Լրահոս

2025-02-14
2025-02-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուջան գյուղում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ վիրավոր կա
    Փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
    23:58
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հեղափոխություն» և «նախկիններ» կոնտենտը մաշվել է․ Լիլիթ Գալստյան
    Բոլոր քպ-ականները հանձնարարություն են ստացել․ ցանկացած համատեքստում շրջանառել «իրական Հայաստան» արտահայտությունը։
    23:45
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ
    Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 13–ին դուրս են եկել փողոց՝ նոր կառավարության նախատեսած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ Բրյուսելում գործադուլին միացել է 60 հազար մարդ։ Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: Փետրվարի 13–ին Բրյուսելի օդանավակայանը չեղարկել է 430 չվերթ: Նշվում է, որ օդային փոխադրման ոլորտում խափանումը կտևի ընդամենը մեկ օր։ Նշվում է, որ նոր համակարգը նախորդի համեմատ այնքան էլ բարենպաստ չէ ցածր եկամուտ ունեցողների համար:
    23:30
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջում է նրանց ազատ արձակումը
    Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։ Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից։
    23:15
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
    Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։ Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին: Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր ներկայությամբ բազում հավատավոր հայորդիների, Ամենայն Հայոց Հովվապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Վեհափառ Հայրապետը նաև հավատավոր հայորդիներին ընծայեց խաչեր: Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` Մայր Տաճարում և բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
    23:00
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել մայր ու որդուն․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, Վայոց ձորի մարզի բնակիչ 70-ամյա Գարունիկ Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 65-ամյա Լուսիկ Վ․-ին և նրա որդուն՝ 35-ամյա Արման Գ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, իսկ Արման Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով ինքնուրույն է դիմել բժշկական կենտրոն։
    22:45
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերը
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել ՀԲ հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի շուրջ՝ անդրադառնալով մասնավորապես ռազմավարական կառավարման նոր մեթոդաբանության մշակմանը և թվյանացման օրակարգի իրականացմանը:
    22:30
    13.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ժողովրդին գռփելու նպատակ. գույքահարկի 75 տոկոս բարձրացումը հունից հանել է երևանցիներին
    75 տոկոսով ավելացած գույքահարկը վճարելու համար Փաշինյանը իր տարբերակն է առաջարկել Երևանի Կենտրոնում ապրող տարեցներին՝ ձեր բնակարանները վարձով տվեք, դուք գնացեք ապրելու որևէ գյուղում կամ Ջերմուկի առողջարաններից մեկում: «Գռփում են». Փաշինյանի հայտարարությանը այսպես են պատասխանել «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած մարդիկ:
    22:15
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    7-8 դպրոցի տնօրեններ ինքնակամ որոշել են գնումներ անել եղբորս խանութից, դա հանցագործությու՞ն է. ՔՊ պատգամավոր
    7-8 դպրոցի տնօրեններ ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից, դա հանցագործությու՞ն է: Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը: Նա, մասնավորապես, նշել է. ««Պատգամավորի եղբայրը գրոհել է Շիրակի մարզի դպրոցները», «Պատգամավորը ստիպում, ահաբեկում է Շիրակի մարզի դպրոցների տնօրեններին գրենական պիտույքներ գնել եղբոր խանութից», «Ոչինչ էլ չի փոխվել. մենաշնորհ Շիրակի մարզում» ... Որոշել էի ընդհանրապես լուրջ չվերաբերվել և չանդրադառնալ այս վերնագրերով նյութերին և այս թեմային, առհասարակ, բայց ես ինչքան չանդրադարձա, էդքան ավելի շատ սկսեցին գրել և աղաղակել այս մասին իրենց լրագրող և մամուլ «հռչակածները», ինչպես նաև որոշ մտքի «գիգանտներ»։ Եվ ուրեմն այսպես` հարգելի և ոչ հարգելի ընկերներ, Շիրակի մարզի 146 դպրոցներից իմ եղբորը պատկանող գրենական պիտույքների խանութից գնում են կատարում ընդամենը 7-8 դպրոց, բայց ուշադրություն՝ այս 7-8 դպրոցի տնօրեններից և ոչ մեկը վախեցած ու ահաբեկված չէ, ավելին` այս տնօրեններից և ոչ մեկին ձեր նշած պատգամավորի, այսինքն՝ իմ կողմից ո՛չ հրահանգ, ո՛չ պահանջ, ո՛չ անգամ խնդրանք չի եղել այդ թեմայով։ Ես և իմ ընտանիքը ծնվել ենք Գյումրիում, ապրում ենք Գյումրիում, ունենք հարազատներ, բարեկամներ, ընկերներ, մեծ շրջապատ, որտեղ հարգված և սիրված ենք, ու հաստատ չեք հավատա, բայց մեր շրջապատում, թարսի պես, ստացվել է այնպես, որ 7-8 հոգի դպրոցի տնօրեններ կան ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից` օրենքի տառին համապատասխան (յուրաքանչյուր դպրոց 50-ից մինչև 200 000 դրամ՝ տարեկան)...և՞, դա հանցագործությու՞ն է... Էլի չեք հավատա, բայց ամեն նման հրապարակումից հետո շատ դպրոցի տնօրեններ ինձ հարցնում են, տիկի՛ն Պալյան, իրոք գրենական պիտույքների խանութ ունի՞ ձեր եղբայրը, հրապարակում ենք տեսել այդ մասին (հուսով եմ՝ հասկանում եք՝ ինչ եմ ասում)։ Հա, ի դեպ, եղբայրս այդ փոքրիկ բիզնեսով սկսել է զբաղվել մինչև իմ պատգամավոր ընտրվելը, սա էլ է կարևոր շեշտադրում։ Ասածս ինչ է, հարգելի «մտահոգ» զանգված, այս «լուրջ ու ճակատագրական» բացահայտումներն անելուց հետո, երբ բավարարվածության խորը զգացումով կկանգնեք ձեր տերերի դիմաց ու հպարտ կասեք` հանձնարարականը կատարված է, հիշեք, որ Գյումրին փոքր քաղաք է ու ձեր ստերը վնասում են ոչ թե ինձ ու իմ ընտանիքին, այլ ձեզ ու ձեր տերերին: Եվ վերջում ես եմ ուզում մի հարց ձեզ տալ. բավականին երկար ժամանակ է, ինչ անձամբ դուք զբաղվում եք իմ եղբոր խանութի գավազդով ու հիմա, եթե էդ գովազդի արդյունքում որևէ մի դպրոցի տնօրեն էլ իմանա այդ խանութի մասին ու որոշի եղբորս խանութից գնումներ կատարել, էլի ինձ եք մեղադրելու՞»։
    22:00
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ
    Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
    21:45
    13.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն անձամբ կզբաղվի եկամուտների պարտադիր հայտարարագրման PR-ով. մեկ քլիքով չլուծվող հարցեր
    Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը մարդկանց համար գրավիչ դարձնելու նոր մեխանիզմներ է մշակում կառավարական կաբինետը: Իրենց եկամուտը հայտարարագրած մարդիկ մինչև 100 000 դրամի չափով կփոխհատուցվեն նաև ատամնաբուժական ծառայությունների, գրքերի վարձակալության, դպրոցների, մանկապարտեզների վարձերի համար: Բայց դրանք պարտադիր պետք է ստացած լինեն ԿԳՄՍ նախարարության երաշխավորությունը:
    21:30
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
    Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու դատավարությունը։ Վարդանյանը դատավարության ընթացքում հայտարարել է, որ հրաժարվում է Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպանի ծառայություններից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ իր փաստաբան Ավրաամ Բերմանը կշարունակի պաշտպանել իր իրավունքները։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
    21:25
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պեսկովն անդրադարձել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին
    Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի կողմից հեռախոսազրույցից հետո տրված հրահանգները գործի են դրել օգնականների և գերատեսչությունների «մեքենան», «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը չորեքշաբթի իրենց զրույցի ժամանակ պայմանավորվել են, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Այսպիսով, պետությունների ղեկավարներն արտահայտել են իրենց քաղաքական կամքը այս գործընթացի համար: Սա այս զրույցի շատ կարևոր ձեռքբերումն է, որը մշակվել է զրույցից հետո նախագահների տված հանձնարարականների տեսքով, որոնք արդեն գործի են դրել օգնականների, գերատեսչությունների և այլնի «մեքենան», որոնք այժմ աստիճանաբար կմտնեն երկխոսության մեջ և կպատրաստեն հաջորդ շփումները թե՛ աշխատանքային մակարդակով»,-ասել Է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեսանյութը հրապարակվել է լրագրողի Telegram-ալիքում:
    21:15
    13.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
    21:07
    13.02.25
    Ավելին