Լրահոս
Քաղաքական
18:45
08.03.25
445

Հայ-իրանական մասնագիտական խումբը կքննարկի բեռնատարների դիզվառելիքի թանկացման հարցը. ՀՀ ԱԳՆ․ Sputnik Արմենիա

Img default alt hy

Հայաստանի և Իրանի մասնագիտական խմբերը կհանդիպեն ու կքննարկեն տրանսպորտային փոխադրումներին առնչվող հարցերի ամբողջ համալիրը և կփորձեն փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով դիզվառելիքի թանկացման վերաբերյալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը նշված խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է իրանական կողմի հետ տարբեր քննարկումների ընթացքում:

«Փետրվարի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի, ինչպես նաև վերջինիս տեղակալի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում իրանցի գործընկերոջ ուշադրությունը կրկին հրավիրվել է հարցի վրա»,-հայտնել են ԱԳՆ-ից։

Իրանական մաքսակետում օտարերկրյա պետհամարանիշներով բեռնատարների դիզվառելիքի գների վերջին կտրուկ աճը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար։