Լրահոս

2025-02-25
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է․ նիստն ընդհատվել է
    Բաքվում այսօր Ռուբեն Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Արցախի նախկին պետնախարարը հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա փաստաբանի միջնորդությունը` Բաքվի դատարանի կազմը բացարկելու անհիմն է ճանաչվել և մնացել է առանց քննության։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 4-ին։ Հիշեցնենք, որը փետրվարի 19-ից Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ՝ ի նշան Ադրբեջանում անցկացվող կեղծ «դատավարության» դեմ բողոքի։
    23:24
    25.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Սիրիային կրոնական պատերազմով է սպառնում Իսրայելը. մահմեդական միասնություն՝ ընդդեմ Նեթանյահուի
    Սիրիայի սունիներն ու շիաները վստահեցնում են՝ պատրաստ են միավորվել ընդդեմ Իսրայելի՝ Բենիամին Նեթանյահուի սպառնալիքներից հետո: Իսրայելի վարչապետը կրոնական պատերազմով է սպառնացել Սիրիային: Նրա այդ հայտարարությունից հետո ցույցեր են Սիրիայում, իսկ շիա-դրուզները հայտարարել են զինված խումբ ստեղծելու մասին:
    23:20
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ե՞րբ Թրամփը կազատվի Զելենսկուց
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կազատվի Վլադիմիր Զելենսկիից հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիր կնքելուց հետո, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Telegram ալիքում հայտարարել է է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով նախնական կալանքի տակ է դավաճանության մեղադրանքով։ «Որպես գործարար՝ Թրամփը ցանկանում է Զելենսկիից ստանալ փաստաթուղթ, որը կձևակերպի ընդերքի նկատմամբ նրա իրավունքները և Ուկրաինայի պարտքերի վերադարձը (ընդերք մուտք գործելու միջոցով): Զելենսկիին կսկսեն քանդել, երբ ինչ-որ տեղ նման ստորագրություն հայտնվի»,- գրել է նա։ Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ Կիևի ռեժիմի ղեկավարը դարձել է «Եվրոպայում հակաԹրամփի կոալիցիայի առաջնորդը»՝ Ռուսաստանի հետ հակամարտության քողի տակ։ Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինան երաշխիքներ կտա հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար՝ Վաշինգտոնի ֆինանսական և ռազմական օգնության դիմաց: Ամերիկացի պաշտոնյաները Վլադիմիր Զելենսկուն առաջարկել են համաձայնագիր ստորագրել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ, սակայն նա հայտարարել է, որ հրաժարվել է դա անել։ Ավելի ուշ Թրամփը հաստատել է, որ Կիևը խափանել է գործարքը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները կոպիտ են վարվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ։ Ամերիկացի առաջնորդն այնուհետ հայտարարեց, որ Կիևը կանգնած է ընտրության առաջ՝ կամ ստորագրել այս համաձայնագիրը, կամ սպասել լուրջ հետևանքների։ CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դիմադրում է համաձայնագրում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին կետի ներառմանը, ինչի պատճառով այն ներառված չէ փաստաթղթի վերջնական տարբերակում։ Կիևը հուսով է, որ անվտանգության երաշխիքները կարող են քննարկվել Զելենսկու և Թրամփի հնարավոր ապագա հանդիպման ժամանակ, պնդում է հեռուստաալիքը։ Այս ֆոնին և՛ Վաշինգտոնը, և՛ Կիևը հույս են հայտնում մոտ ապագայում համաձայնագիր ստորագրել։ Երկուշաբթի օրը հրապարակված ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ համաձայնագրի նախագծի համաձայն, Ուկրաինայի վերականգնման հիմնադրամը կարող է կազմել 500 միլիարդ դոլար, իսկ Կիևը պետք է գումար փոխանցի նրան մինչև այդ գումարի հասնելը:
    23:15
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարն անլուրջ է անվանել Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու Զելենսկու կոչը
    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անլուրջ է անվանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կոչը՝ երկիր վերադարձնել միջուկային զենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավարը Breitbart News-ին տված հարցազրույցում այդպես է արձագանքել Ուկրաինայի ղեկավարի խոսքերին։ «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի, և չեմ կարծում, որ ուկրաինացիներին միջուկային զենք տալը լուծում է»,- ասել է Ռուբիոն՝ Կիևի պահանջն անիրատեսական համարելով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, ընդհակառակը, կրճատել միջուկային զենք ունեցող երկրների թիվը։ Ամերիկացի պետքարտուղարն ընդգծել է, որ միջուկային զենքի վերադարձը Կիև չի լինի ուկրաինական հակամարտության լուծում։ Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդը միջուկային զենք ու հրթիռներ էր խնդրել արևմտյան երկրներից։ Բացի այդ, նա դիմել է արևմտյան երկրներին՝ ուկրաինական բանակին ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով։
    23:00
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար
    Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած հոլովակում։
    22:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են թիվ 75 երթուղին և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ները․ կան վիրավորներ
    Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    22:30
    25.02.25
    Ավելին
  • Իրավական
    Ադեկվատության խնդիր կա դատարանում. թեժ բանավեճ՝ մարտի 1-ի վերաբացված գործով դատական նիստին
    Հակակոռուպցիան դատարանում թեժ վեճերով է այսօր շարունակվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդարացումից երեք տարի անց վերաբացված գործով դատական նիստը: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի թիմի ցուցակով խորհրդարանի պատգամավորի հայտ ներկայացրած դատավոր Սարգիս Պետրոսյանը նիստի ժամանակ փորձել է նորից ինքնադրսևորվել ու նկատողություն անել Ռոբերտ Քոչարյանին, երբ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ իրեն մեղադրանք առաջադրված չէ, հետևաբար ինքը մեղադրյալ չէ:
    22:15
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հորդորում են մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»:
    22:07
    25.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը պատերազմի՞ է պատրաստվում. մեծ զորավարժություն՝ օդում, ջրում, ցամաքում
    Մեծ զորավարժություններ է սկսել Իրանը: Իրանական զորքը մարզվում է օդում, ջրում և ցամաքում: Ամենահզոր սպառազինությունն է պայմանական մարտադաշտ դուրս բերվել՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու՝ Իսրայելի սպառնալիքների ֆոնին:
    22:00
    25.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Միրզոյանը Վոլկեր Տյուրկին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերջինիս տարբեր բաղադրիչների նկատմամբ ՀՀ մոտեցումներն ու ներկայացված կառուցողական առաջարկները։ Ամբողջական կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը նշել է հումանիտար բնույթի հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման կարևորությունը։ Հաշտեցման ջանքերն առաջ մղելու համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից նախորդ տարի Հայաստան գործուղված երկու առաքելությունների արդյունքները կարող են կարևոր ներդրում ունենալ։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ։
    21:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կողոպուտ՝ Երևանում. տուժածից հափշտակել էին խոշոր չափի գումար
    Փետրվարի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 1 օր առաջ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացու նկատմամբ իրականացվել է կողոպուտ, որի ժամանակ այդ քաղաքացուց բացահայտ հափշտակել են խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում Շենգավիթի ոստիկանները պարզում են, որ տուժածը Երևանի բնակիչ 47-ամյա Վրեժ Դ.-ն է, ում մոտից անհայտ անձը կողոպուտի եղանակով հափշտակել է 300 հազար դրամ։ Շենգավիթի ոստիկանները արդեն փետրվարի 24-ին ստացված օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված հանցագործությունը կատարել են Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Հարություն Ղ.-ն և Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Ժ.-ն։ Ոստիկանները ճշտում են նշված անձանց գտնվելու վայրը ու Բագրատունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտից կողոպուտ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հարություն Ղ.-ին հայտնաբերում, ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ վերջինը խոստովանում է, որ կողոպուտը կատարել է ինքը։ Ոստիկանները ունեն հիմնավոր կասկածներ, որ նրա հետ է եղել նաև Արմեն Ժ.-ն։ Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում։
    21:30
    25.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ծովից ծով Հայաստանն արեց պուլպուլակից պուլպուլակ. քաղաքացիները դեմ են Սահմանադրության փոփոխությանը
    Հայաստանի Սահմանադրությունը փոխել ցանկացող իշխանության երեսին թքում է Հայաստանի բնակչության մի մասը: Շատերը համոզված են, որ Ադրբեջանի կամքն է կատարում փաշինյանական իշխանությունը:
    21:30
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Փողը չեն մուծում, մի´ քշեք». սկանդալային ձայնագրություն՝ ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև
    Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր խոսակցություններից։ Դրանց մեծ մասը վերաբերում է քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսը չվարելու հրահանգին։ Factor TV-ն լսել է ձայնագրությունները, առանձնացրել դրանք։ Ներկայացնում ենք ձայնագրությունների սղագրությունը։ «Տղերքին փոխանցեք՝ հետներդ մարդիկ կան, որ ասում են՝ մի քշեք։ Վարորդներին ասեք՝ թո՛ղ չքշեն, էդ մարդիկ մեր մարդիկ են»։ «Տղերք, ուրեմն նայեք ոնց եք անում․ մենք հազար անգամ ասում ենք, ոնց որ հազար անգամ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում մեր ասածներին։ Շատ սխալ եք աշխատում, երկու դուռը միանգամից բացել չկա, հազար անգամ ասում ենք, հազար անգամ էլ նույն բանը տենում ենք։ Մի դուռը բացում եք, մտնում են, երկրորդ դուռը բացում եք՝ իջնում են, ինչքա՞ն կարելի ա նույն բանը ասել։ Ի՞նչ անենք ախպեր ջան, դրա համար իրարից հրաժարվե՞նք, հա՞, տղերք։ Էդ խոսակցությունը մեր վրա ա գալիս, չէ՞։ Մինչև էդ լավ աշխատում էիք, ախպե՛ր, հիմա խի՞ չեք աշխատում՝ երկու դուռ եք միանգամից բացում»։ «Տղե՛րք, մի հատ սաղին փոխանցեք՝ էդ վարորդները սրտացավ չեն մոտենում, հեչ պետքները չէ՝ ստանո՞ւմ են, չեն ստանո՞ւմ։ Տղե՛րք, ասեք՝ տենց չի կարելի, ապե՛, թող իրանք սրտացավ մոտենան, իրանցն ա էլի, ի՞նչ տարբերություն։ Թող ասեն՝ վճարե՛ք, իջե՛ք։ Հիմա ահագին, լիքը բողոքներ են եկել մեր տղերքի վրա, ավելորդ բացատրություններ պիտի տաք, տույժեր, կամ չգիտեմ՝ ոնց կորոշեն։ Դրա համար նկատողություն, ասե՛ք՝ թող իրանց անտարբերի պես չպահեն»։ «Տղե՛րք, սաղդ ձեր գծերին փոխանցեք՝ որ փողը չեն մուծում, մի՛ քշեք, կանգնեք ասեք՝ վճարե՛ք, թե չէ՝ չեմ քշում։ Ոչ մեկ ձրի չնստի, բոլորին փոխանցեք, տղե՛րք»։ «Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճ արում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»։ «Տղե´րք ջան, ձերոնց ասեք՝ ում ավտոն ընդդիմադիր նստի, վռազ կապվեն ձեր հետ, դուք էլ մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում»։ Հրապարակված ձայնագրության մեջ մի հատված էլ վերաբերում է փետրվարի 20-ին ձյան առատ տեղումների ժամանակ ստեղծված իրավիճակին։ «Տղե՛րք կանգնած տեղներդ մնացեք, պիտի մաքրեն, որ գաք, չեք կարա գաք, ստեղ ավելի վատ վիճակ ա, կխփեք ավտոները կջարդեք, կմնաք ջարմի տակ, որտեղ կանգնած եք՝ ըտեղ էլ կանգնած մնացեք»։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը Factor TV-ին ասել է՝ տեսել է հրապարակումները, բայց չի մեկնաբանում։ Ուշագրավ է, որ մինչ այս «Երևանի ավտոբուս» ընկերությունը՝ քաղաքային իշխանության գլխավորությամբ, պնդում էր, որ վարորդներին չվարելու որևէ հրահանգ չի տրվել, միայն ասվել է, որ քաղաքացիներին հորդորեն վճարել ուղեվարձը։ Այսօր հրապարակված ձայնագրությունները, ստացվում է, հակասում են մինչ այս հնչած պնդմանը։ Ի դեպ, գերմանական MAN մակնիշի ավտոբուսներում վերջերս տեղադրվել են երկրորդ վալիդատորները, որպեսզի ուղևորները նաև երկրորդ դռնից մտնելիս կարողանան վճարել։ Առավոտյան և երկոյան ժամերին տրանսպորտը գերբեռնված է և քաղաքացիները տրանսպորտ բարձրանալու հնարավորություն չեն ունենում անգամ երկրորդ կամ երրորդ դռնից: Հրապարակված ձայնագրության մեջ հնչած հրահանգը, թե երկու դռները միանգամից մի բացեք, առնվազն տրամաբանական չէ: Ուղեվարձի 100 դրամ սակագնի թանկացումից հետո պարբերաբար են արձանագրվել դեպքեր, երբ վարորդները չեն վարել ավտոբուսը, անգամ ուղևորներին իջեցրել են չվճարելու համար: Նրանց աշխատանքային պայմանագրում այդպիսի որևէ կետ առկա չէ: Վարորդները իրավունք ունեն միայն անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չթույլատրել ուղևորավարձի առձեռն վճարում:
    21:25
    25.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը թույլ չի՞ տալիս՝ Հայաստանը կատարի Ալիևի պահանջը. Սահմանադրությունը փոխելու ՔՊ-ական հիմքեր
    Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ժողովրդավարության ու օրենքի գերակայության ուղղությամբ առաջին քայլն է համարում արդարադատության նախարարը: Նա այսօր խորհրդարանում եվրոպացի գործընկերների մոտ նորից հայտարարել է, որ մայր օրենքի տեքստում փոփոխություններ են անում, ու այդ աշխատանքները պետք է ավարտեն մինչև 2026 թվականի ընտրությունները: Ոչ մի խոսք այն մասին, որ Սահմանադրությունը փոխում են այն պայմաններում, որ Ադրբեջանն էլ է դա պահանջում:
    21:15
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ
    Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան: Այդ մասին «Լուրեր»–ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
    21:08
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուկրաինական կարգավորում ասվածը հսկայածավալ ռեսուրսների շուրջ սակարկություն է. Հակոբ Բադալյան
    Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Վաշինգթոնում հայտարարել է, որ Եվրոմիությունը 138 միլիարդ եվրոյի օժանդակություն է ցուցաբերել Ուկրաինային պատերազմի այս ընթացքում: Հայտնի է, որ Թրամփը պարբերաբար խոսում է ամերիկյան 350 միլիարդ օժանդակության մասին: Նախօրեին էլ այդ մասին խոսել է Մակրոնի հետ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, ասելով, որ ակնկալում է կամ ընթացիկ շաբաթ, կամ գալիք շաբաթ Վաշինգտոնում ընդունել Զելենսկուն և ստորագրել հանածոների վերաբերյալ պայմանագիրը: Թրամփի հետ վաշինգթոնյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը ըստ ամենայնի բարձրաձայնել է Եվրոպայի «բաժնեմասի» հարցը: Դա է 138 միլիարդ եվրոյի մասին հայտարարության իմաստը, այլ ոչ թե պարզապես արձանագրելը, որ Եվրոպան էլ օժանդակել է: Մակրոնը այդ թվով ներկայացնում է «բալանսը», ինչը նշանակում է, որ ակնկալում է նաեւ ըստ այդ բալանսի բաժնեմաս՝ այսպես ասած ուկրաինական կարգավորումից: Հատկանշական է, որ նա հայտարարում է Պուտինի հետ խոսակցությունը վերսկսելու «իսկական ժամանակի» մասին: Ակնարկը թերեւս այն է, որ ինքը կարող է պայմանավորվել նաեւ Պուտինի հետ, եթե Թրամփը բավարար չափով հաշվի չառնի իր շահերը: Բայց, բավականին ուշագրավ հայտարարություն է անում Պուտինը՝ Մակրոն-Թրամպ հանդիպանը զուգահեռ: Նախ, հատկանշական է, որ նա իր հերթին Ռուսաստանում խորհրդակցություն է անցկացնում հանածոների թեմայով, հետո ճեպազրույց տալիս եւ ասում, որ ուկրաինական հանածոների վերաբերյալ Թրամփի մտադրությունները Ռուսաստաննի գործը չէ, այլ Վաշինգտոնի և Կիեւի: Պուտինը կարծես թե ակնարկում է, որ, եթե Թրամփը «խոսքի տեր» լինի ամերիկա-ռուսական «տրեկում», Ռուսաստանը այսպես ասած զուգահեռ քննարկումների մեջ չի մտնի Թրամփի եվրոպական «վիզավիների» հետ, որոնց շարքում է նաեւ Մակրոնը: Սա իհարկե իմ դիտարկումն է, այլ ոչ թե պնդումը: Բայց, ակնառու է, որ ուկրաինական կարգավորում ասվածը ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների, այլ նաև բառի բուն իմաստով հսկայածավալ ռեսուրսների շուրջ մեծ սակարկություն է: Դրա մի վկայությունն էլ այն է, որ նախօրեին Պուտինը նշանակում է տնտեսական հարցերի հատուկ բանագնաց, որն այլ բան չէ, քան ԱՄՆ հետ տնտեսական հարցերի քննարկման բանագնաց: Այդ կարգավիճակը ստացել է Ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը, որը վաղեմի սերտ կապեր ունի ամերիկյան ֆինանսատնտեսական շրջանակների հետ: Ի դեպ, Դմմիտրիևը մասնակցել էր Էր Ռիյադում պատվիրակությունների առաջին հանդիպմանը»:
    21:00
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի ԱԳՆ-ն բացատրել է, թե ինչու է հրաժարվել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին կողմ քվեարկելուց
    Իսրայելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին, քանի որ կարևոր է համարում աջակցել ԱՄՆ-ի ներկայիս ջանքերին՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին ասել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Իսրայելը կարծում է, որ կարևոր է աջակցել ամերիկյան ջանքերին, որոնք ուղղված են պատերազմին վերջ տալուն և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը հրաժարվեց ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում հակառուսական բանաձևին աջակցելուց։ ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանը հավանություն է տվել հակառուսական տեքստին, որը Մոսկվայից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից։ Այն նաև պարունակում է կոչ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Բանաձեւին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, 65-ը ձեռնպահ են մնացել։ Բանաձևը պատրաստել է Ուկրաինան՝ համագործակցելով ավելի քան 50 երկրների հետ։
    20:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևը կործանիչներ է գնում Պակիստանից, Փաշինյանը դատարաններն է բարեփոխում
    Հայլուր 20։30 Ալիևը կործանիչներ է գնում Պակիստանից, Փաշինյանը դատարաններն է բարեփոխում
    20:30
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մբապեն արտասովոր պատճառով բաց է թողել Ռեալի մարզումը
    Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» վաղը արտագնա խաղում ուժերը կչափի «Ռեալ Սոսյեդադի» հետ, փոխանցում է Armsport-ը։ «Սերուցքայինների» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ փետրվարի 25-ին Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալի» հարձակվողը չի մարզվել ատամնաբուժական խնդիրների պատճառով։ Խնդիրների ստույգ բնույթը մնում է անհայտ։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Կիլիանը կթռչի թիմի հետ Սան Սեբաստիան, թե ոչ։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
    20:23
    25.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իր գիրկը նետվող Հայաստանին Եվրոպան ոչինչ չի խոստանում. ԵՄ-ից մարդիկ են եկել Հայաստանի խորհրդարան
    Ազգային ժողովում այսօր սկսվել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Եվրոպացի գործընկերներին Հայաստանի ժողովրդավարության հաստատուն քայլերի մասին պատմող իշխանական պատգամավորների ջերմ խոսքերի համար սառը ցնցուղ է եղել ընդդիմության ներկայացրած փաստերը, թե մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ են եղել մեր երկրում վերջին տարիներին:
    20:15
    25.02.25
    Ավելին