Լրահոս
2025-02-18
-
ՀասարակականՔշե՞ն, թե՞ փող հաշվեն. Ավինյանը սրում է ուղևոր-վարորդ վիճաբանությունները«Հայլուր»-ի նկարահանող խումբը փորձել է պարզել՝ Երևանի հասարակական տրանսպորտի վարորդներն իրենց աշխատանքային պայմանագրի ո՞ր կետով են պարտավոր ավտոբուսներից իջեցնել այն ուղևորներին, որոնք բոյկոտում են ուղեվարձի բարձրացումն ու չեն վճարում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ է հայտարարել, թե վարորդները երբեմն հրաժարվում են վարել, քանի որ նրանց աշխատանքային պայմանագրով նախատեսված է հետևել նաև վճարումների կատարմանը:Ավելին23:0018.02.25 -
ՄիջազգայինԽորվաթիայի կառավարությունը բոյկոտել է երկրի նախագահի երդմնակալության արարողությունըԽորվաթիայի կառավարությունն ամբողջ կազմով բոյկոտել է երկրի վերընտրված նախագահ Զորան Միլանովիչի երդմնակալության արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ կառավարության ներկայացուցիչներն էական տարաձայնություններ ունեն նախագահ Միլանովիչի հետ, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով: Զորան Միլանովիչը երդմնակալությունից հետո իր ելույթում նշել է, որ ցանկացած հակամարտություն միայն սոցիալական տարաձայնություններ է սերմանում։ Նա ընդգծել է, որ տրամադրված է երկխոսության՝ հավելելով, որ նման դիրքորոշումը որևէ կերպ չի վկայում երկրի միջազգային պարտավորություններին (այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում) դավաճանելու մասին։ Այդ կերպ նա, մասնավորապես, մեկնաբանել է ուկրաինացի զինվորների նախապատրաստությանը խորվաթ զինվորականների մասնակցության վերաբերյալ առաջարկությանն իր մերժումը: Միլանովիչը Խորվաթիայի նախագահ էր վերընտրվել հունվարի 12-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ձայների 75%-ը։ Նրա հիմնական մրցակից Դրագան Պրիմորացը ստացել էր ձայների 25 տոկոսը:Ավելին22:4518.02.25 -
ՀասարակականՀատիս լեռան լանջին մեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջԱյսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին 2 «ՍAZ» և «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում, որոնցում կա ընդհանուր 7 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։ Այս պահին փորձում են ձնակույտում հայտնված ավտոմեքենաները հատուկ ճոպանների միջոցով և փրկարարական հատուկ տեխնիկայով դուրս բերել անվտանգ վայր։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին22:3718.02.25 -
ՔաղաքականԳՇ պետը դիմել է դատարան՝ խնդրելով մի քանի օրով դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը. «Հետք»ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի Հայաստանից բացակայելու արգելքը, գրում է «Հետք»-ը։ Ըստ ԳՇ պետի՝ հաշվի առնելով գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գիտելիքներն ու հմտությունները, անհրաժեշտ է փետրվարի 24-28-ը ՊՆ հանձնախմբի կազմում նրան գործուղել Հունաստան։ Ներկայում Նվեր Մարտիրոսյանը զբաղեցնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնին Մարտիրոսյանը նշանակվել է 2021թ. օգոստոսի 17-ին։ Հիշեցնենք, որ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73-հոգանոց վաշտին։ Զոհվածների ծնողների խոսքով՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Վաշտի 73 անդամներն էլ Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:3018.02.25 -
ՀասարակականՔաղաքացին ձեռնափայտով սպառնացել է Փաշինյանին․ դատական նիստից առաջ նա մահացել է․ Factor.amԱյսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստ էր նշանակված, սակայն մեղադրյալը փետրվարի 4-ին մահացել է։ Այս մասին հայտնում է factor.am-ը։ Քաղաքացի Վահան Մանասերյանին մեղադրանք էր ներկայացված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու հոդվածով։ Չնայած գործը կարճվել է՝ Վահան Մանասերյանին մեղսագրվող արարքն ինքնին ուշագրավ և խնդրահարույց է։ Այսպես՝ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ «Վահան Հայկազի Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով Բագրատ սրբազանի գլխավորած երթին, լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պետական գործունեության կատարման կապակցությամբ, ձեռքին նախապես վերցրած ձեռնափայտի գործադրմամբ՝ այն թափահարելով, նրան տվել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին, որպիսի պայմաններում և իրադրությունում եղել է այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ»։ Ըստ դատարանի՝ արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքներով պետք է հաստատվի ոչ միայն սպառնալիքի առկայության փաստը, այլև բացահայտվի սպառնալիքի բովանդակությունը, մասնավորապես` թե հանցանք կատարած անձն ինչպես է իրականացրել տուժողի մոտ տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում ձևավորելու իր հանցավոր մտադրությունը, ինչը հնարավորություն կտա գնահատելու քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է՝ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայությունը: Տվյալ իրավիճակում Վահան Մանասերյանը հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ, լրագրողների հետ զրույցում, տեսախցիկների առաջ է ձեռնափայտը բարձրացրել և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցրել՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին։ Թե ինչպես, երբ և որտեղ պետք է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շրջող վարչապետին ձեռնափայտով հարվածեր մեղադրյալը, արդյոք Նիկոլ Փաշինյանի մոտ վախի և տագնապի զգացում առաջացրե՞լ է մեղադրյալի արարքը, պարզ չէ՞, իսկ Դատախազությունը չի մեկնաբանում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:1518.02.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջումների. ձևավորվում է նո՛ր աշխարհակարգՆոր աշխարհակարգի ստեղծումը կարող է ազդարարվել ԱՄՆ-Ռուսաստան փոխզիջումներով: Միաբևեռությունից բազմաբևեռություն ճանապարհին որտե՞ղ կարող է հայտնվել Հայաստանը՝ ի՞նչ հետևանքներով, գուցե նաև ձեռքբերումներով:Ավելին22:0018.02.25 -
ՄիջազգայինՊուտինը ներկայացուցիչների հատուկ խումբ կնշանակի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ աշխատելու համարՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացուցիչների հատուկ խումբ կնշանակի, որոնք կաշխատեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների հետ Ուկրաինաի հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով ՝ Էր Ռիադում կայացած զրույցի ընթացքում ռուսական կողմը սկզբունքային դիրքորոշում է հայտնել Ուկրաինայի վերաբերյալ և ընդգծել հակամարտության հիմնային պատճառները հաշվի առնելու անհրաժեշտությունը:Ավելին21:4518.02.25 -
ՔաղաքականՓաշինյանի հայտարարած «ամենաանվտանգ» Կիրանցի դպրոցի աշակերտների թիվը նվազել է. Ոսկան Սարգսյան«2024թ․ սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հիմնական դպրոցի նորաբաց շենքում հայտարարել է․« Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»:Ավելին21:3018.02.25 -
Հասարակական20-ամյա զինվորի սպանությու՞ն թե՞ ինքնասպանություն. Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնելԶորամասում 20-ամյա զինծառայողի մահից հետո քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով: Երկուշաբթի առավոտյան հայտնաբերվել էր զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ըստ իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի՝ Սևակ Հովհաննիսյանի մահը նախորդ տարվա հունվարից 37-րդ ողբերգական դեպքն է բանակում: Հայաստանի վարչապետի համոզմունքով՝ «այսօր հայկական բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը՝ բանակը լինի»:Ավելին21:2518.02.25 -
ՀասարակականԱրարատի մարզում 19-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է շինության պատին. վարորդը մահացել էԱյսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:1518.02.25 -
ՄիջազգայինՈւկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ․ Եվրախորհրդարանի պատգամավորՈւկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին՝ մեկնաբանելով երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացած բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցությունները։ «Նկատի ունեցեք, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին այլևս խոսք չկա: Եվ բոլոր նրանք, ովքեր դա խոստացել են, այլևս չեն կարողանում կատարել իրենց խոստումները: Բայց ես ավելի հեռուն կգնամ. կարծում եմ, որ Ուկրաինան նույնպես չի դառնա Եվրամիության անդամ: 2012-2013 թվականներին եղել եմ Ուկրաինայում և տեսել եմ Մայդանի իրադարձությունները։ Ես հիշում եմ Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնք ելույթ էին ունենում ամբիոնից և Ուկրաինային խոստանում էին շուտով անդամակցել ԵՄ-ին, բայց նա դեռ այնտեղ չէ», - ասել է նա։ Երեքշաբթի Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները: Ռուսաստանը ներկայացնում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Կիրիլ Դմիտրիևը, ԱՄՆ-ը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Ուշակովը նշել է, որ բանակցությունների ժամանակ հարց է եղել, թե ինչպես կարելի է բանակցություններ սկսել Ուկրաինայի հարցով։ Արդյունքում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հայտարարեցին դրական արդյունքների, խնդիրները համատեղ լուծելու պայմանավորվածության և նոր հանդիպումների նախապատրաստման մասին:Ավելին21:0018.02.25 -
ՀասարակականՍուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ (տեսանյութ)Սուրբ Սարգսի տոնի առիթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում երիտասարդների օրհնության կարգ է կատարվել։ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը Արցախի և Հայաստանի տարբեր թեմերից մեկտեղված երիտասարդներին պատգամել է մնալ Աստվածային սիրրո մեջ, գնալ երազանքների հետևից՝ անտեսելով բոլոր մարտահրավերները։ Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերությանԱվելին20:4518.02.25 -
ՄիջազգայինՌուսաստանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում մատնանշել Է Ուկրաինայի հակամարտության հիմնական պատճառներըԷր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանը ուրվագծել է իր հիմնարար դիրքորոշումն Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ և մատնանշել հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք ուրվագծել ենք մեր հիմնարար դիրքորոշումները Ուկրաինայի վերաբերյալ և ընդգծել հակամարտության բուն պատճառները հաշվի առնելու անհրաժեշտությունը», - ասել է Ուշակովը «60 րոպե» հաղորդաշարի հաղորդավար Եվգենի Պոպովի հետ Ռիադում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո։ Երեքշաբթի օրը Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրանց դիմաց կանգնած էին երեք ամերիկացի բանակցողներ՝ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Սեղանի գլխին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն էին։Ավելին20:3618.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բանակում մահերի մտահոգիչ վիճակագրություն. ողբերգության պատճառներըՀայլուր 20։30 Բանակում մահերի մտահոգիչ վիճակագրություն. ողբերգության պատճառներըԱվելին20:3018.02.25 -
ՀասարակականԳյումրիում բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինն էլ կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակումԱյսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քանի որ վթարի հետևանքով առկա է եղել նաև ավտովառելիքի արտահոսք: Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ավելին20:1518.02.25 -
ՀասարակականՄենք կորցրել ենք կարևոր մարդու. հրաժեշտ՝ Ավետիք ԻշխանյանինԱրցախի կորստի ցավը սրտում է երկրային կյանքին հրաժեշտ տվել իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը: Մի քանի օրից 70 տարեկան կդառնար, սակայն տևական հիվանդության ու հայրենիքին պատուհասած ողբերգության ծանրությանը չդիմացավ պայքարող սիրտը: Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել կարևոր մարդու:Ավելին20:0018.02.25 -
ՀասարակականԹաղվելու տեղ շուտով չի՞ լինի. սկանդալային լուրեր՝ գերեզմանատներիցԱղմկոտ լուրեր են տարածվում գերեզմանատներից, որտեղ թվում է՝ զգուշավոր լռություն պիտի լիներ: Հողը, կարծես,կռվախնձոր է դարձել ապրողների և հանգուցյալների միջև: Չնայած պատասխանատուները հերքում են լուրերը, թե անժառանգ հանգուցյալների գերեզմանները քանդվում, տեղում նոր հուղարկավորություններ են արվում, մի քանի տասնյակ քրեական գործեր կան այդ հարցով: Ու նորից շրջանառվում է Հայաստանում դիակիզարաններ ունենալու անհրաժեշտությունը, չնայած՝ Հայ Առաքելական Եկեղեցու բացասական դիրքորոշմանը:Ավելին19:4518.02.25 -
ՀասարակականԵրևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն, լեռնային մարզերում՝ բուք․ ՍուրենյանՓետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և գիշերը և ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով»։Ավելին19:3018.02.25 -
ՄիջազգայինԻրանում լրտեսության մեղադրանք են առաջադրել երկու բրիտանացուԻրանի իշխանությունները լրտեսության մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու, որոնք ավելի վաղ ձերբակալվել են Քերմանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչ Էսղար Ջահանգիրը հայտնել է, որ ձերբակալված անձինք երկիր են մտել որպես զբոսաշրջիկներ և մի քանի նահանգներում հետախուզական տեղեկություններ են հավաքել։ Ըստ հրապարակման՝ հաստատվել է նշված անձանց կապը հետախուզական ծառայությունների հետ առնչվող հաստատությունների հետ: Կատարվում է լրացուցիչ հետաքննություն։ Իրանում Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը Քերմանում հանդիպում է ունեցել ձերբակալված բրիտանացիների հետ։Ավելին19:1518.02.25 -
ԻրավականԱպարանի ավագանին և Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները. «Հետք»Նոյեմբերի 13-ին Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է նաև Գլխավոր դատախազությունը, գրում է «Հետք»-ը: Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն: Համայնքի ղեկավարն առաջին որոշումը կայացրել է ապրիլի 1-ին: Ըստ որի՝ Եղիպատրուշ գյուղում գտնվող, 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 453.4 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, իսկ 0.1566 հա հողամասը հատկացվել է եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար: Հաջորդ որոշումը Կ. Եղիազարյանը կայացրել է նոյեմբերի 21-ին: Ապարան համայնքի Երնջատափ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 1960թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 90.85 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, օրինական գույք: Իսկ 0.3586 հա հողամասը համայնքի ղեկավարը որոշել է հատկացնել եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար: Նույն օրը համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանը մեկ այլ որոշում է կայացրել, այս անգամ համայնքի սեփականությունը ճանաչելով նույն գուղում գտնվող «3-րդ և 13-րդ դարում համայնքի կողմից ինքնակամ կառուցված» մեկ այլ՝ 447.59 քմ արտաքին մակերեսով եկեղեցին: Իսկ պահպանման և սպասարկման համար եկեղեցուն հատկացվել է 0.2815 հա հողամաս: Նշված եկեղեցիները՝ իրենց սպասարկման տարածքով, պետական գրանցում ստանալուց հետո նվիրատվության պայմանագրերով հանձնվել են Հայաստանի Առաքելական եկեղեցուն, և գրանցված է եկեղեցու սեփականության իրավունքը: Ապարան համայնքի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը տեղեկություններ չուներ ավագանու կողմից հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ, իսկ ընդդունարանից խորհուրդ տվեցին խոսել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Կարեն Եղիազարյան» խմբակցության ավագանու անդամ Արկադի Կարապետյանի հետ: Վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ապարան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Ժորա Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ համայնքի ղեկավարի որոշումը վիճարկում են դատարանում: Ժ. Կարապետյանը հստակ չկարողացավ նշել պատճառը: Միայն մտաբերեց, որ որոշումը կայացվել է 2019թ․-ին, իսկ դատարան դիմելու առաջարկություն ներկայացրել էր Գլխավոր դատախազությունը: Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին դիմելով դատարան, Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Եղիպատրուշ գյուղի եկեղեցին համայնքային սեփականություն ճանաչելու որոշումը, դրանից բխող սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև գույքը եկեղեցուն նվիրատվության կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցելու և վերջինիս սեփականությունը գրանցելը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:Ավելին19:0018.02.25