Լրահոս
Քաղաքական
19:26
13.03.25
482

Եթե գերիների հարցը չի լուծվել, նշանակում է՝ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ-ն չի բարձրացնում հարցը․ Փաշինյան

Img default alt hy

Հայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: 

Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 

«Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ–ն չի բարձրացնում հարցը»,–ասաց Փաշինյանը: