Լրահոս
Հասարակական
21:25
18.02.25
246

20-ամյա զինվորի սպանությու՞ն թե՞ ինքնասպանություն. Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել

Զորամասում 20-ամյա զինծառայողի մահից հետո քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով: Երկուշաբթի առավոտյան հայտնաբերվել էր զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:   

Ըստ իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի՝ Սևակ Հովհաննիսյանի մահը նախորդ տարվա հունվարից 37-րդ ողբերգական դեպքն  է բանակում: Հայաստանի վարչապետի  համոզմունքով՝ «այսօր հայկական բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը՝ բանակը լինի»: