Լրահոս
Հասարակական
22:45
13.03.25
215

Իշխանական «ռազբոյ»՝ ընտրություններից առաջ. առևտրականները չգիտեն՝ ուր են տարել իրենց ապրանքը

Նախընտրական կրքեր են բորբոքվել Աջափնյակ վարչական շրջանում, կարծում են փողոցային առևտուր անող մարդիկ, որ առանց ապրանքների են մնացել: Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ գնացել ու Գազելն են բարձել իրենց ունեցած-չունեցածը:

«Ռազբոյ» են անվանում առևտրականները այդ օրը տեղի ունեցածը, վստահ են, որ քաղաքային իշխանությունն ընդամենը ուզում է ցույց տալ, որ աշխատում է: