակ ձևակերպումներով համեմված իր այդ մենախոսությունների գլխավոր իմաստն այն է, որ մեր բոլոր դժբախտությունների մեղավորը մենք ենք՝ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի կորուստ։ Իսկ դրա պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում տիրապետել է այլ երկրներում, աշխարհաքաղաքական կենտրոններում մշակված, ինչպես ինքն է ասում՝ «կայսերական գաղափարախոսությունը», որը Հայաստանին զրկել է իրական անկախությունից ու ինքնիշխանությունից։Ավելին12:4513.02.25 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՓետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։Ավելին12:3513.02.25