Լրահոս
2025-02-25
-
ԻրավականՀանցավոր խումբը ստեղծել է 10.000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն, վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով, հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ: «Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես նաև թույլատրվել է Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի և Ն.Գ.-ի կողմից կառավարվող հաշիվներից գումարներ մուտքագրել և կանխիկացնել վճարահաշվարկային համակարգի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակի և կրիպտոարժույթի միջոցով, որի ընթացքում յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուից գանձվել է շրջանառվող գումարի 8-ից մինչև 16 տոկոսը՝ առանց համապատասխան լիցենզիայի գեներացնելով և շրջանառության մեջ դնելով 2 ՀՀ դրամ փոխարժեքով «crypto one» անվանումով էլեկտրոնային արժույթը: Արդյունքում խմբի անդամները, ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով, «crypto one» էլեկտրոնային արժույթը ներկայացրել են որպես իրական ներդրումային հնարավորություն՝ օրական մեկ տոկոս շահույթի խոստումով: Այսպիսով, հանցավոր խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձևավորվել է 10.000 և ավելի ներդրողների մասնակցությամբ գործող ֆինանսական բուրգ, որում ներգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք դրամական և գույքային միջոցներ: Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերն առավել ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել այն մասին, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ, սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց և ստացված գույքային միջոցներին փաստացի տիրանալուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները և մի քանի հարյուր անգամով նվազեցրել են «crone» պայմանական անունով միավորի փոխարժեքը՝ զրոյացնելով ներդրում կատարած բազմաթիվ անձանց ֆինանսական միջոցները։ Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի, Ն.Գ.-ի, Ի.Պ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:3025.02.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:Ավելին14:1525.02.25 -
Կրթություն և գիտությունՍոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը: «Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ ոչ պետական դպրոցների ցանկերը, ինչպես նաև դասագրքերի վարձավճարների վերադարձի մասին տեղակատվություն: «Քոլեջներ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության մասնակցությամբ լիցենզավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը: «Բուհեր» ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկերը, այդ թվում՝ պետական, ոչ պետական, պետության մասնակցությամբ, ՀՀ-ում գործող արտերկրի պետական և ոչ պետական լիցենզավորված բուհերն ու դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի այլ կրթական ծրագրերը: «Ոչ ֆորմալ կրթություն» ենթաբաժնում ներկայացված է երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրերի ցանկը: Ենթաբաժիններում առկա ցանկերը համալրվում են՝ ըստ նոր ծրագրերի երաշխավորման: «Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:Ավելին14:0025.02.25 -
ԻրավականՄերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿՄերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է, այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը: Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասավ 6-ի, 3 հոգի էլ գտնվում է տնային կալանքի տակ: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:Ավելին13:5325.02.25 -
ՔաղաքականԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը բացելու տեսլականինԵվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին՝ երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: Դեսպանը նշեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության մասին: Նա հիշեցրեց, որ առաքելության մանդատը ևս 2 տարով երկարաձգվել է: Դեսպանը նաև հիշեցրեց՝ անցյալ ամռանը ԵՄ-ն որոշել է աջակցել Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի միջոցով: «Մենք նաև ներգրավում ենք Հայաստանի ղեկավարությանն անվտանգության երկխոսություններում»,-ասաց Մարագոսը: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ դեսպանն ասաց. «Մենք փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով կապակցվածության, հումանիտար խնդիրները, խաղաղության համաձայնագրի հետ կապված քննարկումները: ԵՄ-ն նաև աջակցում է տեսլականին՝ բացելու տարածաշրջանային տրանսպորտային կապերը համապատասխան երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: Մեր տեսլականում է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը»,-ասաց Մարագոսը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի կողքին է կանգնել ամենասկզբում, երբ հայերը ԼՂ-ից բռնի տեղահանվեցին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մոտ 100 մլն եվրո է տրամադրել ոչ միայն առաջնային կարիքները հոգալու, այլ նաև տեղահանված անձանց իրավունքները պաշտպանելու համար: Նա խոսեց օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին: «Մենք գնահատում ենք, որ Հայաստանը շարունակում է իր հանձնառությունը, թեպետ տարածաշրջանում շատ բարդ պայմաններ են»,-ասաց Մարագոսը: Դեսպանը նաև նշեց վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում տարվող աշխատանքի մասին: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը կարող է դառնալ կատալիզատոր առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, կանաչ և թվային անցումների շրջանակում հետագա համագործակցության համար»,-ասաց Մարագոսը:Ավելին13:4825.02.25 -
ՄիջազգայինՄակրոնը ողջունել է Թրամփի՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ջանքերըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ դնելու նպատակով ձեռնարկվող քայլերը, սակայն հորդորել է Թրամփին «զգույշ լինել» բանակցային գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ կողմ է հրադադարին, բայց զգուշացրել է, որ նախկին զինադադարն «ամեն անգամ խախտվել է Ռուսաստանի կողմից, և իրենք չեն արձագանքել»: Մակրոնը կարևոր է համարել Դոնալդ Թրամփի հանդիպումն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիի հետ, ինչպես նաև բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահի կարողությունները՝ որպես ղեկավար։ «Նա շատ խիզախ ղեկավար է, ակնհայտ է, որ նա ունի ուժեղ և շատ ընդունակ առաջնորդային հատկություններ: Երեք տարի առաջ կմտածեի՞ք, որ Ուկրաինան կդիմադրի նման կերպ: Նրանք անհավանական աշխատանք կատարեցին: Երեք տարի է անցել, և Ռուսաստանը մի քանի կիլոմետր է գրավել, բայց ոչ ամբողջը: Երեք տարի է անցել, և նրանք դրդեցին Շվեդիային ու Ֆինլանդիային միանալ ՆԱՏՕ-ին: Ուստի ես կարծում եմ, որ բոլորիս խնդիրն է օգնել Ուկրաինային հասնել կայուն խաղաղության», - ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը նաև ավելացրել է, որ խնդիր չի տեսնում, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է ուկրաինական հազվագյուտ օգտակար հանածոներով։ Ըստ նրա՝ այդ գործարքը կօգնի ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայում եվրոպացի զինվորականների տեղակայմանը, ապա Ֆրանսիայի նախագահի պնդմամբ՝ գրեթե 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել նման գործարքի, անվտանգության այս կամ այն տեսակի երաշխիքների», - ասել է Մակրոնը։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ իրենք բոլորը ցանկանում են «համերաշխության ազդանշան ստանալ ԱՄՆ-ից» Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման առումով։Ավելին13:4525.02.25 -
ՏնտեսականՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսում աճել է 7.1 տոկոսովՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ աճել է 7.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45.3 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 10.4 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 11.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.9 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6 տոկոսով: 2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8 տոկոս աճ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին 2024-ի հունվարի համեմատ նվազել է 40 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 49.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33.5 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին կազմել է 397.89 դրամ:Ավելին13:4025.02.25 -
ՄիջազգայինՊուտինը դեմ չէ՞, որ Ուկրաինայում եվրոպական զորք լինի. Թրամփն ընդունել է ՄակրոնինՄակրոնը Սպիտակ տուն է գնացել, Պուտինը չանոնսավորված խոսել է Ուկրաինայի շուրջ՝ Ուկրաինայի մասին: Ֆրանսիայի նախագահը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ծրագրով է ԱՄՆ նախագահի մոտ գնացել: Թրամփը Մակրոնին ասել է, որ Պուտինը չի ուզում պատերազմ ու պատրաստ է ընդունել եվրոպացի խաղաղապահների:Ավելին13:3525.02.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․49 դրամ:Ավելին13:3025.02.25 -
ՀասարակականԿասեցվել է «Դան-Դեսերտ»-ի «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․), որի ընթացքում նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր հետազոտության: Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Փորձաքննության արդյունքներով՝ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։Ավելին13:1525.02.25 -
ԻրավականԳեղարքունիքում զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)Փետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Հայտնում են Ոստիկանությունից: Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 փամփուշտով և դանակ։ 30-ամյա ուղևորը ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացան, փամփուշտներ և գաղտնի փականով դանակ: Տղամարդիկ մեքենայով հանդերձ ներկայացվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։Ավելին13:0025.02.25 -
ՀասարակականԵրևանում մեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսքՓետրվարի 20-ին՝ ժամը 21։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 303/10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատարին, ճամպեզրի բետոնե արգելապատնեշին, ապա մոտակա ավտոտնակին և տներից մեկին․ տուժածներ չկան։ Վնասվել է ավտոտնակի շերտավոր դուռը, տան պատուհանը, փլուզվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշից 1 քմ հատված, վնասվել է գազատարը, որից առկա է արտահոսք։ Փրկարարները հերթապահել են՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը։Ավելին12:4525.02.25 -
ՔաղաքականՆոր նշանակում՝ քննչական կոմիտեումԱրման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։ Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 2010-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ, 2005-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ , 2003-2005թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, 2002-2003թթ.` ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ, 2000-2002թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի քննիչ 1999-2000թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի Գուգարքի քննչական խմբի քննիչ։ Կրթություն 1999թ. ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է ունի երեք երեխա:Ավելին12:3525.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Բժիշկների են ծեծել Հայաստանում. ոչ սթափ վիճակում շտապօգնություն են կանչել ու վիճելՀայլուր 12։30 Բժիշկների են ծեծել Հայաստանում. ոչ սթափ վիճակում շտապօգնություն են կանչել ու վիճելԱվելին12:3025.02.25 -
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր. Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն, «MAN» բեռնատարն ու «ՎԱԶ 21101»-ըԱյսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Վեդիի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պհապանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:Ավելին12:2325.02.25 -
ԻրավականՔԿ նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման ԳալստյանինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել է Արման Գալստյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները: Արման Գալստյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար: Արթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նախկին պետ Կամո Սահակյանին Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել է այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:Ավելին12:1525.02.25 -
ԻրավականԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն. ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ. «Փաստինֆո»ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին, հայտնում է «Փաստինֆո»-ն:Ավելին12:0525.02.25 -
ՀասարակականԿասեցվել է սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սահակյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Վանաձոր ք․)։ Հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - արտադրական շինության կառուցվածքը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոքսայնության հնարավորությունը, - սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, - ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, - սահմանված չի եղել արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։ Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին12:0025.02.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.02.2025Մամուլի տեսություն 25.02.2025Ավելին11:5025.02.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր է Մոսկվայի և Կիևի հետ քննարկել պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ քայլերը. ՌուբիոՄիացյալ Նահանգները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպմանը մտադիր է քննարկել, թե ինչ է պատրաստ Մոսկվան անել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար: Նույն քննարկումը պետք է անցկացվի Ուկրաինայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Breitbart News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոն նշել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը ցանկանում էր պարզել՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված է պատերազմի դադարեցմամբ։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ռուսական կողմը հայտարարել է, որ շահագրգռված է որոշակի պայմաններով Ուկրաինայում հակամարտության դադարեցմամբ։ «Մենք չենք քննարկել, թե որոնք են այդ պայմանները», - ասել է Ռուբիոն։ Այնուհետև, Ռուբիոյի խոսքով, հարկավոր է պարզել, թե ինչ են պատրաստ անել Մոսկվան և Կիևը պատերազմը դադարեցնելու համար։ «Հաջորդ քայլն է ինչ-որ պահի կրկին հանդիպել նրանց (Ռուսաստանի ներկայացուցիչների) հետ, մարդկանց համապատասխան խմբի հետ և սկսել ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչ է հարկավոր, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը։ Եվ, ակնհայտորեն, մենք Ուկրաինային պետք է տանք նույն հարցը, որովհետև հնարավոր չէ պատերազմը դադարեցնել, մինչև երկու կողմերն էլ դրան համաձայն չլինեն», - ասել է նա։ Ռուբիոն նշել է., որ անկախ նրանից, թե քանի օր կամ շաբաթ կպահանջվի, Վաշինգտոնը պատրաստվում է սկսել այդ գործընթացը։ «Դա կարող է նաև չաշխատել, բայց ինչո՞ւ պետք է որևէ մեկը քննադատի (ԱՄՆ) նախագահ Թրամփին այն բանի համար, որ նա ցանկանում է վերջ տալ պատերազմին, որն արժեցել է միլիարդավոր դոլարներ, հարյուր հազարավոր կյանքեր և ահռելի ու անվերջանալի մարդկային տառապանքներ», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:Ավելին11:4525.02.25