Լրահոս
Աշխարհ
21:45
08.03.25
478

Լաթաքիա նահանգում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել

Img default alt hy

Լաթաքիա նահանգում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասար» թերթը։

«Երեկ, Լաթաքիայի մուտքի մոտ, երկու հայեր՝ հայր և որդի Անտուան և Ֆադի Պուտրոսները, կրակոցների զոհ են դարձել։ Նրանց հուղարկավորությունը կկայանա այսօր՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,-հայտնել է թերթը։ 

Մարտի 6-ին Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները ապստամբություններ են բարձրացրել Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։ Բախումներ են տեղի ունեցել նաև Ջաբլա քաղաքում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Լաթաքիայից հարավ։ Այս ափամերձ գոտում կենտրոնացած է Սիրիայի ալևիների բնակչությունը, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ 

Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած զինվախ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։