Լրահոս
Քաղաքական
21:45
13.03.25
387

Փաստորեն, ՀՀԿ քաղաքական ակտիվը պաշտպանում է նշված բանկի սեփականատիրոջը և քննադատում է իմ մասնագիտական պայքարը վերջինիս դեմ․ Կոչուբաև

Img default alt hy

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին։

Մեկ օր սպասեցի, որպեսզի բոլորը կատարեն իրենց հանձնարարությունները։ Երբ բոլորը հրամանները կատարել են, ուզում եմ ամփոփել թեման։

10 տարի ճիշտ նույն ոճով թիրախավորել են և կեղծ օրակարգեր ձևավորել Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր քաղաքական թիմի շուրջ։

Կից ներկայացնում եմ, իմ բնօրինակ հրապարակումը՝ Խաչատուր Սուքիասյանի բանկի ապօրինության վերաբերյալ և ՀՀԿ գործընկերների տիրաժավորվող վերնագիրը։

Փաստորեն, ՀՀԿ քաղաքական ակտիվը պաշտպանում է նշված բանկի սեփականատիրոջը և քննադատում է իմ մասնագիտական պայքարը վերջինիս դեմ։

Հատկապես կխնդրեմ կարդալ հրապարակման վերջին միտքը, ըստ որի տեղի է ունեցել թալանող դերակատարների տեղափոխություն»,-գրել է նա։

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 1 человек и текст

Возможно, это изображение 1 человек и текст