Լրահոս
2025-02-13
-
ՀայլուրՀայլուր 12։30 Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները և երկու նախագահների ժամադրավայրըՀայլուր 12։30 Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները և երկու նախագահների ժամադրավայրըԱվելին12:3013.02.25 -
ԻրավականԱրձանագրվել է 9 պատահար․ 13 անձ վիրավորվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 19, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 18, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու և ինքնիրավչության 2-ական, խոշտանգման, դրամանենգության, կաշառակերության, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և համակարգչային հափշտակության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար․ 13 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին12:1513.02.25 -
ՀասարակականՀերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Պիպոյան«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է «բարեփոխված» հանրային տրանսպորտի առաջացրած խնդիրներին. «Հերթական ահազանգն ու ապացույցը, որ բարեփոխիչները տրանսպորտային համակարգում փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու: Ծնողը երեխայի համար գնել է քարտ և ակտիվացրել ամսական փաթեթ: Երեխան կորցրել է քարտը և ոչ Տելսելը, ոչ քաղաքային իշխանությունները չեն վերականգնում ամսական փաթեթը՝ հորդորելով սպասել: Հ.Գ. Մեկ ամիս առաջ բարձրացրել էի նաև ուսանողներից շատերին համակարգի չճանաչելու խնդիրը՝ մինչ օրս պրոբլեմը շարունակում է մնալ չլուծված»։Ավելին12:0713.02.25 -
ՀասարակականԲեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱյսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Foton» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեռևս անհյատ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելւ գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին12:0013.02.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․3 դրամ:Ավելին11:4513.02.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 13.02.2025Մամուլի տեսություն 13.02.2025Ավելին11:3813.02.25 -
Քաղաքական2 ամիս փորձագետ, ապա Տեսչական մարմնի ղեկավար․ Սլավիկ Սարգսյանի համեստ կարիերան և եկամուտները. ArmlurԱյսպիսով, վերջին 3 տարիները շրջադարձային են եղել Սարգսյանի կարիերայի համար։ Բանն այն է, որ նա մինչ Տեսչական մարմին տեղավորվելը եղել է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ի խորհրդատու վաճառող, որից հետո դեղատան վարիչ, դեղատնային ցանցի վաճառքի տնօրեն, ապա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինում որպես Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության փորձագետ։ Հետաքրքիրն այն է, որ Սլավիկ Սարգսյանը 2 ամսի փորձագետի հաստիքում աշխատելուց հետո, կտրուկ դարձել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։Ավելին11:3013.02.25 -
Մամուլի տեսությունԱրցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին․ «Հրապարակ»Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ ԱՀ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թ․ մայիսին։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր, ինչը, ի դեպ, Ալիեւի պահանջն է։Ավելին11:1513.02.25 -
ՀասարակականԳազամատակարարման դադարեցումԳազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար։Ավելին11:0013.02.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել․ «Հրապարակ»Եվ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում մի քանի օր առաջ աշխատանքային փակ քննարկում է եղել` ՆԳ, արդարադատության նախարարների եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ, որ իրավական սահմանում տրվի «անհետ կորած» անձանց կարգավիճակին: Անհետ կորածների հարազատները ստիպված են լինում դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որ օգտվեն պետական աջակցությունից։Ավելին10:4513.02.25 -
Մամուլի տեսությունԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Փետրվարի 5-ի համարում գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն 12 հոգու հետ գործուղել է Լյուքսեմբուրգ, ապա Բելգիա եւ իր հետ տարել է ընդամենը 2 պատգամավորի. պատվիրակության մյուս անդամները ԱԺ նախագահի գրասենյակի ներկայացուցիչներն էին: Այս հրապարակման մեջ ԱԺ նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:Ավելին10:3513.02.25 -
ՀասարակականԵրևանի մանկապարտեզներոււմ տեղադրվում են տեսախցիկներԵրևանի մանկապարտեզներում ստեղծվում են ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ սաների համար, իսկ ծնողները կլինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։ Այս մասին հ Տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին10:3013.02.25 -
Մամուլի տեսությունԻնչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ»Թուրքադրբեջանական քարոզչության ընդհանրական թեզերից առաջինն այն է, որ իրենք Հայաստանից ունեն պահանջներ, Հայաստանի հետ «հարաբերություններում» ունեն պայմաններ, իսկ դրանք կատարելու առումով Փաշինյանն ու նրա իշխանությունը պարզապես իդեալական են, որից ավել ին թուրք-ադրբեջանական տանդեմը չէր էլ կարող երազել: Մի խոսքով, թուրքական քարոզչությունը բավականին օբյեկտիվ է գնահատում իրավիճակը այդ տեսանկյունից՝ նկատելով, որ Փաշինյանը և նրա իշխանությունը համահունչ են գործում իրենց պահանջներին ու այդքանով ձեռնտու են:Ավելին10:2513.02.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովԱնհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությունները հասկացել են, որ նրանց դժգոհությունները` պետական ինստիտուտների անգործության մասով, կարող են իրենց չներվել:Ավելին10:2013.02.25 -
Հասարակական26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթՓետրվարի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 8-ին Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Երևանի բնակիչ 26-ամյա Կ․ Մ․-ն սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի բնակիչ 15-ամյա աղջկա նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերել են Կ․ Մ․-ին և ձերբակալել։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Կ․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին10:1513.02.25 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում. «Հրապարակ»Եվրաքվեի նախագիծն առաջին ընթերցում անցավ 63 կողմ, 7 դեմ ձայնով։ Այն վերջինն էր քվեարկության դրված նախագծերի շարքում: Պատգամավորները քվեարկեցին մոտ 2 տասնյակ նախագծեր, բայց երբ հերթը հասավ սրան, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ թիմակիցներից շատերի համար անսպասելի, 20 րոպե ընդմիջում խնդրեց։Ավելին10:1013.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։Ավելին10:0013.02.25 -
ՀասարակականԼույս չի լինելու․ հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4513.02.25 -
ԻրավականԼճաշենում հնդիկ է սպանվել. ծծմբաթթու են լցրել վրան. ձերբակալվածը կին է․ ArmLurՓետրվարի 12-ին գիշերը ժամը 3-ին Լճաշեն բնակավայրի «Սովխոզի» բնակելի շենքում օգնության կանչեր են լսվել՝ «փրկեք մարդ է մահանում»։Ավելին09:4213.02.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի գործոնն այլևս ի վիճակի չէ երկրում տրամադրություն փոխել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունն ինձ հիշեցնում է «սպամ»: Հիմա իր ելույթները, հարցազրույցները սպամային էֆեկտ ունեն: Ուղիղ եթերների դիտելիությունը նվազել է տասնյակ անգամներով: Իր գործոնն այլևս ի վիճակի չէ երկրում տրամադրություն փոխել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետն ու հավելում, որ ռեյտինգներն էլ են ցույց տալիս, որ երկրում կուտակվել է հսկայական նեգատիվ էներգիա, և նման իրավիճակում հասարակությունն, իբր պասիվություն դրսևորելով, առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում «դժգոհության քվե» կտա իշխանությանը:Ավելին09:4013.02.25