Լրահոս
Հասարակական
13:00
09.03.25
238

Առնետներ ու գարշահոտություն՝ անմխիթար շենքում. քաղաքապետարանի փոխարեն Լյուցիֆերն է պայքարում

 

Խաղաղ Դոնի 27 հասցեի բնակիչները արդեն երրորդ տարին է՝ խաղաղ չեն: Ամենօրյա պայքար են մղում շենքի նկուղ թափվող կոյուղաջրերի և դրանց առաջացրած հետևանքների դեմ: Երկու անգամ քաղաքապետարան են գնացել, մի քանի հարյուր անգամ համատիրություն՝ անարդյունք: Խոնավության, գարշահոտության մեջ, հակահամաճարակային սարսափելի պայմաններում 200 ընտանիք է ապրում: