Լրահոս
Հասարակական
22:15
08.03.25
321

Լռության բերած ծաղիկները. Եռաբլուրի մայրերը

Այսօր մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը, որը կարմիր է նաև հայկական օրացույցում: Հայաստանում պաշտոնապես սկսվում է կանանց միամսյակը: Մեկ ամիս ունեն տղամարդիկ ավելի շատ ծաղիկներ նվիրելու, ավելի շատ իրենց սերն ու նվիրվածությունը արտահայտելու սիրելի մայրերի, քույրերի, կանանց, դուստրերի նկատմամբ՝ հասկանալով, իհարկե, որ տարվա բոլոր օրերն են նրանցը: Սեր՝ արժանապատվություն ու պայքար խորհրդանշող այս օրը մենք անպայման երախտագիտություն ենք հայտնում նաև հերոսածին մայրերին, հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած կանանց: Տոնական օրը Եռաբլուրում են անցկացրել հարյուրավոր կանայք: Ծաղիկներ այսօր մայրերն են որդիներին տարել: