Լրահոս

2025-03-08
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լաթաքիա նահանգում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել
    Լաթաքիա նահանգում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասար» թերթը։ «Երեկ, Լաթաքիայի մուտքի մոտ, երկու հայեր՝ հայր և որդի Անտուան և Ֆադի Պուտրոսները, կրակոցների զոհ են դարձել։ Նրանց հուղարկավորությունը կկայանա այսօր՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,-հայտնել է թերթը։ Մարտի 6-ին Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները ապստամբություններ են բարձրացրել Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։ Բախումներ են տեղի ունեցել նաև Ջաբլա քաղաքում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Լաթաքիայից հարավ։ Այս ափամերձ գոտում կենտրոնացած է Սիրիայի ալևիների բնակչությունը, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած զինվախ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։
    21:45
    08.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բաքվի բանտում մահվան դեպքեր կարող են լինել, երբ Ալիևը փակի Կարմիր խաչը. ինչպե՞ս ճեղքել մեկուսացումը
    Գերիների վերադարձի հարցով ավելի բա՞րձր կհնչի Հայաստանի ձայնը, թե՞ ընդմիշտ կլռի Ադրբեջանի սպառնալիքների տակ, պարզ չէ: Հայտնի է մի բան՝ մեկը մյուսի հետևից Բաքուն փակում է միջազգային այն կառույցները, որոնց խողովակներով հնարավոր էր գոնե սուղ տեղեկություններ իմանալ հայ գերիների մասին: Չբացահայտված հանգամանքներում՝ մինչև անգամ մահվան դեպքեր կգրանցվեն Բաքվի բանտերում, եթե Ադրբեջանում փակվեն Կարմիր խաչի ու ՄԱԿ-ի գրասենյակները, ահազանգում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:
    21:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զատիկ» կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան
    Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը: Նախարարը ողջունել է երեխաներին, հետաքրքրվել նրանցից՝ նախկինում եղե՞լ են արդյոք Հայաստանի պատմության թանգարանում, ինչ գիտեն Անահիտ աստվածուհու մասին, դպրոցական ո՛ր առարկան են սիրում և այլն: Երեխաները կիսվել են իրենց իմացությամբ, շրջայցի ընթացքում ուղղել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Նախարարը կոչ է արել երեխաներին թանգարանում անպայման ծանոթանալ նաև այլ ցուցանմուշների պատմությանը, ինչպես նաև այցելել մեր երկրի այլ թանգարաններ՝ կարևորելով դրանց դերն ու ազդեցությունը աշխարհայացքի ձևավորման վրա: Նշենք, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն ունեն դիտելու նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի խոսքով՝ շուրջ 5000 աշակերտ արդեն իսկ օգտվել է այդ հնարավորությունից: Ցուցադրությունը բաց է մինչև 2025 թ. մարտի 21-ը:
    21:15
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
    Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է շանը, այնուհտեև դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրում վիրավորներին օգնություն ցուցաբերած քաղաքացիները ասում էին, որ վարորդն ու ուղևորները եղել են ամրակապված և վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
    21:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վեհափառը և ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներն անդրադարձել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին
    Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի։ Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկություններ փոխանցեցին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվեց ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։
    20:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Գերիների կյանքին սպառնացող վտանգը կմեծանա. Ալիևն ազատում է ձեռքերը
    Հայլուր 20։30 Գերիների կյանքին սպառնացող վտանգը կմեծանա. Ալիևն ազատում է ձեռքերը
    20:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնի է ամերիկացի դերասան Ջին Հեքմանի և նրա կնոջ մահվան պատճառը
    Ամերիկացի դերասան, կրկնակի Օսկարի դափնեկիր Ջին Հեքմանը և նրա կինը՝ դաշնակահար Բեթսի Արակավան մահացել են բնական պատճառներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզսին և դատաբժշկական փորձագետ Հիզեր Ջարելին։ Ըստ աղբյուրի՝ Արակավան մահացել է հանտավիրուսային թոքային սինդրոմից, որը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է։ Նրա մարմինը հայտնաբերվել է լոգարանի հատակին։ Դատաբժշկական հետաքննության համաձայն՝ վերջին անգամ դաշնակահարոհուն ողջ են տեսել փետրվարի 11-ին՝ գնումներ կատարելիս։ Այնուհետև նա վերադարձել է տուն, որից հետո այլ ակտիվություն չի գրանցվել։ Դատաբժիշկների կարծիքով՝ Ջին Հեքմանը մահացել է սիրտ-անոթային հիվանդությունից՝ կնոջ մահից մի քանի օր անց։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել փետրվարի 18-ին։ Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ Հեքմենի մարմնի վրա ներքին կամ արտաքին վնասվածքների որևէ նշան չի եղել, իսկ COVID-19-ի, գրիպի և շնչառական այլ հիվանդությունների թեստերը եղել են բացասական։ Հաղորդվում է, որ Հեքմանը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ, ինչը կարող էր էական դեր խաղալ նրա մահվան մեջ։ Դատաբժիշկների գնահատմամբ՝ դերասանը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, հնարավոր է չէր գիտակցել կնոջ բացակայությունը։ Այնուամենայնիվ, ավելի վաղ, Հեքմանների ընտանիքի ներկայացուցիչը հերքել էր Ալցհեյմերի հիվանդության մասին պնդումները՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Հատկանշական է, որ զույգի տունը զննող իրավապահները հայտնաբերել են նաև նրանց շան մարմինը։ Ըստ Նյու Մեքսիկոյի նահանգի անասնաբույժ Էրին Ֆիփսի՝ կենդանին կարող էր մահանալ սովի պատճառով, սակայն մասնագետները լիովին վստահ չեն այս վարկածի վերաբերյալ։ Ջին Հեքմենի, Բեթսի Արակավայի և նրանց շան մարմինները հայտնաբերվել են փետրվարի 26-ին։ Սկզբում ոստիկանությունը նրանց մահն անվանել էր «կասկածելի» և պահանջել մանրակրկիտ հետաքննություն, սակայն այժմ դեպքը գնահատվում է որպես բնական մահ։
    20:15
    08.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Գարնան սարսափը՝ առավոտյան. Գյումրին ցնցած երկրաշարժի բեկորները
    Գյումրիում ու Արթիկում է մի քանի քար գլորել ստորգետնյա 6-ից 7 բալանոց ցնցումը: Լուրջ ավերածություններ, բարեբախտաբար, չկան: Ներքին գործերի նախարարությունը կեսօրին է հայտնել այդ երկու ահազանգի մասին: Շիրակի հարևան Լոռիում է եղել երկրաշարժի էպիկենտրոնը՝ Սպիտակ քաղաքի մոտակայքում: Վանաձորցիները նույնպես զգացել են հզոր ցնցումը: Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցածի մասին՝ ռեպորտաժում:
    20:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արդարադատության նախարարն այցելել է «Աբովյան» ՔԿՀ
    Կանանց միջազգային տոնի կապակցությամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարին ուղեկցել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։
    19:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոլդովայի երկաթուղու աշխատակիցները սպառնացել են գործադուլ անել
    Երկաթուղայինները Մոլդովայի հյուսիսում՝ Օկնիցայի շրջանում մտադիր են մարտի 10-ից գործադուլ անել՝ աշխատավարձի պարտքերի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Օկնիցկա երկաթուղային հանգույցի աշխատակիցները հայտարարել են, որ մարտի 10-ից կդադարեցնեն գործունեությունը, եթե չստանան աշխատավարձ։ Որոշումը կայացվել է ընկերության ղեկավարությանն ուղղված մի քանի բողոքի ակցիաներից և ծանուցումներից հետո։ Օկնիցկա երկաթուղային հանգույցի աշխատողները յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել։ Նրանք նշում են, որ Ունգենի, Բալթի և Բասարաբեասկա քաղաքների իրենց գործընկերները նման խնդիրների են բախվում։ Վերջին տարիներին Մոլդովական երկաթուղի ձեռնարկությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում՝ բեռնափոխադրումների նվազման պատճառով։ 2021 թվականին հանրապետության հարավում գտնվող մասնաճյուղերում գործադուլներ են տեղի ունեցել, ինչը հանգեցրել է երկաթուղային գծերի արգելափակմանը։ 2022 թվականին հանրապետության իշխանությունները, ԵՄ աջակցությամբ սկսեցին երկաթուղիների հրատապ վերանորոգումը՝ Ուկրաինայի հետ բեռնափոխադրումները մեծացնելու նպատակով։ 2024 թվականի փետրվարին ընկերության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով, որ իրենց մի քանի ամիս աշխատավարձ չեն տվել։
    19:30
    08.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը պահանջում է Արցախում կռված հայերին. Բաքվի անսանձ լկտիությունն ու ՔՊ-ի լռությունը
    Հայաստանում գերիների վերադարձի՝ ժողովրդական ակտիվացած պահանջին գրեթե զուգահեռ Բաքուն Երևանից պահանջում է արտահանձնել, իրենց բնորոշմամբ, այլ ռազմական հանցագործների ևս: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ցանկության դիմաց է Ալիևի հերթական պահանջը, որն այսօր հնչեցրել է նրա օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը: Ովքե՞ր են հիմա հայտնվել բռնապետական ռեժիմի թիրախում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը հայերի մի քանի հարյուր հոգանոց սև ցուցակ ունի:
    19:15
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ի՞նչ սխալ է թույլ տվել Չավին Բարսելոնան մարզելիս
    «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին գնահատել է կատալոնական ակումբում իր ժամանակահատվածը (2021-2024 թթ.)։ «Ես ընդունում եմ, որ թույլ եմ տվել մարզչական որոշ սխալներ։ Բուսկետսի հեռանալը ստիպեց մեզ վերանայել թիմի խաղաոճը։ Ես նախընտրում էի կիսապաշտպանությունում խաղալ երեք հարձակողական խաղացողներով, բայց դա միշտ չէ, որ լավագույն տարբերակն էր։ Բացի այդ, «Բարսելոնան» ապրում էր իր պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը, գուցե նույնիսկ ավելի վատ, քան հազարամյակի սկզբին։ Սպասելիքները ինձնից շատ մեծ էին՝ ակումբում ունեցած իմ պատմության պատճառով։ Հավանաբար, երբեմն ակումբի հետ իմ խորը զգացմունքային կապը վնասում էր ինձ, երբեմն՝ չափից դուրս էմոցիոնալ էի, բայց այս փորձը իսկական դաս էր ինձ համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում։ Չավիի գլխավորությամբ «կապտանռնագույնները» հաղթել են Իսպանիայի առաջնությունը և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։
    19:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ-իրանական մասնագիտական խումբը կքննարկի բեռնատարների դիզվառելիքի թանկացման հարցը. ՀՀ ԱԳՆ․ Sputnik Արմենիա
    Հայաստանի և Իրանի մասնագիտական խմբերը կհանդիպեն ու կքննարկեն տրանսպորտային փոխադրումներին առնչվող հարցերի ամբողջ համալիրը և կփորձեն փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով դիզվառելիքի թանկացման վերաբերյալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը նշված խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է իրանական կողմի հետ տարբեր քննարկումների ընթացքում: «Փետրվարի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի, ինչպես նաև վերջինիս տեղակալի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում իրանցի գործընկերոջ ուշադրությունը կրկին հրավիրվել է հարցի վրա»,-հայտնել են ԱԳՆ-ից։ Իրանական մաքսակետում օտարերկրյա պետհամարանիշներով բեռնատարների դիզվառելիքի գների վերջին կտրուկ աճը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար։
    18:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ցնցվել է Հայաստանի հյուսիսը. ուժգին երկրաշարժ՝ փոքր վնասներով
    Հայլուր 18։30 Ցնցվել է Հայաստանի հյուսիսը. ուժգին երկրաշարժ՝ փոքր վնասներով
    18:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշավանում «Infiniti»-ն բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվել
    Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, դեռ հայտնի չէ, սակայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ կարծես ուղտի ականջում քնած լինեն: Մոտ 50 րոպե քարշակը փորձում էր ավտոմեքենան տեղափոխել, սակայն դժվարություններ էին առաջանում ու հիմնական պատճառն այն էր, որ դեպքի վայրում բացակայում էին պարեկները, մինչդեռ ներքին գործերի նախախար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խիստ հանձնարարարկաններ է տվել Պարեկային ծառայության կազմին, որ վթարների ժամանակ նրանք պետք է պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանությունը ու մինչև վթարված մեքենաներն անվտանգ վայր տեղափոխելը՝ պարեկները պետք է ծառայություն կատարեն, մինչդեռ այս վթարում Արագածոտնի մարզի պարեկները դարձել էին մարտի 8-ի չվաճառված մեխակներ, հօդս էին ցնդել, ինչի պատճառով էլ երթևեկությունը քաղաքացիներն էին կարգավորում, որոշ դեպքերում էլ վարորդներն իրար հետ վիճաբանում էին, թե ես պետք է անցնեմ, ոչ թե դու:
    18:15
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կանանց միջազգային օրվա շրջանակում մասնակցել է «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ միջոցառումը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը: Իր խոսքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, այդ թվում` այն մարտահրավերները, որոնց ինքն է բախվում իր հանրային գործունեության շրջանակներում։ «Ես շատ հետաքրքիր իրավիճակում եմ այս պահին, քանի որ մի կողմից ինքս եմ որպես կին ամենօրյա ռեժիմով թիրախավորվում հանրային միջավայրում, մյուս կողմից` պետք է այնքան ուժեղ լինեմ, որ իմ հետ մեկտեղ պաշտպանեմ նույն խնդիրներին բախվող այլ կանանց իրավունքներն ու խթանեմ այնպիսի միջավայրի ձևավորումը, որը զերծ կլինի որևէ տեսակի խտրական երևույթից: Ուստի հրաշալի հասկանում եմ յուրաքանչյուրիդ և այն խնդիրները, որոնց բախվում եք Ձեր գործունեության համատեքստում: Սեռով, արտաքին հատկանիշներով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ: Սա երևույթ է, որին բախվող կանայք չպետք է ընկրկեն, այլ համատեղ ուժերով պետք է պայքարենք վերջինիս վերացման ու հաղթահարման նպատակին հասնելու համար»,-ասել է Մանասյանը: Նա անդրադարձել է գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով: «Մեր հասարակությունում առկա են կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով: Մենք պետք է փոխենք այս մոտեցումները մեր հասարակությունում, իսկ դրա համար պետք է բարեփոխել կրթական ամբողջ համակարգը»,-նշել է Պաշտպանը։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև վաղ կամ հարկադիր ամուսնությունների հետևանքներին, խոսել դրանց տարածվածության և բացասական հետևանքների, ընտանեկան բռնության դեմ պայքարի կարևորության մասին: «Բոլոր խնդիրները հաղթահարելու և մեր հասարակությունում իրական արժեքներ ձևավորելու համար մենք պետք է միասնական լինենք՝ պայքարելով վերոնշյալ բացասական երևույթների դեմ»,-շեշտել է ՀՀ ՄԻՊ-ը: Ելույթով հանդես են եկել նաև բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը և մարզիկ Նազիկ Ավդալյանը: Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև պանելային քննարկում՝ «Ստեղծագործ ձայներ առաջնորդության մեջ. առաջնորդ կանայք փոխում են աշխարհը» խորագրով: Խոսնակներն էին՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանը, «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը և «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը:
    18:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասնակի փլուզում՝ Գյումրիում
    Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում գտնվող տներից մեկում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի թիվ 304 տանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Պոկվել է պատից մի հատված: Արդյոք փլուզումը կապ ունի այսօր տեղի ունեցած երկրի հետ, պարզվում է:
    17:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական հրթիռները շարունակում են անդադար ընկնել Ուկրաինայի վրա․ Պուտինը շահագրգռված չէ խաղաղությամբ. Կալլաս
    ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հետաքրքրվում խաղաղությամբ, քանի որ ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինային։ Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի խաղաղ բնակիչները շարունակում են կրել պատերազմի ծանր հետևանքները։ «Ռուսական հրթիռները շարունակում են անդադար ընկնել Ուկրաինայի վրա՝ բերելով ավելի ու ավելի շատ մահեր և ավերածություններ։ Պուտինը կրկին ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղությամբ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչներ կվճարեն ամենաբարձր գինը»,-գրել է Կալլասը:
    17:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա. Վահե Դավթյան
    Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Երեկ տեղի ունեցած Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային և աշխարհատնտեսական միջավայրի վրա, որոշակի վնաս հասցնել Իրանի էներգետիկ շահերին, ինչպես նաև մեծացնել ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ նախագծի առաջխաղացման մասով: Նշենք, որ Թուրքիայի արևելքում գտնվող Իգդիր քաղաքը TANAP (Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Հունաստան) գազատարի բաշխիչ ճյուղի մուտքի կետն է։ Գազատարը նախատեսված է որպես TANAP-ի ճյուղ։ Իգդիր-Նախիջևան գազատարով նախատեսվում է տարեկան 500 մլն խմ գազ մատակարարել: Նախկինում Ադրբեջանի նախիջևանյան էքսկլավը կախված էր իրանական գազի ներկրումից, որը մատակարարվում էր սվոփ-սխեմայով (Իրանը գազ էր ստանում Ադրբեջանից և համարժեք ծավալ արտահանում Նախիջևան): Փաստացի Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը թույլ կտա Բաքվին նվազեցնել իր կախվածությունը Իրանից: Թուրք-ադրբեջանական ազդեցության աճի համատեքստում Իրանը շրջանցող գազամատակարարման երթուղին կարելի է դիտարկել որպես Սյունիքով ցամաքային միջանցք ստեղծելու Բաքվի և Անկարայի ավելի լայն ռազմավարության մաս: Այսինքն՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, ինչպես նաև նույն երթուղիով նախագծվող երկաթգիծը (նախատեսվում է գործարկել մինչև 2028 թ.) կարող են որպես Երևանի վրա ճնշման մեխանիզմ գործարկվել: Մասնավորապես, Բաքուն ու Անկարան ձգտում են միացնել Իգդիր-Նախիջևան երթուղին այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛ նախագծին՝ ելք ապահովելով դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա: Գազատրանսպորտային ոլորտում նույն այս տրամաբանության մեջ են կողմերը փորձում տեղավորել Անդրկասպյան գազամուղի նախագիծը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, կարող է անցնել նույն ՛՛Զանգեզուրյան միջանցքով՛՛: Բոլոր այս լոգիստիկ նախաձեռնությունները Բաքուն ամեն կերպ փորձում է ՛՛վաճառել՛՛ մի կողմից՝ էներգետիկ դիվերսիֆիկացման փնտրտուքների մեջ գտնվող Բրյուսելին, մյուս կողմից՝ ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ մեգանախագծին նոր շունչ հաղորդելու հրամայականի առջև կանգնած Պեկինին: Իգդիր-Նախիջևան գազատարն տեղավորվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական և նյութատեխնիկական կապերի ամրապնդման ռազմավարության մեջ: Նոր էներգետիկ երթուղու ձևավորումը մեծացնում է Նախիջևանի նշանակությունը որպես տարանցիկ հանգույց՝ տեղավորելով այն Արևելք-Արևմուտք (Եվրոպա-Կովկաս-Ասիա) լոգիստիկ ռազմավարության մեջ՝ Հայաստանի համար անվտանգության տարատեսակ ռիսկերով ու սպառնալիքներով հանդերձ/:
    17:15
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունների կողմից անտարբերության է մատնված Վարդաքար գյուղը․ Գառնիկ Դանիելյան
    «Ինձ են դիմել Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչները՝ ահազանգելով, որ իրենց գյուղը իշխանությունների կողմից անտարբերության է մատնված։
    17:00
    08.03.25
    Ավելին