Լրահոս
Քաղաքական
22:25
13.03.25
195

Ադրբեջանին ճանապարհ տալու է. Փաշինյանն ասում է՝ որ 2 կետն է համաձայնեցրել Բաքվի հետ

 

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը 100 տոկոս համաձայնեցվել է, ըստ էության, կրկին Հայաստանի հետքայլերի հաշվին: Պաշտոնական Երևանը համաձայնել է միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, ինչը պետք է անի նաև Ադրբեջանը. ու հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել երրորդ երկրների ներկայացուցիչներին: