Լրահոս
Հասարակական
16:45
18.02.25
127

Կոտայքում 29-ամյա վարորդը «Toyota Altezza»-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել

Img default alt hy

Փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Դանիել Ի․-ն իր վարած «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակների հենասյանը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ ինքը չի տուժել։