Լրահոս
2025-02-19
-
ՀասարակականԱյսօր Գիրք նվիրելու օրն էԱյսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այս օրը Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր։Ավելին11:1219.02.25 -
ՀասարակականԳեղարքունիքում գտնվող զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվելՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:Ավելին10:5919.02.25 -
ԱշխարհԽարդախություն՝ նախագահի գլխավորությամբ. կրիպտո սկանդալ է պայթել ԱրգենտինայումԿրիպտո սկանդալի կենտրոնում է հայտնվել Արգենտինայի նախագահը: Նրան մեղադրում են խարդախության համար: Խավիեր Միլեյը իր X-ում նոր կրիպտոարժույթ է գովազդել, որի վաճառքից շահույթը կարճ ժամանակում հասել է 4 միլիարդ դոլարի: Հետո նա հեռացրել է գրառումը: Նախագահական գրասենյակը չի մեկնաբանել, միայն հայտարարել է, որ երկրի հակակոռուպցիոն գրասենյակը կհետաքննի այդ սկանդալը:Ավելին10:5619.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:4519.02.25 -
Մամուլի տեսությունՌուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում 4,5 ժամ տեւած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցում աշխարհին, որը, շունչը պահած, սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի շփումին։ Այն արդեն որակել են «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ»:Ավելին10:3619.02.25 -
ԱշխարհՃերմակ հեքիաթ՝ Բայկալի ափին. ինչի՞ մասին է լռում սառույցըԲաց երկնքի տակ արվեստանոցի է վերածվել Բայկալի ափը: Ինչի՞ մասին է լռում սառույցը․ այս հարցի պատասխանն են փորձել տալ 13 քանդակագործներ իրենց սառցե, բայց հոգի ջերմացնող քանդակներով:Ավելին10:3019.02.25 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթին եւ հիմնադիր Թագուհի Թովմասյանին: Խորհրդարանի խոսնակը 2 օրը մեկ պարբերականությամբ հիշում է մեր օրաթերթը:Ավելին10:2019.02.25 -
Մամուլի տեսությունԱրցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:Ավելին10:1419.02.25 -
Մամուլի տեսությունԱռաջին կարգի մասնագետից` փոխվարչապետի գրասենյակի ղեկավար. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է 2014 թվականից մինչեւ 2016 թվականը առաջին կարգի մասնագետից դառնալ առաջատար մասնագետ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական տարբեր բաժիններում։Ավելին10:0719.02.25 -
Մամուլի տեսությունՏրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել տուգանքի մատերիալ: Մտմտացած նախագիծը արդեն կյանքի են կոչում, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր դեռեւս հունվարի 21-ին:Ավելին09:5719.02.25 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:Ավելին09:5119.02.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաների արգելափակման դեպքիցՓետրվարի 18-ին, ժամը 20:57-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորների, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք:Ավելին09:4519.02.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հետ:Ավելին09:3519.02.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3019.02.25 -
ՔաղաքականՍտեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան«Բեն Գուրիոն» ջրանցքի գաղափարն առաջարկվել է իսրայելական և ամերիկյան շրջանակների կողմից՝ որպես այլընտրանք Եգիպտոսով անցնող Սուեզի ջրանցքին։ Այն պետք է սկսվի Իսրայելի կամ Պաղեստինի Միջերկրական ափից, հասնի Հորդանան գետը, որի երկայնքով մտնի Կարմիր ծովի մաս կազմող Աքաբայի ծոց իսրայելական Էյլաթ քաղաքի մոտ՝ զրկելով Եգիպտոսին կենսական մենաշնորհից։ Չէ՞ որ համաշխարհային առևտրի 12-13%-ն անցնում է հենց Սուեզի ջրանցքով՝ ապահովելով կենսական ջրային կապ Եվրոպայի և Ասիայի միջև։Ավելին00:0519.02.25
2025-02-18
-
ՔաղաքականՓողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ հնարավոր չէ ունենալ. քաղաքագետԹե ինչու և ովքեր են այդ թեզը տարածում (նկատի չունեմ այդ թեզն առանց մտածելու կրկնողներին), այլ խոսակցության թեմա է, սակայն նրանց այդ խոսույթի հիմնական պատճառներից մեկն ընտրությունների միջոցով իշխանության գալու հնարավորություն չունենալն է:Ավելին23:5818.02.25 -
ՄիջազգայինՌուսաստան-ԱՄՆ «կարևոր առաջընթաց»՝ ծանր բանակցություններից հետո. ի՞նչ են պայմանավորվել կողմերըԷր-Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները: 4.5 ժամանոց հանդիպումը աշխատանքային լանչով է ընդմիջվել: Բանակցությունների սեղանին Ուկրաինայի ճակատագիրն էր, որի վերաբերյալ իրենց սկզբունքային մոտեցումներն էն ներկայացրել ռուսներն ու ամերիկացիները: Թե ե՞րբ են հանդիպելու Պուտինն ու Թրամփը, պարզ չէ:Ավելին23:4518.02.25 -
ՔաղաքականԱկնհայտ է, որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. հայտարարությունԱզգային երեք կուսակցությունները հայտարարություն են արել․ «Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արեւմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր: Հանդիպումին ՍԴՀԿ-էն կը մասնակցէին Միհրան Խաչատուրեան (ատենապետ), Ռուբէն Մուղալեան և Գրիգոր Մոլոյեան, ՀՅԴ-էն՝ Կարօ Մատէնլեան (ատենապետ), Տարօն Տէր Խաչատուրեան եւ Արմէն Յովհաննիսեան, ՌԱԿ-էն՝ Թամար Փոլատեան-Փերոն (ատենապետ), Կարօ Քիւփէլեան և Գէորգ Գրիգորեան: Հանդիպման ընթացքին շեշտը դրուեցաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու յատուցումը յաւելեալ թափով ու առանց վարանումի կամ ընկրկումի հետապնդելուն, Արցախահայութեան իր հայրենիք վերադարձի իրաւունքը ապահովելուն, Պաքուի մէջ գերեվարուած Արցախի ղեկավարութեան և այլ արցախահայ քաղբանտարկեալներու ազատ արձակման, ինչպէս նաեւ ի հեճուկս մեր առջեւ ցցուած բոլոր դժուարութեանց, մեր անկախ հայրենի պետականութեան առաւելագոյն ուժերու լարումով և նպատակասլաց աշխատանքով նեցուկ կանգնելուն վրայ։ Ցեղասպան Թուրքիոյ և անոր գործընկեր Ազրպէյճանի հայաջինջ քաղաքականութիւնը կը մնայ առկայ նաե՛ւ այսօր: Հանդիպման ընթացքին որոշուեցաւ նախորդ տարիներուն հաստատուած աւանդութեամբ ու միացեալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլեան ոգեկոչման միացեալ կառոյցին (AGC-UACLA), և խուռներամ մասնակցիլ նախատեսուած Ապրիլեան ոգեկոչումներուն: Այլ տեղ, կը նախատեսուին նաեւ երեք կուսակցութեանց համատեղ ու համահունչ ճիգերով ազգային և գաղութային այլ օրակարգեր տանիլ յառաջ: Ակնյայտ է որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգաւոր կացութեան մէջ են, ու դարձեալ կը գտնուինք դժուարութեանց ու աշխարհաքաղաքական թոհուբոհի մէջ: Արդ, մեր կոչն է բոլորին համախմբուիլ մեր ազգային ու միութենական կառոյցներուն շուրջ, կարչած մնալ ազգային պահանջատիրութեան, արժէքներուն և մեր իրաւունքներուն, ու մասնակցութիւն բերել ազգի անվտանգութեան և բարօրութեան օգտին համար: Ահա ա՛յդ է ճիչը մեր բիւրաւոր ու սրբադասուած նահատակներուն: ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն»։Ավելին23:4018.02.25 -
ԻրավականՀազարավոր զոհեր՝ օնլայն ծուղակում. 41 կիբերհանցագործ է ձերբակալվել ԵրևանումՎերջին 1 ամսում կիբերհանցագործության 2 աղմկահարույց դեպքի մասին են հայտնել իրավապահները: Վերջին հանցագործությունը հայ-ղազախական համատեղ օպերացիայի արդյունքում է բացահայտվել: Երևանում 41 կիբերհանցագործ է ձերբակալվել:Ավելին23:3018.02.25 -
ԱշխարհՀռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ են ախտորոշելԹոքերի ինֆեկցիայով հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական պատկերը մնում է բարդ, հետազոտությունները ցույց են տվել, որ երկկողմանի թոքաբորբ է սկսվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը և կլինիկական վիճակը շարունակում են ներկայացնել բարդ պատկեր: Բրոնխեեկտազիայի և ասթմատիկ բրոնխիտի ֆոնին առաջացած պոլիմանրէային վարակը, որն առաջացել է կորտիզոնով հակաբիոտիկ թերապիայի կիրառում, բարդացնում է թերապևտիկ բուժումը»,- ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես նշվում է, երեքշաբթի քահանայապետը կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա է անցել, որը «ցույց է տվել երկկողմանի թոքաբորբի սկիզբը, որը հետագա դեղորայքային թերապիայի կարիք է ունեցել»: «Չնայած դրան, Ֆրանցիսկոս պապը լավ տրամադրություն ունի», - նշվում է հաղորդագրության մեջ: Առավոտյան նա հաղորդություն է ստացել, իսկ օրվա ընթացքում «հանգիստը փոխարինել է աղոթքով եւ տեքստեր կարդալով», հաղորդել Է Վատիկանի մամուլի ծառայությունը: Երկուշաբթի օրը Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հիվանդանոցում անցկացված հետազոտությունը հայտնաբերել է շնչուղիների պոլիմիկրոբային վարակ: Ընդ որում, Ֆրանցիսկոսը ջերմություն չունի, ինչը դիտորդները գնահատում են որպես դրական գործոն։ Ուրբաթ օրը, հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը ուղևորվել է Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցկացնելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Հռոմի պապի մասնակցությամբ միջոցառումները չեղյալ են հայտարարվել մինչև երկուշաբթի: Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանցիսկոս պապին հիվանդանոցում նշանակված է լիարժեք հանգիստ, լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել որոշ ցուցանիշների բարելավում:Ավելին23:1518.02.25