Լրահոս

2025-03-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    10.03.25
    Ավելին
2025-03-09
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը խոսել է Զելենսկու պահվածքի մասին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ից հեշտությամբ գումար է վերցրել։ «Բայդենի օրոք նա երեխայից կոնֆետի պես փող էր վերցնում այս երկրից։ Դա այնքան հեշտ էր, նույն մոտեցմամբ», -«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։ Թրամփը հավելել է, որ ինքը երախտագիտություն չի զգում Զելենսկու կողմից՝ չնայած ԱՄՆ 350 միլիարդ դոլարի օգնությանը։ Ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, տեղի է ունեցել Թրամփի, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի և Զելենսկու հանդիպումը, որը վերածվել է հանրային վեճի։ Սպիտակ տան ղեկավարը փորձել է բացատրել, որ Ուկրաինան չունի ռազմական գործողությունները շարունակելու հնարավորություն, և առանց Վաշինգտոնի օգնության այն չէր կարողանա դիմակայել հակամարտության սկզբից նույնիսկ մի երկու շաբաթ։ Զելենսկին փորձում էր վիճել և անընդհատ ընդհատում էր իր զրուցակիցներին՝ պնդելով, որ Կիևը միայնակ է պայքարում Ռուսաստանի դեմ։ Ինչպես հայտնում է Fox News-ը, ամերիկացի առաջնորդը նրան վռնդել է Սպիտակ տնից, և ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ գործարքը տապալվել է։ Թրամփը նշել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և անհարգալից վերաբերմունք է դրսևորել Միացյալ Նահանգների նկատմամբ։
    23:58
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
    Մարտի 9-ին, ժամը 15:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, արգելափակումից դուրս են բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    23:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում. շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել տղամարդու դին
    Այսօր՝ մարտի 9-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բրիգադը մահացած վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արտյոմ Ն.-ն է, ով կրծքավանդակի հատվածում ունի կտրած-ծակած վերք և ըստ նախնական տեղեկությունների նա շտապօգնության ավտոմեքենայով մահացած տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն ժամը 03:30-ի սահմաններում, իսկ դեպքն էլ տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Արցախի պուրակի հարևանությամբ գտնվող «Երևան Սիթի»-ի մոտ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    23:00
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ավստրալիայում հզոր ցիկլոնի հետևանքով բազմաթիվ տներ ու ձեռնարկություններ են հոսանքազրկվել
    Ավստրալիայում ավելի քան 350 հազար տուն է հոսանքազրկվել Ալֆրեդ ցիկլոնի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ լրատվամիջոցի՝ Ավստրալիայի իշխանությունները հայտնել են, որ ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղի մեջ աճյուն է հայտնաբերվել, իսկ 13 զինվորականներ վիրավորվել են մեքենայի վթարից: Ալֆրեդ ցիկլոնը մարտի 8-ին հասել է Քվինսլենդ նահանգի մայրաքաղաք Բրիսբենի մոտակայք: Պաշտոնյաները զգուշացրել են բնակիչներին մնալ տներում և զգոն լինել՝ ասելով, որ փոթորկի վտանգը դեռ չի անցել: Քամին տապալել է ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը, հեղեղել ցածրադիր ճանապարհները: Տարածաշրջանում հոսանքազրկված է ավելի քան 300 հազար տուն ու ձեռնարկություն:
    22:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր
    Մարտի 9-ին, ժամը 12:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
    22:00
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ. մանրամասներ՝ Սիրիայում բախումների հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակից
    Այսօրվա դրությամբ Սիրիա ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է: «Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ, գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է»,- ասաց նա: Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պողիկյանը մանրամասնեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երկու հայ են զոհվել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա և կրակոցների հետևանքով սպանվել են։ Նրա խոսքով՝ ներկայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթե կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը: «Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա»,- հավելեց Պողիկյանը: Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ երկրում սկսված բախումները անսպասելի չեն եղել: Ալ-Շարաան նաև բացատրել է, որ տեղի ունեցածը սպասված խնդիրների շրջանակում է, նկատի ունենալով Լաթաքիայում տարաձայնություններ սերմանելու և շփոթություն առաջացնելու փորձերը նախկին իշխանության կողմնակիցների կողմից: Իր հերթին, Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օսմանը կոչ է արել դադարեցնել, այսպես ասած, աղանդավորության հրահրումը, ընդգծելով, որ կան անձինք, ովքեր ապավինում են աղանդավորությանը և հրահրել են անցյալ հինգշաբթի ապստամբությունը սիրիական ափերի մի քանի շրջաններում, որտեղ «ալավիական աղանդավորների մեծամասնությունը սկսել է հակամարտություն և լարվածություն»: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հինգշաբթի օրվանից ավելի քան 700 ալավի խաղաղ բնակիչ է սպանվել, իսկ բռնության հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1018-ի:
    21:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. ջրանցքը փլվել է, տղամարդը հայտնվել է ջրում․ Oragir.News
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղում: Ինչպես Oragir.News-ին տեղեկացրին գյուղի բնակիչները, գյուղի կենտրոնական փողոցի մոտով անցնող կոյուղաջրերի ջրանցքը փլուզվել է, գյուղի բնակիչներից մեկը՝ 35-ամյա մի տղամարդ, ընկել է ջուրը: «Երևանի կենտրոնական կոյուղին անցնում է հենց մեր հողատարածքով: Մենք էլ ենք վերջերս իմացել դրա մասին: Սարսափելի հոտ է: Բազմիցս ահազանգել ենք պատկան մարմիններին՝ ԱԻՆ, թեժ գիծ, «Վեոլիա Ջուր», սակայն անարդյունք. մեզ պատասխանում են, որ քարտեզով այդ տարածքը չկա: Միայն անցյալ տարի «Վեոլիա Ջրից» եկան, որ վերանորոգեն, քանդեցին մի հատված, հետո թողեցին ու գնացին»,- պատմում է գյուղի բնակիչներից Էլեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ իրենք սեփական ուժերով այսօր փորձել են ցանկապատել տարածքը, որն ամբողջովին բաց է, սակայն իրենց օգնող գյուղացիներից մեկը՝ 35-ամյա տղամարդը, սահել է և ընկել ջուրը: «Ամուսինս անմիջապես նետվեց ջուրը, որ հանի նրան: Քանի որ շտապօգնությունը, ինչպես միշտ, ուշացած եկավ, գյուղացիները արդեն առաջին օգնություն էին ցուցաբերել տուժածին, որին անգիտակից վիճակով էին հանել ջրից. նաև նրա ականջն էր վնասվել: Ուշքի գալով՝ տուժածը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց»,- պատմում է Էլենը: Բնակիչներին մտահոգում է այն, որ տարածքը շարունակում է բաց մնալ, ինչը կարող է վտանգավոր լինել բնակիչների կյանքի համար: Իսկ ԱԻՆ-ը պարզապես եկել, ժապավեններով փակել է տարածքը և հեռացել: Մանրամասները՝ տեսանյութում:
    21:00
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ Գառնու տաճարի պատմական բաղնիքում խայտառակ վիճակ է
    «Երեկ Գառնիի տաճարում էինք, գիդի ծառայություն էինք վարձել, որպեսզի Էվան ու Միան ծանոթանան մեր պատմությանը։ Ես վերջին անգամ, գիդի հետ, Գառնիում էի մոտ 5 տարի առաջ։ Էն ժամանակ բաղնիքի խճանկարն ինձ հիացրել էր, 5 տարի անց՝ երեկ, բաղնիքը գյուղի անխնամ բիսեդկա էր հիշեցնում, իսկ 3-րդ դարի խճանկարից, էս տեմպով երևի 2 տարուց էլ հետք անգամ չմնա։ 
    20:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ռուբիոյի առաջիկա հանդիպումը Ուկրաինայի պատվիրակության հետ
    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի պատվիրակության հետ՝ ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի նպատակն առաջ տանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի տարածած հայտարարության մեջ։ «Ջիդդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ տանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ՝ Պետքարտուղար Ռուբիոն մարտի 12-ից 14-ը կմեկնի Կանադա՝ հանդիպելու G7-ի արտգործնախարարների հետ՝ առաջ մղելու նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգը: Քննարկումները կկենտրոնանան Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հակամարտությունների վրա, Աֆրիկայում և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությանը, ինչպես նաև Արևմտյան կիսագնդում կայունությանը:
    20:00
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան
    Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։ «Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։
    19:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է. Քրիստինե Վարդանյան
    «Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերը պետք է հասնեն այն կետին, որտեղ Թուրքիան պարտադրված առերեսվի իր պատմությանը ու վերջնականապես հրաժարվի այդ գործիքակազմի կիրառումից»։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Ներխուժումները, ռմբակոծությունները, պատերազմներն այն գործիքներից են, որոնք տարբեր պետություններ կիրառում են խնդիրներ լուծելու համար։ Սակայն ամեն երկիր չէ, որ ցեղասպանությունն օգտագործում է որպես պետական քաղաքականության գործիք։ Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է։ Այդ պետության հիմնարար մոտեցումը հետևյալն է՝ չկան բնիկ ժողովուրդներ, չկա խնդիր։ Ամեն անգամ, երբ Թուրքիան բախվել է «խնդրի»՝ դա լուծելու ուղին եղել է բնաջնջումը։ Մեզ փորձում են համոզել, որ եթե այլևս չհիշենք Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիան չի հարձակվի մեզ վրա, չի փորձի նոր ցեղասպանություն իրականացնել։ Բայց եթե «հիշողությունն է թշնամանքի պատճառը», ապա ինչի՞ մասին էին հիշում Սիրիայի ալավիները, որ այսօր ցեղասպանվում են ուղիղ եթերում։ Ինչի՞ մասին էին խոսում եզդիները, որի հետևանքով նրանց նույնպես ենթարկեցին ցեղասպանության։ Կամ ի՞նչ էին հիշում ասորիները, հույները, բոլոր նրանք, ովքեր դարձել են Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության զոհ։ Խնդիրը հիշողությունը չէ։ Խնդիրը Թուրքիայի՝ պետական փիլիսոփայությունն է, որի հիմքում ընկած է կայսերապաշտական, նվաճողական, ցեղասպանական մոտեցումը։ Ցեղասպանությունը Թուրքիայի համար երբեք անընդունելի մեթոդ չի եղել, այն հարցեր լուծելու ամենահաճախ կրկնվող պրակտիկան է։ Հենց այս իրականության պայմաններում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը վերածվում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման պայքարի, այլև անվտանգային վահան է դառնում բոլոր այն ժողովուրդների համար, որոնք Թուրքիան դիտարկում է որպես «խնդիր»։ Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերը պետք է հասնեն այն կետին, որտեղ Թուրքիան պարտադրված առերեսվի իր պատմությանը ու վերջնականապես հրաժարվի այդ գործիքակազմի կիրառումից։ Հակառակ դեպքում Թուրքիան է հասնելու նրան, որ այս տարածաշրջանում այդ բոլոր ժողովուրդները պարզապես այլևս գոյություն չունեն»,–գրել է պատգամավորը։
    19:00
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Lexus»-ը և «BYD»-ը․ 84-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BYD»-ի, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    18:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ինչու 4 տարի անց չի ներդրվում Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը․ «Հետք»
    Երբ փորձում ենք համացանցում որոնել e-accreditation կայքը, ոչ մի արդյունք չենք տեսնում: Սակայն, այս հասցեն փնտրելիս պետք է հայտնվեինք էլեկտրոնային հավատարմագրման համակարգում: ՀՀ կառավարությունն էր 2020 թվականին որոշել վարկային ծրագրով ստեղծել այդ համակարգը: Ծախսվել է 100 հազար դոլար: Այժմ ներկայացնենք մանրամասներ այդ ծրագրից, գրում է «Հետք»-ը։ 2020 թվականին Կառավարությունը հայտարարեց մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգի (e-accreditation) մշակման համար։ Այս համակարգի ստեղծումը նախատեսված էր Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» թիվ 8390-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում։ Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ստեղծման համար Համաշխարհային բանկը Հայաստանին էր տրամադրել ավելի քան 100 հազար դոլար վարկ։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվեց «Հարմոնիա տեղեկատվական համակարգերի և կրթության զարգացման» հիմնադրամը։ Թե ինչպես է ընտրվել «Հարմոնիան», եղել են արդյոք մասնակից այլ ընկերություններ, հայտնի չէ։ Ո’չ Էկոնոմիկայի նախարարությունը, ո’չ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը չեն պատասխանել այս հարցին։ Այս համակարգի շահառուները պիտի լինեին Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) աշխատակիցները, հավատարմագրման կոմիտեները, հավատարմագրման գնահատողները և տեխնիկական գնահատողները, փորձագետները, հավատարմագրված և հավատարմագրմանը հավակնող իրավաբական անձինք։ Համաձայն Կառավարության հաստատած վարկային ծրագրի՝ ընտրված մասնակիցը պետք է. - Ուսումնասիրի և գնահատի ՀԱՄ-ի (հավատարմագրման ազգային մարմնի) գործող համակարգը, նոր պահանջների համաձայն մշակի արդիականացման պլան: - Սահմանի հիմնական գործունեությունը, տվյալների շրջանակը, գործարքները և այլն: - Մշակի հանձնարարականի տեսլականը և նպատակները ու ներկայացնի Պատվիրատուին: - Իրականացնի Համակարգի նախագծում, ծրագրավորում և ներդրում: - Տվյալների փոխանցում այլ տվյալների բազայից, անհրաժեշտ ֆորմատի փոխակերպում: - Պատվիրատուի ներքին կարիքների և համակարգի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի մշակում և Պատվիրատուի հաստատմանը ներկայացնում: - Ծրագրավորման համար այնպիսի կիրառական ծրագրի ընտրություն, որի դեպքում հնարավոր լինի հետագայում արդիականացնել/ զարգացնել/փոփոխել: - Էլեկտրոնային հավատարմագրման գործընթացի ավտոմատացում: - Եւ այլն։ Համակարգի ստեղծումը և վերևում նշված ծառայությունները նախատեսվում էր իրականացնել 2020թ. հունիսից՝ երկու տարվա ընթացքում՝ ներառյալ երաշխիքային սպասարկումը: «Հարմոնիան» աշխատանքն ավարտել է 2021 թվականին։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ԱՐՄՆԱԲ-ի և «Հարմոնիայի» միջև կնքվել է ընդունման-հանձնման ակտ՝ համակարգի թեստավորման և աշխատակիցների վերապատրաստման աշխատանքներն իրականացնելու համար։ Մեկ այլ հուշագրով «Հարմոնիան» պարտավորվել է մինչև 2023 թվականը համակարգի սպասարկումը իրականացնել առանց լրացուցիչ վճարի։ Համաձայն Կառավարության ընդունած վարկային ծրագրի Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը պետք է պատրաստ լիներ 2022 թվականի հունիսին։ Իսկ համակարգը մինչ օրս չի գործում։ Հավատարմագրման ազգային մարմնից «Հետքին» տեղեկացրին, որ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել համակարգը՝ հիմք ընդունելով 2023-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են նույնականացման համակարգերին։ «Օգտատերերի (համապատասխանության գնահատման մարմինների) կողմից համակարգ մուտք գործելու հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել, մասնավորապես՝ համակարգի նախագծով օգտատերերի մուտքը համակարգ պետք է ապահովվեր eID միջոցով, սակայն ԷԿԵՆԳ-ի (Էլեկտոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) կողմից նշված տարբերակը մերժվել է՝ տվյալ պահին «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակով մուտք գործելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հավատարմագրման ազգային մարմնից։ Էլեկտրոնային համակարգի գործարկման համար անհրաժեշտ էր նաև ունենալ թույլտվություն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին հարցումներ կատարելու համար։ Այս թույլտվությունը ԷԿԵՆԳ-ը տվել է միայն 2024 թվականին։ Նշված փոփոխությունները համակարգում կատարելու, ինչպես նաև սպասարկման ժամկետը ևս մեկ տարի երկարաձգելու համար Հավատարմագրման ազգային մարմինը 2024 օգոստոսի 7-ին հայտարարել է նոր մրցույթ։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 ընկերություն՝ «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն և համակարգն արդեն ստեղծած «Հարմոնա» հիմնադրամը։ Նշված աշխատանքն իրականացնելու համար «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն առաջարկել է 32 մլն 212 հազար դրամ, իսկ «Հարմոնիան»՝ 35 մլն 400 հազար դրամ։ Հաղթող է ճանաչվել «Հարմոնիան»։ Հավատարմագրման ազգային մարմնից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, թե բաց մրցույթի ընտրված մասնակիցը ճանաչվել է հաշվի առնելով գնումների մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ ընտրված մասնակիցը կարող է որոշվել նաև մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին կամ հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմաններին հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարն ամենաբարձրն է։ Մենք հարցում էինք ուղարկել նաև Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք նախարարությունը հայտարարել է մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար։ Եթե այո, ապա ո՞ր ընկերությունն է հաղթել մրցույթում, ո՞ր ընկերություններն են մասնակցել մրցույթին, յուրաքանչյուրն ի՞նչ գնառաջարկ է ներկայացրել, որքա՞ն գումար է վճարել նախարարությունը էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար, և ի՞նչ աղբյուրից է վճարվել գումարը։ Պատասխանել են, որ նախարարությունը մրցույթ չի հայտարարել և էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար գումար չի վճարել։ Այս պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ «Հարմոնիան» աշխատանքն իրականացրել է անվճար։ Մինչդեռ «Հարմոնիային» գումար վճարվել է՝ կատարած աշխատանքի համար, բայց ոչ Էկոնոմիկայի նախարարության կողմից: Ստացվում է, որ պետությունը «Հարմոնիային» վճարել է սկզբում Համաշխարհային բանկից ստացված վարկային գումարից, մինչև տարեվերջ էլ պատրաստվում է վճարել ևս 35,4 մլն դրամ, սակայն մինչ օրս համակարգը չի գործում և հավատարմագրման համակարգը թվայնացված չէ։ Մեզ հետ զրույցում «Հարմոնիայի» տնօրեն Մուրադ Մուրադյանն ասաց, որ իրենք կատարել են պայմանագրով նախատեսված աշխատանքները։ Նաև սպասարկման ժամկետում իրականացրել են համակարգի լավարկումներ։ «Այդ ընթացքում իրենք չեն մտել արտադրական ռեժիմ՝ օրենսդրական փոփոխությունների պատճառով։ Սպասել են, տեսնեն նույնականացման ո՞ր տարբերակով գնան, ո՞նց անեն եւ սերվերների են սպասել ԷԿԵՆԳ-ից, որ համակարգը տեղադրվի ԷԿԵՆԳ-ում։ Բայց չեն ստացել այդ թույլտվությունները։ Այդ ամբողջ ընթացքում համակարգը մեր կողմից հասցվել է վերջնական վիճակի։ Երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո մեզ դիմել են, հարցրել ի՞նչ անենք, որ էս փոփոխություններն արվեն։ Մենք գրել ենք, որ առաջարկում ենք դա անել երբ կլինի սպասարկման պայմանագիր՝ նոր պայմանագիր։ Եվ եթե մենք հաղթենք, սպասարկման պայմանագրում կանենք փոփոխությունները»,- ասաց Մուրադյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    18:00
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հաստատել է Գազայում օդային հարված հասցնելու տեղեկությունը
    Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ մարտի 9-ի առավոտյան ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times Of Israel լրատվակայքը՝ մանրամասնելով, որ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, թե անօդաչու թռչող սարքը թիրախ է դարձրել զինյալների մի խումբ, որոնք փորձել են ռումբ տեղադրել իր զորքերի մոտ: Ավելի վաղ՝ պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Գազայի արևելյան Շեջայյա թաղամասում տեղի ունեցած հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել: Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ հարվածն իրականացվել է իսրայելական օդուժի անօդաչու թռչող սարքով, այլ ոչ թե հրետանային միջոցներով:
    17:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
    17:00
    09.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Կյանքը թունավորում են՝ միկրովալնովկի վրա նստած. էլեկտրական մեքենաների վտանգն ու առավելությունը
    Վառելիքի գների աճը, շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներն ու տեխնոլոգիական զարգացումները բերել են նոր լուծումների նաև ավտոմոբիլների աշխարհում: էկո մեքենաները՝ էլեկտրական և հիբրիդային մոդելները, մեծ արագությամբ նաև Հայաստանում են տարածվում: Սակայն արդյո՞ք դրանք իդեալական տարբերակ են. շատերին հետաքրքիր ուսումնասիրություն է արել Էդգար Ղուշչյանը:
    16:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սիրիայում. սթափվել է պետք. Հարությունյան
    «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրիայում աղետ է և այդ աղետի անունն է թուրքական քաղաքականություն, որ կոչվում է «Բարեշ»: Այս տարիների ընթացքում մտքիցս դուրս չեն գալի Ասադ-Էրդողան «մեղրամիսի» կադրերը: Ի՜նչ սիրով էին իրար հետ, ի՜նչ եղբայրություն էր, ի՜նչ երջանիկ էր Ասասդը: Դեռ այն ժամանակ, ոչ միայն իմ, այլև շատերի համար պարզ էր, որ թուրքի հետ սիրախաղը վատ ավարտ է ունենալու: Անկեղծ, եթե Ասադի հայրը ողջ լիներ, որդու ականջը կքաշեր ու մի հատ էլ հայրական ապտակ կտար, բայց թուրքերը լավ գիտեն գնահատել ժամանակը՝ Հաֆեզ ալ-Ասադը չկար իսկ որդին մանկամիտի մեկն էր՝ ճիշտ չգնահատեց հոր վաստակը: Փորձեց իր խաղը խաղալ, իր զրոյական կետից: Հիմա Սիրիայում ողբերգություն է, համատարած ոչնչացնում են ալեւիներին: Իսկ ովքե՞ր են ալավիները: Վարկած կա , որ ալավիները կիլիկյան հայերի ժառանգներն են, որոնք բնակվել են Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափերին՝ 1080-1400թ: Ի սկզբանե եղել են քրիստոնյաներ: 1970-ականներին ընդունելով շիաականություն մինչ օրս որոշ չափով պահպանել են իրենց կրոնը` քրիստոնեությունը, որը դարերի ընթացքում մշտապես գտնվել է իսլամի ազդեցության տակ: Ալավիները լինելով շիաներ աստվածացնում են Հիսուսին, ընդունում են քրիստոնյա առաքյալներին, իրենց երեխաներին անվանակոչում են նրանց պատվին եւ նշում են քրիստոնեական որոշ տոներ: Թուրքիայի տարածքում շատ կան ալավիներ, ովքեր գիտեն, որ իրենք ծագումով հայեր են և այդ մասին զրույցներում խոստովանում են: Հետաքրքիր է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո ֆրանսիական մանդատի տակ գործում էր ալավիական պետությունը։ Սակայն ֆրանսիական իշխանությունների որոշման համաձայն, 1936թ այն միացվեց Սիրիային: Հիմա, այն ինչ կատարվում է Սիրիայում, մեզ հետ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին: Նույնը եղավ 20-րդ դարի վերջին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա և միայն համախմբված ուժի ցուցադրությամբ հնարավոր եղավ կասեցնել ցեղասպանության շարունակությունը: 2018 թ իշխանազավթումից հետո, Հայաստանում , այսինքն պատմական Հայաստանից մնացած մի պատառիկում, ենթադրաբար Թուրքիայի կողմից իշխանության բերվեցին Ասադի պես մտածող քաղաքական գործիչներ, ովքեր կամովին, կեղծ խաղաղության քողի տակ, սիրահոժար կործանեցին Արցախը: Հերթը պատմական Հայաստանից մնացած վերջին պատառինն է, որ փշի պես մնացեռլ է թուրքերի կոկորդում: Թուրքիան՝ Հայաստանը թրքացնելու և հայկական հարցը վերջնականապես թաղելու համար երբեք այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել: Բայց դա մեկ օրում չի եղել, հատուկ ծառայությունների տարիների տքնաջան աշխատանք էր, որ պսակվեց հաջողությամբ: Երբ մենք էշի ականջում քնած էինք, նարնք նպատակաուղղված աշխատում էին: Նաև ժամանակաշրջանը նպաստեց թուրքերի իղձերի իրականացմանը: Մենք գինարբուքի մեջ էինք և՝ ենք: Նրանք, վստահաբար հիմա ծրագրում են հաջորդ ներխուժում, թուրքական գենետիկայի բոլոր հատկություններով: Աղ ու հացով դիմավորումը փրկություն չէ, թքած ունեն: Եւ սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի: Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք: Մի բան էլ, երբ աշխատում էինք «#Կեղծ_խաղաղության_գինը» ֆիլմի սցենարի վրա, մի պարբերություն կար, որ խորհրդակցեցինք թուրքագետների հետ և լսելով նրանց, հանեցինք սցենարից: Պարբերության իմաստը հետևյալն էր՝ « թուրքերենում «խաղաղություն» բառ գոյություն ունի: Այն կոչվում է «բարեշ», այսինքն՝ բարիշել: Ոչ թե խաղաղություն կնքել, այլ բարիշել: Եւ իրոք կարելի է ձեւական բարիշել, իսկ հետո նորից թշնամանալ: Բառի բուն թարգմանության մասին չէ խոսքը այլ լեզվամտածողության: Հիմա, մենք ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքել, թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպես. ինչպես եղավ Սիրիայում: Սթափվել է պետք, էլ տեղ չի մնացել իսկ 2026 թ. գուցե և չհասնենք: Հ.Գ. Մի քիչ երկար ստացվեց, դեսից դենից բայց դե մարդու սիրտ ա պայթում: Խելքի գալ է պետք»։
    16:00
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մյասնիկյան պողոտայում «Opel»-ը գլխիվայր շրջվել է
    Մարտի 8-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/18 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք. տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
    15:30
    09.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը մասնակցել է է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին
    Կանանց միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն էր մտքեր փոխանակելու Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ, որոնք հանձնառու են առաջ մղելու կանանց իրավունքների պաշտպանությունն ու գենդերային հավասարությունը։ Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց համատեղ նվիրվածությունը՝ խթանելու այնպիսի ներառական հասարակության ձևավորմանը, որտեղ կանանց ձայնը լսելի է, իսկ նրանց իրավունքները՝ լիարժեք պաշտպանված»,–ասված է հաղորդագրության մեջ։
    15:00
    09.03.25
    Ավելին