Լրահոս

2025-02-25
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը գտե՞լ է Վահե Գրիգորյանին փոխարինողին. «Հրապարակ»
    ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել ՍԴ, իբրեւ հերթական կամակատար։ Իսկ Բադալյանն ամենահարմար թեկնածուն է։ Նա Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է` ժամանակին համատեղ փաստաբանություն էին անում, դատավոր է նշանակվել 2018-ից հետո, Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, Հակակոռուպցիոն դատարանում նրան են մակագրում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած մինչեւ դատավոր նշանակվելը բազմաթիվ հարցազրույցներ է տվել նախկինների դեմ։
    11:40
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Փետրվարի 26-ին՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
    11:30
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)
    ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը Ա․Գ․-ի անվամբ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, մաքսային զննության արդյունքում, բացի սպորտային հագուստից և կոշիկներից՝ առաքանիում հայտնաբերել են արծաթագույն կպչուն ժապավենով փաթեթավորված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, որոնց քաշը կազմել է 920 գրամ: ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում, Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Գ-ն: Վերջինս ներկայացվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, և համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալված անձի բնակության հասցեում կատարվել են խուզարկություններ։ Վարույթն իրականանացնող մարմնի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, քրեական վարույթով, մեղադրյալը կալանավորվել է։
    11:20
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ովքե՞ր պետք է պարգևատրական զենքերը հանձնեն ոստիկանությանը, և ովքե՞ր կարող են դրանք պահել իրենց մոտ. «Փաստ»
    Նշված նախապայմանների առկայության դեպքում անձի մոտ պարգևատրական զենք թողնելը իրավաչափ է և համահունչ գործող օրենսդրությամբ ընդունված չափորոշիչներին, քանի որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ճանաչել է այդպիսի անձի համար մեկ միավոր ծառայողական զենք ձեռք բերելու իրավունքը։ Եթե նշված նախապայմաններին բավարարող անձը զենքով պարգևատրվել է մեկից ավելի անգամ, ապա երկրորդ և հաջորդ միավոր պարգևատրական զենքերը պետք է հանձնի ոստիկանություն, քանի որ օրենքով նախատեսված կարգավորումը նախատեսում է ընդամենը մեկ միավոր ծառայողական զենքի ձեռքբերման հնարավորություն։
    11:15
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթը հասավ պետական սիմվոլներին․ «Հրապարակ»
    Հարցրել են՝ Սահմանադրությունը փոխում ենք Ալիեւի՞ պահանջով, ասել է՝ Ադրբեջանի խնդրահարույց պահանջները «խաղաղության պայմանագրի» կնքումով կվերանան, ինքը հիմա նոր՝ իրական Հայաստանի մոդելն է զարգացնում, եւ անգամ ակնարկել է, որ սրանով «չորրորդ հանրապետության» հիմքերն է դնում։
    11:10
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ բռնությnւն գործադրելու կասկածանքով երկու հոգի ձերբակալվել է
    Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Հայտնում են Ոստիկանությունից: Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:
    11:00
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս. դատախազություն
    Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազությունը հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի վարձակալության պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ: Դատարանի վճռի հիման վրա՝ վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու արդյունքում, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող՝ 1,3930 հա մակերեսով, 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0,2661 հա մակերեսով, 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2 հողամասերի նկատմամբ: Նշենք, որ վարձակալության պայմանագրերը կնքված են եղել Ջերմուկի նախկին քաղաքապետ Վ.Հ.-ի և նրան պատկանող ընկերության միջև: Առաջին հողամասի տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 53 հազար 700 դրամ՝ 50 տարի ժամկետով, երկրորդ հողամասի տարեկան վարձավճարը՝ 13 հազար 500 դրամ՝ 50 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ:
    10:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Արթիկ» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները: Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանը, անձը հաստատող փաստաթղթերի ստացմանը, աշխատանքով ապահովմանը, զբաղվածությանը, առողջության պահպանման իրավունքին առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:
    10:30
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ
    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության հերթական դեպքին։ «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է նա:
    10:20
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա
    Փետրվարի 24-25-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, Տաթև-Լծեն, Տաթև-Շինուհայր, Բերդ-Ճամբարակ, Իջևան-Բերդ, Իծաքար-Իջևան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա և 2249 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
    10:15
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Նիկոլ Փաշինյանն իր «գաղափարախոսական ուղերձները» ներկայացրել է նաեւ ՔՊ փակ նիստերում, ասելով՝ նոր ժամանակները նոր գաղափարախոսություն են պահանջում, եւ ինքը դիտարկում է ոչ միայն Սահմանադրության, այլեւ հիմնի, դրոշի, պետական այլ սիմվոլների վերանայում։
    10:06
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին՝ 13-16 մ/վ, 25-26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
    10:00
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչու է Փաշինյանը կրճատում մարզպետների լիազորությունները. «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին․ ավտոպարկը կրճատեց, նրանց ենթակայությունից հանվեցին դպրոցները, հիմա՝ հիվանդանոցները: Դրանք հանձնվեցին ԿԳՄՍՆ-ին եւ առողջապահության նախարարությանը։ Տպավորություն է, որ շուտով փակելու է մարզպետարանները` հայտարարելով, թե «Հայաստանից արմատախիլ արեց հին ֆեոդալական ինստիտուտը»։
    09:54
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արման Թաթոյանը կդառնա՞ «Ժառանգություն» կուսակցության նախագահ. «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը կարող է, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կուսակցության շարքերը կհամալրի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն էլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի «Ժառանգության» ղեկավար:
    09:48
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զգուշացեք կեղծ ընդդիմադիր թեկնածուներից. «Հրապարակ»
    Ըստ ամենայնի՝ Փարաքարում այդ դերը կստանձնի Գոռ Սարիբեկյանը, որը ՔՊ փրայմերիզի մասնակիցներից էր, Լյուդվիգ Գյուլնազարյանից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն։ Գյուլնազարյանը կգլխավորի ՔՊ-ն, իսկ Գոռի համար հարմար կուսակցություն են փնտրում։ Ուշագրավ վիճակ է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունում․ անցած ընտրությունների առաջատար, ԱԵ խորհրդի անդամ Վոլոդյա Գրիգորյանը, մեզ հասած տեղեկություններով, հակված չէ իր կուսակցության ցուցակով առաջադրվել:
    09:45
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բոլորն ուզում են իրենց ուսերից «գցել» պատասխանատվությունը. «Փաստ»
    Բնականաբար, նրա այս հայտարարությունը, որ նույնությամբ կրկնում է Արցախն ուրացած Փաշինյանի ինքնաարդարացման խախուտ թեզը, մեծ արձագանք ստացավ: Արձագանքող գործիչները ընդգծեցին, որ դեսպան Դըկոտինյին կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է Արցախի հիմնախնդրին, այդ խնդրի ընթացքին, նաև Ալմա Աթայի հռչակագրին: Դեսպանի անտեղյակության պահը սկզբունքորեն կարելի է բացառել ի սկզբանե: Չի կարող Հայաստանում դեսպան նշանակված դիվանագետը անտեղյակ լինել հայության համար ամենից կենսական հարցի մանրամասնություններին: Երկրորդ՝ որևէ դեսպան ինքնագլուխ հայտարարություններ, որպես կանոն, չի անում: Երրորդ՝ Ֆրանսիան ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր է, ու նրա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է որ տեղեկացված լինեն բանակցային գործընթացին:
    09:42
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ»
    Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:
    09:38
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլի Սարիկը սպառնալիք է ՔՊ-ականների համար, կամ ինչո՞ւ են ներսից պայքարում նրա դեմ. «Ժողովուրդ»
    Փաստացի, ՔՊ-ի «հին» կազմը քաղաքական բեռ է Նիկոլի համար, իսկ այդ մարդկանց իր հետեւից տանելը դառնում է դժվար. ուստի թարմ դեմքերի հոսք է սպասվում 2026 թվականի ընտրություններից առաջ: Կարճ ասած, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը, իսկ այս ամենը ողնաշարով զգացող կուսակցականների համար Սարիկն ու իր նմանները դառնում են ոխերիմ հակառակորդներ:
    09:34
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը չի կարող բռնագանձել ապօրինի գույքը. կեղծիք է. մաս 3․ «Ժողովուրդ»
    Դատախազությունը 2023-ին արդեն պատասխանել է ՍԴ հարցերին: Իսկ Վենետիկի հանձնաժողովը, որը հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի եւ սահմանադրության համապատասխանության հարցերը որոշող կարեւորագույն օղակ, ՀՀ ՍԴ-ի դիմումի մասով տվել է մասնագիտական կարծիք, ըստ որի՝ օրենքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, բայց բոլոր այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, Վենետիկի հանձնաժողովը ճանաչել է Եվրոպական կոնվենցիային հակասող: Ավելին՝ կան նաեւ Եվրադատարանի հստակ նախադեպեր այս հարցի վերաբերյալ, որի մասին՝ հաջորդիվ:
    09:32
    25.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    25.02.25
    Ավելին