Լրահոս
Քաղաքական
16:35
25.02.25
513

Կոչ ենք անում Եվրամիությանը միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան

Img default alt hy

Պնդումը, թե ՀՀ-ում լիակատար ժողովրդավարություն է, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է, ներառյալ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, քրեական գործերը: Ներկայումս քաղաքական ընդդիմադիր ուժերրը բախվում են հետապնդման և դա էապես ազդում է այն հայտարարություններին, որոնք մենք պետք է հարգենք»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Պատգամավոր նաև կոչ արեց Եվրոպայի Միությանը ջանքեր գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը կարողանան ապահով վերադառնալ․

«Կոչ ենք անում Եվրոպայի Միությանը առաջ անցնել հռետորիկայից և արագ միջոցներ կիրառել, թիրախավորված պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Քոչարյանը։