Լրահոս

2025-03-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ մարտի 8-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության Էրեբունու էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. նշված շենքի բնակարաններից մեկի լոգարանում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի, տան որոշ հատվածներում էլ՝ արնանման հետքեր, դանակ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակ Գ.-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ, որը ըստ նախնական տեղեկությունների Ա. Գ.-ն է գրել՝ մահից առաջ:
    16:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար դոլար
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    16:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիրիայում տեղի է ունենում ալավիների ցեղասպանություն․ Էրդողանի բաշիբոզուկները «փայլում» են իրենց ողջ «հմայքով»
    «Ծանր կադրեր են գալիս Սիրիայից՝ Էրդողանի բաշիբոզուկները ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ալավիներին: Երկու օր առաջ, չդիմանալով առկա ճնշումներին, ալավիները զենքի դիմեցին և որոշ հաջողությունների հասան, սական երեկ թուրքմենները հետ գրավեցին կորցրածը և այժմ ուղղակի ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԱԼԱՎԻՆԵՐԻՆ: Հենց այդպես՝ փողոցներում մարդկանց սպանելով պտտվում են…
    16:22
    08.03.25
    Ավելին
  • Աշխարհ
    Ձմեռն ավարտվել է Պինգվինաշենում. գարնանային իրարանցում
    Գարնան բույրը զգացել են Արգենտինայի հարավի բնակիչները: Բայց արևային լոգանքներն ամենևին էլ նրանց սրտով չեն: Սկսվել է սառցե գեղեցկուհիների զանգվածային չուն: Պատագոնիայի պինգվինները մեծ վտառներով դեպի Բրազիլիա և Ուրուգվայ են շարժվում՝ սառը ջուր, համով ուտելիք վայելելու ու բազմանալու համար:
    16:15
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին
    Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին, որտեղ, ըստ հետախուզական տվյալների, տեղակայված են եղել հրթիռային կայանքներ և զենքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ մեր ուժերը, հիմնվելով առկա հետախուզական տվյալների վրա, հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական օբյեկտներին, որտեղ հայտնաբերվել են նրանց զենքերն ու հրթիռային կայանքները»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ Լիբանանի հարավում նման օբյեկտների առկայությունը սպառնալիք է երկրի անվտանգությանը և միջազգային խաղաղ համաձայնագրերի խախտում։
    16:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
    Մարտի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել է և բարի գալուստ մաղթել Սահակ Պատրիարքին։ Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոն այցելելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։ Ապա Վեհարանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը: Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
    15:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այցելել եմ Լևիկ Խաչատրյանին, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրն է հացադուլ է իրականացնում․ Մանե Թանդիլյան
    Ադրբեջանում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրով հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․ «Այսօր այցելել եմ Լևիկ Խաչատրյանին, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրն է հացադուլ է իրականացնում։ Անասելի հպարտություն է իմանալ, որ մեր ժողովրդի մեջ կան այսպիսի հայրենասեր, ուժեղ, պայծառ երիտասարդներ, ովքեր հաշտ չեն, անտարբեր չեն ու չեն հանձնվելու։ Մեծ ոգևորություն եմ ապրել իր հետ շփումներից։ Ինքն իր օրակարգն ունի ու պայքարելու է։ Իսկ լրագրողի հարցին, թե ասում են Ռուբեն Վարդանյանին ուղարկել են, պատասխանել է, թե նման բան կարող է ասել միայն նա, ում միշտ ուղարկում են, ով ինքն իրենով ոչինչ չի որոշում։ Ասել է` ինձ ո՞վ է ուղարկել։ Ոչ ոք։ Ես եմ որոշել ու հացադուլ եմ սկսել։ Ապրես, Լևիկ ջան, թող հպարտ լինեն քո ծնողները, որ քեզ նման զավակ ունեն և քո երեք բալիկները, որ քեզ նման հայր ունեն»։
    15:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոնարհումով շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց ու դուստրերին. Պապիկյան
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի: Եվ այս հատկանիշներն ավելի ակնառու են դառնում, երբ խոսքը վերաբերում է զինծառայող կանանց՝ նրանց, ովքեր կրում են զինվորական համազգեստ և ամենայն բարեխղճությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու ջանասիրաբար կատարում են պետության սահմանները պաշտպանելու դժվարին, բայց և պատվաբեր ու շնորհակալ առաքելությունը: Այսօր կանայք մեծ դերակատարում ունեն Հայաստանի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանանց ներգրավվածությունն ընդլայնելու նախաձեռնությունը հաջողությամբ է իրականանում նաև բանակում: Կանայք համալրում են զինված ուժերի գրեթե բոլոր ծառայությունները. նրանք զինվորական բժիշկներ են, հրետանավորներ, հատուկջոկատայիններ ու մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զինծառայողներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում նույնպես հետզհետե մեծանում է աղջիկ կուրսանտների թիվը: Զինվորականների ծառայությունը ֆիզիկապես ու հոգեբանորեն առավել պաշտպանված, գնահատված ու շահավետ դարձնելու համատեքստում կին զինծառայողներն արժանանում են հատուկ ուշադրության, նրանց համար ստեղծվում են ծառայությունը դյուրին, բայց և արդյունավետ դարձնելու բոլոր պայմանները՝ հնարավորություն ստեղծելով, որ նրանք հաջողությամբ կատարեն նաև մոր, կնոջ, զավակի՝ նույնքան կարևոր պարտականությունները, լավագույնս դրսևորեն իրենց ունակություններն ու եռանդը և՛ ծառայության մեջ, և՛ անձնական կյանքում: Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ տոնի առթիվ: Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց ու դուստրերին: Առանձնահատուկ շնորհավորում եմ զինծառայող կանանց: Բոլորին մաղթում եմ ամուր, սիրով լի, բարեկեցիկ, առողջ ու երջանիկ ընտանիք, բեղուն, ձեռքբերումներով լի աշխատանք»:
    15:15
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
    Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-13-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
    15:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եվգենի Պետրոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
    79-ամյա էստրադայի արտիստ, հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանին մարտի 8-ին հոսպիտալացրել են, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Հաղորդվում է, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատթարացել է առավոտյան, ինչի հետևանքով նրա հարազատները շտապօգնություն են կանչել։ Նախնական տվյալներով՝ բժիշկները արտիստի մոտ աղեստամոքսային արյունահոսություն են ախտորոշել։ 112 տելեգրամյան ալիքի տվյալներով՝ կեսօրին մոտ բժիշկները փորձել են կայունացնել նրա վիճակը, սակայն առաջիկայում նախատեսվում է վիրահատություն։ Ներկա պահին Եվգենի Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
    14:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Վարդապետյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2025 թվականի մարտի 7-ին Վարպետաց դաս է անցկացրել Դպրոցի ուսանողների համար՝ անդրադառնալով օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներին ու հաջողության պատմություններին: Աննա Վարդապետյանը, ի պատասխան ուսանողների հարցերին, անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ղեկավարման իր փորձառությանը, առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին, այդ ուղիների որոնման համար անհրաժեշտ ռազմավարական մտածողությանը, առաջնորդության և բարեվարքության հետ կապված մի շարք հարցերի: Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին հարցին պատասխանելիս՝ հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու անհրաժեշտությունն ու նշել. «Դատախազությունում բոլորը գիտեն, որ առաջխաղացման հնարավորություն տրված է պրոֆեսիոնալ, աշխատասեր, բարեվարք, սրտացավ, իր առաքելությանը նվիրված յուրաքանչյուր մասնագետի»: Աննա Վարդապետյանը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:
    14:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:
    14:15
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն արգելել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը հեռարձակել Հանրայինով. Քրիստինե Վարդանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Բաքվից Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել սեփական ժողովրդին, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ։ Ի՞նչ կարող է անել գործող իշխանությունը գերիների հարցով։ Օրինակ՝ առնվազն չարգելել այդ մասին խոսել բոլորիս հարկերով սնվող Առաջին ալիք֊ով։ Այսօր, Հայաստանի թիվ մեկ հանրային թեման Բաքվում պահվող գերիների հարցն է, որի մասին որևէ անդրադարձ չի արվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ»:
    14:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում Բ2 թաղամասի շենքերից մեկում կրակ և ծուխ է նկատվել․ ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ
    Այսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղամասի 95 շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են կատարել։ Պարզվել է, որ այրվում է շենքի նկուղում հավաքված կենցաղային աղբ և հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
    13:48
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցանկացած հասարակության զարգացում պայմանավորված է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ. ՀՀ նախագահ
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ և գնահատանքով: Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի ամենօրյա սովորական երևույթ, այլև հնարավորություն անդրադարձ կատարելու հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության կարևորությանը: Ցանկացած հասարակության զարգացում պայմանավորված է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ և հավասար հնարավորությունների ընդլայնմամբ: Խտրականության վերացումը, հավասար վարձատրությունը և առաջխաղացման արդար պայմանները համընդհանուր արժեքներ են: Այս տեսանկյունից պիտի նշենք, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես են որոշումների կայացման բազմաթիվ հարթակներում կանայք իրենց ձայնը հնչեցնում քաղաքական, տնտեսական, կառավարչական և այլ ոլորտներում: Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը, անկախ բնակության վայրից, տարիքից կամ կրթական մակարդակից: Սա պետք է ուղենիշ լինի բոլորիս համար և խթանի կանանց ձեռներեցության, մասնագիտական զարգացման և կրթության հասանելիության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայ կինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության և ընտանեկան միասնության երաշխավորը: Այսօր, նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում, մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը: Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն և խաղաղություն»:
    13:45
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ
    Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիմոն Վրացյան փողոցում՝ «Դինամոյի» դիմաց, ֆուտբոլի դրամարկղի մոտ 7-ից 8 անձանց միջև ծեծկռտուք է և կռիվ, հնչում են հայհոյանքներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Դավիթ Ե․-ն ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 34-ամյա Զորհաբ Բ․-ի, 22-ամյա Սիսակ Բ․-ի և 31-ամյա Յուրի Ե․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը: Ծեծկռտուքի ընթացքում Յուրի Ե․-ն և Սիսակ Բ․-ն ստացել են դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ: Դեպքի փաստով ոստիկանություն Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:30
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը
    ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում՝ 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ, ինչը բնական է։ «Մասնավորապես, այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր է՝ տեղի ունենան թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում։ Բնակիչներին հորդորում ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Ժամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։ Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2 ք․մ։ Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից 2 քար է ընկել։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար։ Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սարգսյանը։
    13:15
    08.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Ուժգին երկրաշարժ՝ Սպիտակի մոտ. 6-7 բալ ցնցումներ են գրանցվել
    Այսօր ժամը 09:27-ին, բավականին ուժգին երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում երկրաշարժը զգացվել է 4-6 բալ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ տուժածների և վնասների մասին ահազանգեր չեն ստացել, բայց այս պահին էլ աշխատում են՝ հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ:
    13:05
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ինդիան Ուելսի մրցաշարում
    Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինդիան Ուելս քաղաքում մեկնարկած մրցաշարի կանանց մենախաղի մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 232-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսի հետ: 1,5 ժամ ձգված մրցախաղից հետո Ավանեսյանը հաղթել է երկու սեթում` 6:4, 6:4 հաշվով: Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ WTA-1000 կարգի Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից: Մաստեր կարգի մրցաշար է համարվում 1990 թվականից:
    13:00
    08.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը․ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է` ընդգծելու կանանց իրավունքների պաշտպանության և խթանման կարևորությունը։ Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում, և անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր կին կարող է լիարժեք իրացնել իր իրավունքներն ու հնարավորությունները։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնակի ուշադրություն եմ դարձնում կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանը և այն հաղթահարելու գործընթացին, կանանց տնտեսական հզորացմանը, հասարակական և քաղաքական կյանքում մասնակցության խթանմանը: Մեր նպատակն է` ձևավորել իրավահավասարության վրա հիմնված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր կին կունենա արժանապատիվ պայմաններ իր ներուժը լիարժեք իրացնելու համար։ Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը։ Կարևոր է, որ կանայք առավել լայն մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացներում, հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաև բոլոր այն ոլորտներում, որտեղ նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ։ Սիրելի՛ կանայք, Մաղթում եմ ձեզ բարօրություն, անսպառ ուժ և նոր ձեռքբերումներ։ Թող այս օրվա նպատակը լինեն ոչ միայն շնորհավորանքները, այլև կանանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված նոր հանձնառությունները»։
    12:45
    08.03.25
    Ավելին