Լրահոս
2025-02-18
-
ԱրցախՀիշողության փշրանքներ և Արցախից բերված իրեր՝ թվային թանգարանումԱրցախում սկսված ու Հայաստանում շարունակվող ծրագրերից է «Արցախ Ալյանս»-ը, որի համահիմնադիրներից է Ռուբեն Վարդանյանը: Բլոկադայի ծանր օրերին է Վարդանյանը իր շուրջը և հանուն մեծ նպատակների համախմբել հարյուրավոր երիտասարդների, որոնք կամավորությամբ էին զբաղված հայրենիքում: Այսօր «Արցախ Ալյանս»-ը մշակութային, կրթական ու մեդիա ծրագրեր է անում:Ավելին15:1518.02.25 -
ԻրավականՏիրան Խաչատրյանն ազատ կարձակվիԳեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու դատախազի միջնորդությունը։ Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։Ավելին15:1018.02.25 -
ՀայաստանԹուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքըԹուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար), գրում է Ermenihaber.am-ը: Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և առկա է շինության սեփականության վկայականը։ Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը նշել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել ու գյուղում կար հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Ըստ նրա՝ հայերը մոտ 120 տարի առաջ են գյուղից հեռացել և դրանից հետո եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։ «Եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին կային նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։ Երկրաշաժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը, բայց վերջերս էլ լսել ենք, որ նա ցանկանում է վաճառել»։Ավելին15:0018.02.25 -
ՔաղաքականՏիգրան Խաչատրյանը կմեկնի արձակուրդՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 15 օրով կմեկնի արձակուրդ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 10-28-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:Ավելին14:4518.02.25 -
ՄիջազգայինԵվրոպայում Թրամփի դեմ «ինտերնացիոնալ» է ձևավորվում. ՄեդվեդևԿիևի ռեժիմը հարձակվել է միջազգային նավթային օբյեկտի վրա, երբ Փարիզում ընթանում էր եվրոպացի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Մինչ Փարիզը հյուրընկալում էր եվրոպական երկրների հանդիպումը, որոնք կատաղորեն քարոզում էին անվերջ պատերազմը, Կիևի թմրամոլը հարձակվեց միջազգային Կասպյան խողովակաշարի կոնսորցիումին պատկանող նավթային օբյեկտի վրա, որտեղով անցնում է ամերիկյան նավթը: Եվրոպայում կարծես թե ձևավորվում է Թրամփի դեմ ինտերնացիոնալ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում։ Երկուշաբթի օրը Caspian Pipeline Consortium-ի նավթի փոխադրման օբյեկտը՝ Կրոպոտկինսկայա նավթի պոմպակայանը, անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Ըստ CTC-ի, հարձակումն իրականացվել է յոթ անօդաչու թռչող սարքերով, որոնք լցված են մետաղական հարվածող տարրերով, բացի պայթուցիկներից, նավթի տեղափոխումը Թենգիզ-Նովոռոսիյսկ խողովակաշարով ընթանում է նավթի պոմպակայանի վրա հարձակումից հետո: Կրոպոտկինսկայա նավթի պոմպակայանը, որը գտնվում է Կուբանի Կավկազսկի շրջանում, Ռուսաստանի ամենամեծ CPC նավթի պոմպակայանն է։ Երկուշաբթի օրը Փարիզում կայացած գագաթնաժողովին մասնակցել են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։Ավելին14:3018.02.25 -
ՔաղաքականԹրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն ՍարգսյանԹրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։Ավելին14:1518.02.25 -
ՄիջազգայինԷր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցություններըԷր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ, Սաուդյան Արաբիայից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Բանակցություններին ներկա են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Ուկրաինական կողմը չի մասնակցում բանակցություններին։Ավելին14:0018.02.25 -
ՔաղաքականՄենք գնացել ու նկարել ենք, որ Դեդո-Բաբոն իրենց տեղում են, իսկ բոլորը գրում էին՝ թnւրքը մեզ տարել է այնտեղ զբոսնելու. Սարգիս Գալստյանի կինՇուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով: Այս մասին գրում է forrights.am-ը: Երեկ նա իր կնոջը՝ Մարգարիտա Շահնազարյանին է փոխանցել ԱԱԾ-ի խցում գրի առած մտորումները և վերջինս հրապարակել է դրանք: Ահա մի կտոր այդ գրառումից. «2023թ. սեպտեմբերի 20-ից հետո մեր տունը դարձել էր առաջին, գիծ և թաղամասի տղամարդիկ հավաքվում էին մեր բակում։ Ստեղծվում է ինքնապաշտպանական խումբ։ Մինչև սեպտեմբերի 26-ը ոչ ոք դիրքերից չէր հեռանում, բայց այդ գիշեր, տեսնելով մեքենաների շարասյուները Շուշիի ոլորաններում, խուճապի են մատնվում և թողնում, հեռանում։ Նկարագրել աննկարագրելի տեսարանները այդ օրերի Ստեփանակերտից անհնար է։ Մենք շատ ենք կարդացել ցեղասպանության մասին տեսարանների, գաղթի ու տառապանքների պատմություններ, բայց արի ու տես, զեղասպանությունից 108 տարի անց այն կրկնվում է… Մարդկային խեղճությունն ու վախը հասել էր իր գագաթնակետին։ Անպատկերացնելի խուճապ էր ու սարսափ ու ընդամենը 4 օրում հայաթափվեց Արցախը, դատարկվեց ու հանձնվեց թշնամուն։ Մենք կործանեցինք և կորցրինք Հայրենիքը, հավերժ նզովքի դատապարտեցինք, չկարողացանք արժանի լինել մեր պապերի ու հայրերի ժառանգությանը»։ Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվեց զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ իր ամուսինը՝ Սարգիս Գալստյանը, այս օրերին տխուր է ոչ թե որովհետև բանտարկված է հանիրավի, այլ որովհետև իր կյանքը չէր պատկերացնում առանց Արցախի: Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը այյն 2-3 տասնյակ մարդկանցից է, որոնք դուրս չեկան Ստեփանակերտից և որոշ ժամանակ ապրեցին թշնամու տիրապետման տակ, դատարկված Ստեփանակերտում: «Խանութներ, ռեստորաններ կային, բաց էին, բենզին էր վաճառվում, բայց մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս: Միայն հացի համար էինք գնում խանութ. Մնացած ամենը մեր տանը կար: Նստում էինք ավտո, գնում էինք խանութ, օրը մի անգամ դուրս էինք գալիս, պտտվում էինք, կարոտներս առնում էինք Ստեփանակերտից, ման էինք գալիս: Անհանգստացնողը այն էր, որ փողոցում կարող էին քեզ մոտենալ, հարցնել՝ ուր ես գնում, դակումենտ էիր ցույց տալիս, թե դու ով ես, ու շարունակում էիր ճանապարհդ», - հիշում է Մարգարիտան: Հարցին, թե ինչու իրենք նախընտրեցին մնալ Ստեփանակերտում, պատասխանում է՝ մնացինք մեր Հայրենիքում, դա բնական է: «Դատավորը ու դատախազը չեն հասկանում, որ մենք մնացել ենք մեր հայրենիքում, մեր Ստեփանակերտում ու պատրաստ էինք մահվան: Դա ամուսնոս ընտրությունն էր, իսկ ես մնացել եմ իմ ամուսնու մոտ և չգիտեի, ինքը կենդանի կմնա, թե ոչ: Ես չէի կարող նրան մենակ թողնել: Որտեղ ամուսինս, այնտեղ ես»: Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ: Պատմում է, որ այն օրերին լուր էր տարածվել, թե Արցախի հայկական եկեղեցիները, «Դեդոն ու Բաբոն» քանդում են, և իրենք, ցանկանալով օգտակար լինել հայրենակիցներին, գնացին, նկարահանեցին ու տարածեցին Արցախի սիմվոլ արձանախմբի կադրերը, ինչը Ադրբեջանի իշխանությունը արգելել էր: «Մենք գնացել ենք, նկարել ենք, որ Դեդո-Բաբոն տեղում են, ու գրեցին, որ թուրքը մեզ տարել է, Դեդո-Բաբոյի մոտ զբոսնելու, ու բոլոր լրատվամիջոցները տարածեցին էդ սուտը: Եթե դրանք չլինեին, դատական պրոցեսն էլ չէր լինի: Ես խնդրում էի, գրում էի, որ իմ նյութերը չտարածեն, գրում էին, որ դրանով դուք վտանգում եք իմ կյանքը, բայց մեր հայերը, իմ ընկերները տարածեցին այդ նյութերը, իմ նկարածը բոլոր հեռուստահաղոդումներում էլ դրեցին, էլ ո՞նց մնայինք Ստեփանակերտում», — ասում է կինը: Երկրորդ հարվածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի», այլ ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրն էր, թե իբր՝ Ադրբեջանի նախագահը Սարգիս Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում լուրը հերքվեց, և ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կասկածել են Գալստյանին Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու մեջ: Գալստյանը, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, 2024 թվականի մարտին կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան: Գորիսում նրանց ձերբակալեցին: Հետագայում Գալստյանի փաստաբան Ալեկսանդր Կոչուբաևը պատմեց ԶԼՄ-ներին, թե ինչպես է «կարվել» լրտեսության ամպագոռգոռ գործը: Քննչական կոմիտեի ներկայացրած բոլոր ապացույցները դատարանում հերքվել են նախկին պաշտոնյաների արդարացնող բնույթի ցուցմունքներով։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարարը, նաեւ՝ Շուշիի շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը դատարանում ցուցմունքներ են տվել Սարգիս Գալստյանի գործով: Մասնավորապես, Անդրեյ Գրիգորյանը դատարանին հայտնել էր, որ Սարգիս Գալստյանը, պարբերաբար կապի մեջ լինելով իր հետ, տեղեկացրել է իրեն, որ ցանկանում է մտնել Շուշի ու այնտեղից դուրս բերել փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանական համարներից զանգեր է ստացել։ Այն օրերին արցախցիներից շատերն էին 1-7 վայրկյան տեւողությամբ զանգեր ստանում ադրբեջանցիներից, որոնք ցանկանում էին ծաղրել, նսեմացնել արցախցիներին եւ կարող էին նրանց զանգել ու ասել, որ ազատեն իրենց տները կամ՝ որ տներն ազատելուց առաջ այսինչ գույնով ներկեն պատերը։ Կոչուբաևը վստահեցնում էր՝ միակ ապացույցը Գալստյանի դեմ, նրա ինքնախոստովանությունն է, որը քննչական կոմիտեի քննիչը կորզել է սպառնալիքի ազդեցության տակ, խոստանալով, որ եթե Գալստյանը խոստովանի մեղքը, կնոջը բաց կթողնեն: «Ես ամբողջ գիշեր այնտեղ մնացի քննիչի սենյակում: Նստել եմ աթոռի վրա, իրեն շանտաժով են ստիպել, որ ստորագրի, նոր ինձ բաց են թողել: Պատկերացրեք, +4 տեսողություն ունեք, ու ակնոց չունեք, չեք կարող գրել: Իրենք տառ- տառ ասել են, ինչ գրի՝ վանկերով, ու բացատրել են, որ միայն ինքնախոստովանանքի վրա իրեն չեն դատի: Քանի որ գիտեր, որ ես կողքի սենյակում եմ, ստորագրել է: Դա հեքիաթ է, ոչ թե խոստովանություն», — վերհիշում է Մարգարիտան այն սոսկալի օրը: Գործում անհեթեթ ապացույցներ կային, ինչպես, օրինակ, թուրքերենի բառարանը, որը Սարգիս Գալստյանը որպես թրքագետ, բերել էր իր հետ ի թիվս բազմաթիվ այլ գրքերի: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին13:5218.02.25 -
ՔաղաքականԻշխանությունը ջղաձգումների մեջ է. էս ի՞նչ վայնասուն եք կապել․ Սամվել ՀակոբյանԷս ի՞նչ վայնասուն եք կապել։ Թե բա՝ բոյկոտը ձախողվել ա... Դրա համար էլ երևի Նիկոլը ֆոկուսնիկ վիդեոներ ա նկարում, քաղաքապետարանն էլ նորանոր «միջոցներ» փնտրում։ Ինքնահռչակ կույր պետք է լինել չտեսնելու համար այն աղաղակող իրականությունը, որ բոյկոտն օր-օրի նոր թափ է հավաքում՝ անկախ ձեր աշխատակիցների ու որոշ վարորդների կողմից իրականացվող ակնհայտ սադրանքների։ Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ։Ավելին13:4518.02.25 -
ԻրավականՄերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց․ մանրամասներ․ ArmLurՄերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մերձավանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ ՀՀ Քննչական ծառայությունից ArmLur.am-ին տեղեկացրել էին, որ սկզբնական շրջանում Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեւական ժամանակ է՝ գյուղի տղաները մեքենան արագ վարելու հարցի շուրջ խնդիր են ունեցել։ Լրատվամիջոցին հայտնի էր դարձավ, որ մեքենան արագ վարել են գյուղում ու հայհոյախառը դիտողություն է արվել։ Արդյունքում, դիտողություն անող անձին պատժելու նպատակով գյուղի խանութի մոտ հավաքվել են մի խումբ տղաներ ու ծեծել իրար։ Այսքանով, ծեծը կուլ չեն տվել մյուս կողմի մասնակիցները․ զինված գնացել են հարց լուծելու, հնչել են կրակոցներ, որն էլ ճակատագրական է եղել միջադեպի մասնակիցներից մեկի համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին13:3018.02.25 -
Արտաքին քաղաքականությունՈվքե՞ր են այն 2808 հայերը, որոնք Թրամփի հրամանագրով արտաքսվելու են ԱՄՆ-ից. աղմկահարույց ցուցակԱպօրինի ներգաղթյալների արտաքսում սկսելու՝ Թրամփի մեծ աղմուկ առաջացրած հայտարարությունից հետո Նահանգներում հազարավոր հայեր խուճապահար դիմում են իրավապաշտպանների՝ կեցության համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու ու Թրամփի ցուցակում չհայտնվելու համար: 2808 հայերից, որոնք ըստ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ուժերի հրապարակած ցանկի, պետք է արտաքսվեն Միացյալ Նահանգներից, ամերիկացի իրավապահները ոչ բոլորին են կարողանում գտնել:Ավելին13:2518.02.25 -
ԻրավականՍարգիս Գալստյանի համար դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում․ «Փաստինֆո»Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճռի հետ համաձայն չէ թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանության կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին, գրում է «Փաստինֆո»-ն։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալստյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել։ Բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի և Լուսինե Հովհաննիսյանի։ Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։ ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք՝ լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի, այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։Ավելին13:2018.02.25 -
ՔաղաքականՃգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ ԶաքարյանՃգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ։ Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնորդների չնախատեսված հանդիպումը՝ նվիրված Ուկրաինային և համաեվրոպական անվտանգությանը։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից: Հակաճգնաժամային գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդիրը համարել է ոչ տեղին և ժամանակավրեպ: Այս հարցում Բեռլինի դիրքորոշումը պաշտպանել է Վարշավան, ինչի մասին գագաթնաժողովից հետո ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, դեռևս ճգնաժամային հանդիպումից առաջ ասել էր, որ Լոնդոնը «պատրաստ և պատրաստակամ է» անհրաժեշտության դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը»:Ավելին13:1518.02.25 -
ՔաղաքականՌոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։Ավելին13:0518.02.25 -
ԻրավականԱրձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ վիրավորվել՝ 11 անձԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 15, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 11, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, թրաֆիքինգի, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, թմրամիջոցի մաքսանենգության, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու կամ իրացնելու, ապացույցներ, բացատրություններ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված առարկաներ կեղծելու կամ ոչնչացնելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության, ավազակության, շորթման և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 11 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ 11 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին13:0018.02.25 -
Աշխարհ31 զոհ․ Բոլիվիայում ավտոբուսն 800 մ բարձրությունից ընկել է անդունդըԱռնվազն 31 մարդ է զոհվել Բոլիվիայի Պոտոսիի դեպարտամենտում 800 մ բարձրությունից ավտոբուսի ընկնելու հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Կան նաև վիրավորներ. 10 չափահաս և 4 երեխա ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Ըստ La Razon պարբերականի՝ ոստիկանությունից հայտնել են, որ դեռ ոչ բոլոր զոհերի մարմիններն է հաջողվել դուրս բերել։ Աշխատանքը շարունակվում է, կատարվում է հետաքննություն։ Վթարի պատճառները դեռ պարզված չեն, սակայն ըստ իրավապահների՝ տվյալ տեղանքում բավական շատ են շրջադարձերը, և ավտոբուսի ընկնելու պատճառ կարող էր լինել արագության գերազանցումը։Ավելին12:4518.02.25 -
ՀասարակականՍպասվում է ձյուն, բուք․ օդի ջերմաստիճանը կնվազիՓետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։Ավելին12:3518.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսներն ու ամերիկացիները Ուկրաինայի ճակատագիրն են որոշում ՌիյադումՀայլուր 12։30 Ռուսներն ու ամերիկացիները Ուկրաինայի ճակատագիրն են որոշում ՌիյադումԱվելին12:3018.02.25 -
ԻրավականԱշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամասԴատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի՝ 4 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: «Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճռով՝ Դատախազության հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել Օրգով համայնքի կողմից 2005 թվականի ապրիլի 25-ին կազմակերպված՝ 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը»,- ասված է հաղորդագրությունում:Ավելին12:2418.02.25 -
ՀասարակականԳագիկ Ծառուկյանը թոռնիկ է ունեցել«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին պապիկ է դարձել։ «Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է լույս աշխարհ եկել. ծնվել է թոռնիկս։ Ուզում եմ նրան մաղթել երջանկություն, որ մեծանա առողջ, ուրախ, դառնա լավ մարդ ու մեր երկրի լավ քաղաքացի։ Ես անկեղծ մաղթում եմ, որ իմ երկրի բոլոր ընտանիքներում լինի ուրախություն, երջանկություն, հաջողություն։ Ես խնդրում եմ Աստծուն, որ մեր երկրին բերի խաղաղություն, որ երեխաները ծնվեն ուրախության, սիրո, բարության մթնոլորտում։ Երբ ես որոշեցի կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը, իմ մտքում մեր երկրին ուղղված ամենակարևոր մաղթանքներն էին՝ Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, և աշխարհին որպես մի ամուր, խաղաղ, հպարտ պետություն ներկայանալու»,- Facebook-ում գրել է Ծառուկյանը։Ավելին12:1518.02.25