Լրահոս
Իրավական
16:00
25.02.25
165

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Աբովյան փողոցում խաղողի վազը հատած տղամարդուն

Img default alt hy

Փետրվարի 23-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ Աբովյան փողոցում անհայտ անձը հատել է համայնքին պատկանող խաղողի վազը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Ստացված տվյալներն իրանցնելիս պարզվել է, որ վազը հատել է տարածքում գործող խանութներից մեկի 55-ամյա սեփականատերը։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հատել են Աբովյան 38 հասցեի՝ տասնամյակների խաղողի վազը: