Լրահոս
2025-02-25
-
ՔաղաքականԵրևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆՍտացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան: Այդ մասին «Լուրեր»–ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:Ավելին21:0825.02.25 -
ՔաղաքականՈւկրաինական կարգավորում ասվածը հսկայածավալ ռեսուրսների շուրջ սակարկություն է. Հակոբ ԲադալյանՔաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Վաշինգթոնում հայտարարել է, որ Եվրոմիությունը 138 միլիարդ եվրոյի օժանդակություն է ցուցաբերել Ուկրաինային պատերազմի այս ընթացքում: Հայտնի է, որ Թրամփը պարբերաբար խոսում է ամերիկյան 350 միլիարդ օժանդակության մասին: Նախօրեին էլ այդ մասին խոսել է Մակրոնի հետ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, ասելով, որ ակնկալում է կամ ընթացիկ շաբաթ, կամ գալիք շաբաթ Վաշինգտոնում ընդունել Զելենսկուն և ստորագրել հանածոների վերաբերյալ պայմանագիրը: Թրամփի հետ վաշինգթոնյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը ըստ ամենայնի բարձրաձայնել է Եվրոպայի «բաժնեմասի» հարցը: Դա է 138 միլիարդ եվրոյի մասին հայտարարության իմաստը, այլ ոչ թե պարզապես արձանագրելը, որ Եվրոպան էլ օժանդակել է: Մակրոնը այդ թվով ներկայացնում է «բալանսը», ինչը նշանակում է, որ ակնկալում է նաեւ ըստ այդ բալանսի բաժնեմաս՝ այսպես ասած ուկրաինական կարգավորումից: Հատկանշական է, որ նա հայտարարում է Պուտինի հետ խոսակցությունը վերսկսելու «իսկական ժամանակի» մասին: Ակնարկը թերեւս այն է, որ ինքը կարող է պայմանավորվել նաեւ Պուտինի հետ, եթե Թրամփը բավարար չափով հաշվի չառնի իր շահերը: Բայց, բավականին ուշագրավ հայտարարություն է անում Պուտինը՝ Մակրոն-Թրամպ հանդիպանը զուգահեռ: Նախ, հատկանշական է, որ նա իր հերթին Ռուսաստանում խորհրդակցություն է անցկացնում հանածոների թեմայով, հետո ճեպազրույց տալիս եւ ասում, որ ուկրաինական հանածոների վերաբերյալ Թրամփի մտադրությունները Ռուսաստաննի գործը չէ, այլ Վաշինգտոնի և Կիեւի: Պուտինը կարծես թե ակնարկում է, որ, եթե Թրամփը «խոսքի տեր» լինի ամերիկա-ռուսական «տրեկում», Ռուսաստանը այսպես ասած զուգահեռ քննարկումների մեջ չի մտնի Թրամփի եվրոպական «վիզավիների» հետ, որոնց շարքում է նաեւ Մակրոնը: Սա իհարկե իմ դիտարկումն է, այլ ոչ թե պնդումը: Բայց, ակնառու է, որ ուկրաինական կարգավորում ասվածը ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների, այլ նաև բառի բուն իմաստով հսկայածավալ ռեսուրսների շուրջ մեծ սակարկություն է: Դրա մի վկայությունն էլ այն է, որ նախօրեին Պուտինը նշանակում է տնտեսական հարցերի հատուկ բանագնաց, որն այլ բան չէ, քան ԱՄՆ հետ տնտեսական հարցերի քննարկման բանագնաց: Այդ կարգավիճակը ստացել է Ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը, որը վաղեմի սերտ կապեր ունի ամերիկյան ֆինանսատնտեսական շրջանակների հետ: Ի դեպ, Դմմիտրիևը մասնակցել էր Էր Ռիյադում պատվիրակությունների առաջին հանդիպմանը»:Ավելին21:0025.02.25 -
ՄիջազգայինԻսրայելի ԱԳՆ-ն բացատրել է, թե ինչու է հրաժարվել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին կողմ քվեարկելուցԻսրայելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին, քանի որ կարևոր է համարում աջակցել ԱՄՆ-ի ներկայիս ջանքերին՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին ասել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Իսրայելը կարծում է, որ կարևոր է աջակցել ամերիկյան ջանքերին, որոնք ուղղված են պատերազմին վերջ տալուն և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը հրաժարվեց ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում հակառուսական բանաձևին աջակցելուց։ ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանը հավանություն է տվել հակառուսական տեքստին, որը Մոսկվայից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից։ Այն նաև պարունակում է կոչ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Բանաձեւին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, 65-ը ձեռնպահ են մնացել։ Բանաձևը պատրաստել է Ուկրաինան՝ համագործակցելով ավելի քան 50 երկրների հետ։Ավելին20:4525.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևը կործանիչներ է գնում Պակիստանից, Փաշինյանը դատարաններն է բարեփոխումՀայլուր 20։30 Ալիևը կործանիչներ է գնում Պակիստանից, Փաշինյանը դատարաններն է բարեփոխումԱվելին20:3025.02.25 -
ՍպորտՄբապեն արտասովոր պատճառով բաց է թողել Ռեալի մարզումըԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» վաղը արտագնա խաղում ուժերը կչափի «Ռեալ Սոսյեդադի» հետ, փոխանցում է Armsport-ը։ «Սերուցքայինների» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ փետրվարի 25-ին Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալի» հարձակվողը չի մարզվել ատամնաբուժական խնդիրների պատճառով։ Խնդիրների ստույգ բնույթը մնում է անհայտ։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Կիլիանը կթռչի թիմի հետ Սան Սեբաստիան, թե ոչ։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։Ավելին20:2325.02.25 -
ՔաղաքականԻր գիրկը նետվող Հայաստանին Եվրոպան ոչինչ չի խոստանում. ԵՄ-ից մարդիկ են եկել Հայաստանի խորհրդարանԱզգային ժողովում այսօր սկսվել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Եվրոպացի գործընկերներին Հայաստանի ժողովրդավարության հաստատուն քայլերի մասին պատմող իշխանական պատգամավորների ջերմ խոսքերի համար սառը ցնցուղ է եղել ընդդիմության ներկայացրած փաստերը, թե մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ են եղել մեր երկրում վերջին տարիներին:Ավելին20:1525.02.25 -
ԱրցախԱդրբեջшնցիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտներըGoogle Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները: Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։ Որպես օրինակ առանձնացրել են Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որի 2019 թվականի աբանյակային լուսանկարներում երևացող բնակարանների շուրջ 25 %-ը քանդվել է։ Թաղուտ գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը: Այս երևույթը կարելի է տեսնել Արցախի բնակավայրերի մեծ մասում (Թաղուտ, Տող, Մարիամաձոր և այլն)։ «Կարևոր է նաև նշել, որ նման օրինակները, ակնհայտորեն տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված մի շարք ավերածությունները, որոնք արդեն իրականացվում են խոշոր տեխնիկաների կիրառմամբ և ունեն հստակ թիրախային բնույթ։ Այս շարքում կարող ենք նշել և՛ բնակավայրեր (օրինակ՝ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, ․․․), և՛ եկեղեցիներ (օրինակ՝ Շուշիի, Բերձորի, Տանձատափի, ․․․), և՛ գերեզմանոցներ (օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, ․․․), և՛ այլ հուշարձաններ (օրինակ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Մեծ և փոքր Սյունիքներ հուշահամալիրը, ․․․), որոնց վերաբերյալ ահազանգեր է հայտնել Monument Watch նախաձեռնությունը։ Մեր արձագանքը Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի քաղաքացիական բնակավայրերի, տների ու կրթամշակութային ենթակառուցվածքների թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերը և թե սովորութային կանոնանները։ Ի մասնավորի, Ժնևի 1949 թվականի Չորրորդ կոնվենցիայի 33-րդ հոդվածն արգելում է թալանը անկախ հանգամանքներից։ Իսկ Հաագայի 1907 թվականի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» (IV) կոնվենցիայի և դրա հավելվածի՝ 47-րդ հոդվածը հստակ սահմանում է. Թալանը պաշտոնապես արգելվում է : Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետը նույնպես հստակ սահմանում է, որ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են արգելել, կանխել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել մշակութային արժեքների թալանը, գողությունը և յուրացումը ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում»։ Նրանք պարտավորվում են ձեռնպահ մնալ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող շարժական մշակութային արժեքների բռնագրավումից»,- նշված է monumentwatch.org կայքում։Ավելին20:0025.02.25 -
Արտաքին քաղաքականությունԹեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը․ ԱրաղչիԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Իրանի ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև ու պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-հայտարարել է Արաղչին։ Իրանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների մի շարք ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։Ավելին19:4925.02.25 -
ՀասարակականԻնչո՞ւ են ծեծում կյանքեր փրկողներին. մի քանի ժամ՝ շտապօգնության մեքենայումՄեկ շաբաթում շտապօգնության բժշկին ծեծելու երկրորդ դեպքն է եղել Հայաստանում: Գիշերը ահազանգով Երևանի Լեոյի փողոց գնացած բժիշկներին ծեծի ենթարկած արմավիրցի երիտասարդները ձերբակալվել են: Օգնության շտապող բժիշկները երբեմն իրենք օգնության կարիք ունեն, այն դեպքում, երբ վիրուսների պատճառով ահազանգերից աչք չի բացում շտապօգնության ծառայությունը:Ավելին19:4525.02.25 -
ՔաղաքականՀայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացի» հարցերով հատուկ բանագնացը ԱԳՆ-ում էր․ ի՞նչ են քննարկելՓետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան - Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ վճռականությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր:Ավելին19:3025.02.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Շենգավիթի սեփական տներից մեկում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 14-րդ փողոցի 2 փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մարվել է սեփական տանը առաջացած կրակը և այն տունը մոխրակույտի չի վերածել։Ավելին19:1525.02.25 -
Քաղաքական«Սպասում ենք Ադրբեջանին ուղղված կառուցողական առաջարկի պատասխանին»․ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում: «Հարգարժա՛ն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները։ Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով ռեժիմն անկամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին՝ թաքցնել իրենց ապօրինությունները: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։ Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։ Տիկնայք և պարոնայք, Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունը՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը, լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։ Ավելին՝ ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը։ Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։ Շնորհակալություն,- ասված է ելույթում:Ավելին19:0025.02.25 -
ԻրավականՎաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և հարսանեկան արարողության ժամանակ «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել ենՓետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» կատարելու ընթացքում մեքենաներով փակելով ճանապարհը: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի համայնքային բաժնի և Արմավիրի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԲՄՎ»-ն և «Մերսեդեսները» վարողների ինքնությունը: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել և ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:4525.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ամուսնացած մարդու եք մոտեցել. Եվրոպային իրական Հայաստանն են ցույց տալիս ընդդիմադիրներըՀայլուր 18։30 Ամուսնացած մարդու եք մոտեցել. Եվրոպային իրական Հայաստանն են ցույց տալիս ընդդիմադիրներըԱվելին18:3025.02.25 -
ՀասարակականԵրբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի. ՎեհափառՓետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը։ Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Ղևոնդյանց քահանաները Վարդանանց «Վասն հայրենեաց և վասն հավատո» պատերազմի ոգեշնչողները դարձան։ «Ղևոնդյանք և Վարդանանք ո՛չ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին սովորեցրեցին, որ երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն։ Հավատքի ու հայրենիքի աստվածապարգև տեսիլքն ունենալով՝ չվախենա թշնամուց և ունկնդիր լինի ու վստահի Աստվածաշնչի խոսքին․ «Նրանցից մի՛ վախեցեք, հիշեցե՛ք մեր մեծազոր և ահարկու Աստծուն և պատերազմեցե՛ք ձեր եղբայրների, կանանց և որդիների, դուստրերի և ձեր տների համար (Նեեմիա 4.14)»»,-ասաց Տեր Նշանը՝ հավելելով, որ Ղևոնդյանք իրենց կյանքի օրինակով այսօր էլ կոչ են ուղղում մեզ տեր ու պաշտպան լինել քրիստոնեական մեր հավատքին ու վտանգված հայրենիքին։ Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։ Ավագ քահանայության պատվի արժանացան ԱՄՆ հայոց արևմտյան թեմից Տ. Վազգեն քահանա Բոյաջյանը, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Վազգեն քահանա Գուզույանը, Տ․ Ստեփանոս քահանա Դուդուկչյանը, Տ. Գրիգոր քահանա Սապունճյանը և Տ. Առաքել քահանա Ալճալյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Սյունյաց թեմից Տ․ Ահարոն քահանա Մելքումյանին, Տ․ Շիրակ քահանա Խանոյանին, Տ․ Ավետիք քահանա Մարտիրոսյանին և Տ․ Ընծա քահանա Միրզոյանին, Շիրակի թեմից Տ․ Հարություն քահանա Պետրոսյանին և Տ․ Տիգրան քահանա Մխիթարյանին, Մասյացոտնի թեմից Տ․ Երվանդ քահանա Բաբայանին և Տ․ Միքայել քահանա Նուրիջանյանին, Արթիկի թեմից Տ․ Լևոն քահանա Հովհաննիսյանին, Գեղարքունյանց թեմից Տ․ Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանին, Գուգարաց թեմից Տ․ Ներսես քահանա Ղալայանին, Արագածոտնի թեմից Տ․ Վազգեն քահանա Հովհաննիսյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից Տ․ Մուշեղ քահանա Խաչատրյանին, Ֆրանսիայի հայոց թեմից Տ․ Արշեն քահանա Մովսեսյանին, Տ․ Բաբկեն քահանա Ստեփանյանին, Տ․ Սահակ քահանա Ղարիբյանին և Տ․ Շահե քահանա Նազարյանին, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Հովսեփ քահանա Կարապետյանին, Տ․ Գաբրիել քահանա Մուրաճյանին, Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանին և Տ․ Աբրահամ քահանա Օհանեսյանին։ Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան ընդհանուր բաժնի գործավար Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Վազգեն քահանա Անդրեասյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ․ Վարդան քահանա Հայրապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Դավիթ քահանա Գիշյանը, Կոտայքի թեմից Տ․ Վարդան քահանա Ներսիսյանը, Արագածոտնի թեմից Տ․ Նարեկ քահանա Սարգսյանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունից Տ․ Ղևոնդ քահանա Հայրապետյանը։ Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերելով հոգևորականաց դասին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, մեծապես կարևորեց քահանայից հավաքը եկեղեցականաց ոգու զորացման, հոգևոր ծառայության առավել արդյունավորման և ծառայության մեջ նոր առաջնահերթությունների սահմանման առումով։ «Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնն առանձնահատուկ ցուցիչ է հայ եկեղեցականի օրինակելի կերպարի ընկալման և ազգային-եկեղեցական կյանքում նրա առաքելության ու անձնազոհ սպասավորության վերարժևորման տեսանկյունից»,-նշեց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ Ղևոնդյանց ու Վարդանանց տոները պատեհ առիթ են խորհելու ազգային ինքնության և արժեքների մասին՝ որպես հայոց ազգի լինելության ու հարատևության երաշխիքներ։ Իր խոսքում Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Եկեղեցու առաքելության մեջ միաձուլված են հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները․ «Սիրելի հոգևոր հայրեր, դուք գիտեք, թե որքան միաձուլված են մեր առաքելության մեջ հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները։ Քրիստոնեությունը հայոց ազգի մաշկի գույնն է՝ այսպես է սուրբ Եղիշե պատմիչը հանրահռչակում մեր հավատքի և ազգային ինքնության անբաժանելի միասնությունը։ Այս ճշմարիտ հաստատումը դարձել է ազգային մեր դավանանքի հիմնական և առանցքային համոզմունքներից ու գաղափարներից մեկը։ Հետևաբար, հայությանը հոգևոր նկարագրով, ազգային դիմագծով ամուր պահելու և մեր ժողովրդի միաբանությունն ու լուսավոր գալիքը ապահովելու համար պետք է զորացնել ու պաշտպանել մեր սուրբ հավատքն առ Աստված։ Հավատքը պարզապես Աստծո գոյության ճանաչումը չէ, այլ այն իրականության ընդունումը, որ Աստված հարատև ներկա է մեր կյանքում, և մենք պատասխանատվություն ունենք Աստծո առջև։ Հավատքը Աստծո պատվիրաններին հավատարմություն դրսևորելու հանձնառությունն է, հավատքը բարոյական սկզբունքներին ու Քրիստոսի վարդապետությանը հետևելու անընդմիջելի ընթացքն է։ Հավատքը անխախտ հիմքն է ամուր ընտանիքի, ամուր հասարակության, որտեղ գերակայում են արդարությունը, համերաշխությունը, սերը և գործակցությունը»։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերներին՝ պայմանավորված ոչ միայն Արցախի կորստով, հազարավոր զոհերով, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող հայորդիներով, այլև մեր կյանքում հայի ինքնության բաղադրիչների թիրախավորմամբ և աղճատմամբ։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշեց․ «Արդ, հարկ է մեր ժողովրդի մեջ հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց Եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները։ Այս ճանապարհով է հնարավոր հզորացնել մեր պետությունը, նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։ Այս ճանապարհով է հնարավոր ամրապնդել հասարակության մեջ համերաշխության ոգին, պաշտպանել ազգային շահերն ու հիմնարար իրավունքները թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս։ Այս նպատակների իրագործման համար մեզ նախ և առաջ պետք է առավել նվիրում ու քաջություն, ազգին ու հայրենիքին ծառայելու բարձր գիտակցություն և հանձնառություն»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականներին Ղևոնդյանց քահանայից նմանությամբ ծառայել ու գործել և հոգևորականին հարիր խոսքով ու վարքագծով լինել կենդանի քարոզություն հավատացյալների համար, մեծապես ուշադիր լինել, որպեսզի ոչ միայն չմսխվի դարերի վաստակը, այլև նորանոր ձեռքբերումներով ավելանա մեր նախնիների փառքը՝ ի շահ ազգի ու հայրենյաց և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու։ Վերջում Նորին Սրբությունը, մեկ անգամ ևս իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերելով ողջ հոգևոր դասին, աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Երկնավորի հովանու ներքո խաղաղության, սիրո և համերաշխության շնորհներն առատանան ողջ աշխարհում, համազգային և հայրենական մեր կյանքում։ Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։Ավելին18:1525.02.25 -
ՔաղաքականՀՅԴ-ն գումարում է իր 35-րդ Ընդհանուր ժողովը. կընտրվի նոր ԲյուրոՀՅԴ Բյուրոյի հրավերով՝ փետրվարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսում ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը։ Վերջինս ՀՅԴ բարձրագույն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչները։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից հայտնում են, որ Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկա գործունեության համար ռազմավարական նշանակության ուղենիշները և ընտրում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բյուրոն։ Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրավերներին, համահայկական նշանակություն ունեցող հարցերին, հայության առջև թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ծառացած հիմնախնդիրներին և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը։Ավելին18:0025.02.25 -
ՔաղաքականՄիրզոյանը Իսլանդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերըՓետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան վկայում է մեր կողմից այս ձևաչափով փոխգործակցությանը տրվող կարևորության մասին, և մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները՝ թե՛ երկկողմ ոլորտային համագործակցության, թե՛ տարածաշրջանային փոխգործակցության համատեքստում»։ Արարատ Միրզոյանը Իսլանդայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ կարևորելով Իսլանդիայի՝ որպես ԵՄ-ի մերձավոր գործընկերոջ հետ փորձի փոխանակումն ու կոնկրետ ուղղություններով կարողությունների ամրապնդումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հարգման և միավորող արժեքային համակարգի հիման վրա փոխգործակցության կարևորությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը։Ավելին17:4525.02.25 -
ՀասարակականԱսել է՝ եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհnյել. հետո 5 հոգով ուսուցչին ծեծել են․ մանրամասներ՝ Չարենցի դպրոցի միջադեպից․ «Հրապարակ»Փետրվարի 18-ին Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև, հայտնում է «Հրապարակ»-ը: Այս լուրը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև՝ 67 դպրոցից։ Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, մի խումբ անձանց կողմից): Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ուսուցիչն է աշակերտներին ծեծի ենթարկել, մինչդեռ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Ասեմ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր լավագույն ուսուցիչներից է, նա այսօր գլուխը կախ է դպրոց մտնում, ինչի՞ համար: Երեխաները երկար դասամիջոցի ժամանակ վիճել են, ուսուցիչը, ով 27-ամյա տղա է, ի դեպ, ես շատ եմ կարևորում արական սեռի ուսուցիչների առկայությունը դպրոցում, հազիվ ունեցանք մի տղամարդ ուսուցիչ, ով կարողանում է երեխաների հետ ճիշտ աշխատել, փորձել է վիճաբանությունը հարթել: Միջամտել է, սաստել է, ասել է` անհարմար է, մեծ տղաներ եք, չի կարելի: Այս խոսակցությանը միջամտել է այլ աշակերտ` 9-րդ դասարանից, ով ունի վարքային խնդիր, միջամտել է խոսակցությանը և անհարգալից կերպով սկսել է հակադրվել ուսուցչին, ասել է` եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհոյել, ինչից հետո հինգ հոգով ուսուցչին ծեծի են ենթարկել: Վախի զգացումը մեծ էր, որ վեճը կարող է դրսում շարունակություն ունենալ, իսկ դրսում կարող էր ամեն ինչ ավելի վատ ավարտ ունենալ, այդ պատճառով մենք դիմեցինք ոստիկանություն», - ասում է դպրոցի տնօրենը: Ո՞րն է աշակերտների այս ագրեսիվության պատճառը, հարցրեցինք մենք. «Ոչ բոլորն են ագրեսիվ, սակայն կան նաև ագրեսիվները: Միջավայրը, հասարակությունն է ագրեսիվ: Արդյունքում ունենում ենք այսպիսի իրավիճակներ: 770 աշակերտից կլինեն նաև ագրեսիվները: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր ունի: Այնուամենայնիվ, դասապրոցեսը շարունակվում է: Ուսուցիչը անցել է իր աշխատանքին, թեպետ հուսահատված է ու կոտրված, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մենք փորձում ենք լծակներ գտնել, իրավիճակը շտկելու համար: Ինչ վերաբերում է ուսուցչին ծեծի ենթարկած աշակերտներին, ապա նրանց մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ նկատողություն ենք տվել, սակայն այդ թղթի կտորն իրենց համար ի՞նչ: Փորձում ենք հասկանալ. ինչ անել, որպեսզի երեխաներին բերենք մեր դաշտ: Բայց միայն դպրոցը չի կարող ազդեցություն ունենալ, պետք է համագործակցություն լինի դպրոցի, ուսուցիչների և ծնողների միջև: Պետք է եռյակ գործի, արդյունքների հասնելու համար», - եզրափակեց դպրոցի տնօրենը:Ավելին17:3025.02.25 -
ՄիջազգայինԼեհաստանում դեմ են արտահայտվել Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարինԼեհաստանի քաղաքական ուժերը միասնաբար ընդդիմացել են Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Ուկրաինա զորքեր ուղարկելու մերժման հետ կապված դիրքորոշումը միավորում է բոլոր քաղաքական ուժերին, - մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ - Լեհերն այս հարցում մասնատված չեն»։ Փետրվարի 17-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Փարիզում եվրոպացի առաջնորդների արտահերթ նիստից առաջ և հետո հայտարարել էր, որ Լեհաստանը մտադիր չէ Ուկրաինա զորքեր ուղարկել հնարավոր խաղաղապահ առաքելության շրջանակներում, և որ այդ հարցը փակված է։ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նման դիրքորոշում էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում։ Կոսինյակ-Կամիշն այս դիրքորոշումը հայտնել էր նաև փետրվարի 14-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպմանը։Ավելին17:1525.02.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Ոսկետափ գյուղում տեղի ունեցած ողբերգական վթարիցՓետրվարի 25-ին, ժամը 10:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն․ ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:Ավելին17:0025.02.25