Լրահոս
2025-03-08
-
Մամուլի տեսությունԱվինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է արժեցել․ «Ժողովուրդ»Քաղաքապետարանից միջոցառմանն ընդառաջ հայտնել էին, որ մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Լավ էլի», Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան, «Ջազ քնեքշն» եւ «Նեմրա» խմբերը։Ավելին12:3508.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Բաքվի ցինիկ պահանջը. «Հայաստանը պետք է հանձնի թաքնված ռազմական հանցագործներին»Հայլուր 12։30 Բաքվի ցինիկ պահանջը. «Հայաստանը պետք է հանձնի թաքնված ռազմական հանցագործներին»Ավելին12:3008.03.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 08.03.2025Մամուլի տեսություն 08.03.2025Ավելին12:2008.03.25 -
ՀասարակականՍիրելի՛ կանայք, թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, օրերը՝ լեցուն հաջողություններով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ կանայք, սիրելի՛ աղջիկներ, Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն՝ ընտրելու իրենց ուղին։ Ցանկանում եմ, որ այս օրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, իսկ օրերը՝ լեցուն հաջողություններով։ Շնորհավոր ձեր տոնը»:Ավելին12:1508.03.25 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0008.03.25 -
ՀասարակականՍիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է մարտի 8-ի կապակցությամբ․ Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8: Ռոբերտ Քոչարյան 08.03.2025թ.Ավելին11:4508.03.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին. «Հրապարակ»Ծայրահեղ ծանր ու վատ պայմաններում ապրող դատապարտյալներին եւ կալանավորներին, որոնց մի մասն այդ օրը հնարավորություն է ունեցել տեսնելու բարձրաստիճան պաշտոնյայի եւ բարձրաձայնելու ընդամենը մեկ հարց եւ յուրաքանչյուրն իր քրեական գործի, մեղադրանքի, պատժի չափի ու արդարադատության խնդրից է խոսել։ Գալյանն ու ՔԿԾ պետը ոտքի վրա լսել են նրանց, գլուխները՝ տմբտմբացրել եւ առաջ անցել՝ չհիշելով անգամ, թե ով իրենց ինչ ասաց»:Ավելին11:3008.03.25 -
ՀասարակականԵրկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում․ հետցնցումՀայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) է գրանցվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին11:1908.03.25 -
ՀասարակականՀայրական մեր հորդորն է, որ կանայք շարունակեն սրբազան մեր արժեքներով և ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին․ ՎեհափառԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդներին ի հայրենիս և ի սփյուռս։ Այս տոնական օրը մենք վերստին առիթն ունենք գնահատանքի խոսք և ջերմ բարեմաղթանքներ ուղղելու մեր մայրերին, քույրերին ու դուստրերին, որոնք իրենց հոգու ողջ նվիրումով ու նախանձախնդրությամբ, աստվածպարգև իրենց ձիրքերով ու շնորհներով անփոխարինելի ավանդ են բերում ընտանիքներում, ազգային ու եկեղեցական մեր կյանքի տարբեր ոլորտներում։ Այսօր, երբ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների առջև են, հայրական մեր հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին՝ նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին։ Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնայք և օրիորդներ, հաստատուն ու աներեր պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն և նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում և բոլոր բարի գործերում։ Խաղաղություն, բարօրություն ձեզ և ձեր ընտանիքներին, մեր հայրենիքին և համայն ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները թող միշտ լինեն ձեզ հետ և ամենքի. ամեն»։Ավելին11:1508.03.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:0008.03.25 -
ՀասարակականԵրևանում տնակ է այրվելՄարտի 8-ին, ժամը 03։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղյան փողոցի թիվ 13 շենքին հարակից տարածքում այրվում է տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:47-ին, մարվել՝ 04:10-ին: Այրվել է տնակը (30 քմ), ջերմահարվել՝ կից շինության տանիքից մոտ 2 քմ հատվածը. տուժածներ չկան:Ավելին10:4508.03.25 -
ՀասարակականԺամը 10:20-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել. ՆԳՆԺամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել, հայտնում են ՆԳՆ-ից։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։Ավելին10:3908.03.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։Ավելին10:3008.03.25 -
ՀասարակականԻ՞նչ անել երկրաշարժի ժամանակ․ ՆԳՆ իրազեկումըՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը իրազեկում է՝ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ։ Հիշեցնենք, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05։26-ին), Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել՝ օջախի 10 կմ խորությամբ 4․6 մագնիտուդով։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին10:1508.03.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովԵրեւանում մարտի 1-ին եւ 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երեւանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը, որը Երեւանի քաղաքապետարանի եւ հպարտ հարկատու քաղաքացու համար արժեցավ 54 մլն 991 հազար (գրեթե 55 մլն) դրամ, որը համարժեք է 140 հազար դոլարի։Ավելին10:0808.03.25 -
ՔաղաքականՉեք հավանում՝ գնացեք գյուղերում ապրեք. Ավինյանի փուչ խոստումները զայրացրել են բնակիչներինԱյսօր բողոքի ակցիա են արել Նաիրի Զարյան փողոցի բնակիչները: Հարևանությամբ բազմահարկ շենք կառուցելու համար քանդել, մեծ փոս են փորել, ինչի հետևանքով, բնակիչների պնդմամբ, ճաքել են իրենց տների պատերը: Ահազանգով Զարյան փողոց է գնացել «Հայլուր»-ի նկարահանող խումբը:Ավելին10:0508.03.25 -
ՀասարակականՍա էլ է կեղծիք․ մեդիափորձագետը նախազգուշացնում էՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Հայրենակիցներ, սա էլ է կեղծիք։ Ընդհանրապես, փաթեթ ստանալու վերաբերյալ լիքը տարբեր տեքստերով ու հղումներով կեղծիքներ կան։ Առավել ևս, որ փաթեթ չեք սպասում, ա դե մի մտեք էլի, մի լրացրեք տվյալները։ Ձեզնից ի՞նչ ա գնում չլրացնելով»։Ավելին10:0008.03.25 -
ՀասարակականԿրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավորՄարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օդամղիչ հրացանով» կատարված կրակոցի հետադարձի հետևանքով «Ձախ ակնակապճի շրջանի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Ս․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։50-ի սահմաններում, նշված գյուղի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ի․-ն օդամղիչ հրացանից կրակել է, որի կոտորակը հարվածել է պատին և հետ է անդրադարձել՝ դիպչելով Է. Ս․-ի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։Ավելին09:5308.03.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ պաշտոնականՄարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։Ավելին09:4808.03.25 -
ՔաղաքականՀայաստանի դեմ փակ սահմանը Թուրքիան բանեցնում է որպես յուրահատուկ խայծ. Վարուժան Գեղամյան«Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած ավտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:Ավելին09:4508.03.25