Լրահոս
2025-02-18
-
ՀայլուրՀայլուր 20։30 Բանակում մահերի մտահոգիչ վիճակագրություն. ողբերգության պատճառներըՀայլուր 20։30 Բանակում մահերի մտահոգիչ վիճակագրություն. ողբերգության պատճառներըԱվելին20:3018.02.25 -
ՀասարակականԳյումրիում բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինն էլ կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակումԱյսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քանի որ վթարի հետևանքով առկա է եղել նաև ավտովառելիքի արտահոսք: Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ավելին20:1518.02.25 -
ՀասարակականՄենք կորցրել ենք կարևոր մարդու. հրաժեշտ՝ Ավետիք ԻշխանյանինԱրցախի կորստի ցավը սրտում է երկրային կյանքին հրաժեշտ տվել իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը: Մի քանի օրից 70 տարեկան կդառնար, սակայն տևական հիվանդության ու հայրենիքին պատուհասած ողբերգության ծանրությանը չդիմացավ պայքարող սիրտը: Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել կարևոր մարդու:Ավելին20:0018.02.25 -
ՀասարակականԹաղվելու տեղ շուտով չի՞ լինի. սկանդալային լուրեր՝ գերեզմանատներիցԱղմկոտ լուրեր են տարածվում գերեզմանատներից, որտեղ թվում է՝ զգուշավոր լռություն պիտի լիներ: Հողը, կարծես,կռվախնձոր է դարձել ապրողների և հանգուցյալների միջև: Չնայած պատասխանատուները հերքում են լուրերը, թե անժառանգ հանգուցյալների գերեզմանները քանդվում, տեղում նոր հուղարկավորություններ են արվում, մի քանի տասնյակ քրեական գործեր կան այդ հարցով: Ու նորից շրջանառվում է Հայաստանում դիակիզարաններ ունենալու անհրաժեշտությունը, չնայած՝ Հայ Առաքելական Եկեղեցու բացասական դիրքորոշմանը:Ավելին19:4518.02.25 -
ՀասարակականԵրևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն, լեռնային մարզերում՝ բուք․ ՍուրենյանՓետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և գիշերը և ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով»։Ավելին19:3018.02.25 -
ՄիջազգայինԻրանում լրտեսության մեղադրանք են առաջադրել երկու բրիտանացուԻրանի իշխանությունները լրտեսության մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու, որոնք ավելի վաղ ձերբակալվել են Քերմանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչ Էսղար Ջահանգիրը հայտնել է, որ ձերբակալված անձինք երկիր են մտել որպես զբոսաշրջիկներ և մի քանի նահանգներում հետախուզական տեղեկություններ են հավաքել։ Ըստ հրապարակման՝ հաստատվել է նշված անձանց կապը հետախուզական ծառայությունների հետ առնչվող հաստատությունների հետ: Կատարվում է լրացուցիչ հետաքննություն։ Իրանում Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը Քերմանում հանդիպում է ունեցել ձերբակալված բրիտանացիների հետ։Ավելին19:1518.02.25 -
ԻրավականԱպարանի ավագանին և Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները. «Հետք»Նոյեմբերի 13-ին Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է նաև Գլխավոր դատախազությունը, գրում է «Հետք»-ը: Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն: Համայնքի ղեկավարն առաջին որոշումը կայացրել է ապրիլի 1-ին: Ըստ որի՝ Եղիպատրուշ գյուղում գտնվող, 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 453.4 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, իսկ 0.1566 հա հողամասը հատկացվել է եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար: Հաջորդ որոշումը Կ. Եղիազարյանը կայացրել է նոյեմբերի 21-ին: Ապարան համայնքի Երնջատափ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 1960թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 90.85 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, օրինական գույք: Իսկ 0.3586 հա հողամասը համայնքի ղեկավարը որոշել է հատկացնել եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար: Նույն օրը համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանը մեկ այլ որոշում է կայացրել, այս անգամ համայնքի սեփականությունը ճանաչելով նույն գուղում գտնվող «3-րդ և 13-րդ դարում համայնքի կողմից ինքնակամ կառուցված» մեկ այլ՝ 447.59 քմ արտաքին մակերեսով եկեղեցին: Իսկ պահպանման և սպասարկման համար եկեղեցուն հատկացվել է 0.2815 հա հողամաս: Նշված եկեղեցիները՝ իրենց սպասարկման տարածքով, պետական գրանցում ստանալուց հետո նվիրատվության պայմանագրերով հանձնվել են Հայաստանի Առաքելական եկեղեցուն, և գրանցված է եկեղեցու սեփականության իրավունքը: Ապարան համայնքի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը տեղեկություններ չուներ ավագանու կողմից հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ, իսկ ընդդունարանից խորհուրդ տվեցին խոսել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Կարեն Եղիազարյան» խմբակցության ավագանու անդամ Արկադի Կարապետյանի հետ: Վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ապարան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Ժորա Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ համայնքի ղեկավարի որոշումը վիճարկում են դատարանում: Ժ. Կարապետյանը հստակ չկարողացավ նշել պատճառը: Միայն մտաբերեց, որ որոշումը կայացվել է 2019թ․-ին, իսկ դատարան դիմելու առաջարկություն ներկայացրել էր Գլխավոր դատախազությունը: Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին դիմելով դատարան, Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Եղիպատրուշ գյուղի եկեղեցին համայնքային սեփականություն ճանաչելու որոշումը, դրանից բխող սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև գույքը եկեղեցուն նվիրատվության կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցելու և վերջինիս սեփականությունը գրանցելը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:Ավելին19:0018.02.25 -
ԻրավականԳեղարքունիքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ)Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով ապակե գլանակ և դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 28-ամյա վարորդը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Նա և 27-ամյա ուղևորը, մեքենայով հանդրեձ, տեղափոխել են Հայանքային ոստիկանության Սևանի բաժին։ Ուղևորը հայտնել է, որ վարորդի ներկայացրած փաթեթը իրենն է, ապա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը դարձյալ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին էր: Ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով 55-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում ուղևորը ներկայացրել է դեղնականաչավուն զանգված, ծալովի դանակ և որսորդական հրացանի երկու փամփուշտ։ Հայտնել է, որ թմրանյութը անձնական օգտագործման համար է, իսկ փամփուշտները գտել է։ Նույն ճանապարհահատվածում պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են նաև ՎԱԶ-2115» մակնիշի մեքենա։ 26-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ։ Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից։ Գիշերային ծառայության ընթացքում Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Շեվրոլե» մակնիշի մեքենա։ 38-ամյա վարորդն ու 35-ամյա ուղևորը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ նրանք ներկայացրել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, կիսամոխրացած հետքերով կաթուցիչներ, 26 գրամից ավելի չորացված զանգված, գաղտնի փականով դանակ, կռփազենք և այլն։ Անկանոն վարելու համար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա վարորդը պայուսակից ներկայացրել է դեղնականաչավուն զանգված։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել է, որ ներկայացրածը մարիխուանա է, պահել է անձնական օգտագործման համար։ Գեղարքունիքի պարեկները Սևան քաղաքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2114» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում 21-ամյա վարորդը մեքենայի սրահից նետել է փաթեթ։ Թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել է, որ փաթեթում մարիխուանա էր՝ անձնական օգտագործման համար։ Պարեկների հաջորդ բացահայտումը Վարդենիկ գյուղում էր: Ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան։ 32-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։ Սևան-Գեղամավան ճանապարհին պարեկները կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա։ 21-ամյա ուղևորը հայտնել է, որ մոտը դեղնականաչավուն զանգված կա։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին18:4518.02.25 -
Հասարակական4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համարԵրեկվա դրությամբ աշխատանքից ազատվել են 4 վարորդ և միաժամանակ 4 վարորդ նկատողություն են ստացել մեր սիրելի բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:Ավելին18:3818.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուս-ամերիկյան առաջին ռաունդը ավարտվեց. մանրամասներ՝ ծանր բանակցություններիցՀայլուր 18։30 Ռուս-ամերիկյան առաջին ռաունդը ավարտվեց. մանրամասներ՝ ծանր բանակցություններիցԱվելին18:3018.02.25 -
ՍպորտՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնության հաղթողներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել «Երևանի» նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է «ՖԻՄԱ-1» թիմը: Կանանց պայքարում «Երևան-Վան» թիմի ներկայացուցիչները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են ԲՊՀ-ին և արժանացել չեմպիոնի կոչմանը: Լավագույն եռյակը եզրափակել է ԽՄՕՄՄ թիմը: Մրցաշարն առաջին անգամ կայացել է Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում, որտեղ առաջնության անցկացման համար կառուցվել է խաղային երկու կորտ՝ հագեցած ժամանակակից և բարձրորակ մարզական գույքով։ Առաջնության հաղթողները պարգևատրվել են մեդալներով և մրցանակներով:Ավելին18:1518.02.25 -
ՀասարակականՓրկարարների են հրավիրել․ ի՞նչ է կատարվում Չարենցավանի դատարանում․ ArmLurԱյս պահին արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում:Ավելին18:0518.02.25 -
ՔաղաքականԳևորգ Պապոյանին գործուղում են Արաբական Միացյալ Էմիրություններ«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝Ավելին18:0018.02.25 -
ՀասարակականԱվտովթար՝ Գյումրիում․ բախվել են պարեկների ավտոմեքենան ու Kia-ն․ Oragir.NewsՔիչ առաջ ավտովթար է տեղի ուենցել Գյումրիում։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ալեք Մանուկյան-Խրիմյան Հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Պարեկային ծառայության ավտոմեքենան ու Kia Optima-ն։Ավելին17:5718.02.25 -
ՔաղաքականՎարորդը նաև հսկիչ չէ․ Թևանյանը կոչ է անում շարունակել բոյկոտը«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը ———————— Որքան շատ են քաղաքային իշխանությունները և նրանց կից քարոզիչները խոսում այն մասին, որ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման դեմ բոյկոտը չի կայացել, այնքան շատանում են տեղեկություններն այն մասին, որ ավտոբուսների մեջ «լցրել» են քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք վարորդների հետ միասին կռիվ են տալիս բոյկոտող քաղաքացիների դեմ։ Բա թե բոյկոտը չի կայացել, ինչու՞եքխառնվելիրար։ Կան դեպեր, երբ վարորդը լկտի պահվածք է դրսևորում։ Կան դեպքեր, երբ վարորդին քաղաքապետարանի աշխատակիցները հրահանգում են չվարել ավտոբուսը կամ տրոլեյբուսն այն դեպքում, երբքաղաքացիներըբոյկոտումենուչենվճարում։ Սրանք բոլորն ապօրինություններ են։ Այդ ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բոյկոտը մեծ մասշտաբների է հասել։ Նույնիսկ քաղաքապետարանի ներկայացրած թվերով։ Այսպես, եթե 31.01 – 06.02 ընկած ժամանակահատվածում օրական միջին ուղևորահոսքը կազմել էր 206․000, ապա փետրվարից 7–ից մինչև փետրվարի 13–ն օրական միջին հոսքը կազմել է շուրջ 201․000։ Եվ սա այն դեպքում երբ թմբկահարում են, թե, իբր, հսկայական փաթեթներ են վաճառել։ Այս թվերը ցույց են տալիս, որ բոյկոտողների քանակը կազմում է ընդհանուրի 2/3-ը («Թել սելի» հետ պայմանագրում ֆիքսված է ուղևորահոսքի 600.000 թիվը)։ Եթե այդպես չլիներ, ապա քաղաքապետարանից ջղաձիգ շարժումներ չէին անի, վարորդներին չէին դրդի ապօրինության։ Փաստորեն, հիմա քաղաքապետարանն ու վարորդներն են տրանսպորտի կոլապս առաջացնում՝ չվարելով տրանսպորտային միջոցը։ Այս ամենը հուշում է, որ բոյկոտը պետք է հետևողականորեն շարունակել և մեծացնել ճնշումը։ Ի դեպ, վարորդը պետք է իմանա, որ սովետական ժամանակների «Իկառուսի» ղեկին չի նստած, երբ վարորդը նաև հսկիչ էր։ Վարորդը մեր օրերում հսկիչ չէ և եթե քաղաքապետի պաշտոնում հայտնվածը, Նիկոլ Փաշինյանն ու մյուսները նրան հրահանգում են հսկել, թե ով է վճարում, իսկ ով՝ ոչ, ապա դա ապօրինություն է։ Բայց անկախ ամեն ինչից չպետք է շեղվել գլխավոր թիրախից ու թանկացման դեմ պայքարը չվերածել ուղևոր–վարորդ ֆիզիկական բախման։ Եթե վարորդը չի վարում կամ ենթարկվում է քաղաքապետարանի աշխատակցի ապօրինի հրահանգներին, ապա պետք է տեսանկարահանել այդ ապօրինությունների մասնակիցներին ու գցել համացանց, որպեսզի վարորդները հասկանան, որ հանրային պարսավանքի կենթարկվեն։ Վիճաբանություն պետք չէ։ Մեր թիրախը վարորդը չէ։ Մեր թիրախում անհիմն թանկացումն է և թանկացնողները»։Ավելին17:4818.02.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Լևոն Ազիզյանը մանրամասնում էՓետրվարի 18-ի օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում»,- գրել է Ազիզյանը:Ավելին17:4518.02.25 -
ԻրավականԵրևանի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր գողացած անձինք հայտնաբերվել ենՓետրվարի 16-ի ժամը 20.56-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Հայտնում են ՆԳՆ-ից: Նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ից ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի սեղանի վրայից գողացել երկու ոսկյա մատանի՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 31-ամյա և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Փետրվարի 17-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, որտեղ 26-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Երիտասարդները ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:Ավելին17:3018.02.25 -
ՄիջազգայինԷր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցություններըԷր Ռիադում ռուս-ամերիկյան պատվիրակություններն ավարտել են բանակցությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մի քանի տարվա ընթացքում առաջին ռուս-ամերիկյան բանակցությունները Սաուդյան Արաբիայում մեկնարկել էին փետրվարի 18-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:30-ին և տևել էին շուրջ 5 ժամ։ Այս ընթացքում հանդիպման մասնակիցներն ունեցել են 15-րոպեանոց ընդմիջում և ճաշի ընդմիջում։ Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ-ի պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։Ավելին17:0018.02.25 -
ՀասարակականԿոտայքում 29-ամյա վարորդը «Toyota Altezza»-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվելՓետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Դանիել Ի․-ն իր վարած «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակների հենասյանը և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ ինքը չի տուժել։Ավելին16:4518.02.25 -
ՔաղաքականԲանվորի ղադրը չգիտեն, ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից․ Քոչարյանը՝ «տնտեսական խայտառակության» մասինԻր կառավարման 10 տարում միջինը ավելի քան 10 տոկոս աճ ապահոված Հայաստանի երկրորդ նախագահը երկուշաբթի կայացած ասուլիսում նաև այսօրվա Հայաստանի տնտեսական լուրջ խնդիրներին է անդրադարձել: Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ խայտառակություն է եկամուտների հայտարարագրման պարտադրանքը:Ավելին16:3518.02.25