Լրահոս
Իրավական
16:15
25.02.25
162

Երիտասարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և հրաժարվել կատարվածի մասին մանրամասներ հայտնել

Img default alt hy

Փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարվելու հետևանքով «ձախ դաստակի հինգերորդ մատի հիմքի շրջանի կտրած-ծակած վերք, ձախ ականջի զույգ այտերի քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սերգեյ Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության ծառայողներին Սերգեյ Բ․-ն դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել և ձեռնարկվում են միջոցառումներ մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Նաիրիի քննչական բաժին: