Լրահոս
Հասարակական
19:30
18.02.25
282

Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն, լեռնային մարզերում՝ բուք․ Սուրենյան

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և գիշերը և ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով»։