Լրահոս
2025-02-13
-
ՔաղաքականԳեղցին պարզապես վրեժ է լուծում․ Անդրանիկ Թևանյան«Երբ գեղցին կենտրոնի բնակչին կոչ է անում բարձր գույքահարկի պատճառով վաճառել կամ վարձով տալ բնակարանն ու տեղափոխվել Երևանի ծայրամաս կամ որևէ գյուղ, հասկանում ես, որ հաճախորդով պետք է զբաղվեն նաև հոգեվերլուծաբանները՝ նեոֆրոյդիստները։Ավելին21:0013.02.25 -
ՀասարակականՎրաերթ-ավտովթար՝ Երևանում. կա վիրավորԱյսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով բախվել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Քննիիչ հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին20:4513.02.25 -
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներԱրցախի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարության հետ կապված։ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում: Արցախի համար ազգային- ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է: Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք:Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ: Պատգամավորներ՝ Բաղունց Գագիկ, Գրիգորյան Արամ, Գալստյան Դավիթ, Մոսիյան Արթուր, Մելքումյան Դավիթ, Դանիելյան Աշոտ, Գրիգորյան Նելլի, Թովմասյան Արթուր, Ավանեսյան Էլեոնորա, Ավագյան Արեգ, Բաղրյան Իլիչ, Աղաբեկյան Էդուրարդ, Կասյան Վլադիմիր, Աթայան Կարինե, Հակոբյան Արմեն, Հարությունյան Վիգեն, Հարությունյան Արամ, Ղալայան Լեռնիկ, Հակոբյան Մետաքսե, Ստեփանյան Գեղամ, Բալայան Վահրամ, Սարգսյան Գոհար, Հովհաննիսյան Կարեն, Սարգսյան Դավիթ »,-ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աժ-ում արցախցի լրագրողին ասել էր՝ մնայիք Ղարաբաղում, դուրս չգայիք այնտեղից:Ավելին20:3513.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բողոքի կրակի վրա յուղ է լցնում Փաշինյանը. երևանցիները տներից դուրս գալ չեն պատրաստվումՀայլուր 20։30 Բողոքի կրակի վրա յուղ է լցնում Փաշինյանը. երևանցիները տներից դուրս գալ չեն պատրաստվումԱվելին20:3013.02.25 -
ԻրավականԵրգիչ Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին․ ArmLur2025 թվականի փետրվարի 6-ին երգիչ Սարո Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել դատարան ըննդեմ ՀՀ պարեկային ծառայության՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:Ավելին20:1513.02.25 -
ՍպորտՀայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Աշխարհի գավաթինԳերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 18-ից 24-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Մեծահասակների կազմում նորամուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Աշխարհի գավաթի երկրորդ փուլը անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի:Ավելին20:0013.02.25 -
ՏնտեսականԱբովյանում ապամոնտաժվել է շահագործվող բենզալցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: «Արդյունքում, արձանագրված իրավախախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ բենզալցակայանի աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են։ Միաժամանակ, Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ բենզալցակայանի զբաղեցրած և դրա սպասարկման համար նախատեսված հողի օտարման գործընթացին իրավական գնահատական տալու համար։ Փետրվարի 12-ին տնտեսվարողի միջոցներով նշված հասցեում շահագործվող բենզալցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:4513.02.25 -
ՔաղաքականՉոքած չեք տեսնի էս ժողովրդին. առևտրականների լարված բողոքի ակցիան՝ կառավարության դիմացՇրջանառության կրկնաապատկված հարկի դեմ բողոքը շարունակվում է: Այսօր կառավարության դիմաց ցույց անող առևտրականներին ու ոսկերիչներին են միացել նաև ատամնաբույժները: Ցուցարարներին հունից հանել է Հայաստանի վարչապետի երեկվա ելույթը, թե փոքր ու միջին բիզնեսը օրական 27 հազար դրամի առևտուր է անում, բայց շրջանառության ընդամենը 60 տոկոսն է ցույց տալիս:Ավելին19:3013.02.25 -
ՔաղաքականՀետամուտ եմ լինելու, որպեսզի այս երկու հարցերը ստանան արդարացի լուծումներ․ Գառնիկ Դանիելյան«Երեկ ԱԺ հարցուպատասխանի համար նախապատրաստել էի հույժ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են ջավախահայությանը։Ավելին19:1513.02.25 -
ՀասարակականԵրևանում բախվել է 7 տրանսպորտային միջոց․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԱյսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն» խանութների ցանցի դիմաց, բախվել են «Isuzu» բեռնատարը, «Nissan Altima», «Opel Astra», «Nissan Teana», «Nissan Sentra», «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ և նրան մինչ փրկարարների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:Ավելին19:0013.02.25 -
ԻրավականԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Փաստինֆո»ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։Ավելին18:4513.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 «Զանգեզուրի միջանցք». ընդդիմությունը կասկածում է, իշխանությունը՝ ցրումՀայլուր 18։30 «Զանգեզուրի միջանցք». ընդդիմությունը կասկածում է, իշխանությունը՝ ցրումԱվելին18:3013.02.25 -
ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ․ ի՞նչ են քննարկելԱյսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:Ավելին18:2613.02.25 -
ՔաղաքականՍրբուհի Գալյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են պատիժ կրող անչափահասների կրթական ծրագրերի հարցըՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: ԱՆ-ից հայտնում են, որ ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բառնահուս կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը։ Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշտապես ունեցել է UNICEF-ի աջակցությունը: Նախարարը կարևորել է Բարնահուս կենտրոնների պատշաճ գործունեության ապահովումը՝ մասնավորապես գործող 2 կենտրոնի արդյունավետ օգտագործումը քննչական մարմինների կողմից, ինչպես նաև այլ մարզերում կենտրոնների ստեղծումը: Նա առաջարկել է շարունակել հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացերը: Հիշեցնենք, որ տուժող և վկա երեխայի հարցաքննության կազմակերպման գործընթացում երեխայակենտրոն մոտեցումների և պայմանների ապահովման միջոցառումների կազմակերպման նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել է «Բարնահուսի մոդելի կիրառման նպատակով մասնագետների՝ հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ընդհանուր 120 մասնագետ՝ քննիչ, դատախազ, որակավորված հոգեբան, սոցիալական աշխատող և այլ մասնագետներ: Հանդիպմանն առաջարկ է հնչել աջակցել նախարարությանը քննչական գործողություններում ներգրավված հոգեբանների գործունեության, կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման հարցում: Գործընկերների քննարկման առարկա է դարձել նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահասների կրթության ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Հանդիպման ավարտին կարևորվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից արդարադատության ոլորտի նոր ծրագրերի աջակցությունը։Ավելին18:1513.02.25 -
ՀասարակականՓրկարարները մարել են Սարի Թաղի խորդանոցներից մեկում բռնկված հրդեհըՓետրվարի 13-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է փայտե շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 12։54-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 50 քմ):Ավելին18:0013.02.25 -
ՀասարակականՄերձավանում զինված հարձակումից տnւժածը դեռ հիվանդանոցում է. ի՞նչ վիճակում է նա․ MediaHubՄերձավանում զինված հարձակումը բուռն քննարկումների թեմա էր դարձել․ փետրվարի 5-ի գիշերն ուշ ժամի մի խումբ անձինք եկել էին Մերձավանի ՔՊ-ական վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի մոտ «ռազբոռկայի»։Ավելին17:4513.02.25 -
Հասարակական«Հաղթանակ 9-45». մեծ շարժմանը մասնակցելու հրավեր է ստացել ՀայաստանըՈր սերունդները չմոռանան պապերի հաղթանակների մասին ու չդառնան պատմության կեղծարարների զոհը, «Հաղթանակ 9-45» շարժում է սկսում «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը: Հրավեր են ուղարկել նաև Հայաստանին:Ավելին17:4513.02.25 -
ԻրավականԹմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները փետրվարի 8-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված, բայց Երևանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել: Տեղեկությունն իրացվեց Վայոց ձորի պարեկների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների հետ համատեղ: 32-ամյա տղամարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով, հայտնաբերվեց Մալիշկա գյուղի տարածքում: Նկատելով ոստիկանության ծառայողներին` նա մեքենայով դիմեց փախուստի Երևանի ուղղությամբ: Արենի գյուղի մոտ իրավապահները փորձեցին կանգնեցնել «ԲՄՎ»-ն: Այդ ընթացքում տղամարդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից նետեց մի քանի փաթեթ: Այնուհետև, չենթարկվելով մեքենան կանգնեցնելու ոստիկանների օրինական պահանջին, փորձեց շարունակել փախուստը. առաջ վարելով` նախ մեքենայով հարվածեց ոստիկանների վարած մի մեքենայի, ապա հետընթաց կատարելով` մեկ այլ մեքենայի: Փախուստը կանխվեց. տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Վայոց ձորի մարզային վարչություն: Այստեղ նա հայտնեց, որ փետրվարի 4-ին համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով կապ է հաստատել մի օգտատիրոջ հետ, պայմանավորվածության համաձայն` Կոտայքի մարզում, Ջրվեժից Գառնի տանող ավտոճանապարհի հարակից դաշտում, թաքստոցից վերցրել է հաշիշի յուղ հավելած մարիխուանայի 148 փաթեթ, դրանցից մոտ 10-ը փետրվարի 8-ին տեղադրել է Վայոց ձորի մարզի տարբեր տարածքներում՝ յուրաքանչյուրի համար ստանալով 10 դոլար, ևս մի քանի փաթեթ նետել է հետապնդման ժամանակ, իսկ մնացածը պոլիէթիլենային տոպարկով գտնվում է մեքենայի մեջ: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն օրը կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպարկ` թմրանյութի 120 փաթեթով: Հայտնաբերվել է նաև հետապնդման ընթացքում նետած 11 փաթեթ, ևս յոթ փաթեթ հայտնաբերվել է արդեն տեղադրած թաքստոցներում: 32-ամյա տղամարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին17:3013.02.25 -
ՀասարակականԿառավարությունը էնքան տգետ ա, որ ինքը իր ձեռքով փորում է իր գերեզմանը․ քաղաքացիՕրեր շարունակ տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով վերանայել շրջհարկերի 5 տոկոս բարձրացումը: Տնտեսվարողները միաձայն պահանջում են չեղարկել օրենքը՝ մեղադրելով կառավարությանը, որ «մանր բիզնեսին նեղելով, խոշորների դեմ պայքար է սկսել», միարժամանակ նշելով՝ «լավ էլ տեսնում եք, թե ովքեր են հարստանում, երբ ուզեք, խոշորներին կբռնեք»: Այսօր՝ փետրվարի 13-ին, տնտեսվարողները կրկին կառավարության դիմաց են և կրկին նույն պահանջով: Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին17:1513.02.25 -
ՀասարակականՆորագավիթում կյանքից զրկված 26-ամյա Մհերի մեքենայի վրա պայթուցիկ է եղել,հետապնդել են. ողբերգական դեպքից առաջ ինչ է կատարվել․ ArmLurՔրեական բարքերը շարունակում են խորանալ մեր հասարակության մեջ որքան էլ որ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ամբիոններից հայտարարում է քրեական ենթամշակույթի անթուլատրելիության մասին:Ավելին17:0013.02.25