Լրահոս
Հասարակական
23:00
18.02.25
226

Քշե՞ն, թե՞ փող հաշվեն. Ավինյանը սրում է ուղևոր-վարորդ վիճաբանությունները

«Հայլուր»-ի նկարահանող խումբը փորձել է պարզել՝ Երևանի հասարակական տրանսպորտի վարորդներն իրենց աշխատանքային պայմանագրի ո՞ր կետով են պարտավոր ավտոբուսներից իջեցնել այն ուղևորներին, որոնք բոյկոտում են ուղեվարձի բարձրացումն ու չեն վճարում: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  է հայտարարել, թե վարորդները երբեմն հրաժարվում են վարել, քանի որ նրանց աշխատանքային պայմանագրով նախատեսված է հետևել  նաև վճարումների կատարմանը: