Լրահոս
Հասարակական
19:45
18.02.25
168

Թաղվելու տեղ շուտով չի՞ լինի. սկանդալային լուրեր՝ գերեզմանատներից

Աղմկոտ լուրեր են տարածվում  գերեզմանատներից, որտեղ թվում  է՝ զգուշավոր լռություն պիտի լիներ: Հողը, կարծես,կռվախնձոր է դարձել  ապրողների և հանգուցյալների միջև: 

Չնայած պատասխանատուները հերքում  են լուրերը, թե անժառանգ հանգուցյալների գերեզմանները քանդվում, տեղում նոր հուղարկավորություններ են արվում, մի քանի տասնյակ քրեական գործեր կան այդ հարցով: Ու նորից շրջանառվում է Հայաստանում դիակիզարաններ ունենալու անհրաժեշտությունը, չնայած՝ Հայ Առաքելական Եկեղեցու բացասական դիրքորոշմանը: