Լրահոս

2025-02-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը ՌԴ-ին. հայտարարություն
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պահանջելով դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը Ռուսաստանի Դաշնությանը։ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին։ Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․ Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը։ Հատկանշական է այն փաստը, որ Էմիլ Թորոսյանը ծագումով հայ է, ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները քաղաքացիություն ստանալու և դեռևս սեպտեմբերին քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս կողմից ձեռնարկված երկու իրավական գործընթացների՝ քաղաքացիության ստացման և ապաստանի հարցի լուծման համար։ Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում Է․Թորոսյանի նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեցնում ենք, որ արտահանձնման դեպքում կխախտվի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը, քանի որ պահանջ ներկայացնող պետությունում՝ ՌԴ-ում զանգվածաբար և անպատիժ խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
    16:25
    18.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Սեղանին՝ Ուկրաինայի ճակատագիրը. ԱՄՆ-Ռուսաստան հույսերի ու ախորժակի պատմական հանդիպումը
    Էր-Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին ռաունդը: Դիվանագետները անցել են աշխատանքային լանչի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պատմական միջավայրում են սկսվել երկար սպասված ռուս-ամերիկյան բանակցությունները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ:
    16:20
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի
    ԱՄՆ-ի Ջորջիայի, Կենտուկիի և Արևմտյան Վիրջինիայի նահանգներում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղներն առնվազն 14 մարդու կյանք են խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ Կենտուկիում տարերքի զոհ է դարձել առնվազն 12 մարդ, ևս երկուսը մահացել են Ջորջիայում և Արևմտյան Վիրջինիայում։ Ընդ որում, Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին հայտարարել է, որ մի քանի մարդ մնում է անհետ կորած։ Օդերևութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին Կենտուկիում ավելի քան 14 մմ անձրև է տեղացել երկու օրից էլ քիչ ժամանակում, ինչը գերազանցում է ամսական նորման։ Դրա հետևանքով գետերն ափերից դուրս են եկել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հարևան նահանգներում և Ջորջիայում, որտեղ նույնպես սաստիկ անձրևներ են տեղացել։ Կենտուկիի երկու բազմաբնակարան համալիրներից ավելի քան 200 մարդու ստիպված են եղել տարհանել ուղղաթիռով և նավակով։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ թեև տեղումներն արդեն դադարել են, սակայն մի շարք տարածաշրջաններում գետերի ջրի մակարդակը առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ։ Ջրհեղեղը հանգեցրել է էլեկտրամատակարարման ընդհատումների Կենտուկիում, Արևմտյան Վիրջինիայում, Փենսիլվանիայում և Մերիլենդում, տուժել է գրեթե 80 000 սպառող:
    16:15
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը. պատգամավոր
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա հունվարի 1-ից առանց վիզայի չեն կարող գտնվել ՌԴ-ում ավելի, քան տարեկան 90 օր։ Այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղևորվում Ռուսաստանի Դաշնություն։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։ Հարցի պարզաբանման նպատակով փետրվարի 7-ին գրություններ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 2025թ-ի փետրվարի 12-ին հայկական կողմի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության կողմից կազմակերպված տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են նաև «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի կանոնների և պայմանների հաստատման նպատակով փորձարկում անցկացնելու մասին» № 1510 որոշման կարգավորումները, ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությունը։ Տեսակոնֆերանսի ընթացքում հայկական կողմը հնչեցրել է ՌԴ նախագահի 30․12․2024թ-ի № 1126 հրամանագրի համատեքստում բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածք մուտքի և ելքի կարգավորումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, արդյոք իրականացված օրենսդրական փոփոխությունները վերջիններիս նկատմամբ կիրառելի են, թե՝ ոչ, որին ի պատասխան ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ փոփոխությունները տարածվում են նաև նշված անձանց նկատմամբ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը մտահոգություն է առաջացրել նաև այլ պետություննների իրավասու մարմիններին, ուստի ներկայումս քննարկվում է, հնարավորության դեպքում, բեռնատարների վարորդների մասով այլ կամ պարզեցված ընթակարգ կիրառելու հնարավորության մասին։ ԱԳՆ-ն ևս հայտնում է նույնատիպ տեղեկություններ՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը՝ շարունակելու եմ հետևողական լինել և տեղեկություն ունենալու դեպքում ներկայացնել հնարավոր նոր զարգացումները»:
    16:00
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
    15:45
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Զելենսկիին արգելում են մոտենալ բանակցային սեղանին. նա Թուրքիայում է
    Հայլուր 15։30 Զելենսկիին արգելում են մոտենալ բանակցային սեղանին. նա Թուրքիայում է
    15:30
    18.02.25
    Ավելին
  • Արցախ
    Հիշողության փշրանքներ և Արցախից բերված իրեր՝ թվային թանգարանում
    Արցախում սկսված ու Հայաստանում շարունակվող ծրագրերից է «Արցախ Ալյանս»-ը, որի համահիմնադիրներից է Ռուբեն Վարդանյանը: Բլոկադայի ծանր օրերին է Վարդանյանը իր շուրջը և հանուն մեծ նպատակների համախմբել հարյուրավոր երիտասարդների, որոնք կամավորությամբ էին զբաղված հայրենիքում: Այսօր «Արցախ Ալյանս»-ը մշակութային, կրթական ու մեդիա ծրագրեր է անում:
    15:15
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի
    Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու դատախազի միջնորդությունը։ Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։
    15:10
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը
    Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար), գրում է Ermenihaber.am-ը: Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և առկա է շինության սեփականության վկայականը։ Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը նշել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել ու գյուղում կար հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Ըստ նրա՝ հայերը մոտ 120 տարի առաջ են գյուղից հեռացել և դրանից հետո եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։ «Եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին կային նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։ Երկրաշաժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը, բայց վերջերս էլ լսել ենք, որ նա ցանկանում է վաճառել»։
    15:00
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Խաչատրյանը կմեկնի արձակուրդ
    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 15 օրով կմեկնի արձակուրդ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 10-28-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
    14:45
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպայում Թրամփի դեմ «ինտերնացիոնալ» է ձևավորվում. Մեդվեդև
    Կիևի ռեժիմը հարձակվել է միջազգային նավթային օբյեկտի վրա, երբ Փարիզում ընթանում էր եվրոպացի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Մինչ Փարիզը հյուրընկալում էր եվրոպական երկրների հանդիպումը, որոնք կատաղորեն քարոզում էին անվերջ պատերազմը, Կիևի թմրամոլը հարձակվեց միջազգային Կասպյան խողովակաշարի կոնսորցիումին պատկանող նավթային օբյեկտի վրա, որտեղով անցնում է ամերիկյան նավթը: Եվրոպայում կարծես թե ձևավորվում է Թրամփի դեմ ինտերնացիոնալ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում։ Երկուշաբթի օրը Caspian Pipeline Consortium-ի նավթի փոխադրման օբյեկտը՝ Կրոպոտկինսկայա նավթի պոմպակայանը, անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Ըստ CTC-ի, հարձակումն իրականացվել է յոթ անօդաչու թռչող սարքերով, որոնք լցված են մետաղական հարվածող տարրերով, բացի պայթուցիկներից, նավթի տեղափոխումը Թենգիզ-Նովոռոսիյսկ խողովակաշարով ընթանում է նավթի պոմպակայանի վրա հարձակումից հետո: Կրոպոտկինսկայա նավթի պոմպակայանը, որը գտնվում է Կուբանի Կավկազսկի շրջանում, Ռուսաստանի ամենամեծ CPC նավթի պոմպակայանն է։ Երկուշաբթի օրը Փարիզում կայացած գագաթնաժողովին մասնակցել են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
    14:30
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան
    Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
    14:15
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները
    Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ, Սաուդյան Արաբիայից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Բանակցություններին ներկա են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Ուկրաինական կողմը չի մասնակցում բանակցություններին։
    14:00
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք գնացել ու նկարել ենք, որ Դեդո-Բաբոն իրենց տեղում են, իսկ բոլորը գրում էին՝ թnւրքը մեզ տարել է այնտեղ զբոսնելու. Սարգիս Գալստյանի կին
    Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով: Այս մասին գրում է forrights.am-ը: Երեկ նա իր կնոջը՝ Մարգարիտա Շահնազարյանին է փոխանցել ԱԱԾ-ի խցում գրի առած մտորումները և վերջինս հրապարակել է դրանք: Ահա մի կտոր այդ գրառումից. «2023թ. սեպտեմբերի 20-ից հետո մեր տունը դարձել էր առաջին, գիծ և թաղամասի տղամարդիկ հավաքվում էին մեր բակում։ Ստեղծվում է ինքնապաշտպանական խումբ։ Մինչև սեպտեմբերի 26-ը ոչ ոք դիրքերից չէր հեռանում, բայց այդ գիշեր, տեսնելով մեքենաների շարասյուները Շուշիի ոլորաններում, խուճապի են մատնվում և թողնում, հեռանում։ Նկարագրել աննկարագրելի տեսարանները այդ օրերի Ստեփանակերտից անհնար է։ Մենք շատ ենք կարդացել ցեղասպանության մասին տեսարանների, գաղթի ու տառապանքների պատմություններ, բայց արի ու տես, զեղասպանությունից 108 տարի անց այն կրկնվում է… Մարդկային խեղճությունն ու վախը հասել էր իր գագաթնակետին։ Անպատկերացնելի խուճապ էր ու սարսափ ու ընդամենը 4 օրում հայաթափվեց Արցախը, դատարկվեց ու հանձնվեց թշնամուն։ Մենք կործանեցինք և կորցրինք Հայրենիքը, հավերժ նզովքի դատապարտեցինք, չկարողացանք արժանի լինել մեր պապերի ու հայրերի ժառանգությանը»։ Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվեց զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ իր ամուսինը՝ Սարգիս Գալստյանը, այս օրերին տխուր է ոչ թե որովհետև բանտարկված է հանիրավի, այլ որովհետև իր կյանքը չէր պատկերացնում առանց Արցախի: Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը այյն 2-3 տասնյակ մարդկանցից է, որոնք դուրս չեկան Ստեփանակերտից և որոշ ժամանակ ապրեցին թշնամու տիրապետման տակ, դատարկված Ստեփանակերտում: «Խանութներ, ռեստորաններ կային, բաց էին, բենզին էր վաճառվում, բայց մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս: Միայն հացի համար էինք գնում խանութ. Մնացած ամենը մեր տանը կար: Նստում էինք ավտո, գնում էինք խանութ, օրը մի անգամ դուրս էինք գալիս, պտտվում էինք, կարոտներս առնում էինք Ստեփանակերտից, ման էինք գալիս: Անհանգստացնողը այն էր, որ փողոցում կարող էին քեզ մոտենալ, հարցնել՝ ուր ես գնում, դակումենտ էիր ցույց տալիս, թե դու ով ես, ու շարունակում էիր ճանապարհդ», - հիշում է Մարգարիտան: Հարցին, թե ինչու իրենք նախընտրեցին մնալ Ստեփանակերտում, պատասխանում է՝ մնացինք մեր Հայրենիքում, դա բնական է: «Դատավորը ու դատախազը չեն հասկանում, որ մենք մնացել ենք մեր հայրենիքում, մեր Ստեփանակերտում ու պատրաստ էինք մահվան: Դա ամուսնոս ընտրությունն էր, իսկ ես մնացել եմ իմ ամուսնու մոտ և չգիտեի, ինքը կենդանի կմնա, թե ոչ: Ես չէի կարող նրան մենակ թողնել: Որտեղ ամուսինս, այնտեղ ես»: Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ: Պատմում է, որ այն օրերին լուր էր տարածվել, թե Արցախի հայկական եկեղեցիները, «Դեդոն ու Բաբոն» քանդում են, և իրենք, ցանկանալով օգտակար լինել հայրենակիցներին, գնացին, նկարահանեցին ու տարածեցին Արցախի սիմվոլ արձանախմբի կադրերը, ինչը Ադրբեջանի իշխանությունը արգելել էր: «Մենք գնացել ենք, նկարել ենք, որ Դեդո-Բաբոն տեղում են, ու գրեցին, որ թուրքը մեզ տարել է, Դեդո-Բաբոյի մոտ զբոսնելու, ու բոլոր լրատվամիջոցները տարածեցին էդ սուտը: Եթե դրանք չլինեին, դատական պրոցեսն էլ չէր լինի: Ես խնդրում էի, գրում էի, որ իմ նյութերը չտարածեն, գրում էին, որ դրանով դուք վտանգում եք իմ կյանքը, բայց մեր հայերը, իմ ընկերները տարածեցին այդ նյութերը, իմ նկարածը բոլոր հեռուստահաղոդումներում էլ դրեցին, էլ ո՞նց մնայինք Ստեփանակերտում», — ասում է կինը: Երկրորդ հարվածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի», այլ ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրն էր, թե իբր՝ Ադրբեջանի նախագահը Սարգիս Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում լուրը հերքվեց, և ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կասկածել են Գալստյանին Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու մեջ: Գալստյանը, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, 2024 թվականի մարտին կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան: Գորիսում նրանց ձերբակալեցին: Հետագայում Գալստյանի փաստաբան Ալեկսանդր Կոչուբաևը պատմեց ԶԼՄ-ներին, թե ինչպես է «կարվել» լրտեսության ամպագոռգոռ գործը: Քննչական կոմիտեի ներկայացրած բոլոր ապացույցները դատարանում հերքվել են նախկին պաշտոնյաների արդարացնող բնույթի ցուցմունքներով։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարարը, նաեւ՝ Շուշիի շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը դատարանում ցուցմունքներ են տվել Սարգիս Գալստյանի գործով: Մասնավորապես, Անդրեյ Գրիգորյանը դատարանին հայտնել էր, որ Սարգիս Գալստյանը, պարբերաբար կապի մեջ լինելով իր հետ, տեղեկացրել է իրեն, որ ցանկանում է մտնել Շուշի ու այնտեղից դուրս բերել փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանական համարներից զանգեր է ստացել։ Այն օրերին արցախցիներից շատերն էին 1-7 վայրկյան տեւողությամբ զանգեր ստանում ադրբեջանցիներից, որոնք ցանկանում էին ծաղրել, նսեմացնել արցախցիներին եւ կարող էին նրանց զանգել ու ասել, որ ազատեն իրենց տները կամ՝ որ տներն ազատելուց առաջ այսինչ գույնով ներկեն պատերը։ Կոչուբաևը վստահեցնում էր՝ միակ ապացույցը Գալստյանի դեմ, նրա ինքնախոստովանությունն է, որը քննչական կոմիտեի քննիչը կորզել է սպառնալիքի ազդեցության տակ, խոստանալով, որ եթե Գալստյանը խոստովանի մեղքը, կնոջը բաց կթողնեն: «Ես ամբողջ գիշեր այնտեղ մնացի քննիչի սենյակում: Նստել եմ աթոռի վրա, իրեն շանտաժով են ստիպել, որ ստորագրի, նոր ինձ բաց են թողել: Պատկերացրեք, +4 տեսողություն ունեք, ու ակնոց չունեք, չեք կարող գրել: Իրենք տառ- տառ ասել են, ինչ գրի՝ վանկերով, ու բացատրել են, որ միայն ինքնախոստովանանքի վրա իրեն չեն դատի: Քանի որ գիտեր, որ ես կողքի սենյակում եմ, ստորագրել է: Դա հեքիաթ է, ոչ թե խոստովանություն», — վերհիշում է Մարգարիտան այն սոսկալի օրը: Գործում անհեթեթ ապացույցներ կային, ինչպես, օրինակ, թուրքերենի բառարանը, որը Սարգիս Գալստյանը որպես թրքագետ, բերել էր իր հետ ի թիվս բազմաթիվ այլ գրքերի: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
    13:52
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը ջղաձգումների մեջ է. էս ի՞նչ վայնասուն եք կապել․ Սամվել Հակոբյան
    Էս ի՞նչ վայնասուն եք կապել։ Թե բա՝ բոյկոտը ձախողվել ա... Դրա համար էլ երևի Նիկոլը ֆոկուսնիկ վիդեոներ ա նկարում, քաղաքապետարանն էլ նորանոր «միջոցներ» փնտրում։ Ինքնահռչակ կույր պետք է լինել չտեսնելու համար այն աղաղակող իրականությունը, որ բոյկոտն օր-օրի նոր թափ է հավաքում՝ անկախ ձեր աշխատակիցների ու որոշ վարորդների կողմից իրականացվող ակնհայտ սադրանքների։ Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ։
    13:45
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց․ մանրամասներ․ ArmLur
    Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մերձավանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ ՀՀ Քննչական ծառայությունից ArmLur.am-ին տեղեկացրել էին, որ սկզբնական շրջանում Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեւական ժամանակ է՝ գյուղի տղաները մեքենան արագ վարելու հարցի շուրջ խնդիր են ունեցել։ Լրատվամիջոցին հայտնի էր դարձավ, որ մեքենան արագ վարել են գյուղում ու հայհոյախառը դիտողություն է արվել։ Արդյունքում, դիտողություն անող անձին պատժելու նպատակով գյուղի խանութի մոտ հավաքվել են մի խումբ տղաներ ու ծեծել իրար։ Այսքանով, ծեծը կուլ չեն տվել մյուս կողմի մասնակիցները․ զինված գնացել են հարց լուծելու, հնչել են կրակոցներ, որն էլ ճակատագրական է եղել միջադեպի մասնակիցներից մեկի համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    13:30
    18.02.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ովքե՞ր են այն 2808 հայերը, որոնք Թրամփի հրամանագրով արտաքսվելու են ԱՄՆ-ից. աղմկահարույց ցուցակ
    Ապօրինի ներգաղթյալների արտաքսում սկսելու՝ Թրամփի մեծ աղմուկ առաջացրած հայտարարությունից հետո Նահանգներում հազարավոր հայեր խուճապահար դիմում են իրավապաշտպանների՝ կեցության համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու ու Թրամփի ցուցակում չհայտնվելու համար: 2808 հայերից, որոնք ըստ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ուժերի հրապարակած ցանկի, պետք է արտաքսվեն Միացյալ Նահանգներից, ամերիկացի իրավապահները ոչ բոլորին են կարողանում գտնել:
    13:25
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սարգիս Գալստյանի համար դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում․ «Փաստինֆո»
    Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճռի հետ համաձայն չէ թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանության կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին, գրում է «Փաստինֆո»-ն։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալստյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել։ Բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի և Լուսինե Հովհաննիսյանի։ Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։ ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք՝ լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի, այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։
    13:20
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան
    Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ։ Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնորդների չնախատեսված հանդիպումը՝ նվիրված Ուկրաինային և համաեվրոպական անվտանգությանը։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից: Հակաճգնաժամային գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդիրը համարել է ոչ տեղին և ժամանակավրեպ: Այս հարցում Բեռլինի դիրքորոշումը պաշտպանել է Վարշավան, ինչի մասին գագաթնաժողովից հետո ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, դեռևս ճգնաժամային հանդիպումից առաջ ասել էր, որ Լոնդոնը «պատրաստ և պատրաստակամ է» անհրաժեշտության դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը»:
    13:15
    18.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
    13:05
    18.02.25
    Ավելին