Լրահոս

2025-02-25
  • Հասարակական
    Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շինուհայրի խաչմերուկից Շինուհայր գյուղ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Նորավան-Տաթև ճանապահահատվածը՝ միակողմանի: Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզում (բացի Սևան քաղաքից) և Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    16:48
    25.02.25
    Ավելին
  • Իրավական
    Տուգանք՝ ըստ քմահաճույքի կամ պարեկների աչքի տեսածին դատարանը չի հավատում.286 կեղծ արձանագրություն կա
    286 կեղծ արձանագրություն են կազմել պարեկներն ու անհիմն տուգանել վարորդներին: Սկանդալը հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից է հայտնի դարձել: Շիրակի մարզում ծառայող պարեկները շուրջ 50 անգամ կեղծ արձանագրություններ են կազմել՝ 2023-2024 թվականներին:
    16:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոչ ենք անում Եվրամիությանը միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան
    Պնդումը, թե ՀՀ-ում լիակատար ժողովրդավարություն է, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է, ներառյալ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, քրեական գործերը: Ներկայումս քաղաքական ընդդիմադիր ուժերրը բախվում են հետապնդման և դա էապես ազդում է այն հայտարարություններին, որոնք մենք պետք է հարգենք»,- ասաց Լևոն Քոչարյանը։ Պատգամավոր նաև կոչ արեց Եվրոպայի Միությանը ջանքեր գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը կարողանան ապահով վերադառնալ․ «Կոչ ենք անում Եվրոպայի Միությանը առաջ անցնել հռետորիկայից և արագ միջոցներ կիրառել, թիրախավորված պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Քոչարյանը։
    16:35
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա. ՆԳՆ պարզաբանումը
    Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
    16:30
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացու հետ պետք է ազնիվ լինել և իրողությունները ներկայացնել ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային, կենսական շահերի տեսանկյունից. պատգամավոր
    ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երևանյան նիստը հնարավորություն էր ոչ միայն քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը, այլև դրանց դետալացման, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով հասկանալու, թե առկա իրողությունների պայմաններում ու՞ր ենք շարժվում, ինչպիսի՞ հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար և արդյո՞ք առաջարկն ու պահանջարկը կարելի է բերել համադրելիության դաշտ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս տեսանկյունից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանի հարցադրում-դիտարկումներում շոշափվում էր օբյեկտիվ իրողությունների, ռեալպոլիտիկի և երկկողմ շահերի ներդաշնակեցման հարցը, որն ուղեկցվում էր պատկերավոր համեմատություններով ու օրինակներով: Խնդիրն ի սկզբանե մերժողական դիրքավորումը չէ հատկապես ՀՀԿ-ի դեպքում, որի օրոք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է կնքվել, այլ՝ խելագարվելու աստիճան խայտաբղետ, իրարամերժ և մանիպուլյատիվ բնույթի հոսքերի պարագայում ճիշտ ու օբյեկտիվ գնահատելու իրադրությունը` ռազմաքաղաքականից մինչև միջին վիճակագրական քաղաքացու գրպանի վրա ազդեցություն: Ամենակարևորը` քաղաքացու հետ պետք է ազնիվ լինել և իրողությունները ներկայացնել ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային, կենսական շահերի տեսանկյունից», - նշել է պատգամավորը:
    16:20
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և հրաժարվել կատարվածի մասին մանրամասներ հայտնել
    Փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարվելու հետևանքով «ձախ դաստակի հինգերորդ մատի հիմքի շրջանի կտրած-ծակած վերք, ձախ ականջի զույգ այտերի քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սերգեյ Բ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության ծառայողներին Սերգեյ Բ․-ն դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել և ձեռնարկվում են միջոցառումներ մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:
    16:15
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Աբովյան փողոցում խաղողի վազը հատած տղամարդուն
    Փետրվարի 23-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ Աբովյան փողոցում անհայտ անձը հատել է համայնքին պատկանող խաղողի վազը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: «Ստացված տվյալներն իրանցնելիս պարզվել է, որ վազը հատել է տարածքում գործող խանութներից մեկի 55-ամյա սեփականատերը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում: Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հատել են Աբովյան 38 հասցեի՝ տասնամյակների խաղողի վազը:
    16:00
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օկսաննա Աբրահամյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
    ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Օկսաննա Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Օկսաննա Աբրահամյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է ՀՀ վարչապետի ստորագրած որոշման մեջ:
    15:51
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կասկադի վերակառուցումը կիրականացնի Արամ Սարգսյանի եղբոր փեսայի ընկերությունը. «Հետք»
    Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է, գրում է «Հետք»-ը: «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երեւանի ավագանիում։ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ում Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը 97.5 % է, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄն քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, սակայն հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի առնչությամբ։ Հիշեցնենք՝ գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։ Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ ««Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը: Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ: Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն: «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ, ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի նախագիծը կկազմի և ճարտարապետական լուծումները կտա Ժան-Միշել Վիլմոտը՝ համալիրի և «Կասկադի» գոյություն ունեցող ու վերակառուցվող հատվածների և առկա միջավայրի միջև ներդաշնակությունն ապահովելու անհրաժեշտությունը հաշվի առնելով: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում:
    15:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ռուս-ամերիկյան մեծ առևտուր. Պուտինն ու Թրամփը լեզու են գտնում
    Հայլուր 15։30 Ռուս-ամերիկյան մեծ առևտուր. Պուտինն ու Թրամփը լեզու են գտնում
    15:30
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդների պարեկությանը Խաչիկ գյուղի հատվածում
    Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում։ Այս մասին գրառում է արվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։ Նշվում է նաև, որ Ռումինիան ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված դիտորդների թվով երկրորդ երկիրն է։
    15:23
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
    ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի 65-ամյա բնակիչը հայտնել էր, որ տնից և ավտոտնակից գողություն են կատարել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից մեկնել է օպերատիվ խումբ։ Տանտերը հայտնել է, որ փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել են տուն և հյուրասենյակից գողացել հեռուստացույց, այնուհետև վերցնելով ավտոտնակի բանալիները՝ այնտեղից գողացել են տարբեր իրեր: Կազմված փաստթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Բյուրեղավանի 39-ամյա և 47-ամյա երկու բնակիչ: Կոտայքի մարզի քրեական ոստիկանների և պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել են արարքը, ինչպես նաև հայտնել, որ գողություններ են կատարել նաև տարբեր մարզերում: Բյուրեղավանի բնակիչ տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին: Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն:
    15:15
    25.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Դպրոցներում սով է, նախագահը փող չի տալիս. սոցիալական բունտ՝ Արգենտինայում
    Բուենոս Այրեսում ցույց են անում հանրակրթական դպրոցների ուսուցիչները: Նրանք աշխատավարձի բարձրացում են պահանջում: Արգենտինացի ուսուցիչները նախագահ Խավիեր Միլեյի կառավարության տնտեսական քաղաքականությունը հակակրթական են գնահատում:
    15:05
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը էժան գնով հող է ծախել ոմն Հաջի Խդրի Հաջիևին․ Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երևանցիներին հողերը ծախելուց հետո շուկայականից էժան գնով հող է ծախել Հաջի Խդրի Հաջիևին։ Դիլիջանի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ երբ կառուցապատման նպատակով հողամաս ձեռք բերելու համար դիմել են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նա մերժել է , ասելով, որ Դիլիջանում ազատ հողեր չկան։Սակայն Դիլիջանում Երևանի, այլ քաղաքների բնակիչների համար հողեր կան, որոնք նրանց վաճառվում են շուկայականից մի քանի անգամ էժան գներով։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին Է դիմել Հաջի Խդրի Հաջիևը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1240.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի/ 1240.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 8474532 /ութ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել Հաջի Խդրի Հաջիևին: Փետրվարի 18-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, օտարել Հաջի Խդրի Հաջիևին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի ընտրողների ռեգիստրի բաժնում Հաջի Խդրի Հաջիևի մասին տեղեկություններ չկան։ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում 1240.0քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցումէ 8 միլիոն դրամը։ Նիկոլի թվին Դիլիջանում կոռուպցիա չկա, չկա»։
    15:00
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպե՞ս ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ ուղեցույց
    Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ ՊԵԿ-ը ներկայացրել է քայլ առ քայլ ուղեցույց։
    14:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանցավոր խումբը ստեղծել է 10.000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ
    ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն, վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով, հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ: «Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես նաև թույլատրվել է Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի և Ն.Գ.-ի կողմից կառավարվող հաշիվներից գումարներ մուտքագրել և կանխիկացնել վճարահաշվարկային համակարգի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակի և կրիպտոարժույթի միջոցով, որի ընթացքում յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուից գանձվել է շրջանառվող գումարի 8-ից մինչև 16 տոկոսը՝ առանց համապատասխան լիցենզիայի գեներացնելով և շրջանառության մեջ դնելով 2 ՀՀ դրամ փոխարժեքով «crypto one» անվանումով էլեկտրոնային արժույթը: Արդյունքում խմբի անդամները, ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով, «crypto one» էլեկտրոնային արժույթը ներկայացրել են որպես իրական ներդրումային հնարավորություն՝ օրական մեկ տոկոս շահույթի խոստումով: Այսպիսով, հանցավոր խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձևավորվել է 10.000 և ավելի ներդրողների մասնակցությամբ գործող ֆինանսական բուրգ, որում ներգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք դրամական և գույքային միջոցներ: Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերն առավել ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել այն մասին, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ, սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց և ստացված գույքային միջոցներին փաստացի տիրանալուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները և մի քանի հարյուր անգամով նվազեցրել են «crone» պայմանական անունով միավորի փոխարժեքը՝ զրոյացնելով ներդրում կատարած բազմաթիվ անձանց ֆինանսական միջոցները։ Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի, Ն.Գ.-ի, Ի.Պ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:30
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
    14:15
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Սոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը: «Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ ոչ պետական դպրոցների ցանկերը, ինչպես նաև դասագրքերի վարձավճարների վերադարձի մասին տեղակատվություն: «Քոլեջներ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության մասնակցությամբ լիցենզավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը: «Բուհեր» ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկերը, այդ թվում՝ պետական, ոչ պետական, պետության մասնակցությամբ, ՀՀ-ում գործող արտերկրի պետական և ոչ պետական լիցենզավորված բուհերն ու դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի այլ կրթական ծրագրերը: «Ոչ ֆորմալ կրթություն» ենթաբաժնում ներկայացված է երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրերի ցանկը: Ենթաբաժիններում առկա ցանկերը համալրվում են՝ ըստ նոր ծրագրերի երաշխավորման: «Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:
    14:00
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ
    Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է, այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը: Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասավ 6-ի, 3 հոգի էլ գտնվում է տնային կալանքի տակ: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:
    13:53
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին
    Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին՝ երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: Դեսպանը նշեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության մասին: Նա հիշեցրեց, որ առաքելության մանդատը ևս 2 տարով երկարաձգվել է: Դեսպանը նաև հիշեցրեց՝ անցյալ ամռանը ԵՄ-ն որոշել է աջակցել Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի միջոցով: «Մենք նաև ներգրավում ենք Հայաստանի ղեկավարությանն անվտանգության երկխոսություններում»,-ասաց Մարագոսը: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ դեսպանն ասաց. «Մենք փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով կապակցվածության, հումանիտար խնդիրները, խաղաղության համաձայնագրի հետ կապված քննարկումները: ԵՄ-ն նաև աջակցում է տեսլականին՝ բացելու տարածաշրջանային տրանսպորտային կապերը համապատասխան երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: Մեր տեսլականում է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը»,-ասաց Մարագոսը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի կողքին է կանգնել ամենասկզբում, երբ հայերը ԼՂ-ից բռնի տեղահանվեցին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մոտ 100 մլն եվրո է տրամադրել ոչ միայն առաջնային կարիքները հոգալու, այլ նաև տեղահանված անձանց իրավունքները պաշտպանելու համար: Նա խոսեց օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին: «Մենք գնահատում ենք, որ Հայաստանը շարունակում է իր հանձնառությունը, թեպետ տարածաշրջանում շատ բարդ պայմաններ են»,-ասաց Մարագոսը: Դեսպանը նաև նշեց վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում տարվող աշխատանքի մասին: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը կարող է դառնալ կատալիզատոր առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, կանաչ և թվային անցումների շրջանակում հետագա համագործակցության համար»,-ասաց Մարագոսը:
    13:48
    25.02.25
    Ավելին