Լրահոս
Հասարակական
23:58
08.03.25
706

Մանե Թանդիլյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. Aravot (տեսանյութ)

Img default alt hy

Հացադուլի ութերորդ օրը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է,եւ նա երկրորդ անգամ տեղափոխվել է հիվանդանոց:

Ազատության հրապարակում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Aravot.am-ին ասաց. «Մոտ երկու ժամ առաջ շտապ օգնության հերթական կանչն իրականացրեցինք մեր հացադուլ անող ընկերների առողջական վիճակը ստուգելու նպատակով: Բժիշկները բոլորին հորդորում են դադարեցնել հացադուլը, քանի որ ամեն օր նրանց վիճակը վատթարանում է:

Տիկին Թանդիլյանը այս պահին տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկների հսկողության տակ է: Հետազոտությունները դեռ շարունակվում են: Բժիշկները իրավունք չունեն պարտադրելու, բայց այն վիճակն է, որ անհրաժեշտ է հացադուլից դուրս գալ:

Հնարավոր է՝ տիկին Թանդիլյանը գիշերն անցկացնի հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ լինի: Առավոտյան կհասկանանք հետագա անելիքները»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։