Լրահոս
2025-03-09
-
ՀասարակականԿոտայքի մարզում վարորդը, լինելով ոչ սթափ, «Opel»-ով բախվել է ծառին. կա զnhԱյսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել բնակչի տան ցանցե պարսպին, կոտրել այն և հայտնվել հողամասում՝ բախվելով ընկուզենուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մարետա Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։Ավելին14:3009.03.25 -
ՔաղաքականՄանե Թանդիլյանը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ․ մանրամասներ․ 24NewsՄանե Թանդիլյանը շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության տակ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։Ավելին14:3009.03.25 -
ՔաղաքականՆման հայտարարությունները Բաքվից պետք է ազդակ դառնան. Գարիկ Քեռյան«Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևը պահանջում է Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», որպես ապացույց, որ Հայաստանը իրականում ցանկանում է խաղաղություն և այս գործում հայկական կողմից ակնկալում է համագործակցություն։ Ես մտովի հաշվեցի, իհարկե մոտավորապես, թե քանի մարդ ՀՀ և ԼՂՀ նախկին քաղաքացիներից կարող ընդգրկվել այդ ցուցակում»,- նշել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որ դրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների նոր մեկնարկի իրական ձգտումը կդրսևորվի, մասնավորապես, Հայաստանի պատրաստակամությամբ՝ հանձնելով Ադրբեջանին «ռազմական հանցագործություններում մեղադրվողներին», որոնք «թաքնվում են» Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ Գ.Քեռյանի, եթե Ադրբեջանի ներկա իշխանությունների պատկերացումներն ու իրավաբանական մոտեցումներից ելնենք, կստացվի, որ «պատերազմի հանցագործներ» հասկացության մեջ կարող են հայտնվել մի կես միլիոն ՀՀ քաղաքացիներ: «Դրանց մեջ կմտնեն ՀՀ և ԼՂՀ բանակներում անցած 28-30 տարում ծառայած բոլոր զինվորականները, ԼՂՀ պետական մարմիններում աշխատածները, ԼՂՀ այցելած և նրա տարածքում ինչ որ ժամանակ գտնվածները, որովհետև չեն ունեցել Ադրբեջանի սահմանը հատելու թույլտվություն և այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Այժմ խոսում են 17 հոդվածից միայն երկուսի չհամաձայնեցված լինելու մասին: Բացառված չեն նոր հոդվածների ավելացումներ, որոնք վերը նշված պահանջները կարող են ունենալ: Հանրությանը պարզ չէ, թե 15 համաձայնեցված հոդվածները ինչ վտանգներ են պարունակում: Ի տարբերություն ոմանց, հատկապես ինքնիշխանության սիրահար փորձանքագետների, ես շատ լուրջ եմ ընդունում հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Այնտեղ այլ քաղաքական մշակույթ է, այլ պետական մտածողություն: Պոպուլիզմ չկա, ինչ ասում են իրենց ասածին տեր են, որքան, որ տարօրինակ կհնչի ավտորիտար վարչակարգում ստի դոզան շատ ցածր է, ի տարբերություն «դեմոկրատական» անունը կրողների: Թերևս պատմությունը բազմիցս ապացուցել է սա: Նման հայտարարությունները Բաքվից պետք է ազդակ դառնան, որ Ազգային անվտանգության հայեցակարգ կոչվող փաստաթղթի վերացական շարադրությունների փնտրտուքի փոխարեն, բարձրակարգ մասնագետների ուղեղային խումբ ստեղծել և հատուկ ծառայությունների օգնությամբ մշակել առաջիկա մեկ երկու տարվա անվտանգային գործողությունների սցենարները: Իրավիճակները տարածաշրջանում և աշխարհում շատ արագ են փոխվում: Կեղծ արևմտամետության, հակառուսական մեդիակրկեսային և ուռա «ինքնիշխանների» բեմականացումները խնդիրների լուծում չեն»,- գրել է քաղաքագետը;Ավելին14:0009.03.25 -
Սպորտ«Ինտեր»-ը հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղինԻտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մոնցա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած գոլառատ խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել «Մոնցա»-ի նկատմամբ 3:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկո Արնաուտովիչն ու Հական Չալխանօղլուն, ինքնագոլ խփեց նաև Գիորգիոս Կիրյակոպուլոսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 61 միավոր: Մեկ խաղ քիչ անցկացրած «Նապոլի»-ն վաստակել է 57 միավոր:Ավելին13:3009.03.25 -
ՀասարակականԱռնետներ ու գարշահոտություն՝ անմխիթար շենքում. քաղաքապետարանի փոխարեն Լյուցիֆերն է պայքարումԽաղաղ Դոնի 27 հասցեի բնակիչները արդեն երրորդ տարին է՝ խաղաղ չեն: Ամենօրյա պայքար են մղում շենքի նկուղ թափվող կոյուղաջրերի և դրանց առաջացրած հետևանքների դեմ: Երկու անգամ քաղաքապետարան են գնացել, մի քանի հարյուր անգամ համատիրություն՝ անարդյունք: Խոնավության, գարշահոտության մեջ, հակահամաճարակային սարսափելի պայմաններում 200 ընտանիք է ապրում:Ավելին13:0009.03.25 -
ՀասարակականՄահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո ՍարգսյանըՄահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ մարտի 9-ին, ժամը` 18:00-20:00 «Խաչ» սգո սրահում(Երևան-Էջմիածին մայրուղի 6/2): Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ մարտի 10-ին նույն վայրից: Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին12:3009.03.25 -
ՀասարակականՃՏՊ` Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհՄարտի 9-ին, ժամը 08:42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից դաշտում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:Ավելին12:0009.03.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3009.03.25 -
ՀասարակականԱպարանում բախվել են ZIL-ը և Mercedes-Benz-ը. կան տուժածներ և զոհՄարտի 8-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, «ZIL» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է մարտի 9-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 00։30-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, «ZIL» մակնիշի բեռնատարի շարժիչի և սրահի հատվածը՝ մասամբ։ Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկի դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել «ZIL» մակնիշի բեռնատարը և փակել գազի բալոնի փականը։Ավելին11:0009.03.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին10:3009.03.25 -
ԱշխարհԱշխարհում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ կին կամ աղջիկ է սպանվում զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից. ՄԱԿ-ի զեկույցԿանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց, որը ներկայացնում է կանանց իրավունքների ոլորտում վերջին 30 տարվա զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու բացասական միտումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի տվյալներով՝ 2022 թվականից ռազմական հակամարտությունների գոտիներում սեռականացված բռնության դեպքերի թիվն աճել է 50 տոկոսով։ Տուժածների 95 տոկոսը կանայք և աղջիկներ են։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ ամբողջ աշխարհում կանանց իրավունքների նկատմամբ աննախադեպ սպառնալիքներ են առաջացել՝ աճում է խտրականությունը, թուլանում է իրավական պաշտպանությունը, կրճատվում է կանանց աջակցող ծրագրերի և ինստիտուտների ֆինանսավորումը։ ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ աշխարհի կառավարությունների մեկ քառորդը հայտարարել է կանանց իրավունքների առաջխաղացմանը դիմադրելու մասին, իսկ աշխարհի 195 երկրներից միայն 87-ն է երբևէ կին ղեկավարել։ Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մեկ կին կամ աղջիկ սպանվում զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից, իսկ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին (736 միլիոն) ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության։ Չնայած այն հանգամանքին, որ երկրների 90 տոկոսն ընդունել կամ ուժեղացրել է նման բռնության դեմ օրենքներ, դրանց գործնական կիրառումը դեռևս շատ թույլ է։ Զեկույցը շեշտում է, որ թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը հաճախ ուժեղացնում են վնասակար կարծրատիպերը, ինչը նեղացնում է կանանց հնարավորությունները կրթության և կարիերայի ոլորտում։ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանանց 53 տոկոսը թվային միջավայրում ենթարկվել է բռնության։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ անցած տարի 393 միլիոն կին ապրել է ծայրահեղ աղքատության պայմաններում, իսկ հակամարտությունների գոտիներում նրանք 7,7 անգամ ավելի խոցելի են եղել, քան կայուն երկրներում ապրող կանայք։ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ եթե կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում էական ներդրումներ չկատարվեն, ապա կանանց շրջանում ծայրահեղ աղքատության վերացումը կարող է տևել ևս 137 տարի։Ավելին10:0009.03.25
2025-03-08
-
ՀասարակականՄանե Թանդիլյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. Aravot (տեսանյութ)Հացադուլի ութերորդ օրը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է,եւ նա երկրորդ անգամ տեղափոխվել է հիվանդանոց: Ազատության հրապարակում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Aravot.am-ին ասաց. «Մոտ երկու ժամ առաջ շտապ օգնության հերթական կանչն իրականացրեցինք մեր հացադուլ անող ընկերների առողջական վիճակը ստուգելու նպատակով: Բժիշկները բոլորին հորդորում են դադարեցնել հացադուլը, քանի որ ամեն օր նրանց վիճակը վատթարանում է: Տիկին Թանդիլյանը այս պահին տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկների հսկողության տակ է: Հետազոտությունները դեռ շարունակվում են: Բժիշկները իրավունք չունեն պարտադրելու, բայց այն վիճակն է, որ անհրաժեշտ է հացադուլից դուրս գալ: Հնարավոր է՝ տիկին Թանդիլյանը գիշերն անցկացնի հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ լինի: Առավոտյան կհասկանանք հետագա անելիքները»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին23:5808.03.25 -
ՄիջազգայինԶելենսկին արդեն երազում է հրադադար. ռուսական հուժկու հարվածները պարտադրում են խաղաղությունԸնդամենը մեկ շաբաթ առաջ խաղաղության ամերիկյան առաջարկներից հրաժարված Զելենսկին այսօր անհամբեր սպասում է, թե երբ է ամերիկացիների հետ քննարկելու հրադադարի կետերը: Արդեն հայտնի է, որ հանդիպումը Սաուդյան Արաբիայում է լինելու: Ուկրաինական զորքը փակուղում է: Մեկ շաբաթ է՝ Կիևը հետախուզական տվյալներ չի ստանում Վաշինգտոնից:Ավելին23:4508.03.25 -
ՀասարակականԳեղեցկուհին՝ իր ամենածաղկավոր զգեստով. Երևանի մարտի 8-ըԵրևանում այսօր տոնական տրամադրություն է: Ժպիտներ, նվերներ, բարեմաղթանքներ ու սեր են Աննա Գյուլնազարյանի ռեպորտաժում:Ավելին23:3008.03.25 -
ՍպորտՄիլենա Գասպարյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորմանՄիլենա Գասպարյանը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության շրջանակներում լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Միլենան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 82,6 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։Ավելին23:1508.03.25 -
ՔաղաքականԵթե Ալիևը խաղաղության պայմանագիր կնքի, ուրեմն գիժը ես եմ․ Աղազարյան․ «Փաստինֆո»Հիմա թիմում բոլորին լռեցնելու պրոցես կա, ՔՊ խմբակցությունը դարձրել են միասեռ, միատարր գունդ, որը կտրված է վարչապետից, նա այսօր միայնակ է իր բոլոր որոշումների ընդունման հարցում։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ ընդգծելով, որ այսօր որևէ մեկը թիմում չի կարող հարցազրույց տալ՝ առանց համապատասխան բաժիններով անցնելու։ Նա նաև նշել է, որ առանցքային հարցերում տարաձայնություններ է ունեցել Փաշինյանը հետ և վերջինիս պարզապես առիթ էր պետք՝ իրեն խմբակցությունից հեռացնելու համար։ Նախկին ՔՊ-ականը նաև գիժ է համարել բոլոր նրանց, ովքեր կարծում են, Ադրբեջանը Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիր կստորագրի։ Դիտարկմանը, թե այդ դեպքում մեր ողջ կառավարությունում և ԱԺ-ում գժե՞ր են՝ նա պատասխանել է․ «Եթե Ալիևը խաղաղության պայմանագիր կնքի, ուրեմն գիժը ես եմ»։Ավելին23:0008.03.25 -
ՀասարակականԵ՞րբ են Հայաստանում գնահատված եղել ուսուցիչները կամ ո՞վ է պարալիզացման տանում կրթական համակարգըԴպրոցաշինության ձախողված ծրագրեր, ուսուցիչների աշխատավարձը 100 հազարներով բարձրացնելու կեղծ հայտարարություններ. խորհրդարանական ընդդիմությունն այս շաբաթ նորից ահազանգեց՝ իշխանությունը պարալիզացման է տանում կրթական համակարգը: Կրթության հետ կապված շատ հարցեր են օրակարգ բերել այս շաբաթ խոհրդարանական քննարկումները: Մի հարցի պատասխան էլ Արփի Սուքիասյանն է փորձել գտնել՝ ե՞րբ են Հայաստանում իրականում գնահատված եղել ուսուցիչները:Ավելին22:4508.03.25 -
ՀասարակականՀայաստանում ուսուցիչների 85 %-ը կանայք են, ինչը վկայում է նրանց առանցքային դերի մասին կրթական համակարգումԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում է, որ մանկավարժի հիմնական սկզբունքը երեխայի շահը բարձր դասելն է։ «Երբևէ մտածե՞լ եք մասնագիտությունը թողնելու մասին» հարցին ուսուցչուհին հակիրճ ու վճռական պատասխանեց. «Երբեք»։ Տոնական օրվա հաջորդ կանգառը 119 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Գրետա Մելքումյանի տուն էր։ Այժմ նա դասավանդում է «Արվեստ» առարկան, որը, նրա խոսքով, մեծ ոգևորություն է առաջացնում աշակերտների շրջանում։ Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ ընդգծելով նրանց դերը հասարակության տարբեր ոլորտներում։ Հայաստանում ուսուցիչների 85 %-ը կանայք են, ինչը վկայում է նրանց առանցքային դերի մասին կրթական համակարգում։ Ուսուցչի առաքելությունը չի սահմանափակվում դասասենյակով. այն դառնում է հանրային զարգացման կարևոր գործոն։Ավելին22:3008.03.25 -
ՀասարակականԼռության բերած ծաղիկները. Եռաբլուրի մայրերըԱյսօր մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը, որը կարմիր է նաև հայկական օրացույցում: Հայաստանում պաշտոնապես սկսվում է կանանց միամսյակը: Մեկ ամիս ունեն տղամարդիկ ավելի շատ ծաղիկներ նվիրելու, ավելի շատ իրենց սերն ու նվիրվածությունը արտահայտելու սիրելի մայրերի, քույրերի, կանանց, դուստրերի նկատմամբ՝ հասկանալով, իհարկե, որ տարվա բոլոր օրերն են նրանցը: Սեր՝ արժանապատվություն ու պայքար խորհրդանշող այս օրը մենք անպայման երախտագիտություն ենք հայտնում նաև հերոսածին մայրերին, հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած կանանց: Տոնական օրը Եռաբլուրում են անցկացրել հարյուրավոր կանայք: Ծաղիկներ այսօր մայրերն են որդիներին տարել:Ավելին22:1508.03.25 -
ՔաղաքականՍիրիա պետությունը չկա. այդ տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն․ Վարուժան ԳեղամյանՊատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին․ «Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։ Այս պահին ահաբեկիչները, որոնք այժմ պաշտոնապես կոչվում են Սիրիայի ժամանակավոր իշխանություններ, ոչ միայն փորձում են ճնշել ժողովրդական ապստամբությունը Սիրիայի ծովափնյա շրջաններում, այլև միաժամանակ իրականացնում են այդ շրջանների բնիկ ժողովրդի՝ ալավիների փաստացի ցեղասպանություն։ Այս ամենը՝ Թուրքիայի բարձր հովանու ներքո և փաստացի ռազմական աջակցությամբ։ Ընդ որում, ապստամբությունը միայն ֆորմալ առիթ է լիարժեք կոտորածի համար, քանի որ ալավիների վրա բռնաճնշումները սկսվել և շարունակվում են Ասադի իշխանության տապալումից անմիջապես հետո, թեև ավելի փոքր մասշտաբներով։ Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն։ Ցավով պիտի ասեմ, որ բարեկամ սիրիական ժողովուրդը, որը տրվեց Սիրիայի թշնամիների քարոզին ու ավիրեց սեփական երկիրը, դեռ երանի է տալու Ասադի իշխանության օրերին»։Ավելին22:0008.03.25